Քրեական իրավունքի և քրեական դատավարության ոլորտներին նվիրված մրցույթ-դատախաղ Ս.թ. հոկտեմբերի 17-19՝ ժամը 10:00-16:00-ն, «Արթուրս Աղվերան Ռեզորթ»-ում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ գործակցության շրջանակում կազմակերպվում է քրեական իրավունքի և քրեական դատավարության ոլորտներին նվիրված մրցույթ-դատախաղի (moot court) բանավոր՝ հաղթողի գավաթի պայքարի փուլը:
«Հորիզոն Եվրոպա». ծրագրի իրազեկման միջոցառում Ս.թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի նիստերի դահլիճում «Գիտական և նորարարական գործընկերության աջակցման կենտրոն» (ԳՆԳԱԿ) հիմնադրամի և Եվրոպական հանձնաժողովի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախաձեռնությամբ տեղի կունենա ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի իրազեկման միջոցառումը:
«1925 թ. խորհրդա-թուրքական պայմանագիրը և հայկական գործոնը. հայացք 100 տարի անց» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 20-21-ը՝ ժամը 09:00-16:00-ն, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Արևելագիտության ֆակուլտետը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետի, Ռուսաստանի Դաշնության Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի և Լայպցիգի համալսարանի (Գերմանիա) հետ համատեղ կազմակերպում է «1925 թ. խորհրդա-թուրքական պայմանագիրը և հայկական գործոնը. հայացք 100 տարի անց» խորագրով միջազգային գիտաժողով: