Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Թալիշերենի մոռացված բառաշերտերը․ ԵՊՀ գիտնականն ուսումնասիրում է թալիշերենի բառապաշարը
Մարտ 11, 2025 | 12:21
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն

Թալիշերենի մոռացված բառաշերտերը․ ԵՊՀ գիտնականն ուսումնասիրում է թալիշերենի բառապաշարը

Մոռացված բառեր, չուսումնասիրված բարբառներ և լեզվի խորքում թաքնված պատմություն․ հյուսիսային թալիշերենն այսօր կանգնած է կորստյան եզրին, սակայն հայ գիտնականները շարունակում են ուսումնասիրել այդ լեզուն։ Այսօրինակ հետազոտություն է կատարում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտ Հակոբ Ավչյանը։

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել Հակոբ Ավչյանի «Հյուսիսային թալիշերենի բառապաշարը. բնիկ և փոխառյալ շերտեր (պատմահամեմատական ասպեկտ)» թեմայով  հետազոտությունը, որը նպատակ ունի բացահայտելու այս լեզվի բառապաշարի բնիկ և փոխառյալ շերտերը՝ լույս սփռելով լեզվական փոխառնչությունների և լեզվի պատմական զարգացման վրա։ Ինչո՞ւ է թալիշերենը հայտնվել վտանգված լեզուների ցանկում, ի՞նչ գաղտնիքներ կարող է բացահայտել այդ լեզվի բառապաշարը, և ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած գիտական ուսումնասիրությունը։ Այս և այլ թեմաների շուրջ զրուցել ենք Հակոբ Ավչյանի հետ։

– Պարո՛ն Ավչյան, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր ուսումնասիրության թեմայի ընտրությունը։

– Թալիշերենն ուսումնասիրողների թիվն աշխարհում մեծ չէ, իսկ լեզվի բառապաշարը գրեթե չի հետազոտվել։ Թեև մոտ երկու դար շարունակ կատարվել են ուսումնասիրություններ, սակայն դրանք հիմնականում կենտրոնացած են եղել քերականական կառուցվածքի վրա։ Մինչ այս հրապարակված աշխատանքներում գրեթե չկան մանրամասն տվյալներ թալիշերենի բառապաշարի մասին։ Միակ բացառությունը մեր թալիշ գործընկերոջ հրատարակած մի փոքրիկ հետազոտությունն է, որը շատ մակերեսային պատկերացում է տալիս թեմայի վերաբերյալ։

– Ի՞նչ կարևորություն ունի այս հետազոտությունը իրանական լեզվաբանության համար։

– Թալիշերենը պատկանում է իրանական լեզվախմբին, ուստի դրա ուսումնասիրությունը ոչ միայն օգնում է հասկանալ այս լեզվի պատմությունը, այլև ցույց է տալիս նրա կապերը իրանական մյուս լեզուների հետ։ Մեր հետազոտության նպատակներից մեկն այն է, որ պարզենք, թե թալիշերենի բառապաշարի որ շերտերն են բնիկ, իսկ որոնք՝ փոխառյալ։ Հետագայում դա հնարավորություն կտա բացահայտելու, թե լեզուն ինչ առնչություններ է ունեցել այլ լեզուների հետ, ինչպես են մշակույթները փոխազդել միմյանց վրա։

– Ի՞նչ դժվարությունների եք բախվում հետազոտական այս աշխատանքը կատարելիս։

– Առաջին մարտահրավերը լեզվանյութին հասանելիության խնդիրն է։ Հյուսիսային թալիշերենով խոսում են հիմնականում Ադրբեջանի տարածքում, մասամբ՝ Իրանում։ Հասկանալի պատճառներով մենք չենք կարող հետազոտական աշխատանքներ կատարել Ադրբեջանում, սակայն Իրանի դեպքում նման խոչընդոտներ չկան։ Բարեբախտաբար, տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս կապ հաստատելու լեզվակիրների հետ նաև առցանց․ նույնիսկ մեր ամբիոնում հրատարակված թալիշերենի դասագրքի թալիշական բաժինը խմբագրվել է հենց թալիշ գործընկերոջ կողմից։

