ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բոլոր կրթական ծրագրերը միջազգային հավատարմագրում են ստացել 6 տարի ժամկետով. ԵՊՀ ԳԽ հերթական նիստը ԵՊՀ-ում տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում քննարկվեցին օրակարգային և այլ հարցեր, ընդունվեցին գիտական կոչումների շնորհման, ԵՊՀ կանոնակարգային որոշ դրույթների վերանայման վերաբերյալ որոշումներ:
ԵՊՀ-ում շարունակվում է «T4GREEN» ծրագրի պիլոտային փուլը Երևանի պետական համալսարանը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը «Erasmus+ Capacity Building» («T4GREEN») ծրագրին, որի նպատակն է արդիականացնել ուսուցչական կրթությունը՝ համահունչ «կանաչ» և թվային անցման ժամանակակից պահանջներին։
ԵՊՀ-ից մինչև Լուսին․ հայ գիտնական, որ տիեզերքի հետ խոսեց նրա լեզվով Գիտեի՞ք, որ Լուսնի վրա աշխարհագրական մի տարածք կա, որն անվանվել է ի պատիվ հայ գիտնականի։ Ավելի ուշագրավն այն է, որ նրա գիտական ուղին սկսվել է հենց Երևանի պետական համալսարանից, իսկ հետագայում հատել ոչ միայն Երկրի, այլև տիեզերքի սահմանները։ Նա Նորայր Սիսակյանն է․ այն եզակի հայերից, որի գիտական ժառանգությունը հպարտություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար։
Կլիմայի, իրավունքների և անվտանգության հիմնահարցերը՝ մեկ հարթակում ԵՊՀ-ում մեկնարկեց «Կլիմայի փոփոխություն, արդարություն և մարդու իրավունքներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը համախմբեց ակադեմիական հանրույթի, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Եռօրյա միջոցառման ընթացքում կքննարկվեն կլիմայի փոփոխության, արդարության, մարդու իրավունքների և անվտանգության փոխկապակցվածության հիմնահարցերը։
Տնային աշխատանքը՝ որպես աշխատանքային ստաժ. նոր հետազոտությունը կարող է հիմք դառնալ օրենսդրական փոփոխությունների համար ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների և կրթության կենտրոնի հրավերով համալսարանում ներկայացվեցին ազգային փոխանցումային հաշիվների ժամանակային վերլուծության արդյունքները: Վերլուծությունն իրականացրել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը՝ Մեծ Բրիտանիայի կառավարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Այն հնարավորություն է ընձեռում բացահայտելու տարբեր տարիքային խմբերի միջև տնտեսական հոսքերի առանձնահատկությունները, գնահատելու արտադրության և սպառման կառուցվածքը կյանքի ընթացքում, ինչպես նաև ներկայացնելու աշխատաշուկայի, սոցիալական պաշտպանության և ժողովրդագրական միտումների փոխկապվածությունը:
Ամփոփելով ձեռքբերումներն ու ներկայացնելով առաջիկա ծրագրերը․ ԵՊՀ ուսանողական խորհուրդը 32 տարեկան է ԵՊՀ ուսանողական խորհուրդը նշեց իր հիմնադրման 32-ամյակը։ Տոնական օրվա մեկնարկը տրվեց ընդլայնված նիստով, որի շրջանակում ամփոփվեցին ՈՒԽ գործունեության արդյունքները, պարգևատրվեցին կառույցի առավել ակտիվ ներկայացուցիչները։ Միջոցառումն ամփոփվեց Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ կայացավ Ուսանողական խորհրդի անդամների մասնակցությամբ բեմադրված «Հայը» ներկայացումը։
ԵՊՀ-ն հրավիրում է մասնակցելու տարվա տեխնոլոգիական գլխավոր իրադարձությանը՝ «AI Conf Armenia 2026»-ին Ապրիլի 18-ին Երևանի պետական համալսարանը՝ որպես համակազմակերպիչ, իր հարկի տակ կհյուրընկալի արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը՝ «AI Conf Armenia 2026»-ը։ Այս միջոցառումը կարևոր հայտ է՝ Հայաստանն արհեստական բանականության (ԱԲ) համաշխարհային կենտրոններից մեկը դարձնելու ճանապարհին։
Միջազգային քաղաքականության նրբություններ և միջմշակութային երկխոսություն. ԵՊՀ ուսանողի փորձառությունը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Արմեն Մկրտչյանը, մեկ կիսամյակ ուսումը շարունակելով Օլոմոուցի Պալացկու անվան համալսարանում (Չեխիա), ուսումնասիրել է Թուրքիայի հասարակությանը և քաղաքականությանը, Մերձավոր Արևելքի քաղաքականությանը, հետխորհրդային տարածաշրջանին առնչվող առարկաներ:
«Էրազմուս+»-ը՝ կամուրջ դեպի միջազգային ակադեմիական համագործակցություն Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Սեդա Վաղարշյանը ս.թ. փետրվարից «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում հետազոտական աշխատանք է կատարում Լեոնի համալսարանում (Իսպանիա), որտեղ նա ընդգրկված է «Իրավաբանական պատասխանատվություն» բազմամասնագիտական դոկտորական ծրագրում։
Գիտությամբ զբաղվող կանանց խնդիրները. պանելային քննարկում ԵՊՀ-ում Գիտության ոլորտում կանանց ներգրավվածության և հավասար հնարավորությունների ապահովումը ոչ միայն իրավունքի, այլև պետությունների մտավոր ներուժի լիարժեք բացահայտման և համակողմանի իրացման պայման է։ ԵՊՀ-ում կայացած «Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով» միջոցառման շրջանակում անցկացված պանելային քննարկմանը ներկայացվեցին խնդիրներ, որոնց այս կամ այն պատճառով առնչվում են կանայք գիտությունն ընտրելու ճանապարհին։