Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Ամանորի տոնածիսական ավանդույթները հայոց մշակույթում
Դեկտեմբեր 30, 2025 | 12:00
Հասարակություն
Մշակույթ

Ամանորի տոնածիսական ավանդույթները հայոց մշակույթում

Հայոց մշակույթում Ամանորն ունի բազմադարյա պատմություն և առանձնանում է նախաքրիստոնեական ու քրիստոնեական շերտերի համադրմամբ։ Նոր տարին նշելու սովորույթը հայտնի է դեռևս մ.թ.ա. III հազարամյակից, իսկ հայոց մեջ այն տարբեր ժամանակաշրջաններում նշվել է տարվա տարբեր եղանակներին՝ պայմանավորված տոմարական փոփոխություններով։

«Ինքնությունն է որոշում ազգի տեսակը։ Երանի՜ նրան, ով կապրի՝ իր ազգի արմատները պահպանելով»։

Լուսիկ Ագուլեցի

Ամանորի տոմարական պատմությունը

Տոմարական փոփոխություններով պայմանավորված՝ հայոց մեջ Տարեմուտը նշվել է տարվա տարբեր եղանակներին՝ գարնանը, ամռանը, աշնանը, իսկ Հուլյան տոմարի ներմուծումից հետո՝ ձմռանը։ Նախաքրիստոնեական շրջանում հայոց մեջ տարվա սկիզբը համարվել է մարտի 21-ը՝ գարնանային գիշերահավասարի օրը։ Ավելի ուշ հայերն ունեցել են Նավասարդը (բառացի՝ «նոր տարի»), որը նշվել է օգոստոսի 11-ին։

1758 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսի ընդունած կոնդակով նոր տարվա սկիզբ է համարվել հունվարի 6-ը՝ Սուրբ Ծննդյան օրը։ 1923 թվականից Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նոր տարվա սկիզբ է ընդունում հունվարի 1-ը, իսկ հունվարի 6-ը նշվում է բացառապես որպես Սուրբ Ծնունդ։

Ազգագրագետ, նկարչուհի Լուսիկ Ագուլեցու դիտարկմամբ՝ տոնը միաժամանակ ունի և՛ նախաքրիստոնեական, և՛ քրիստոնեական արմատներ։ Հայկական շատ տոներ մինչ օրս ընկալվում են այդ երկակիության մեջ․ օրինակ՝ հաճախ ասում ենք ոչ թե միայն «Ամանոր», այլ «Ամանոր և Սուրբ Ծնունդ», ինչպես նաև «Սուրբ Հարություն և Զատիկ»։

Ամանորը հայոց դիցաբանության մեջ

Ըստ մեր դիցաբանության և Ագաթանգեղոսի վկայության՝ Ամանորը եղել է կին, որին սիրահարվում է Վանատուրը: Տիեզերքի պտուղը՝ որպես սիրո առաջին խոստովանության նշան, նա նվիրում է Վանատուրին: Նրանց միությունից էլ առաջանում է բերքատվության, ընտանիքի, ինչպես նաև հյուրասիրության գաղափարը: 

«Քո եղածից պետք է տաս Աստծուն և մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն»։

Լուսիկ Ագուլեցի

Ամանորյա ծեսերն ու ավանդական սեղանը

Հնում Ամանորի պատրաստությունները սկսվել են տարվա ընթացքում։ Կանայք ամբարել են այգու բերքն ու բարիքը՝ նախատեսելով դրանք տոնական սեղանի համար։ Ամանորի խորհրդանիշ ծիսական ծառը նախկինում (հատկապես Արևմտյան Հայաստանում) հայերս այսպես ենք ձևավորել. գաթայի վրա ձիթենու ճյուղեր են տնկվել, վրան՝ չրեղեն, ընկույզ, նուշ, պնդուկ, խնձոր: Այնուհետև ծառը տարվել է եկեղեցի՝ օրհնվելու։ Տան անդամները իրենց մազից կապել են ճյուղերին՝ ի նշան երկարակեցության։

Քանի որ Ամանորը հաճախ համընկել է Պահքի շրջանին, տոնական սեղանին մատուցվել են հիմնականում բուսական յուղով պատրաստված ուտեստներ՝ ձավարով ճաշ, պասուց տոլմա, լոբի և այլ կերակրատեսակներ։ Կարևոր է համարվել նաև պաշարի ճիշտ բաշխումը ընտանիքի անդամներին, երեխաներին և կարիքավորներին։ Ամանորը նաև բարության, առատության և առաջիկա տարվա բերքուբարիքի օրհնության խորհրդանիշ էր։ 

Տոնական օրերին փոխադարձ այցելությունները նպաստել են բարեկամական և ազգակցական կապերի ամրապնդմանը։ Նվերների փոխանակումը հատկապես ուրախություն է պատճառել երեխաներին՝ Ամանորը դարձնելով մանկության ամենասպասված տոներից մեկը։

Կաղանդ պապիկը և նվերների ավանդույթը

Նոր տարվա ամենասիրված և սպասված կերպարը Ձմեռ պապն է, որին հայոց մեջ համապատասխանել է Կաղանդ պապիկը (Մեծ պապուկ)՝ բարեբեր, բարի կամեցող, բարին սիրող և բարիք բաժանող մարդու կերպարը: Ձմեռ պապիկի, Կաղանդ պապիկի և մնացյալ բոլոր պապիկների ստեղծման գաղափարն այն է, որ տարիքով մարդն իր կյանքի փորձը, բարությունն ու կամեցողությունը փոխանցում է երեխաներին:

Կաղանդ բառը ծագում է լատիներեն «calenda» («ամսագլուխ») բառից և նշանակում է՝ 1. նոր տարի (արևմտահայերեն), 2. ամսվա սկիզբ, ամսագլուխ, ամսամուտ, 3. մեղրով և բոված ընկույզով պատրաստվող քաղցրավենիք։

Եղևնին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշ

Տարբեր ազգերի մշակույթներում Նոր տարին ունի տոնածիսական բազմազան բաղադրիչներ, սակայն ամենատարածված խորհրդանիշը եղևնին է։ Այն խորհրդանշում է երկարակեցություն, անմահություն, հավերժ երիտասարդություն և ուժ։ Մարդիկ հավատացել են, որ եղևնին բերում է բարություն և ապաքինում, իսկ նրա ճյուղերին կախված նվերները ծառին «բարիացնելու» խորհուրդ են ունեցել։ Չնայած՝ մի շարք ազգեր հավատում են նաև, որ եղևնու ճյուղերում ոգիներ են ապրում, որոնք ուղարկում են փոթորիկ, ցուրտ ու բուք։  

Եղևնի զարդարելու ավանդույթը սկիզբ է առել VIII դ․ Գերմանիայում, ինչը, սակայն, ժամանակի հորձանուտում մոռացվել է: Տոներին եղևնի զարդարելու սովորույթը վերսկսեց 1830 թվականից, երբ Ռուսաստանի կայսեր՝ Նիկոլայ Առաջինի հրամանով Սուրբ Ծնունդին ամենուրեք եղևնիներ դրվեցին: Հետագայում սուրբծննդյան տոները Խորհրդային միությունում փոխարինվեցին ամանորյա տոներով։

Քրիստոնյա աշխարհի համար դառնալով սուրբծննդյան տոների և Ամանորի խորհրդանիշ՝ մահմեդական որոշ երկրներում այն արգելված է, շատերում չի խրախուսվում, մինչդեռ մահմեդական որոշ երկրներում էլ այն դրվում է՝ ի նշան տեղի քրիստոնյաների նկատմամբ հարգանքի։ 

Տոնածառի առաջին ապակե խաղալիքը պատրաստվել է 16-րդ դարում, առաջին արհեստական եղևնիները ստեղծվել են 19-րդ դարում։ Դրանք լուսավորվել են 1906 թվականից։ 


Եղևնին

Գարուն է բերել այս ձմռան օրով,

Եվ տուն է մտել կանաչ շորերով.

Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել

Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,

Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ

Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ


Նոր տարվա ավանդույթներից

Նոր տարվա նախորդ երեկոյան կամ գիշերը երեխաներն այցելում էին տները, երգերի և խաղիկների միջոցով Նոր տարին շնորհավորում և որպես փոխհատուցում նվերներ ստանում: Նրանք, շնորհավորական բարեմաղթանքներ հղելով, երդիկներից և բուխարիներից տոպրակ, կողով, գուլպա էին կախում, որոնց մեջ տանտիրուհիները նվերներ էին դնում (չիր, չամիչ, գաթա և այլն): Երբեմն երդիկից իջեցրած կողովի մեջ կատակով կոշիկ կամ կատու էին դնում, ինչը զվարճալի էր դարձնում տոնական մթնոլորտը: Ամանորյա այս ծեսը հայտնի էր Կախու, Կախուկ, Գոտեկախ անուններով (Սամվել Մկրտչյան, «Հայոց տոնածիսական մշակույթ»)։

Սաթենիկ Բադալյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Ամանորի տոնածիսական ավանդույթները հայոց մշակույթում

30.12.2025

Կայացավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

26.12.2025

ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանը

25.12.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Երկարացվել է Միջազգային գերազանցության կրթաթոշակային ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը

12.24.2025 - 12.31.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Մեսսինայի համալսարան, Իտալիա

12.23.2025 - 01.13.2026

Ջիմի և Ռոզալին Քարթերի անվան խաղաղության և հակամարտությունների կարգավորման դպրոց այցի հնարավորություն

12.22.2025 - 01.04.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am