Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Տեղահանման հետևանքներն ու ինտեգրումը համալսարանական կյանքում․ ԵՊՀ-ում ամփոփվել են հետազոտության արդյունքները
Ապրիլ 08, 2025 | 15:00
Կրթություն
Հետազոտություն

Տեղահանման հետևանքներն ու ինտեգրումը համալսարանական կյանքում․ ԵՊՀ-ում ամփոփվել են հետազոտության արդյունքները

Արցախից բռնի տեղահանված ուսանողների՝ ՀՀ բուհերում ուսումը շարունակելու և նոր միջավայրին հարմարվելու տնտեսական և հոգեբանական խնդիրների լուծումն առաջնահերթ կարևորություն ունի ԵՊՀ հետազոտողների համար։ Տարբեր խնդիրների վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծություններ և առաջարկներ ներկայացնելու նպատակով ԵՊՀ-ում կատարվել է «Արցախից բռնի տեղահանված ուսանողների տնտեսական և հոգեբանական ադապտացման խնդիրները բարձրագույն ուսումնական հաստատություններում» թեմայով գիտական հետազոտություն։

Բռնի տեղահանված ուսանողների բարձրագույն կրթությունը շարունակելու հնարավորությունն ապահովելը և այդ գործընթացում առաջացած բազմաշերտ խնդիրները հաղթահարելը դարձան առաջնահերթություն ինչպես կրթական կառույցների, այնպես էլ գիտական համայնքի համար։ ԵՊՀ-ն, արձագանքելով ստեղծված իրավիճակին, ձեռնարկեց համապատասխան քայլեր՝ ապահովելով տեղահանված ուսանողների կրթական ընդգրկումն ու աջակցելով նրանց հարմարեցման (ադապտացիա) գործընթացին։ Նման բարդ իրավիճակում հատկապես կարևոր էր հասկանալ, թե որ գործոններն են խոչընդոտում կամ նպաստում ուսանողների արդյունավետ ինտեգրմանը։

Այդ նպատակով կատարված գիտական հետազոտության թեմայի ընտրության և կատարված աշխատանքների մասին զրուցել ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Հակոբջանյանի հետ, որը նաև  գիտական խմբի ղեկավարն է։

- Տիկի՛ն Հակոբջանյան, 2023-2024 ուսումնական տարում ԵՊՀ ներքին գիտակրթական դրամաշնորհների մրցույթը հայտարարվել էր Արցախից բռնի տեղահանման արդյունքում ուսանողների խնդիրների վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության, առաջարկների, լուծումների մշակման ու ձևակերպման հարցերի նպատակով: Կպատմե՞ք՝ ինչ աշխատանքներ են կատարվել։

- «Արցախից բռնի տեղահանված ուսանողների տնտեսական և հոգեբանական ադապտացման խնդիրները բարձրագույն ուսումնական հաստատություններում» խորագրով հետազոտական թեման ընտրվեց՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով: Նախ՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում իրենց ուսումնառությունը շարունակելու եկան մեծ թվով արցախցի ուսանողներ։ Խնդիրները մեր տեսադաշտում էին՝ իրենց բազմատեսակ դրսևորումներով՝ ինտեգրում, ադապտացում, կենսանվազագույն պայմաններով ապահովվածություն և այլն: Երկրորդ՝ տնտեսագիտական գիտելիքը և տնտեսագիտական բովանդակությամբ հավաքագրված տեղեկությունները թերևս բավարար չէին կարող լինել վերոնշյալ խնդիրների վերաբերյալ համապարփակ լուծումներ առաջադրելու տեսանկյունից: 

- Ինչո՞ւ որոշվեց հետազոտությունն անցկացնել տնտեսագիտության և հոգեբանության համադրությամբ։ Ինչպե՞ս ձևավորվեց հետազոտական թիմը:

