Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Նոր հետազոտություն՝ ուղղված ՀՀ-ում հիվանդությունների տարածման գործում չվող թռչունների դերի ուսումնասիրությանը
Դեկտեմբեր 20, 2024 | 10:21
Գիտություն
Կրթություն

Նոր հետազոտություն՝ ուղղված ՀՀ-ում հիվանդությունների տարածման գործում չվող թռչունների դերի ուսումնասիրությանը

Ներկայում աշխարհը շարունակաբար բախվում է առողջապահական համընդհանուր մարտահրավերների, որոնց թվում է նաև չվող թռչունների միջոցով մարդկանց և կենդանիների շրջանում տարբեր հիվանդությունների տարածումը։ ՀՀ-ում մակաբույծների տեղափոխման, հիվանդությունների տարածման գործում չվող թռչունների դերի վերաբերյալ հետազոտություն է կատարում ԵՊՀ ասպիրանտ Մանան Ասիկյանը։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի ասպիրանտ Մանան Ասիկյանի «Չվող թռչունների դերը Հայաստանում մարդու և կենդանիների որոշ հիվանդությունների տարածման գործում» գիտական նախագիծը ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած  «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտության ծրագիր-2024» մրցույթի արդյունքում։ 

Գաղտնիք չէ, որ թռչունների միջոցով տարածվող վարակները կարող են լուրջ վտանգ ստեղծել թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար։ Հայաստանում դեռևս չկան բավարար քանակով և անհրաժեշտ մանրամասնությամբ չվող թռչունների դերը հիվանդությունների տարածման գործում ներկայացնող գիտական աշխատանքներ, ուստի թեմայի ուսումնասիրությունը բավականին արդիական է։ Ըստ Մանանի՝ հետազոտությունների պակասը ցույց է տալիս, թե որքան կարևոր է այս հարցի խորացված ուսումնասիրությունը հետագայում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ մշակելու համար։ 

- Կպատմե՞ք Ձեր հետազոտական աշխատանքի, թեմայի արդիականության և նպատակների մասին։

- Հայաստանում միայն ուսումնասիրված են թռչունների տեսակային բազմազանությունը և էկոլոգիան, սակայն թե մակաբուծային ինչ կազմ ունեն նրանք, ուսումնասիրված չէ։ Վերջին հրապարակման մեջ (որը կատարվել է 2020 թվականին) ներկայացված ամենաթարմ տվյալը վերաբերում է 1990 թվականին․ այստեղ նկարագրված են 50 տարբեր տեսակի թռչունների մոտ հայտնաբերված նեմատոդները։ Համաշխարհային մակարդակով շատ հետազոտություններ կան կատարված, սակայն տարածաշրջանային մակարդակով՝ ոչ այնքան․ սա արդեն խոսում է թեմայի արդիականության մասին։

Հայաստանում հանդիպում են 370-ից ավելի թռչնատեսակներ, որոնցից մոտ 200-ը չվող տեսակներ են։ Հետազոտական աշխատանքի նպատակն է ուսումնասիրել ՀՀ-ում առկա չվող թռչունների դերը մակաբույծների տեղափոխման ու դրանց տարածման գործում։ Եթե կաթնասունները կամ մողեսները ինչ-որ սահման հատելու համար պետք է մեծ ջանք գործադրեն, ապա թռչուններն այդ հարցում ազատ են․ նրանց համար աշխարհագրական խոչընդոտներ չկան կամ էլ շատ քիչ կան։  

Կարևոր է հասկանալ, թե որտեղով է անցնում թռչունների չուն, որտեղից են գալիս թռչունները, ինչ հիվանդություններ կան աշխարհում, ինչպես կարող են դրանք հասնել Հայաստան և ինչ պայմաններում կարող են փոխանցվել մարդկանց։

Նշեմ, որ այս նախագիծն իրականացնելու համար ընտրվել է նախապես որոշված երեք կետ (տարածք), և ըստ այդմ՝ հաշվի ենք առնելու տվյալ միջավայրի ջերմաստիճանը, կլիմայական գործոնները, բարձրությունը։ Բացի դրանից՝ կատարվելու է մոդելավորում, թե նմանատիպ պայմաններում Հայաստանի որ տարածաշրջաններում կարող է թռչունների մոտ հայտնաբերվել այդպիսի մակաբուծային կազմ։ Այնուհետև մոդելավորելու ենք, թե մի քանի տարի անց ինչպիսի պատկեր է լինելու։

- Ո՞ր թռչունները կարող են լինել Հայաստանում հիվանդությունների տարածման աղբյուր։

- Առհասարակ կարելի է ասել, որ բոլոր թռչուններն էլ կարող են հիվանդությունների տարածման աղբյուր դառնալ, քանի որ նրանց համար չկան աշխարհագրական սահմաններ։ Եվ քանի որ թռչունները տաքարյուն են, դա հնարավորություն է տալիս նրանց լինելու լավ ռեզերվուար մակաբույծների, վիրուսների, բակտերիաների համար։ Մենք հիմնականում հետազոտելու ենք ճնճղազգիներին, որոնց հնարավոր է բռնել մեր ցանցերով, ինչպես նաև արագիլներին, որոնք ապրում են գյուղական բնակավայրերում և մարդկանց մոտիկ։ Թռչունները, որոնք կարող են անմիջականորեն հիվանդություններ փոխանցել մարդկանց, այն թռչուններն են, որոնք ապրում են հենց մարդկանց մոտ։ 

