Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Հայոց գաղթերի և տեղահանությունների պատճառները՝ գիտական նոր ուսումնասիրության առարկա
Դեկտեմբեր 13, 2024 | 11:00
Հասարակություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ

Հայոց գաղթերի և տեղահանությունների պատճառները՝ գիտական նոր ուսումնասիրության առարկա

ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորներ Հակոբ Հարությունյանի և Հայկազ Հովհաննիսյանի ուսումնասիրության տիրույթում են հայոց գաղթերն ու տեղահանությունները: Իրենց գիտական խմբի հետ նրանք բացահայտելու են հայոց գաղթերի պատճառները և պատմական հանգամանքները, ինչպես նաև այն, թե ինչու աստիճանաբար «մարեցին» երբեմնի ծաղկող հայկական գաղութները, և ինչու շատ գաղութահայեր բռնեցին տեղի ժողովուրդների հետ ձուլման ճանապարհը:

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» մրցույթի արդյունքում ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորների ներկայացրած «Հայոց գաղթերը և տեղահանությունները» խորագրով պատմաքննական վերլուծության հայտն արժանացել է ֆինանսավորման: 

Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանը ներկայացրել է պատմությունը մանրամասնորեն ուսումնասիրելու, չբացահայտված դրվագները վերհանելու նպատակներն ու ակնկալիքները:

Հայկական գաղթավայրերի գոյատևման և ձուլման պատճառների բացահայտման կարևորությունը

2023 թ. սեպտեմբերին տեղի ունեցավ հերթական ողբերգական իրադարձությունը հայ ժողովրդի կյանքում. արցախահայությունը բռնեց գաղթի ճանապարհը, հայ ժողովրդի զգալի հատված կրկին տեղահանվեց: Այս տեղահանությունը և գաղթը հայ ժողովրդին բաժին հասած անարդարություններից էին, և այդ իրողությունը չպետք է արժանանա աշխարհի, առավել ևս՝ հայ պատմագիտական մտքի անտարբերությանը: 

Արցախահայությանը բաժին հասած այս ծանր ողբերգությունը հարկադրում է փոխելու մեր պատմագիտական վերաբերմունքն ու գնահատականները ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում մեր պատմագիտության մեջ ամրագրված դրույթներում և եզրակացություններում:

Գիտական խմբի խնդիրը հայկական գաղթերի ու տեղահանությունների, առավել ևս՝ գաղթավայրերի պատմության շարադրանքը չէ, այլ հայկական գաղթավայրերի գոյատևման, դրանց նախորդած տեղահանությունների, ներկայում ձուլման պատճառների բացահայտումն ու վերլուծությունն է դասագրքային և տեսական խնդիրներից դուրս: 

Նոր մարտահրավերներն ունեն գիտական ուսումնասիրությունների անհրաժեշտություն

Հայկական գաղթավայրերի առաջացման, 1915 թ. հետո՝ նաև Հայկական սփյուռքի պատմության դրվագները, անշուշտ, քննության առարկա են դարձել հայ պատմաբանների կողմից: Կան ինչպես առանձին հայկական գաղթավայրերի պատմությունը ներկայացնող, այնպես էլ այդ պատմությունն ամփոփող աշխատություններ, որոնք տարբեր ժամանակներում լրացրել են պատմագիտության թերի կողմերը: Սակայն, համալսարանականների պատկերացմամբ, այդ աշխատություններում գերազանցապես հայկական գաղթավայրերի ներքին կյանքի մանրամասների, տնտեսական և մշակութային հարցերի անդրադարձներ են: 

Հայկական գաղթավայրերի մասին հսկայական գրականություն հրապարակվեց խորհրդային տարիներին։ Ընթերցողների սեղաններին դրվեցին հայկական գաղթավայրերին ու Սփյուռքի պատմությանը վերաբերող աշխատություններ, թեպետ հարկ է արձանագրել, որ դրանք առավելապես նախկին ԽՍՀՄ տարածքն ընդգրկող շրջաններին էին վերաբերում՝ Ղրիմ, Աստրախան, Դոնի Ռոստով, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և այլն: 

Բարձր գնահատելով պատմաբանների կատարած աշխատանքը՝ գիտական խումբը, այդուհանդերձ, արձանագրում է, որ խորհրդային պատմագիտության ժամանակներից հաստատված թեզերը այլևս չեն համապատասխանում հայ ժողովրդի առջև ծառացած այժմյան մարտահրավերներին։

Գիտական խմբի անդամները համոզված են՝ արցախահայության հետ կատարվածը ևս մեկ անգամ պատմաբանների առջև արդարացի պահանջ է դնում՝ քննելու և վերլուծելու հայության կյանքում արդեն շարունակական դարձած այս ողբերգական իրավիճակների պատճառները, հետևանքները, որ ապագայում նման ողբերգական փաստերի առջև չկանգնենք:

Գիտական խումբը կփորձի բացահայտել, թե որտեղ է թերացել կամ անկարող եղել հայ ժողովուրդը այս արհավիրքների դիմակայության ճանապարհին, և կա՞ն արդյոք խոցելի կետեր մեր գոյատևման ու հարատևման ճանապարհին:

Հայկական գաղութների «մարումը»՝ ուսումնասիրության առարկա

Հարկավոր է բացահայտել, թե ինչ պատճառներով կամ պատմական ինչ հանգամանքների բերումով հայկական գաղթավայրերը գնալով «մարեցին», մի մասը նույնիսկ վերացավ, մի մասում հայությունը բռնեց տեղի ժողովուրդների հետ ձուլման ճանապարհը, մյուսում չդիմացան տեղացիների տնտեսական մրցակցությանը և այլն: Գիտական խմբի կարծիքով՝ այդ հարցերի պատասխանները մեր պատմագիտական գրականության մեջ թերի են կամ էլ՝ ոչ բավարար:

Գիտական խումբը կկատարի հայկական գաղթերի և բռնի տեղահանությունների պատմության անցյալի և ներկա իրողությունների քննություն, համադրության և վերլուծության հենքի վրա կառաջարկի խնդրի լուծմանը միտված և հայության համար ընդունելի տարբերակներ: 

Ուսումնասիրությունը չի սահմանափակվելու միմիայն հայության պատմական և գոյաբանական հիմնախնդիրներին անդրադարձով: Համեմատական վերլուծության կենթարկվի նաև այժմ Հայաստանում (նաև՝ Մեծ Հայքի տարածքն ընդգրկող) ապրող օտարազգի համայնքների (հունական, հրեական, ասորական, քրդական (եզդիական), ռուսական և այլն) պատմությունը, կվերլուծվեն գոյաբանական-կրոնական հիմնախնդիրները:

Գիտահետազոտական խումբը կքննարկի քաղաքական-տնտեսական, դավանաբանական, մշակութային աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունը հայկական գաղթավայրերի, համայնքների թուլացման, անկման, տեղահանությունների (ցեղասպանությանը հասնող) գործընթացների վրա:

Իրարամերժ փաստերի վերլուծումը՝ գիտական խմբի քննության տիրույթում

Հետազոտության ընթացքում կիրառվելու են արդի գիտության մեջ այժմ լայն կիրառություն ստացած բովանդակային  վերլուծության մեթոդները, արխիվային նյութերի, տարաբնույթ վկայությունների ու տեղեկությունների քննական վերլուծության տարբեր մեթոդներ: Սկզբնաղբյուրների, արխիվային վավերագրերի ուսումնասիրության ընթացքում գիտական խումբը հետամուտ կլինի ցուցաբերելու քննական մոտեցում, համեմատելու և վերլուծության ենթարկելու տարաբնույթ, երբեմն՝ իրարամերժ փաստերն ու տեսակետները: Հետազոտության մեթոդաբանական հիմքը իստորիզմի սկզբունքն է, պատմական իրադարձությունների ժամանակագրական հաջորդականության սկզբունքի հետևողական պահպանումը: Եվ քանի որ հետազոտության առարկան են լինելու բացառապես պատմական բնույթի հարցեր (սոցիալ-քաղաքական, իրավական, հոգևոր-մշակութային և այլն), ուստի ուսումնասիրությունը կատարվելու է արխիվային վավերագրերի և առկա պատմագիտական գրականության, մամուլի նյութերի քննախույզ հետազոտության հիման վրա:

Հետազոտության արդյունքները կհանրայնացվեն նաև միջազգային գիտական հանրույթի շրջանում

Հետազոտությունը կտևի երեք տարի, որի ընթացքում ուսումնասիրությունից ակնկալվող հիմնական արդյունքը կհրապարակվի միջազգային հեղինակավոր գիտական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում: Գիտական խմբի անդամները կպատրաստեն նաև հայաստանյան առաջատար գիտական հանդեսների համար հոդվածներ, ինչպես նաև կմասնակցեն հանրապետական և միջազգային գիտաժողովների՝ հավաքագրած նյութերը հանրայնացնելու նպատակով։

Գիտական խմբի ղեկավարն է պ.գ.դ., պրոֆեսոր Հակոբ Հարությունյանը, խմբի առաջատար անդամը՝ պ.գ.դ., պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանը: Խմբի մյուս երկու մասնակիցները երիտասարդ պատմաբաններ են՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ, պ.գ.թ. Հրածին Վարդանյանը և պ.գ.թ. Էդուարդ Հովհաննիսյանը:

Խմբի արտասահմանյան գիտական խորհրդատուն է Մինսկի համալսարանի պրոֆեսոր Վյաչեսլավ Մենկովսկին: 

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում. քրեական դատավարության հիմնախնդիրներն ու զարգացման ուղիները՝ օրակարգում

23.05.2025

Քվանտային մեխանիկայի ինտերպրետացիաները

22.05.2025

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Բաց մրցույթ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար

05.23.2025 - 06.06.2025

Երևանի պետական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով

05.23.2025 - 06.06.2025

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am