- Նշեմ, որ միջգիտակարգային մոտեցումը դրամաշնորհային ծրագրի պահանջն էր, իսկ տնտեսագիտության և հոգեբանության տեսանկյուններից խնդրի ուսումնասիրությունը ստեղծված իրավիճակում օրհասական էր, քանի որ բռնի տեղահանումն ուղեկցվում է սոցիալ-հոգեբանական ծանր հետևանքներով․  հետազոտության շրջանակում ստացված արդյունքներն են դրա վկայությունը։ Գիտական խմբում ընդգրկված են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, «Կառավարում» բակալավրի կրթական ծրագրի ղեկավար Նարինե Միրզոյանը, որը ֆակուլտետում համակարգում է արցախցի ուսանողների հետ տարվող աշխատանքները, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Դավիթ Հայրապետյանը, որը մեծ աշխատանք է տարել հետազոտության մեթոդաբանության մշակման, մասնավորապես՝ հարցաթերթիկների և թեստերի կազմման և արդյունքների վերլուծության ուղղությամբ: Հետազոտական թիմում ընդգրկված են նաև վերոնշյալ ֆակուլտետների շրջանավարտները՝ մագիստրոսներ Մարիամ Դոխոյանը և Մարիաննա Սարգսյանը, որոնք համակարգել են տվյալների և տեղեկությունների հավաքագրման, ինչպես նաև արցախցի ուսանողների թեստավորումը կազմակերպելու աշխատանքները: Հետազոտական թիմի ստացած արդյունքներն էապես պայմանավորված են թիմային աշխատանքով:

- Որո՞նք են հիմնական հարցերը կամ խնդիրները, որոնք ուսումնասիրել եք Արցախից բռնի տեղահանված ուսանողների տնտեսական և հոգեբանական ինտեգրման վերաբերյալ:

- Առաջին փուլում կատարվել է տեսական մակարդակով ուսանողների ադապտացման խնդիրների ուսումնասիրություն, որը  ենթադրում էր տեղական և միջազգային փորձի ուսումնասիրություն, կատարված հետազոտությունների վերլուծություն: Հաշվի առնելով ուսումնասիրվող խնդրի առանձնահատկությունները՝ ուսումնասիրված մոդելների հիման վրա մշակվել է ուսանողների ինտեգրման ռեսուրսային նոր տեսական մոդել: Այս փուլում կատարվել է նաև Արցախից բռնի տեղահանված ուսանողների վիճակագրական վերլուծություն, համապատասխան տվյալների աղբյուրների հստակեցում, նախանշված մեթոդների կիրառությամբ տվյալների հավաքագրում և  ստացված տեղեկությունների վերլուծություն։ Երկրորդ փուլում կատարվել է Արցախից բռնի տեղահանված ուսանողների ադապտացման տնտեսական և հոգեբանական խնդիրների վերհանում։ Կատարվել է ընտրանքի կազմում, հարցաթերթիկների մշակում և տարածում, խնդիրների դասակարգում, հարցման արդյունքների վերլուծություն:

Իսկ երրորդ փուլում կատարվել է տվյալների խմբավորում և վերլուծություն «Python» ծրագրային փաթեթի միջոցով, ինչպես նաև ուսանողների ադապտացման հնարավորությունների գնահատում:

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Դավիթ Հայրապետյանի հետ զրուցել ենք հետազոտության շրջանակում կիրառած մեթոդների և կատարած եզրահանգումների մասին։ 

- Պարո՛ն Հայրապետյան, ի՞նչ մեթոդներ եք կիրառել այս հետազոտությունը կատարելիս։

- Հետազոտության ժամանակ օգտագործել ենք հարցման մեթոդը․ երկու հարյուրից ավելի արցախցի ուսանողներ մասնակցել են հարցմանը ՀՀ տարբեր բուհերից։ Հարցերը կառուցվել են տեսական մոդելի հիմքով։ Ուսումնասիրել ենք նրանց սոցիալ-տնտեսական վիճակը, քաղաքացիական կարգավիճակը, մասնակցությունը տարբեր գործընթացներին, կրթական միջավայրի ընկալումը, սթրեսների և ռիսկերի հանդեպ վերաբերմունքը, ապագայի տեսլականը և հոգեբանական բարեկեցությունը։