- Ի՞նչ ճանապարհներով է տեղի ունենում հիվանդությունների փոխանցումը թռչուններից մարդուն։

- Հիվանդությունները, որոնք կարող են փոխանցվել թռչուններից մարդուն, կոչվում են զոոնոզներ։ Դրանք կարող են փոխանցվել երկու ճանապարհով․ առաջինը կոնտակտային փոխանցումն է, երբ մենք անմիջական շփում ենք ունենում հիվանդ թռչունի հետ։ Երկրորդ ճանապարհը կղանքի, միզաքարերի կամ ինչ-որ լորձային արտադրուկի միջոցով փոխանցվող վարակիչ բակտերիաները կամ վիրուսներն են (օրինակ՝ սալմոնելլան)։ Այս ճանապարհով հիվանդությունները կարող են փոխանցվել, օրինակ, երբ մենք օգտագործում ենք լավ չլվացած մթերք, որի վրա կարող է հայտնվել թռչունի՝ հիվանդություններ հարուցող ցիստեր պարունակող կղանք։ Կամ՝ երբ կեղտոտ ձեռքերով դիպչում ենք ինչ-որ տերևների, հողի և այլն։

Ինչպես կորոնավիրուսը տարածվեց ամբողջ աշխարհում, այնպես էլ կարող են թռչունների միջոցով տարբեր հիվանդություններ տարածվել։ Թռչունները կարող են մեր տարածաշրջան բերել այնպիսի հիվանդություններ, որոնք անգամ բնորոշ չեն մեր տարածաշրջանին՝ ստեղծելով համաճարակաբանական ծանր վիճակ։ 

- Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում այս հետազոտությունից։ Ինչո՞վ են այդ արդյունքները օգտակար լինելու մարդկանց և կենդանիների առողջությանը։

- Այս հետազոտական աշխատանքի արդյունքում մենք կունենանք հստակ հիվանդությունների ցուցակ, որոնք կարող են փոխանցվել թռչունների կամ թռչունների մակաբույծների միջոցով։ Կունենանք հստակ ցուցակ, թե ինչ մակաբույծների կրող են թռչունները, և կհասկանանք, թե այդ հիվանդություններից որոնք կարող են փոխանցվել մարդկանց կամ կենդանիներին։ Երկրորդ խնդիրը, որը ևս շատ կարևոր է, այն է, որ կհասկանանք, թե այդ հիվանդություններից որոնք կարող են վտանգավոր լինել մարդկանց կամ կենդանիների համար։ Հասկանալով դրանց փոխանցման ուղիները՝ կմշակենք մեխանիզմներ, ուղեցույցներ, որոնց հետևելով՝ կարելի է խուսափել այդ հիվանդություններով վարակվելուց։ 

Հետազոտական աշխատանքը սկսել եմ շատ վաղուց։ Բակալավրիատում ուսումնառելիս հիմնականում ուսումնասիրել եմ թռչունների էկոլոգիան, մասնավորապես Ծաղկունյաց լեռնաշղթայի թռչունների բազմազանությունն ու իրենց առաջադրումը որպես ԿԹՏ (կարևորագույն թռչնաբանական տարածք)։ Մենք որոշում էինք՝ այդ տարածքը կարո՞ղ է լինել ԿԹՏ, թե՞ ոչ։ Իմ գիտական գործունեությանը զուգահեռ՝ ուսումնասիրել եմ թռչունների մակաբույծներին։ Իսկ մագիստրատուրայում սովորելիս հետազոտել եմ Մեղրիի հարակից տարածքներում թռչունների շրջանում տոքսոպլազմագոնձի առկայությունը։ Արդեն 3-4 տարի է, ինչ զբաղվում եմ այս թեմայով և ունեմ տպագրված գիտական աշխատանքներ։

ԵՊՀ ասպիրանտի ապագա ծրագրերը կապված են միայն գիտության հետ։ Ներկայում նա աշխատում է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ։ Միաժամանակ նա ներգրավված է մի շարք միջազգային դրամաշնորհներում և կատարում է հետազոտություններ՝ ընդլայնելով գիտական համագործակցությունները և ապահովելով նոր առաջընթացներ իր ոլորտում։ Քանի որ Մանան Ասիկյանի ընտրած  թեման բավականին բազմաճյուղ է, նա վստահ է, որ ասպիրանտուրան ավարտելուց հետո կգտնի հետազոտության նոր ուղղություններ և կսկսի ուսումնասիրել դրանք։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում. քրեական դատավարության հիմնախնդիրներն ու զարգացման ուղիները՝ օրակարգում

23.05.2025

Քվանտային մեխանիկայի ինտերպրետացիաները

22.05.2025

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Բաց մրցույթ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար

05.23.2025 - 06.06.2025

Երևանի պետական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով

05.23.2025 - 06.06.2025

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am