Մեկ ուսումնական տարի ԵՊՀ-ում. հիշողություններ՝ ամբողջ կյանքի համար «Հայաստանում հոգին զգում է ազատություն, ուժ և ընդունված լինելու զգացում. այնպիսին, ինչպիսին դու կաս»,- ասում է Եկատերինա Ռոդիոնովան մեկ նախադասությամբ Հայաստանը նկարագրելիս։ Թերևս հենց այս միտքն է լավագույնս ամփոփում այն ճանապարհը, որը նա անցել է ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում սովորելու ընթացքում։ Ռուսաստանից ժամանած ուսանողը Հայաստան է եկել գիտելիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն այստեղ գտել է շատ ավելին՝ նոր ընկերներ, նոր վստահություն սեփական ուժերի նկատմամբ և մի երկիր, որտեղ փոխվել են իր նախնական պատկերացումները։
Հայաստանի արտաքին քաղաքականությունը և ռազմավարական հաղորդակցությունը՝ ամառային դպրոցի օրակարգում Աղվերանում անցկացվեց «Հայաստանի արտաքին քաղաքականություն և ռազմավարական հաղորդակցություն» խորագրով եռօրյա ամառային դպրոցը՝ միավորելով ավելի քան 50 ուսանողների և երիտասարդ հետազոտողների ՀՀ տարբեր համալսարաններից ու գիտահետազոտական ինստիտուտներից: Եռօրյա ծրագիրը միտված էր բուհական և գիտահետազոտական կառույցների միջև համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների գիտելիքների ու վերլուծական հմտությունների զարգացմանը արտաքին քաղաքականության, տարածաշրջանային անվտանգության և ռազմավարական հաղորդակցության ոլորտներում։
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանողների գիտական փորձառությունը Բրյուսելում Հինգ ամիս աշխատանք եվրոպական գիտական լաբորատորիայում, սեփական հետազոտության կատարում և համագործակցություն արտերկրի հեղինակավոր մասնագետների հետ. այսպիսի փորձառությամբ են ԵՊՀ վերադարձել Ֆիզիկայի ինստիտուտի մի խումբ ուսանողներ, որոնք «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսանել են Բրյուսելի ազատ համալսարանում:
«Կարևոր է հասկանալ մեր երկրի և տնտեսության այն առանձնահատկությունները, որոնք հետաքրքիր են աշխարհին». ԵՊՀ դասախոս Արշալույս Հարությունյան Հայաստանի տնտեսության առջև ծառացած ներկա մարտահրավերների, արտաքին ցնցումների հանդեպ դիմակայունության բարձրացման, կրթական համակարգում արհեստական բանականության դերի մասին հարցերի շուրջ զրույցը ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Արշալույս Հարությունյանի հետ ծավալվեց նաև բնագիտության սահմաններից անդին: Մաթեմատիկան նրա համար մտածելու ձև է։ Սակայն խոստովանում է, որ եթե այլ ոլորտ ընտրելու լինի, դա գրականությունն է։ Ազատ ժամանակ սիրում է ստեղծագործել, գրում է արձակ գործեր:
«GeoMap-Camp․ քարտեզագրելով Սյունիքի ապագան»․ ամառային ճամբարը՝ բուհ-դպրոց-գործատու գործակցության նոր հարթակ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի համագործակցությամբ Սյունիքի մարզի Կապան քաղաքում պաշտոնապես մեկնարկեց «GeoMap-Camp․ քարտեզագրելով Սյունիքի ապագան» կրթական ամառային ճամբարը: Նախագիծը միավորել է ոլորտի մասնագետներին և դպրոցականներին՝ նպատակ ունենալով ստեղծելու նորարարական հարթակ, ամրապնդելու դպրոց-բուհ-գործատու կապը, նպաստելու Սյունիքի մարզի կայուն զարգացմանը և մասնագիտական ներուժի ձևավորմանը:
