Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Բանակի կառուցվածքի պատմական զարգացումը. համառոտ ակնարկ
Հունվար 28, 2026 | 10:16
Հասարակություն

Բանակի կառուցվածքի պատմական զարգացումը. համառոտ ակնարկ

Ժողովուրդների նստակեցության անցման բնական գործընթացին, զբաղմունքների մասնագիտացմանը և հասարակությունների զարգացմանը զուգահեռ՝ բանակի կազմակերպվածքը դարեցդար ենթարկվել է ձևափոխությունների: Բանակի կառուցվածքային և որակական փոփոխությունները, զինատեսակների կատարելագործումը և նորերի ի հայտ գալը մեծապես պայմանավորված են հասարակարգերի ու աշխարհակարգի վերափոխումներով, գիտատեխնիկական շարունակական առաջընթացով:

…Խաղաղությո՜ւն թող ըլլա…

Դանիել Վարուժան


ՊԱՏՄԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍ


ԲԱՆԱԿ

Նախնադարյան հասարակությունում արական սեռի բոլոր ազատ անձինք, որոնք ընդունակ էին զենք կրելու, ռազմիկներ էին:

Հին Հնդկաստանում և Հին Եգիպտոսում ռազմիկները վերածվել էին հատուկ ժառանգական կաստաների:

Հայաստանում բանակը կազմված էր արքայական զորագնդից, հետևակից, այրուձիուց, մարտակառքերից: Զորքի գլուխ կանգնած էր գլխավոր հրամանատարը: Հետագա դարերում Տրդատ 3-րդ արքան, վերափոխելով բանակը Հռոմեական կայսրության օրինակով, զորքի հրամանատարությունը բաժանում է չորս զորապետերի:

Սպարտական պետությունում ռազմական գործում ներգրավված էր ողջ ժողովուրդը: Սպարտական ուսուցման և դաստիարակության նպատակը ֆիզիկապես զարգացած, տոկուն, համարձակ, ուժեղ կամքի տեր, ստրկատիրական կարգերին նվիրված մարտիկների պատրաստումն էր:

Հին Հունաստանի քաղաք-պետություններից Աթենքում զինված ուժերը կազմված էին ազատ քաղաքացիներից, որոնք զենքի էին կոչվում պատերազմների ժամանակ, իսկ խաղաղ ժամանակ առկա էին աննշան քանակությամբ: Վերջիններս էլ նախատեսված էին գերազանցապես պահակային ծառայության համար: Խաղաղ իրավիճակում սրանք միաժամանակ նաև ռազմական դպրոցների դեր էին կատարում պատանիների համար:

Պատերազմների տևողության մեծացման և ժողովուրդների մեջ ռազմաշունչ ոգու անկման հետ մեկտեղ, օրինակ, հելլենական հանրապետությունների քաղաքացիական աշխարհազորն աստիճանաբար փոխարինվում է վարձկաններով՝ դառնալով բանակի հիմնական աղբյուրը: Վարձկանությունը հետագայում մեծ տեղ է զբաղեցնում միջնադարյան Եվրոպայում, որն այս կամ այն երկրի համար ուներ իր դրսևորման յուրահատկությունները:

Քաղաքացիների սակավությամբ պայմանավորված՝ վարձկանությունը պարտադիր է դառնում Կարթագենում: Բուն կարթագենացիներն առևտրականներ էին, որոնց հսկայածավալ դրամագլուխների կուտակումը հնարավորություն տվեց ռազմական ուժեր գնելու ինչպես Աֆրիկայում (որտեղ այն տեղակայված էր), այնպես էլ Եվրոպայի մեծ մասում:

Հին Հռոմում զենք կրելու իրավունք ունեին բոլոր քաղաքացիները, որոնց թվում էին և՛ պատրիկները, և՛ պլեբեյները: Ք.ա. 6-րդ դարի վերջում աղքատագույն քաղաքացիներն ազատվեցին ռազմական ծառայություն կատարելու պարտականությունից և զենքի էին կոչվում սոսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այդ պարագայում էլ ծառայության ողջ ընթացքում նրանք կառավարությունից պարգև էին ստանում:

