Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ կենսաբանները՝ համաշխարհային գիտաժողովների մասնակից
Սեպտեմբեր 11, 2023 | 15:39
Գիտություն
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Հետազոտություն

ԵՊՀ կենսաբանները՝ համաշխարհային գիտաժողովների մասնակից

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտնականներն ու դասախոսները մշտապես մասնակցում են արտերկրում կազմակերպվող գիտաժողովներին և միջազգային գիտական ասպարեզում լավագույնս ներկայացնում համալսարանը՝ նպաստելով ԵՊՀ հեղինակության բարձրացմանը:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտներն ու գիտաշխատողները այս ամռանը մասնակցել են Եվրոպական կենսաքիմիական ընկերությունների ֆեդերացիայի (FEBS-2023), այնուհետև՝ Եվրոպական մանրէաբանական ընկերությունների ֆեդերացիայի (FEMS-2023) կազմակերպած գիտաժողովներին: Հետազոտողների հետ մեր ունեցած զրույցը հնարավորություն կտա մտովի ուղևորվելու Տուր (Ֆրանսիա) և Համբուրգ (Գերմանիա) քաղաքներ, «ունկնդրելու» այնտեղ ներկայացված զեկուցումները, «տեսնելու» մասնակիցների ստեղծած ազդագրերը և պատկերացնելու՝ ինչպես են ԵՊՀ ներկայացուցիչները քննարկումներ անցկացնում օտարերկրյա գիտնականների հետ ու ստեղծում համատեղ աշխատանքներ կատարելու նոր հիմքեր:

Նախ՝ ուղղությունը Ֆրանսիա….

Տուրը Լուարա գետի ափին գտնվող քաղաք է, որտեղ տեղակայված դղյակները «ստիպում են» տեղափոխվել Ֆրանսիայի թագավորական անցյալ և մասնակցել այդ ժամանակաշրջանի դեպքերին ու իրողություններին, սակայն ներկայում այնտեղ գրանցվող նշանակալի բացահայտումները փաստում են, որ քաղաքը զարգանում է գիտատեխնիկական առաջընթացին համահունչ։ «FEBS-2023» գիտաժողովը վերոգրյալի լավագույն օրինակներից էր:

Աշխարհի շուրջ 40 երկրների գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ գիտաժողովին ներկայացրել են կենսաքիմիային և հարակից ոլորտներին առնչվող մի շարք զեկուցումներ: Վերջիններիս մեջ այս տարի առանձնահատուկ տեղ է հատկացվել նաև ուսումնական գործընթացում մանրէների կենսատեխնոլոգիայի դասավանդմանը, ինչի վերաբերյալ մեր համալսարանականները ներկայացրել են ազդագիր։ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դոցենտ, կ․գ․թ․ Լիլիթ Գաբրիելյանը պատմում է, որ այն գրավել է հատկապես իտալացի ասպիրանտներին։

«Տեսնելով, թե դասավանդման ինչ մոտեցումներ են ցուցաբերվում մեր համալսարանում՝ իտալացի մասնակիցները ցանկություն հայտնեցին գալու ԵՊՀ ու տեղում պատկերացում կազմելու, թե ինչպես ենք ժամանակակից գիտությունը կապում դասապրոցեսին և դրանում ներգրավում նաև ուսանողներին»,- մեզ հետ զրույցում ասաց Լ․ Գաբրիելյանն ու հավելեց․ «Նրանց ունեցած հետաքրքրությունն ապացույցն է այն բանի, որ համալսարանն իր նորարարական մոտեցումներով առաջատար դիրքում է նաև միջազգային գիտաուսումնական ասպարեզում»։

Լ. Գաբրիելյանի գիտական խումբը ներկայացրել է նաև երեք ազդագիր՝ նվիրված «կանաչ սինթեզի» եղանակով ստացված նանոմասնիկների հակաբակտերիական ներուժին և կիրառման հեռանկարներին: Ազդագրերի թեզիսները տպագրվել են «FEBS Open Bio» ամսագրի գիտաժողովին նվիրված հավելվածում:

