Ինչո՞ւ է անհրաժեշտ գիտության ոլորտում կանանց և աղջիկների հավասար մասնակցությունը խթանող քաղաքականություն ունենալը. քննարկում ԵՊՀ-ում Լաբորատոր և դաշտային հետազոտություններից մինչև միջազգային բարձր վարկանիշավորում ունեցող գիտական պարբերականներում հրապարակումներ. եթե գիտության ոլորտում կանանց և աղջիկների արձանագրած ցուցանիշները ՀՀ-ում վիճակագրական առումով լավատեսական են, ապա բովանդակային առումով նրանք շարունակում են բախվել մարտահրավերների: Այս մասին փաստեցին ԵՊՀ-ում հրավիրված «Գիտության ոլորտում կանանց և աղջիկների հավասար մասնակցությունը խթանող քաղաքականություններ» խորագրով պանելային քննարկման խոսնակները: Ընդհանրացնելով ոլորտում իրականացվող նպատակային ծրագրերը՝ քննարկման մասնակիցները բարձրաձայնեցին խնդիրներ, որոնց շարունակում են բախվել գիտության ոլորտում ներգրավված կանայք և աղջիկները, միաժամանակ մատնանշեցին նաև լուծման ուղիներ ու առաջարկներ:
Հաստատվել են ԵՊՀ ամբիոնների վարիչների ընտրությունների արդյունքները. կայացավ ԵՊՀ ԳԽ հերթական նիստը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում քննարկվեցին օրակարգային և այլ հարցեր: Նիստի ընթացքում հաստատվեցին ԳԽ նիստերի ժամանակացույցի, ամբիոնների վարիչների ընտրության, գիտական կոչումների շնորհման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման և այլ որոշումներ:
Միջազգային համագործակցության նոր փուլ. ԵՊՀ-ն դարձավ «SAP University Alliances»-ի լիիրավ անդամ Երևանի պետական համալսարանը պաշտոնապես դարձավ «SAP University Alliances»-ի գործընկեր՝ ձեռք բերելով լիիրավ անդամի կարգավիճակ, ինչը համալսարանին հնարավորություն է ընձեռում լիարժեք օգտվելու ծրագրի կրթական և տեխնոլոգիական ներուժից։ «SAP University Alliances»-ը համաշխարհային նախաձեռնություն է, որն աշխարհի առաջատար համալսարանները կապում է բիզնեսի ոլորտում կիրառվող ժամանակակից թվային տեխնոլոգիաներին։ Ծրագրին միանալը ԵՊՀ-ին կընձեռի ուսումնական և հետազոտական գործընթացներում նորարարական թվային գործիքներ ներառելու հնարավորություն՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային կրթական չափանիշներին։
«Los Angeles Times»-ը՝ Հայաստանի գիտակրթական և տեխնոլոգիական ներուժի մասին․ հատուկ անդրադարձ ԵՊՀ-ին «Los Angeles Times»-ը տարածել է «Armenia Special Report» խորագրով հատուկ զեկույցը, որտեղ ներկայացվում է Հայաստանի տնտեսական, տեխնոլոգիական և ներդրումային զարգացման ներկայիս փուլը։ Զեկույցի շրջանակում հրապարակվել է նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հարցազրույցը, որտեղ ընդգծվում է համալսարանի դերակատարումը երկրի գիտակրթական և նորարարական առաջընթացում։
ԵՊՀ-ում կանցկացվի «R ծրագրավորման լեզվի հիմունքներ» դասընթացը ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությամբ մեկնարկում է «R ծրագրավորման լեզվի հիմունքներ» դասընթացը, որը հնարավորություն կտա բիզնես գաղափարներում կիրառելու տվյալահենք վերլուծական մոտեցումներ։
Սևանա լիճ թափվող գետերի հոսքի ուսումնասիրություն՝ ի նպաստ կենցաղային ջրամատակարարման խնդիրների լուծման. ԵՊՀ դոցենտը՝ կատարած հետազոտության մասին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր աշխարհագրության ամբիոնի դոցենտ Վարդուհի Մարգարյանը Ռուսաստանի և Ուզբեկստանի մի շարք հետազոտողների հետ ուսումնասիրել է Սևանա լճի ավազանի գետերի ձմեռային միջին ամսական նվազագույն հոսքի փոփոխության հիմնական միտումները: Թեմայի վերաբերյալ նրանց հեղինակած գիտական հոդվածը հրապարակվել է «Scopus» միջազգային գիտական շտեմարանում ընդգրկված «E3S Web of Conferences» հանդեսում:
Հանքարդյունաբերության զարգացման հեռանկաները Հայաստանում. «Hayasa Metals Inc.» ընկերության գործադիր տնօրենը հանդես եկավ բանախոսությամբ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բանախոսությամբ հանդես եկավ կանադական «Hayasa Metals Inc.» ընկերության գործադիր տնօրեն Ջոել Սադերլենդը՝ նպատակ ունենալով հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ նոր գիտելիքներ փոխանցելու ուսանողներին, դասախոսներին և հանքարդյունաբերությամբ հետաքրքրված մասնագետներին:
ԵՊՀ-ում էր ԻԻՀ նորանշանակ դեսպանը՝ ամրապնդելու ակադեմիական կապերը համալսարանի հետ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին՝ քննարկելու և ուղենշելու գիտակրթական ու ակադեմիական համագործակցության նոր հեռանկարներ։
ԵՊՀ հետազոտողների և ուսանողների ազգագրական համատեղ ուսումնասիրությունները՝ մեկ ժողովածուում ԵՊՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել «Հայաստանի անկախության ազգաբանություն. փլուզում, վերստեղծում, փոփոխությունների պրակտիկաներ» գիտական հոդվածների ժողովածուն՝ նվիրված անկախության ազգաբանական խնդիրներին: Ժողովածուում զետեղված հոդվածներում հեղինակներն անդրադարձել են 1988 թ. իրադարձություններից մինչև 1991 թ. ՀՀ անկախության հռչակման ժամանակահատվածին՝ քննելով տնտեսական վերափոխումները, շրջափակումը, էներգետիկ ճգնաժամը, միգրացիան և այլ հարցեր:
ԵՊՀ-ում պարգևատրվեցին «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը բրոնզե մեդալով պարգևատրեց ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2025 թվականի մրցույթի («Լավագույն ուսանող») արդյունքներով ԵՊՀ հաղթողներին՝ Կենսաբանության ֆակուլտետի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Սոնա Սարգսյանին (առաջին տեղ) և Հայ բանասիրության ֆակուլտետի «Հայ գրականություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Անի Թադևոսյանին (երկրորդ տեղ)։