- Հետազոտության արդյունքում ի՞նչ եզրահանգումների եք եկել։

- Մեր ամենակարևոր եզրահանգումներից մեկն այն էր, որ ինտեգրումը խիստ բազմաշերտ գործընթաց է։ Սովորաբար մտածում ենք՝ բավարար է աջակցել ֆինանսապես կամ ապահովել կրթություն, և ինտեգրումը կկատարվի բնականոն։ Սակայն իրականում հոգեբանական գործոններն ունեն նույնքան, եթե ոչ ավելի մեծ նշանակություն։ Օրինակ՝ նրանք, ովքեր արդեն անցել են բարձր սթրեսի միջով ու մինչ օրս չունեն ապագայի հստակ տեսլական, ինտեգրվում են շատ ավելի դժվար։ Նրանց մոտ նկատվում էր մեծ անվստահություն թե՛ իրենց, թե՛ համակարգի նկատմամբ։ Այն ուսանողները, որոնք գոհ չեն կրթական համակարգից, քիչ են մասնակցում հասարակական կամ քաղաքացիական նախաձեռնություններին և ավելի խոցելի են իրավական անորոշության պայմաններում, ուստի առավելապես հակված են արտագաղթի: Մյուս կողմից, ուսանողները, որոնք ներգրավված են կրթական միջավայրում և գնահատում են իրենց ձեռքբերումները, ունեն ինտեգրման ավելի բարձր մակարդակ։ Նրանք կարողացել են հաղթահարել անցյալի սթրեսները, ավելի լավ են վերահսկում իրենց շրջակա միջավայրը, ինքնավստահ են։ Եթե ուսանողը վստահ է, որ իր գործողությունները մեծ հաշվով ոչինչ չեն փոխելու, նա չի էլ փորձում ներգրավվել։ Սա նվազեցնում է թե՛ մոտիվացիան, թե՛ սոցիալական կապերը։ Բայց ունենք նաև հույս ներշնչող տվյալներ։ Օրինակ՝ կրթության և աշխատանքի մեջ ակտիվ ներգրավվածությունը նպաստում է հոգեբանական կայունությանը։ Այդ մարդիկ ավելի քիչ են մտածում արտագաղթի մասին։ Բայց երբ չկա կայուն կրթական կամ աշխատանքային ապագա, արտագաղթը ընկալվում է ոչ թե որպես փախուստ, այլ որպես ռացիոնալ քայլ՝ սեփական հնարավորությունները իրացնելու համար։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ինտեգրումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ միաժամանակ աշխատանք է տարվում սոցիալական, կրթական, իրավական և հոգեբանական մակարդակներում։ Եվ հենց այդ ներդաշնակությունն է ապահովում կայունությունը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

- Ի՞նչ լուծումներ եք առաջարկել՝ ելնելով հիմնական արդյունքներից։

- Արդյունքները հուշում են՝ ինտեգրումը պետք է դիտարկել որպես համալիր խնդիր, որը պահանջում է բազմակողմանի մոտեցում։ Տնտեսական ու կրթական միջավայրի ամրապնդումը կարող է զգալիորեն կրճատել արտագաղթի դրդապատճառները։ Օրինակ՝ եթե ուսանողը տեսնում է, որ կրթությունից հետո կարող է իր տեղը գտնել մասնագիտական դաշտում, նրան մոտիվացնում է մնալու և սեփական ներդրումն ունենալու գաղափարը։ Պետական և մասնավոր ոլորտները պետք է միասին աշխատեն՝ ապահովելու վստահելի ապագայի հեռանկարներ։ Ֆինանսական գրագիտության զարգացումը, ձեռներեցության խթանումը, շարունակական կրթության հնարավորությունները կարևոր բաղադրիչներ են։ Հոգեբանական մակարդակում առաջարկում ենք ստեղծել աջակցող միջավայրեր, որտեղ ուսանողը կարող է խոսել իր տրավմաների, սթրեսի, ապագայի հանդեպ վախերի մասին։ Ինքնազարգացումը և նախաձեռնողականությունը պետք է դիտարկվեն որպես հմտություններ, որոնք հնարավոր է զարգացնել։ Քաղաքացիական ներգրավվածությունը ևս առանցքային է։ Երբ ուսանողը տեսնում է, որ իր ձայնը կարևոր է, նա չի հրաժարվում պատասխանատվությունից։ Այս նպատակով առաջարկում ենք քաղաքացիական կրթության, կամավորականության և տեղական առաջնորդության մոդելներ։ Ներկայում արդեն աշխատում ենք ուսանողների համար թրեյնինգային ծրագրի շուրջ, որը կփորձարկվի մինչև հետազոտության վերջնական փուլը և կզարգացնի վերոնշյալ հմտությունները։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ Նարինե Միրզոյանի հետ զրուցել ենք դուրս բերված խնդիրների մեղմման նպատակով կատարվող քայլերի մասին։ 

- Ինչպե՞ս եք տեսնում Արցախից բռնի տեղահանված ուսանողների տնտեսական և հոգեբանական ադապտացման խնդիրների լուծումները բարձրագույն ուսումնական հաստատություններում, մասնավորապես ԵՊՀ-ում։

