Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Համառությունը և պատրաստակամությունը շատ կարևոր են գիտական նախագծերի շուրջ աշխատելիս»․ ԵՊՀ ասպիրանտ Նաիրա Գասպարյան
Դեկտեմբեր 17, 2024 | 16:00
Գիտություն
Կրթություն

«Համառությունը և պատրաստակամությունը շատ կարևոր են գիտական նախագծերի շուրջ աշխատելիս»․ ԵՊՀ ասպիրանտ Նաիրա Գասպարյան

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Նաիրա Գասպարյանը զբաղվում է ոչ գծային համակարգերի ուսումնասիրությամբ։ Նա վստահ է, որ SC-DSB ազդանշանների կիրառումը կարող է նոր հնարավորություններ ընձեռել ռադիոսարքավորումների, մոդուլյացիոն տեխնիկաների և հաղորդակցման համակարգերի կատարելագործման համար։

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած  «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտության ծրագիր-2024» մրցույթում Նաիրան ներկայացրել է «Էլեկտրոնային շղթաների ոչ գծային երևույթների հետազոտումը SC-DSB ազդանշանների միջոցով» խորագրով գիտական նախագիծը և հաղթող ճանաչվել։ 

Նաիրա Գասպարյանը ներկայում դասավանդում է, կատարում հետազոտական աշխատանքներ, մասնակցում գիտական ծրագրերի և աջակցում ուսանողներին հետազոտական նախագծերի շուրջ աշխատելիս։ Նրա այս հետազոտությունն ուղղված է ոչ գծային երևույթների ուսումնասիրմանը SC-DSB ազդանշանների միջոցով, ինչը հնարավորություն է տալիս խորապես ուսումնասիրելու ժամանակակից էլեկտրոնային համակարգերի աշխատանքը: Ասպիրանտի խոսքով՝ այս մեթոդները կարող են նորարարական լուծումներ առաջարկել բարձր հաճախականությունների ռադիոսարքավորումների, մոդուլյացիոն տեխնոլոգիաների  և հաղորդակցական համակարգերի կատարելագործման համար:

- Ի՞նչ գիտական հարցերի լուծումներ եք առաջարկելու հետազոտության ընթացքում։

- SC-DSB ազդանշանները (երկակի կողմնային շերտով կառավարվող ազդանշաններ) հաճախ չեն օգտագործվում ոչ գծային երևույթների ուսումնասիրության ժամանակ, ինչն էլ այն դարձնում է քիչ ուսումնասիրված և ավելի հետաքրքիր ու խոստումնալից․ հենց սա է թեմայի առանձնահատկությունը։ Այս մոտեցումն առաջարկում է նոր տեսություններ և գործիքներ՝ էլեկտրոնային համակարգերում էներգիայի խնայողության, ճշգրտության և արդյունավետության բարձրացման համար: Հետազոտության ընթացքում մենք գտնելու ենք մի շարք հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝

  • Ինչպե՞ս են ոչ գծային երևույթները ազդում SC-DSB ազդանշանների վարքի վրա։

  • Կարո՞ղ ենք ոչ գծային մոդելներով բարելավել համակարգերի աշխատանքի արդյունավետությունը։

  • Ի՞նչ նոր մեթոդներ կարող են կիրառվել SC-DSB ազդանշանների միջոցով ոչ գծային համակարգերի մոդելավորման և վերլուծության համար։

- Ի՞նչ են իրենցից ներկայացնում SC-DSB ազդանշանները, և ի՞նչ դեր ունեն դրանք ուսումնասիրություններում։

- SC-DSB (Suppressed Carrier Double Sideband) ազդանշանները մոդուլյացիայի տեսակ են, որտեղ կրող հաճախականությունը ճնշված է, և փոխանցվող էներգիան բաժանված է կողմնային շերտերի միջև: Դրանք հնարավորություն են տալիս առավել արդյունավետ օգտագործելու ռեսուրսները, հատկապես, երբ էներգիայի խնայողությունը և հաճախականության սպեկտրի օպտիմալացումը կարևոր են: Այս ազդանշանները փորձերի համար ապահովում են կատարյալ հիմք՝ ցույց տալու ոչ գծային համակարգերի վարքի յուրահատկությունները: Ոչ գծային երևույթները հիմնականում առկա են բարդ համակարգերում, սակայն հաճախ դրանք անտեսվում են պարզեցված մոդելներում: SC-DSB ազդանշաններն ունեն յուրօրինակ հատկություններ, որոնք հնարավորություն են տալիս առավել մանրակրկիտ բացահայտելու այդ երևույթները՝ ռադիոհաղորդման համակարգերի կատարելագործման և նորարարական լուծումների մշակման համար:

- Ի՞նչ նոր մեթոդներ կամ գործիքներ եք կիրառելու հետազոտությունը կատարելիս։

- Այո՛, թեման արդեն ուսումնասիրման փուլում է։ Հիմնականում կիրառելու եմ հետևյալ մեթոդները՝ մաթեմատիկական մոդելավորում (ոչ գծային դինամիկ համակարգերի վերլուծության համար), համակարգչային սիմուլյացիաներ («MATLAB» և «Python» ծրագրերով՝ ազդանշանների և համակարգերի վարքի փորձարկման նպատակով), լաբորատոր փորձեր (ժամանակակից օսցիլոսկոպների և սիգնալ գեներատորների կիրառմամբ)։

- Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում ստանալ հետազոտական աշխատանքի ավարտին։

- Վերջնարդյունքը կլինի այն, որ մենք կկարողանանք խորապես հասկանալ ոչ գծային համակարգերը և դրանցում SC-DSB ազդանշանների կիրառման առավելությունները։ Սա հնարավորություն կտա բացահայտելու դրանց պոտենցիալը և կիրառման նոր հնարավորությունները, որոնք էական դեր կունենան հաղորդակցման ոլորտում։ Ավելին, աշխատանքը կնպաստի նոր մոդելների և մոտեցումների մշակմանը, որոնք կարող են արդյունավետ կերպով օգտագործվել հաղորդակցման տարբեր տեխնոլոգիաներում։ Արդյունքում մենք ակնկալում ենք գիտական հոդվածների հրապարակում, որոնք կբացահայտեն ձեռք բերված արդյունքները և կներկայացնեն նորարարական լուծումներ այս բնագավառի զարգացմանը նպաստելու համար։ 

Նշեմ, որ աշխատանքների ընթացքում նախատեսվում են հնարավոր համագործակցություններ ինչպես տեղի համալսարանների, այնպես էլ միջազգային հետազոտական կենտրոնների հետ։ Այս թեման ունի կիրառական մեծ հեռանկարներ, ինչը կարող է հետաքրքրել կազմակերպություններին, որոնք զբաղվում են ռադիոհաղորդման կամ սենսորային տեխնոլոգիաներով։

- Ձեր կարծիքով՝ գիտության այս ոլորտը մոտ ապագայում ի՞նչ զարգացում կունենա։

- Ոչ գծային համակարգերի և SC-DSB ազդանշանների ուսումնասիրությունը մոտ ապագայում կարող է հանգեցնել մի շարք կարևոր զարգացումների։ Առաջին հերթին այս ոլորտը կնպաստի առավել արդյունավետ հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք կհանգեցնեն տվյալների փոխանցման արագության և վստահության բարձրացմանը։ Բացի դրանից՝ ոչ գծային մոդելների կիրառման ընդլայնումը կծառայի արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտների առաջխաղացմանը՝ բացահայտելով նոր հնարավորություններ այս տեխնոլոգիաների կիրառման համար։ Վերջապես, այս ուսումնասիրությունները կարող են հանգեցնել նոր մոդուլյացիոն տեխնիկաների ստեղծմանը ռադիոհաճախականությունների օգտագործման առավելագույն արդյունավետություն ապահովելու համար, ինչը մեծապես կբարձրացնի հաղորդակցման համակարգերի կարողությունները և կիրառելիությունը։

-  Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել մասնագիտական ոլորտում։

- Մասնագիտական գործունեության ընթացքում բազմաթիվ ձեռքբերումներ եմ ունեցել, որոնք ինձ համար մեծ նշանակություն ունեն, սակայն կառանձնացնեմ վերջին մեկ տարվա ընթացքում գրանցած մի քանի կարևոր ձեռքբերումներ։ Այս տարի ներկայացնելով ԵՊՀ-ն՝ արժանացել եմ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական մրցանակի «Լավագույն ասպիրանտ» անվանակարգում։

Բացի դրանից՝ մեր գիտական թիմը ստեղծել է ստարտափ (թեման՝ «Future post-quantum protocol»), և այս տարի մեզ հնարավորություն է ընձեռվել ներկայացնելու մեր ստարտափը ԱՄԷ-ում։ Այս իրադարձությունը բացեց համագործակցության նոր ուղիներ, ինչը շատ կարևոր է ստարտափների զարգացման համար։ Երրորդ ձեռքբերումս կապված է մասնագիտական օլիմպիադաներին և մրցույթներին մասնակցության հետ։ Օրինակ՝ «Armenian Technological Innovation Semiconductor Olympiad (ATISO 2024)»-ում ունեցածս մասնակցությունը։ Նշեմ նաև, որ ինձ հաջողվել է մի քանի գիտական հոդված տպագրել բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում։  

- Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք։

- Պատրաստվում եմ շարունակել իմ հետազոտական գործունեությունը, ամրապնդել օտարերկրյա գործընկերներիս հետ միջազգային համագործակցությունը՝ խորացնելով ինչպես իմ գիտելիքները, այնպես էլ ներդնելով դասավանդման նոր մեթոդներ։

Այն երիտասարդներին, որոնք ցանկանում են խորանալ գիտության այս ոլորտում, խորհուրդ կտամ  առաջին հերթին սկսել ուսումնասիրել հիմնական մաթեմատիկական և ֆիզիկական սկզբունքները, քանի որ դրանք գիտության հիմնաքարերն են։ Դրանից բացի՝ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել ծրագրավորման հմտությունների զարգացմանը։ 

Համառությունը և պատրաստակամությունը շատ կարևոր են այս ոլորտում, հատկապես երկարաժամկետ նախագծերի շուրջ աշխատելիս։ 

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում. քրեական դատավարության հիմնախնդիրներն ու զարգացման ուղիները՝ օրակարգում

23.05.2025

Քվանտային մեխանիկայի ինտերպրետացիաները

22.05.2025

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Բաց մրցույթ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար

05.23.2025 - 06.06.2025

Երևանի պետական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով

05.23.2025 - 06.06.2025

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am