Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Մարդու ոսկորը՝ անհերքելի տեղեկություն կրող. բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղումների ֆենոմենը կուսումնասիրվի նոր մեթոդով
Հունվար 15, 2025 | 16:40
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Մրցույթներ

Մարդու ոսկորը՝ անհերքելի տեղեկություն կրող. բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղումների ֆենոմենը կուսումնասիրվի նոր մեթոդով

Մարդկային ոսկորի մնացորդների կենսահնագիտական ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է վերակազմել հին հանրության կենսակերպը: Այդ ուսումնասիրությունը ենթադրում է ժամանակակից մեթոդներով պեղումներ, մարդաբանական գտածոյի փաստագրում, ճիշտ ախտորոշում: ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դոցենտ Ռուզան Մկրտչյանը ոսկորի ուսումնասիրությունից կարող է պարզել տվյալ ժամանակաշրջանի մարդաբանական տիպը, վերականգնել մարդկանց արտաքին տեսքը և բնութագրել, թե որ հարևան ցեղախմբերի հետ են նրանք ժառանգական կապ ունեցել: ԵՊՀ դոցենտն իր հետազոտություններում եկել է այն եզրահանգման, որ Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանի բնակիչները տեղացի են եղել: Նա ներկայում իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղումները:

Ռուզան Մկրտչյանի «Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղուﬓերը կենսահնագիտական հետազոտությունների համատեքստում» վերտառությամբ գիտական նախագիծն արժանացել է ֆինանսավորման ԿԳՄՍՆ հայտարարած «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» մրցույթի արդյունքում:

- Տիկի՛ն Մկրտչյան, կենսահնագիտական հետազոտության մեթոդով ի՞նչ փաստեր են հնարավոր արձանագրել:

- Կենսահնագիտությունն ունի 70-ամյա պատմություն: Այդ մեթոդով ուսումնասիրում են ոչ թե մշակութային արժեքները, այլ կենսաբանական փաստերը՝ կենդանական ու մարդկային ոսկորների, բույսերի, օրինակ, հացահատիկի մնացորդները: 

Ոսկորը պարունակում է բավականին ստույգ ինֆորմացիա, և ի տարբերություն արտեփաստի (մշակութային գտածոյի)՝ կենսափաստը չի խաբում, որովհետև մարդկային երևակայության, տաղանդի, ճաշակի հետ որևէ կապ չունի, այն բնության ստեղծած արդյունքն է: Կենսահնագիտական տվյալների միջոցով կարող ենք որոշել, թե ինչից է մահացել մարդը, քանի տարեկան էր, ինչ սեռ ուներ, իսկ ատամնաախտաբանական հետազոտությամբ պարզում ենք, թե արդյոք կրել է սով, կերել է հացահատիկ, ինֆեկցիոն հիվանդություններ ունեցել է, թե ոչ: Ուսումնասիրելով տարբեր մարդկանց ոսկորներն ու համադրելով արդյունքները՝ կարող ենք վերականգնել տվյալ հանրության կենսակերպը, կյանքի որակը, այդ ժամանակահատվածում տարածված հիվանդությունները, կյանքի տևողությունը, սեռատարիքային առանձնահատկությունները, մարդաբանական տիպը, մահացության ցուցանիշները, թաղման ծեսը:

- Նախկինում կենսահնագիտական հետազոտություններ չե՞ն իրականացվել՝ բրոնզ-երկաթեդարյան հանրության կենսակերպը վերականգնելու համար:

- Իրականացվել են, սակայն փոքրաթիվ նյութերի վրա են կատարվել ուսումնասիրությունները: Ես այս անգամ իմ թեմայի շրջանակում ուսումնասիրելու եմ միայն խմբային թաղումները: Իմ գիտական խմբի հետ փորձելու ենք խմբային թաղված մարդկանց միջև եղած ժառանգաբանական կապը բացահայտել, թե ինչու են բոլորին միանգամից փոսն իջեցրել, սպանե՞լ են, թե՞ ոչ: Ժամանակին ես և հնագետ Աշոտ Փիլիպոսյանը մեր համատեղ կատարած հետազոտություններում շատ հետաքրքիր եզրահանգումներ ենք կատարել, ըստ որի՝ խմբային թաղումների երևույթը տարեց տղամարդու կամ բարձր կարգավիճակ ունեցող տղամարդու թաղում է։ Այդ մարդու մահանալուց հետո նրա մտերիմները, ամբողջ անձնակազմը բռնի սպանության են ենթարկվել և նրա հետ միասին թաղվել: Նրանք իրար բավականին մոտ ժառանգաբանական կապ են ունեցել: Այս փաստը ապացուցվել է նաև հնաԴՆԹ հետազոտությամբ: Բայց կան նաև խմբային թաղումներ, որոնց դեպքում մարդիկ տարբեր ժամանակահատվածներում են մահացել, պարզապես դամբարանը տարբեր ժամանակներում բացվել է, և նրանց մարմինները նույն դամբարանում են թաղվել:

«Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղուﬓերը կենսահնագիտական հետազոտությունների համատեքստում» գիտական նախագծի շրջանակում համագործակցում ենք Կա Ֆոսկարիի (Իտալիա) համալսարանի հնամարդաբանների հետ, որոնք ապահովում են հնաԴՆԹ և ռենտգեն ուսումնասիրությունների կատարումը: 

-  Ըստ նախագծի՝ հետազոտությունները կատարելու եք Սևանի ավազանի Մռթբի ձոր, Հացառատ, Նորատուս, Քանագեղ, Ներքին Գետաշեն, Արտանիշ բնակավայրերում: Նշված վայրերից արդեն պեղվա՞ծ են Ձեզ անհրաժեշտ գտածոները: 

- Այդ բնակավայրերից ոսկորներն սկսել են հանվել դեռևս 19-րդ դարի սկզբին: Սևանի ավազանում նյութը շատ լավ է պահպանվում և այնքան առատ է, որ ԽՍՀՄ ամենալուրջ հավաքածուն այդ տարածքի պեղումներից է հավաքագրվել: Ես Սևանի ավազանից հայտնաբերված կմախքների ուսումնասիրությամբ զբաղվում եմ դեռևս 80-ականներից, այդ ժամանակվանից տիրապետում եմ հնամարդաբանության բոլոր մեթոդներին։ Սևանի ավազանից հավաքել եմ ավելի քան 1000 հնամարդաբանական նմուշ/անհատների ոսկորներ, որոնք պահվում են Հայաստանի պատմության թանգարանում: Իմ ուսանողները ևս պեղումներ են կատարում:

- Գիտական նախագծի շրջանակում ուսումնասիրության առարկա են հանդիսանում Ձեր ուսանողների հայտնաբերած գտածոնե՞րը, թե՞ տասնամյակներ առաջ պեղված գտածոները:

- Ե՛վ 1988 թ. իմ հավաքած նմուշներն ենք ուսումնասիրում, և՛ վերջին տարիների գտածոները: Մեզ համար մեծ նշանակություն ունեն անցած տարվա գտածոները, ինչպես նաև այն գտածոները, որոնք դեռ պետք է պեղենք: Ներկայում իմ ուսանողները դամբարանները պեղում են եվրոպական մեթոդներով, որպեսզի տեղեկատվությունն ավելի հարմար լինի կենսահնագիտական մեթոդներով ուսումնասիրելու համար: Պեղելուց հետո փաստագրում ենք, թե ոսկորը դամբարանի որ հատվածից է հայտնաբերվել, չափագրում ենք: Կենսահնագիտության մեթոդին տիրապետելով՝ պեղելու պարագայում մեր ուզած հարցերի պատասխանները հեշտությամբ կարող ենք գտնել: Այդ հարցերից են նաև, թե ոսկորը ինչու է կտրտված կամ բզկտված, բնության հետևանքով է, թե թաղման ծեսի արդյունքում մարդիկ խախտել են ոսկորն իր անատոմիական վիճակից: Իսկ ռենտգենի միջոցով պարզում ենք՝ սպանվե՞լ է մարդը, հարվածե՞լ են նրան, թե՞ ոչ, հարվածելուց հետո մահացե՞լ է, թե՞ ոչ:

- Գիտական նախագծի աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի և կտևեն մինչև 2027 թ. ապրիլ ամիսը: Ո՞ր փուլում են Ձեր ուսումնասիրությունները:

- Նախատեսել ենք հրապարակել չորս գիտական հոդվածներ, որոնցից երկուսն արդեն պատրաստ են «Scopus» գիտական շտեմարանում ընդգրկված ամսագրերում հրապարակելու համար: Գիտական հոդվածներից մեկում անդրադարձել ենք Սևանի ավազանի բնակչության ատամնաախտաբանութանը: Ուսումնասիրելով ատամները՝ ներկայացնում ենք կրած սովը, հիվանդությունները, իսկ մյուս հոդվածում ներկայացնում ենք ակնակապիճների ուսումնասիրությունը, որի արդյունքում պարզել ենք մարդու արյան մեջ հեմոգլոբինի քանակը՝ արդյոք տվյալ անձը անեմիայով տառապե՞լ է, թե՞ ոչ: 

- Նմանօրինակ նախորդ հետազոտություններում ի՞նչ բացահայտումներ եք արել: 

- Բրոնզի դարում ապրած տղամարդկանց կյանքի միջին տևողությունը համարվում է 33 տարին, սակայն իմ, ԵՊՀ դասախոս Հասմիկ Սիմոնյանի և հնագետ Աշոտ Փիլիպոսյանի աշխատանքների արդյունքում բացահայտվել է, որ բրոնզի դարում Սևանի ավազանում տղամարդիկ միջինում ապրել են 45 տարի, իսկ կանայք՝ 37: Կարողացել ենք ապացուցել նաև, որ Սևանի ավազանում բնակչությունը բավականին բարեկեցիկ կյանքով է ապրել, որովհետև տնտեսության շատ ճյուղեր առկա են եղել, այդ թվում՝ անասնապահությունը, երկրագործությունը, ձկնորսությունը:

Նշենք, որ «Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղուﬓերը կենսահնագիտական հետազոտությունների համատեքստում» վերտառությամբ գիտական նախագիծն իրականացնող խմբում ընդգրկված են նաև պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս Հասմիկ Սիմոնյանը և նույն ամբիոնի մագիստրատուրայի ուսանող Աստղիկ Արզումանյանը։

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Բաց մրցույթ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար

05.23.2025 - 06.06.2025

Երևանի պետական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով

05.23.2025 - 06.06.2025

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am