Ալվարդ Ջիվանյանի աշխատարանները ԵՊՀ գրադարանում Ս․թ․ նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում կանցկացվի ԵՊՀ պրոֆեսոր, հեքիաթագետ, թարգմանիչ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Ալվարդ Ջիվանյանի հեղինակային աշխատարանների շարքը՝ «Բանահյուսությունից՝ հրաշապատում արձակ (ֆոլկլորից՝ ֆենթեզի)» խորագրով:
«Երբ ռազմավարությունը հանդիպում է իրականությանը» խորագրով միջոցառում ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:30-ին, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կանցկացվի «Երբ ռազմավարությունը հանդիպում է իրականությանը» խորագրով միջոցառումը։ Այն կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, «IASP Armenia Chapter»-ի և «Spark.work»-ի համատեղ նախաձեռնությամբ։
Հետիոտնային հասանելիությունը և քաղաքային հավասարությունը Երևանում. քննարկում ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ ISTC նորարարական կենտրոնում Սոցիոլոգիայի ֆակուլտետի տարածքային ուսումնասիրությունների և զարգացման լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Հետիոտնային հասանելիությունը և քաղաքային հավասարությունը Երևանում» հետազոտության արդյունքների ներկայացումն ու քննարկումը:
«Ակադեմիական և մտավոր ազատականացման փորձառությունները Խորհրդային Հայաստանում 1970–1980-ական թվականներին». ցուցադրության բացում Ս.թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված 1970–1980-ական թվականներին Խորհրդային Հայաստանում գիտական և մտավոր կյանքի ազատականացմանը։ Ցուցադրությունը բաց կլինի մինչև 2027 թ. մայիսի 27-ը։
«Մեղրի․ սահմանային ռիթմեր» խորագրով ցուցահանդեսի բացումը ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում Սոցիոլոգիայի ֆակուլտետի տարածքային ուսումնասիրությունների և զարգացման լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Մեղրի․ սահմանային ռիթմեր» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Աշոտ Հայրունու մենագրության շնորհանդեսը ԵՊՀ-ում Ս.թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ Վարդգես և Ռիթա Պալեանների անվան գիտաժողովների դահլիճում Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի կունենա «Եվրոպային սպասելիս. 1918-1920 թթ. հայ ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրական սխալները» խորագրով մենագրության շնորհանդեսը:
Պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. դեկտեմբերի 9-10 ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի կունենա «Հայոց հնագույն, հին շրջանների և միջին դարերի պատմության և պատմական աշխարհագրության հիմնահարցեր» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախկին դեկան, hայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ Բաբկեն Հարությունյանի ծննդյան 85-ամյակին:
ՈՒԳԸ ընդլայնված նիստը ԵՊՀ-ում Ս.թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) 2026–2027 ուստարվա 1-ին կիսամյակի ընդլայնված նիստը:
«Ինքնության ճգնաժամեր և նորացման ռազմավարություններ. գլոբալ և տեղական փորձառություններ (հելլենիզմից մինչև վաղ արդիականություն)» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում 2027 թ. փետրվարի 20-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Պատմության ազգային և գլոբալ չափումները. հայոց փորձառությունը» հետազոտական խմբի նախաձեռնությամբ տեղի կունենա «Ինքնության ճգնաժամեր և նորացման ռազմավարություններ. գլոբալ և տեղական փորձառություններ (հելլենիզմից մինչև վաղ արդիականություն)» խորագրով գիտաժողով: