Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ առաջին պատվավոր դոկտոր Ֆրիտյոֆ Նանսեն. հոկտեմբերի տասը մեծ հումանիստի և հայասերի ծննդյան օրն է
Հոկտեմբեր 10, 2025 | 10:00
Հասարակություն

ԵՊՀ առաջին պատվավոր դոկտոր Ֆրիտյոֆ Նանսեն. հոկտեմբերի տասը մեծ հումանիստի և հայասերի ծննդյան օրն է

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրանում է նորվեգացի ականավոր հումանիստ, դիվանագետ, բևեռախույզ և գիտնական Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 164-ամյակը:

Նորվեգացի բևեռախույզ, մեծ հումանիստ, ԵՊՀ առաջին պատվավոր դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենն իրավամբ հայ ժողովրդի մեծագույն բարեկամներից է: Հաղթահարելով բազում դժվարություններ՝ Նանսենը մարդասիրական ուղիներով հայթայթել է անհրաժեշտ միջոցներ, կազմակերպել 7 հազար հայ գաղթականների հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ֆ. Նանսենը Ազգերի լիգայի ռազմագերիների, գաղթականների հարցերով կոմիսար էր: Նանսենի ու հայերի «բարեկամությունն» այստեղից է սկիզբ առնում:

1920-ի աշնանը Նանսենն ընդգրկվում է Եվրոպայի հայասերների միության մեջ: Թե՛ Ազգերի լիգայում, թե՛ Լոզանի կոնֆերանսում զուր են անցնում հայության համար քաղաքական դրական լուծումներ ստանալու հայ քաղաքական գործիչների, հայասերների և Նանսենի ջանքերը:

Հայկական հարցը քաղաքականից վերածվում է զուտ մարդասիրականի: Բազմահազար հայ փախստականներ, կորցնելով իրենց քաղաքացիական իրավունքները, հայտնվում են իրավազուրկ կարգավիճակում: Խնդրի լուծումը տալիս է Նանսենը 1922-ին Ժնևի հատուկ կոնֆերանսում, այն է՝ սահմանել իր ստորագրությամբ անձնական վկայական: 1942 թվականին 52 երկրների կառավարություններ ճանաչում են «Նանսենյան անձնագիր»-ը, որը դառնում է փախստականների համար առաջին ճամփորդական փաստաթուղթը։ Նանսենյան անձնագրերի գոյությունը նոր երևույթ էր մարդկության պատմության մեջ, երբ տվյալ երկրի զինանշանի փոխարեն անձնագրում փակցվում էր դրոշմանիշ՝ Նանսենի նկարով ու Ազգերի լիգայի գրությամբ:

Ազգերի լիգայի որոշմամբ 1924-ի հուլիսի 12-ին Մեծ եղեռնից փրկված և աշխարհի տարբեր երկրներում բնակվող շուրջ 320 հազար հայեր ստանում են «Նանսենյան անձնագիր»։ 

Ազգերի լիգան 1924-ի սեպտեմբերի 25-ին կազմում է Նանսենի գլխավորությամբ հատուկ հանձնաժողով, որը Թիֆլիսից գնացքով ժամանում է Հայաստան 1925-ի հունիսին: Հանձնաժողովը տեղում ուսումնասիրում է աշխարհասփյուռ հայ գաղթականությանը Հայաստանում տեղավորելու պայմաններ ստեղծելու հնարավորությունները: 

Հունիսի 18-ին Ալեքսանդր Թամանյանի և մի խումբ մասնագետների հետ հանձնաժողովը մեկնում է Սարդարապատ, ուսումնասիրում տեղանքը՝ Սարդարապատի անապատային դաշտը, որը, ըստ նախնական ծրագրերի, ոռոգելի դարձնելուց հետո պետք է տրվեր գաղթականությանը: Լինում են տեղի բամբակազտիչ գործարանում, ապա շարժվում դեպի հայ-թուրքական սահմանագիծ` տեսնելու Արաքսը: Հունիսի 19-ին Երևանում հյուրերն այցելում են Հայաստանի պատմության թանգարան, Երևանի պետական համալսարան, ուր մեծ հումանիստին պատվավոր դոկտորի և գիտխորհրդի պատվավոր անդամի կոչում է շնորհվում։ 

«Նույն օրը՝ ճաշից առաջ, այցելեցինք նաև համալսարան։ Այն մի գեղեցիկ շենք էր կենտրոնական փողոցի վերջում՝ հրաշալի այգով շրջապատված: Հանդիպում ունեցանք ռեկտորի և պրոֆեսորների հետ, որոնք մեզ ուղեկցեցին տարբեր ինստիտուտներ: Համալսարանը նոր էր հիմնադրվել և նոր պետք է զարգանար, բայց նյութական քիչ միջոցներ ուներ։ Սակայն զարմանալի էր, որ, հակառակ մեծ դժվարություններին, շատ բան էր արված։ Ինձ համար մեծ անակնկալ էր, որ պրոֆեսորներից մեկը նորվեգերեն գիտեր, նա լավ ծանոթ էր նաև Նորվեգիային։ Նա բուսաբան, դոկտոր, պրոֆեսոր Հովակիմ Բեդելյանն էր, որ բուսաբանություն ուսումնասիրել էր Կոպենհագենում և բազմիցս ճանապարհորդելով Նորվեգիայով՝ երկու անգամ հասել էր մինչև Հյուսիսային հրվանդան։ Չափազանց համակրելի մի անձնավորություն էր նա: Շենքը դիտելուց հետո շրջեցինք պարտեզում, ուր գյուղատնտեսական տարբեր փորձեր էին դրված։ Համալսարանին կից էր նաև գյուղատնտեսական մի բարձրագույն դպրոց։ Այստեղ կառուցվում էր նոր շենք լաբորատորիաների համար։ Ստվերախիտ ծառերի տակ սեղան էր գցված՝ հրաշալի ծիրանով ու կեռասով, նաև գինի կար այնտեղ, որն ամռան այս շոգին առանձնապես հաճելի էր։ Պրոֆեսորներից շատերը գերմաներեն ու անգլերեն լեզուներով ճառեր արտասանեցին, իսկ ռեկտորը, ողջույնի խոսքը ասելով, հրապարակեց ինձ համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան շնորհելու մասին որոշումը»:

Հունիսի 21-ին Նանսենն իր ուղեկիցներով մասնակցում է Շիրակի ջրանցքի բացմանը, որտեղ էլ իր լուսանկարչական սարքով «անմահացնում» է արժանահիշատակ պահերը: Ջրանցքի բացման առթիվ երեկոյան հանդիսավոր նիստ է կազմակերպվում, որի ժամանակ ելույթ է ունենում պատվավոր հյուրը։ 

«Հայ ժողովրդի տարեգրության մեջ սկսվում է նոր դարաշրջան: Այս գործը կատարված է ուժեղ և խելոք ժողովրդի կողմից, որը համեստ միջոցներով, բայց նպատակասլաց, երկար տարիների տանջանքներից, զրկանքներից, պատերազմի արհավիրքներից ու ավերածություններից հետո պատրաստ է կառուցելու իր երջանիկ ապագան: Ամբողջ աշխարհի համակրանքն է վայելում Հայաստանի ձեռներեցությունը` ստեղծելու մի նոր օջախ-բնակավայր, եթե ոչ բոլոր հայերի համար, ապա այնպիսի օջախ, որը հեռվում գտնվող ամեն մի հայ համարի իր իսկական հայրենիքը»:

Երզնկյանի ուղեկցությամբ Նանսենն այցելում է Մարտիրոս Սարյանի արվեստանոց, ուր վարպետը երկու դիմանկարով իր երախտիքն է հայտնում մեծ նորվեգացուն հայանպաստ գործերի համար: Նանսենը լինում է նաև Էջմիածնում, Գառնիում, Դվինում, Արմավիրում:

Հուլիսի 1-ին՝ հրաժեշտի օրը, քաղաքային թատրոնի շենքում կայացած համերգ-երեկույթից հետո զգացված Նանսենը՝ մարդկության անմահ զավակներից մեկը, հետևյալն է ասում. «Իմ մեջ դեռ երկար ժամանակ կմնա հայ երգը: Դուք հավատո՞ւմ եք՝ մի ժողովուրդ, որի հոգու մեջ հնչում է այսպիսի երգ ու երաժշտություն, կարող է երբևիցե մահանալ․․․»։

Սաթենիկ Բադալյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ-ն ամփոփել է մասնակցությունը «T4GREEN» ծրագրին

10.10.2025

Տեսական և կիրառական հոգեբանության խնդիրները՝ ԵՊՀ-ում անցկացվող միջազգային գիտաժողովի օրակարգում

10.10.2025

ԵՊՀ առաջին պատվավոր դոկտոր Ֆրիտյոֆ Նանսեն. հոկտեմբերի տասը մեծ հումանիստի և հայասերի ծննդյան օրն է

10.10.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Կրթաթոշակի հնարավորություն ԱՄՆ-ում

10.10.2025 - 11.02.2025

«ARISC». 2025-2026 ուստարվա ֆինանսավորման ծրագրեր

10.10.2025 - 12.05.2025

Միջբուհական համագործակցություն Երևանի պետական համալսարանի և Կոնստանցի համալսարանի (Գերմանիա) միջև

10.09.2025 - 10.20.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am