Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Քովիդ-19-ի փորձառությունը Հայաստանում. ԵՊՀ-ում տեղի ունեցավ կոլեկտիվ մենագրության շնորհանդեսը
Մարտ 05, 2024 | 12:32
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն

Քովիդ-19-ի փորձառությունը Հայաստանում. ԵՊՀ-ում տեղի ունեցավ կոլեկտիվ մենագրության շնորհանդեսը

ԵՊՀ հրատարակչությունը լույս է ընծայել «Քովիդ-19-ի փորձառությունը Հայաստանում. արձագանքը և հոգեբանական հետևանքները» կոլեկտիվ մենագրությունը, որտեղ անդրադարձ է կատարվել Քովիդ-19-ի պայմաններում հոգեբանական բարեկեցության հիմնախնդրին, ցույց տրվել առողջության պահպանմանն ուղղված համոզմունքների և կանխարգելող, օգնող վարքաձևերի պայմանավորող նշանակությունը վերջինիս համար:

Վերլուծական առանձին ուղղություն է կազմել մարդկանց՝ Քովիդ-19-ի դեմ (չ)պատվաստման վարքի հիմքում ընկած համոզմունքների, հույզերի և սոցիալ-ժողովրդագրական տարբեր գործոնների դերի ուսումնասիրությունը։ Որակական տվյալների հիման վրա անդրադարձ է կատարվել անհատների՝ Քովիդ-19-ի սուբյեկտիվ փորձառությանը՝ ուրվագծելով համավարակի սոցիալ-հոգեբանական հետևանքները։

2020-2023 թթ․ կատարված հետազոտությունն ամփոփում է եռամյա ուսումնասիրության արդյունքները, որը կատարվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական դրամաշնորհի շրջանակում։

Հետազոտական նախագծի իրականացման ժամանակ գրքի համահեղինակները մասնակցել են 2 միջմշակութային ուսումնասիրության, համագործակցել միջազգային գործընկերների՝ պրոֆեսորներ Ջուլիա Անդրիգետոյի (Institute of Cognitive Sciences and Technologies, National Research Council of Italy and Senior Researcher at the Institute for Future Studies, Stockholm, Sweden), Մագդալենա Ժեմոյտել Պիոտրովկսայի (Cardinal Stefan Wyszynski University Warsaw Institute of Psychology) և Ահարոն Սզեկելիի (Collegio Carlo Alberto, Italy) հետ:

Գրքի հինգ համահեղինակները մեզ հետ զրույցում պատմել են արծարծված խնդիրների, հետազոտության ընթացքի, ուսումնասիրության արդյունքների, համավարակային փորձառության մասին՝ ուրվագծելով համավարակի սոցիալ-հոգեբանական հետևանքները:

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Նարինե Խաչատրյանը շեշտեց, որ գրքում հանրային սպառնալիքի օրինակով անդրադարձ է կատարվել մեր հասարակության՝ ճգնաժամերին արձագանքելու առանձնահատկություններին և հասարակական խնդիրներին։

«Խնդիրներից մեկը Քովիդ-19-ի ժամանակ մարդկանց հոգեբանական բարեկեցությանը նպաստող գործոններն են՝ վարքաձևերը, համոզմունքները, որոնք առավել կանխորոշիչ դեր են ունեցել հոգեբանական բարեկեցության պահպանման համար։ Քանի որ համավարակը տևեց մի քանի տարի, շատ կարևոր էր հասկանալ՝ մարդիկ ինչպես էին դիմակայում, ինչպես էին պահպանում ներքին հավասարակշռությունը և այլն: Մյուս խնդիրն առնչվում էր պատվաստվելու երկմտանքին: Մենք ուսումնասիրել ենք պատվաստումների և վարակների հետ կապված մարդկանց վախի արտահայտվածությունը, ինչպես նաև դուրս բերել տարածված համոզմունքների 2 խումբ․ մեկը՝ մարդկանց մտահոգությունն էր պատվաստումների ապահով լինելու, մյուսը՝ դավադրապաշտական դատողությունների հետ կապված»,- նշեց Ն. Խաչատրյանը:

Նա հավելեց, որ տարածվող դավադրության տեսություններն իրենց ազդեցությունն էին թողնում նաև մարդկանց համոզմունքների, հետևաբար նաև վարքի վրա՝ հակված լինելով մերժել պատվաստումը՝ որպես համավարակի հաղթահարման միջոց: Պարզվել է, որ վարակի հանդեպ վախը չի նպաստում դավադրապաշտական համոզմունքների արտահայտմանն այն պարագայում, եթե մարդիկ վստահում են գիտությանը, գիտահեն կրթությանը և դրական վերաբերմունք ունեն ընդհանուր առմամբ պատվաստման նկատմամբ: Միևնույն ժամանակ պատվաստանյութի հանդեպ վախը հանգեցնում է դավադրապաշտական համոզմունքների արտահայտմանն այն պարագայում, եթե մարդիկ չեն վստահում գիտությանը, գիտահեն կրթությանը և բացասական վերաբերմունք ունեն պատվաստման նկատմամբ։