Թե՛ Հին Հունաստանում, թե՛ Հին Հռոմում մշտական զորքեր չկային: Քաղաքացիները զենքի էին կոչվում միայն պատերազմների դեպքում, իսկ խաղաղության վերահաստատումից հետո ազատ արձակվում:

Հռոմի ռազմական կազմակերպվածքում ուշագրավ փոփոխություններ են տեղի ունենում Գայուս Մարիոսի շնորհիվ: Նա բանակը համալրում է միայն զինծառայություն կատարելու ցանկություն ունեցող մարդկանցով: Ընդ որում՝ նրանք ամենաաղքատ դասերի ներկայացուցիչներն էին՝ պրոլետարները: Այս փոփոխությունը նպաստում է հատուկ՝ ռազմական խավի առաջացմանը, որի համար պատերազմը մասնագիտություն էր: Այսինքն՝ հիմքեր են ստեղծվում մշտական բանակի համար: Հռոմեական պետության կայսերական ժամանակաշրջանի համար զինծառայությունը բնութագրական է դառնում նաև խաղաղ ժամանակամիջոցներում: Ըստ այդմ՝ զորքի վարձատրությունը վերածվում է գործող կարգի: Հինհռոմեական սկզբունքը, ըստ որի բանակը կարող էր համալրվել միայն հռոմեական քաղաքացիներով, ժամանակի հորձանուտում դադարում է գործել: Հետագայում սա հանգեցնում է նաև բացասական երևույթների: Օրենքում գահաժառանգության մասին կանոնների բացակայության պայմաններում բանակն ինքն էր գահ բարձրացնում կայսրերին:

Եվրոպական միջնադարյան բանակների կառուցվածքի վրա մեծագույն ազդեցություն է ունենում ավատատիրական կամ ֆեոդալական համակարգը, որը հանգեցնում է կառուցվածքային փոփոխությունների: Կորցնելով իր նախկին ռազմական նշանակությունը՝ աշխարհազորն իր տեղը զիջում է ծանրազեն հեծելազորին: Եվրոպայում դարեր շարունակ «տեր ու տնօրեն» հեծելազորը ռազմական հաջողություններ էր գրանցում մենամարտում:

Ժամանակի ընթացքում ենթակա ավատատերերի հզորացումը հանգեցնում է Եվրոպայում թագավորական իշխանության թուլացման: Վերջինս, հայտնվելով ճգնաժամում, հաճախ էր դիմում վարձկանների օգնությանը: Այդ ժամանակաշրջանում Արևմտյան Եվրոպայում հայտնվում են անգամ թափառող զորաջոկատներ, որոնք իրենց ծառայություններն էին առաջարկում նրան, ումից առավել մեծ շահ էին ակնկալում: Իսկ խաղաղության ժամանակաշրջանում այդ զորաջոկատները զբաղվում էին ավազակությամբ և զինված կողոպուտով:

Արաբական խալիֆայությունում 9-րդ դարից հայտնվում է ղուլյամների՝ վարձկաններից ու ստրուկներից կազմված զորքը:

Հին Ռուսիայում բանակը կազմված էր իշխանական զորքից, որը մշտական էր, և աշխարհազորից, որը հավաքվում էր միայն պատերազմի ժամանակ:

Մարտերը տեղի էին ունենում նախ՝ ցամաքում, ապա՝ ծովում, նոր ժամանակներում՝ նաև օդային, ստորգետնյա, ստորջրյա տարածություններում:

ԶԻՆԱՏԵՍԱԿ

Նախնադարյան մարդն օգտագործում էր մահակ, քարակոփ փայտե նիզակ, պարսատիկ, ավելի ուշ՝ նետ ու աղեղ և քարե կացին: Մետաղի հայտնագործումից հետո ստեղծվում է «սառը զենքը»՝ բրոնզե և երկաթե սուր շեղբերով նիզակը, սակրը, թուրն ու դաշույնը: Երբ չինացիները 8-րդ դարում հայտնաբերում են վառոդը, ստեղծվում է հրազենը, իսկ 9-րդ դարում՝ առաջին թնդանոթը, ավելի ուշ՝ հրացանը, ապա՝ 1521 թվականին՝ մուշկետը՝ հարթափող պատրույգավոր հրազենը: 17-րդ դարում ստեղծվում է նախ կայծքարե փականքով, ապա՝ ակոսավոր հրացանը և թղթե պարկուճով փամփուշտը՝ նվազեցնելով զենքի քաշն ու մեծացնելով արագաձգությունը: 1870-ական թվականներին ստեղծվում է միափող գնդացիրը: Հետայդու՝ 1884 թվականին, Պաուլ Վիելը ստանում է անծուխ, 1888 թվականին Ալֆրեդ Նոբելը՝ բալիստիտային, իսկ 1892 թվականին Դմիտրի Մենդելեևը՝ պիրոկոլոիդային վառոդը, ստեղծվում են մետաղական պարկուճով միասնական փամփուշտն ու արկը: 1890-ական թվականներին կառուցվում են առաջին սուզանավերը, 1903-ին՝ ինքնաթիռները, 1916-ին՝ տանկերը և ինքնալիցքավորվող (ավտոմատ) հրացանները:

Զենքի տեսակների զարգացման, զորքերի անձնակազմի և կազմակերպական որակական փոփոխություններին զուգահեռ՝ շարունակաբար ձևափոխվում է նաև պատերազմական գործելակերպը: Այն սերտորեն առնչվում է հասարակության արտադրողական ուժերին և արտադրական հարաբերություններին, պայմանավորված է պետության ինչպես տնտեսական հնարավորություններով, այնպես էլ հասարակական-քաղաքական կարգով։

Ռազմի տեսությունն ու գործելակերպը լայնորեն զարգանում են թե՛ 1939-1945 թվականների երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան շրջանում միջուկային զենքի տարածման ու սովորական զինատեսակների հետագա կատարելագործման, նորերի ստեղծման հետևանքով:

Գիտատեխնիկական առաջընթացով, տնտեսությունների վերազինումով, հասարակարգերի ու աշխարհակարգի վերափոխումներով պայմանավորված՝ ժամանակ առ ժամանակ մեծ թափ է առնում նաև պետությունների ռազմական «մրցավազքը»: Այս համատեքստում հետաքրքրական է աշխարհի ազգերի ռազմական ուժի առկա կրակային հզորության պատկերը 2025 թվականի դրությամբ, որը, ըստ «Global Firepower»-ի վարկանիշավորման, հետևյալն է. 

1. ԱՄՆ

2. Ռուսաստան

3. Չինաստան

4. Հնդկաստան

5. Հարավային Կորեա

6. Մեծ Բրիտանիա

7. Ֆրանսիա 

8. Ճապոնիա

9. Թուրքիա

10. Իտալիա

2025 թվականի GFP վերանայման համար հաշվի են առնվել ընդհանուր առմամբ 145 պետություններ։ «PowerIndex» («PwrIndx») միավորը որոշելու համար վարկանիշավորումը կատարվում է ավելի քան 60 անհատական գործոններով՝ ռազմական ստորաբաժանումների քանակ, ֆինանսավորում, լոգիստիկ հնարավորություններ, աշխարհագրություն, զրահատեխնիկա, ռազմածովային ուժեր, տվյալ երկրի բնական ռեսուրսներ, անձնակազմի քանակ, տրանսպորտի և ենթակառուցվածքների զարգացման մակարդակ, արժութային պահուստներ, գնողունակություն և այլն:


ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ 


  • ՀՀ պաշտպանության նախարարությունը հիմնադրվել է 1992 թվականի հունվարի 28-ին, իսկ մինչ այդ՝ 1991 թվականի հունվարի 30-ին, ՀՀ նախարարների խորհուրդն ընդունել է ՀՀ նախարարների խորհրդին առընթեր զինվորական գերատեսչությունների աշխատանքի կոորդինացման կոմիտե ստեղծելու մասին որոշում, որի նախագահն էր Վազգեն Սարգսյանը: 

  • Նորանկախ Հայաստանի Հանրապետության զինվորական երդման առաջին հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1992 թվականի ապրիլի 22-ին:

  • Ստեփանոս Մալխասյանցն իր «Հայերեն բացատրական բառարան»-ում «բանակ» բառի բացատրությունների շարքում տալիս է նաև հետևյալ իմաստը. «Այգիներում թումբերի շարքերը, որոնց վրայ վազները տնկում են»:

  • Ամենափոքր բանակն աշխարհում ունի Սան Մարինոն. այնտեղ ծառայում է 11 մարդ:

  • Իսլանդիան, Մոնակոն, Կոստա Ռիկան, Լիխտենշտեյնը բանակ չունեն: 

  • Լյուքսեմբուրգում զինված անձնակազմի թիվը կազմում է 450 մարդ: Բայց երկրի տարեկան ռազմական բյուջեն հասնում է 370 միլիոն ԱՄՆ դոլարի, յուրաքանչյուր զինծառայողի համար տարեկան սահմանվում է 800 հազար ԱՄՆ դոլար:

  • Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ №888 աղավնուն անգլիացիները գնդապետի կոչում են տվել՝ ի նշանավորում վերջինիս կատարած սխրանքների: Ի դեպ, նրան «հուղարկավորել» են զինվորական պատիվներով:

  • Հայկական Չարդախլու գյուղը տվել է 2 մարշալ, 12 գեներալ և 7 ԽՍՀՄ հերոս:

  • Աշխարհի ամենամեծ թնդանոթը կառուցվել է Գերմանիայում: Այն կշռում էր ավելի քան 1300 տոննա և կարող էր թիրախավորել առավելագույնը 25 կիլոմետր:

  • Բրայլյան գիրն ի սկզբանե ռազմական նշանակություն ուներ: Դրա միջոցով զինվորները կարողանում էին տեղեկություններ փոխանակել առանց աղմուկի և լույսի։ Սակայն գրերի յուրացման ժամանակատարությամբ ու դժվարությամբ պայմանավորված՝ այն շուտով դուրս է գալիս գործածությունից և միայն շատ տարիներ անց է սկսում ծառայել մարդկությանը:

  • ՆԱՏՕ-ն ունի իր հնչյունական այբուբենը: Այն նաև հայտնի է որպես ICAO հնչյունական այբուբեն:

  • ՆԱՏՕ-ի տարեկան պաշտոնական բյուջեն կազմում է մոտ 200 միլիարդ եվրո, բայց հայտնի է, որ տարեկան վնասը մի քանի հարյուր միլիոն եվրո է:

  • Հին Հայաստանում գործող կարգի համաձայն՝ ազնվականների տղա երեխաներն ուսանում էին իրենցից մեկ աստիճանով ցածր ազնվականի մոտ և ուսուցման ողջ ընթացքում ապրում էին նրա տանը: Սա արվում էր այն նպատակով, որ ապագա հրամանատարը հնարավորինս լավ ճանաչեր իր ենթականերին, մոտիկից ծանոթանար նրանց կարիքներին ու հոգսերին: Միաժամանակ հայ պատանուն քաղաքական դաստիարակություն էին տալիս: Նրա մեջ մեծ հարգանք էր սերմանվում ազնվականական տան գլխավորի՝ հոր նկատմամբ: Այնուհետև հայ պատանու մեջ ամրագրվում էր ընտանեսիրության զգացումը: Այս երկուսն անհրաժեշտ էին տոհմիկ հոգևոր ժառանգությունը սերունդներին փոխանցելու և գերդաստանական պատիվը բարձր պահելու համար:

Ըստ տարբեր աղբյուրների

Սաթենիկ Բադալյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Բանակի կառուցվածքի պատմական զարգացումը. համառոտ ակնարկ

28.01.2026

Գիտելիք, լեզուներ և միջազգային կապեր. ԵՊՀ ուսանող Տատյանա Դավթյանի կրթական փորձառությունն Իտալիայում

26.01.2026

«Ուսանողները չեն ցանկանում, որ արհեստական բանականությունը ապագայում փոխարինի մարդ-դասախոսներին». ԵՊՀ դոցենտ Գայանե Թովմասյան

23.01.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Երևանի պետական համալսարանի և Սլովենիայի Նովա Գորիցա համալսարանի միջև

01.23.2026 - 01.30.2026

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն Նովա Գորիցա համալսարան, Սլովենիա

01.23.2026 - 01.30.2026

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Բրատիսլավայի տնտեսագիտության համալսարան, Սլովակիա

01.21.2026 - 02.04.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am