Գիտաժողովին «Կատալազի և սուպերօքսիդ դիսմուտազի ակտիվության կարգավորումը նատրիումի և կալիումի իոնների միջոցով Saccharomyes cerevisiae խմորասնկերում» թեմայով ազդագիր է ներկայացրել նաև ԵՊՀ կրտսեր գիտաշխատող Անահիտ Շիրվանյանը։ Հատկանշական է, որ այդ ազդագրի համանուն թեզիսը տպագրվել է «FEBS Open Bio» ամսագրում։

Անդրադառնալով հոդվածը բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրում տպագրելուն՝ Անահիտն առանձնահատուկ կարևորեց ԵՊՀ դերակատարումը։ Նա պատմեց, որ գիտաժողովին հաջողվել է մասնակցել նաև ԵՊՀ աշխատակիցների գործուղման համար նախատեսված դրամաշնորհի շնորհիվ (նա արժանացել է նաև FEBS Bursary կրթաթոշակին): Այնտեղ հնարավորություն է ունեցել լսելու նյութափոխանակության, բջջի կենսաբանության, ախտաբանական կենսաքիմիայի և հարակից այլ ոլորտների առաջատար մասնագետների դասախոսությունները, հանդիպելու միջազգային ամսագրերի խմբագրական կազմի ներկայացուցիչների հետ, քննարկումներ ունենալու միևնույն գիտական հետաքրքրությունն ունեցող մասնագետների հետ և նախանշելու հավանական համագործակցության հեռանկարային  ուղիները։ Ըստ նրա՝ առանց դրամաշնորհի՝ վերոգրյալ հնարավորություններից օգտվել իրենք չէին կարողանա։  

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանն ու նույն ամբիոնի ասպիրատն Ռուզաննա Շուշանյանը համատեղ ջանքերով ներկայացրել են ազդագրեր, որոնք վերաբերում էին թթվածնային քաղցի պայմաններում գլխուղեղի փոփոխություններին առնչվող հարցերին և «COVID-19»-ով վարակված բուժառուների արյան կենսաքիմիական և բջջաբանական ցուցանիշների փոփոխությանը։

Օգտվելով Փարիզում գտնվելու հնարավորությունից՝ Ա․ Կարապետյանն ու Ռ. Շուշանյանը գործնական հանդիպումներ են ունեցել նաև Պաստյորի ինստիտուտի հիստոպաթոլոգիայի բաժանմունքի և Կոշենի հանրային հիվանդանոցի իմունահիստոպաթոլոգիական հարթակի առաջատար մասնագետների հետ։

«Պաստյորի ինստիտուտի մասնագետները, տեղեկանալով համալսարանում մեր կատարած աշխատանքների մասին, առաջարկեցին համատեղ հետազոտություններ կատարել։ Որպես գործակցության առաջնային քայլ՝ առաջարկ ստացանք ԵՊՀ-ից այնտեղ ուղարկելու մեր ստացած միկրոպատրաստուկները և կատարելու նոր ուսումնասիրություններ»,- մեզ հետ զրույցում փաստեց Ա․ Կարապետյանը։     

Գրեթե նույն ժամանակահատվածում ԵՊՀ գիտաշխատողներն ու ասպիրանտներն իրենց  գիտական վերջին ձեռքբերումներն են ներկայացրել նաև «FEMS-2023» գիտաժողովի ժամանակ, ուստի Տուրից ուղղությունը փոխենք հյուսիս-արևելք՝ շուրջ 1200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Համբուրգ քաղաք․․․

FEMS-ը երկու տարին մեկ անգամ կազմակերպվող գիտաժողով է, որի շրջանակում Եվրոպական մանրէաբանական ընկերությունների անդամ երկրները կազմակերպում են տեղական գիտաժողովներ։ Այս տարի Գերմանիայում անցկացված գիտաժողովին զեկուցումներ են ներկայացրել շրջակա միջավայրի մանրէաբանության, կենսատեխնոլոգիայի և սինթետիկ մանրէաբանության, ինֆեկցիոն կենսաբանության, մանրէաբանական կրթության, վիրուսաբանության և մի շարք այլ թեմաներով:

«Այդ գիտաժողովին ինձ հնարավորություն տրվեց բանավոր զեկուցում ներկայացնելու: Դժվար է բառերով նկարագրել այն հույզերն ու զգացմունքները, որ  ունեցել եմ ելույթիս ժամանակ, քանի որ շատ պատասխանատու քայլ էր միևնույն հարթակից համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների հետ կատարածս հետազոտությունները ներկայացնելը»,- ժպիտով նշում է Կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Սոնա Նիկոլյանը, որի ներկայացրած թեման վերաբերում էր հիդրոգենազ ֆերմենտներին:

Հատկանշական է, որ վերոգրյալ թեմայով ազդագիր է ներկայացրել նաև ռումինացի մի մասնակից, որի հետ շփման ժամանակ Սոնան պարզել է, որ նա կատարում է նույն  ուսումնասիրությունը, ինչ Սոնան, պարզապես հետազոտությունն անցկացնում է այլ մանրէով: Գիտական նույն հետաքրքրությունը դարձել է նոր գործակցության խթան:

Թե ինչպես են թթուներն ազդում մանրէների կենսաէներգետիկական, կենսաֆիզիկական, կենսաքիմիական բնութագրիչների վրա, գիտաժողովին ազդագրով ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Թամարա Աբաղյանը:

«Գիտաժողովի օտարերկրյա մասնակիցների հետ ունեցած մեր շփումների ժամանակ նկատելի էր դառնում, որ մենք գիտելիքներով չենք զիջում միջազգային հեղինակավոր համալսարանների, մանրէաբանական ընկերությունների ներկայացուցիչներին: Սա ոգեշնչում է, որ նույն ձգտումով շարունակենք համալսարանում կատարած մեր աշխատանքները»,- նշում է Թամարան, որի ներկայացրած ազդագրի համանուն հոդվածը միջազգային հեղինակավոր «Journal of Bioenergetics and Biomembers» ամսագրում ընդունվել է տպագրության: 

Գիտաժողովին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Փոլադյանը նույնպես ներկայացրել է ազդագիր: Այն առնչվել է նանոմասնիկներին և մասնավորապես ինչպես են ոսկու նանոմասնիկները ոչ թե ճնշում մանրէների աճը, այլ հակառակը՝ նպաստում դրան: Հատկանշական է, որ գիտական ուսումնասիրությունը գրավել է ականավոր գիտնականների ուշադրությունը։

Խոսելով «FEMS-2023»-ին ամբիոնի ներկայացուցիչների մասնակցությունից և գրանցած հաջողություններից՝ Ա․ Փոլադյանը նշեց․ «Վերջին շրջանում մեր գրանցած հաջողությունները հուշում են, որ գիտաժողովը Հայաստանում կազմակերպելու դեպքում նախաձեռնողը կարող է դառնալ Երևանի պետական համալսարանը»:

Մարինե Մկրտչյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ-ում մեկնարկեց «ICPC» ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի քառորդ եզրափակիչը

14.11.2025

Համագործակցության ընդլայնում շվեյցարական համալսարանների հետ. «SAUL» միջազգային նոր նախագիծ

14.11.2025

Իտալական մշակույթը, նոր մարտահրավերներն ու ինքնաճանաչման ճանապարհը ԵՊՀ ուսանողի աչքերով

13.11.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Ռիգայի կիրառական գիտութունների համալսարան, Լատվիա

11.14.2025 - 12.01.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ԵՊՀ-ի և Բեռլինի ազատ համալսարանի միջև

11.12.2025 - 11.21.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Երևանի պետական և Պոմերանիայի համալսարանի (Սլուպսկ, Լեհաստան) միջև

11.12.2025 - 11.21.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am