ԵՊՀ անձ և սոցիալական միջավայր գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Անի Գրիգորյանը, պատմելով իր կատարած հետազոտության մասին, ասաց, որ ուսումնասիրությունը վերաբերում է համավարակի պայմաններում վստահության հիմնախնդրին․ «Իմ ներդրումն, ընդհանուր առմամբ, եղել է տվյալների հետ աշխատանքը, ինձ հետաքրքրել էր միջանձնային և ինստիտուցիոնալ վստահության դերի ուսումնասիրությունը համավարակի պայմաններում: Անորոշ իրավիճակում, երբ չգիտենք՝ ինչ է լինելու այսօր և վաղը, տարբեր ինստիտուտներից հորդորում են տանը մնալ, դիմակ կրել, դուրս չգալ, այսինքն՝ մեզ առաջարկում են վարքի ցուցումներ, որոնք էապես ազդում են մեր կյանքի կազմակերպմանը: Այս ցուցումներին հետևելու համար կարևոր գործոն է դառնում վստահությունը նրանում, որ դրանք արդյունավետ են, որ ուրիշներն էլ են հետևում դրանց»։ 

Գիտաշխատողն ընդգծեց, որ համավարակն ուսումնասիրելիս իրենք եղել են և՛ իրավիճակի մասնակիցը, և՛ ապրողը, և՛ վարակվողը, և՛ հետազոտողը՝ այդ ամենը բնութագրելով որպես հետաքրքիր փորձառություն իրենց համար:

«Մենք ձևավորեցինք գիտահեն և տվյալահեն գիտելիք, որը ճիշտ ժամանակին իրավիճակի արձագանքն էր, իսկ նման գիտելիքը հասարակական վտանգ ներկայացնող խնդիրների պարագայում շատ քիչ է»,- ասաց Գրիգորյանը:

ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դասախոս Անի Պողոսյանն անդրադարձել է սոցիալ-հոգեբանական այն գործոններին, մասնավորապես՝ վարակի և պատվաստանյութերի հանդեպ վախերին և համոզմունքներին, որոնք նշանակություն են ունեցել պատվաստվելու կամ չպատվաստվելու դեպքում: Համեմատական վերլուծություն է կատարվել նաև ըստ ժողովրդագրական գործոնների։

«Դուրս բերված ժողովրդագրական տվյալները եղել են շատ հետաքրքիր: Օրինակ՝ սեռը, տարիքը և կրթությունն այն նշանակալի գործոններն են, որոնք պայմանավորում են մարդկանց պատվաստվելու կամ չպատվաստվելու վարքաձևերը: Երբ մենք ռազմավարություններ մշակելիս գործ ենք ունենում արտակարգ, ճգնաժամային իրավիճակների կամ առոողջության ցանկացած տիպի վարքաձևերի հետ, կարևոր է հաշվի առնել, թե բնակչության որ սեգմենտն է խոցելի: Այդ դեպքում անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպիսի ռազմավարություն է գործածելի, որպեսզի բնակչության մոտ փոխենք այն վերաբերմունքը, որն առնվազն չի նպաստում հասարակական իմունիտետի ձևավորմանը»,- նշեց Ա. Պողոսյանը:

Հետազոտության ժամանակ ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի ասիստենտ, անձ և սոցիալական միջավայր գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Աննա Հակոբջանյանի խնդիրը եղել է արտակարգ իրավիճակում հոգեբանական բարեկեցությունը պայմանավորող գործոնների դուրսբերումը:

«Մենք շատ կարևոր արդյունք ստացանք, օրինակ՝ փոխօգնությունը էական նշանակություն ունի նմանօրինակ իրավիճակում մարդկանց հոգեբանական բարեկեցությունը պահպանելու համար: Համավարակի սկզբում և երկու տարի անց մեր կատարած հետազոտությունից ստացած արդյունքները փաստեցին, որ այլ մարդկանց օգնելը, մարդկանցից օգնություն ստանալը պայմանավորող նշանակություն ունեն հոգեբանական բարեկեցության համար: Ամփոփելով՝ փաստեմ, որ հետազոտել ենք հասարակության արձագանքը համավարակին, և այն հասցեագրվում է՝ հետագա մարտահրավերներին դիմակայելու համար»:

ԵՊՀ անձ և սոցիալական միջավայր գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող, հ.գ.թ. Սոնա Մանուսյանի կատարած աշխատանքը հիմնված է հետազոտական նախագծի որակական տվյալների՝ անցկացված խորքային և փորձագիտական հարցազրույցների արդյունքների վերլուծության վրա:

«Մենք հարցազրույցներ ենք անցկացրել համավարակին տարբեր կերպ առնչված, տարբեր փորձառություն ունեցող մարդկանց հետ, այդ թվում՝ ընտանիքում կորուստ ունեցածների հետ։ Ուսումնասիրել ենք, թե մարդիկ ինչպես «դիմավորեցին» համավարակը, ինչ ընկալումներ, իմաստավորումներ, դիմադրություններ եղան, ինչպես հաղթահարեցին դրա բերած հոգեբանական դժվարությունները, որոնք էին ընկալվող սոցիալ-հոգեբանական հետևանքները: Կարևոր էր դիտարկել համավարակը՝ որպես ապրված փորձ»,- ասաց Ս. Մանուսյանը:

Նշենք, որ ուսումնասիրությունները գրքում ներկայացված են յոթ հոդվածի տեսքով։ Աշխատությունը կարող է հետաքրքիր լինել հոգեբանների, սոցիալական ոլորտի հետազոտողների, ինչպես նաև հանրային առողջության ոլորտի մասնագետների համար:

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Բաց մրցույթ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար

05.23.2025 - 06.06.2025

Երևանի պետական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով

05.23.2025 - 06.06.2025

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am