- 2023 թ․ սեպտեմբերին տեղի ունեցած ողբերգական դեպքերի արդյունքում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում  ուսումը շարունակելու ցանկություն հայտնեցին արցախցի 200-ից ավելի ուսանողներ։ Բառերով դժվար է նկարագրել այն հոգեվիճակը, որում գտնվում էին արցախցի մեր ուսանողներն այդ շրջանում, և չնայած, որ դեռ ոչ մեկիս մոտ չկար հստակ պատկերացում, թե ինչպես պետք է կատարվի նրանց տեղափոխման գործընթացը, ինչպես են լուծվելու վարձավճարի, առարկայական տարբերությունների հարցերը և այլն, ԵՊՀ-ում և ֆակուլտետում կար հստակ գիտակցում, որ մենք ուսանողներին կամայական դեպքում ընդունելու ենք՝ հընթացս ստանձնելով բոլոր բարդ խնդիրները լուծելու հանձ­նա­ռությունը։ Արդյունքում, տեղափոխման գործընթացում ներգրավված ԵՊՀ յուրաքանչյուր բաժնի, ֆակուլտետի ղեկավարության, դասախոսների համատեղ թիմային ծավալուն աշխատանքի շնորհիվ ֆակուլտետում իրենց ուսումը կարողացան բարե­հաջող շարունակել 212 արցախցի ուսանողներ։ Սակայն դա ադապտացման միայն նախնական փուլն էր։ Այնուհետև ուսանողները պետք է համալրեին իրենց գիտելիքի պաշարը՝ նոր կուրսեցիների հետ ընթացիկ կիսամյակի դասընթացները յու­րացնելու համար, ինչի նպատակով դասախոսները անցկացրին համապա­տաս­խան խորհրդատվություններ։ Երրորդ փուլը շարունակվում է մինչ այժմ, երբ փորձ է արվում ներգրավելու մեր արցախցի ուսանողներին ֆակուլտետում գործող բոլոր նախաձեռնություններում, օպերատիվ արձագանքելու տարբեր բնույթի բոլոր խնդիրներին։ Կարծում եմ, եթե բուհերում տեղափոխման և ադապտացման գոր­ծ­ըն­թացները բարդացվեին, ուսանողների մի մասը չէր շարունակի իր ուսումը, ինչը բոլորի համար աններելի կլիներ՝ հաշվի առնելով հոգեբանական ասպեկտը։

- Ըստ Ձեզ՝ ԵՊՀ-ն ի՞նչ հավելյալ քայլեր կարող է ձեռնարկել այդօրինակ խնդիրները մեղմելու կամ նվազեցնելու համար։  

- Նախ նշենք, որ ԵՊՀ-ն 2023-2024 ուստարում փոխհատուցել է արցախցի մեր ուսանողների վարձավճարի շուրջ 30%-ը, ֆակուլտետում հետևողական աշխատանքներ են կատարվում հատկապես չորրորդկուրսեցիներին իրենց մասնագիտությամբ աշխատանքի տեղավորման ուղղությամբ և այլն։ Ի հա­վե­լումն իրականացվող մնացած գործընթացների՝ շատ կարևոր էր նաև տվյալ թեմատիկայով դրամաշնորհի ճիշտ ժամանակին կազմակերպումը՝ հնարավորություն տալով գիտնականներին առավել խոր վերլուծության ենթարկելու արցախցիների շրջանում առկա հոգեբանական և տնտեսական խնդիրները և ներկայացնելու դրանց լուծման հնարավորությունները։

Նշենք, որ ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում կատարված հետազոտությունների և՛ առաջին, և՛ երկրորդ փուլերի ամփոփ արդյունքները տպագրվել են ՀՀ տարբեր ամսագրերում: Իսկ երրորդ փուլի արդյունքներով պատրաստված հոդվածը գիտական խումբն արդեն  հանձնել է տպագրության ազդեցության գործակցով (ՄԳՇ) ամսագրում:

Բազմաթիվ հարթակներում ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները՝ գիտական խմբի անդամները պատրաստվում են մասնակցելու և զեկուցմամբ հանդես գալու ս․թ․ մայիսի 5-8-ը Կազանի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանում «Գիտության օրեր» խորագրով կայանալիք միջազգային գիտաժողովի շրջանակում:

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը՝ Քեմբրիջի համալսարանի ուսանողների ուսումնառության մի մաս

21.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am