– Թալիշերենը համարվում է վտանգված լեզու։ Ի՞նչն է դրա հիմնական պատճառը։

– ՅՈՒՆԵՍԿՕ-ն թալիշերենը դասում է վտանգված լեզուների շարքում, ինչը հիմնականում Ադրբեջանի իշխանությունների վարած ասիմիլյացիոն քաղաքականության հետևանքն է։ Այնտեղ այս լեզվի ուսումնասիրությունն ու պահպանությունը խիստ սահմանափակված են։ Սակայն հարկ է ընդգծել, որ թալիշերենը դեռևս կենդանի լեզու է։ Թալիշները այն կիրառում են իրենց առօրյայում, այնպես որ լեզուն կորստյան եզրին չէ, բայց առանց գիտական ուսումնասիրության՝ վտանգն իրական է։

– Դուք նշեցիք, որ Հայաստանում թալիշերենի ուսումնասիրությունը շարունակվում է։ Որտե՞ղ և ինչպե՞ս է դա կատարվում։

– ԵՊՀ-ն այն եզակի կենտրոններից է, որտեղ ուսումնասիրվում և դասավանդվում է թալիշերեն։ Երբեմն ինձ են դիմում հենց թալիշները, որոնք զարմացած են, որ իրենց լեզուն ուսումնասիրվում է Հայաստանում։ Վերջերս մի թալիշ, շնորհակալություն հայտնելով ինձ, նշեց, որ անգամ իրենց երկրում լեզվի հետազոտությամբ գրեթե չեն զբաղվում։ Եթե նույնիսկ ինչ-որ աշխատանքներ են տարվում, դրանք հիմնականում բանաստեղծությունների կամ ոչ գիտական տեքստերի տեսքով են։

– Կներկայացնե՞ք հետազոտության ընթացակարգը։

– Հետազոտությունը բաղկացած է երկու փուլից։ Նախ հավաքելու ենք լեզվանյութեր, փորձելու ենք հասանելիություն ստանալ անհրաժեշտ աղբյուրներին, իսկ հետո կատարելու ենք դաշտային հետազոտություն, մասնավորապես՝ Իրանում։ Երկրորդ փուլում կենտրոնանալու ենք փոխառությունների վրա՝ պարզելու, թե որ լեզուներից են դրանք ներթափանցել, ինչ ժամանակահատվածում և ինչ գործոնների ազդեցությամբ։

– Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում ստանալ այս հետազոտությունից։

– Մեր ուսումնասիրությունը լույս կսփռի այն հարցի վրա, թե ինչպես է ձևավորվել թալիշերենի բառապաշարը։ Սա ոչ միայն թալիշերենի, այլև ընդհանուր իրանական լեզվաբանության համար կարևոր ներդրում կլինի։ Հուսով ենք, որ մեր աշխատանքը հիմք կդառնա հետագայում առավել ընդգրկուն հետազոտությունների համար։

Մերի Սողոյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Միավորված ազգերի կազմակերպության Երևան մոդել-2025». համաշխարհային խնդիրների լուծումները՝ երիտասարդների աչքերով

07.07.2025

Արցախյան ավանդազրույցների գրառում․ գիտական ծրագրի շրջանակում ստեղծվել է էլեկտրոնային շտեմարան

07.07.2025

ԵՊՀ ՈՒԳԸ «Սոցքեմփ» ոչ ֆորմալ կոնֆերանսը նշել է հոբելյանական տասնամյակը

04.07.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է ՆԱՏՕ-ի ամառային դպրոցը

07.07.2025 - 07.15.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Բրյուսելի ազատ համալսարան, Բելգիա

07.03.2025 - 07.31.2025

Տեղեկատվական առցանց հանդիպում Ճապոնիայում ուսանելու վերաբերյալ

06.26.2025 - 07.10.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am