ԵՊՀ-ն կհամակարգի «Էրազմուս+» ծրագրի «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» նախագիծը Երևանի պետական համալսարանը Եվրոպական միության «Էրազմուս+»-ի «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» («Capacity Building in Higher Education», CBHE) ծրագրի շրջանակում կրկին արժանացել է միջազգային վստահության՝ ստանձնելով MONTESQ նոր նախագծի համակարգումը։ Նախաձեռնությունը, միավորելով Հայաստանի, Մոնղոլիայի և եվրոպական երկրների գործընկերներին, կնպաստի Հայաստանում և Մոնղոլիայում կառավարման, բարեվարքության և հակակոռուպցիոն կրթության արդիականացմանը բարձրագույն կրթության ոլորտում՝ ձևավորելով նոր սերնդի միջառարկայական կրթական ծրագրեր և ընդլայնելով միջազգային ակադեմիական համագործակցությունը։
Հայաստանի փորձը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ ԵՊՀ-ն հյուրընկալել է թունիսյան գործընկերներին ԵՊՀ-ում հյուրընկալվել էին Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան և թունիսյան գրասենյակների գործընկերները, ինչպես նաև Թունիսի արդյունաբերության, հանքերի և էներգետիկայի նախարարության և «Թունիսի կանանց ցանց հանուն էներգետիկ անցման» նախաձեռնության ներկայացուցիչները։ Հանդիպման առանցքում «Ֆեմինիզմը գործողության մեջ՝ հանուն համակարգային փոխակերպման» («ՖԱՍԹ») գլոբալ ծրագրի շրջանակում ԲՏՃՄ ոլորտներում կանանց և աղջիկների ներգրավվածության խթանման ուղղությամբ ԵՊՀ-ի փորձն էր և երկու երկրների միջև փորձի փոխանակման հնարավորությունները։
Համալսարանական «սնոբիզմից» մինչև աշխարհ փոխելու հավակնություն. հաջողված փորձառության ուղերձներ՝ ըստ ԵՊՀ շրջանավարտ Մարինա Մխիթարյանի Պապիկի հետ աշխարհաքաղաքական քննարկումները, ընտանեկան ավանդույթը, միջազգային կազմակերպություններում աշխատանքի տարիները և նորարարական նախագծերի ստեղծումը ԵՊՀ շրջանավարտ, «Armenia Tree Project»-ի ռազմավարական գործընկերությունների և ազդեցության հարցերով տնօրեն Մարինա Մխիթարյանի համար մի ընդհանուր պատմության մաս են։ Այդ պատմությունը, նրա խոսքով, սկսվում է համալսարանից և ձևավորում այն մտածողությունը, որը մղում է մշտապես հարցեր տալու, կասկածելու, սովորելու և երազելու։ Հենց այս մասին էր նրա «Ինչո՞ւ ենք մենք մի քիչ սնոբ» խորագրով բանախոսությունը «ԵՊՀ շրջանավարտների ֆորում-2026»-ի շրջանակում։
ԵՊՀ-ն ոչ միայն կրթական կարևորագույն հասցե, այլև միջմշակութային հաղորդակցության խաչմերուկ. ամերիկացի ուսանողները ԵՊՀ-ում ԵՊՀ-ի և Ամերիկյան խորհուրդների համագործակցությամբ իրականացվող «Ռուսաց լեզվի և տարածաշրջանային ուսումնասիրություններ» ծրագրի շրջանակում ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը երկու ամսով հյուրընկալել է ամերիկացի ուսանողների, որոնք եկել են Հայաստան՝ խորացնելու իրենց լեզվական և մշակութային գիտելիքները։
Միջազգային փորձ, մասնագիտական աճ և համագործակցության հեռանկարներ. ԵՊՀ ուսանողները Եկատերինբուրգից վերադարձել են նոր փորձառությամբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Ուրալի պետական իրավաբանական համալսարանի իրավաբանական կլինիկաների միջև ձևավորված համագործակցության շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ մասնակցել են ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող «Ամառային համալսարան» ամենամյա միջազգային ծրագրին՝ ծանոթանալով իրավական համակարգի միջազգային փորձին, ընդլայնելով մասնագիտական գիտելիքներն ու բացահայտելով միջմշակութային հաղորդակցության նոր հորիզոններ: