Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Արտագաղթի պատճառները, սփյուռքի ձևավորումն ու ինքնության պահպանումը. միգրացիայի բազմաշերտ ազդեցությանն է անդրադարձել ԵՊՀ դոցենտը
Մարտ 18, 2026 | 16:48
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Մշակույթ

Արտագաղթի պատճառները, սփյուռքի ձևավորումն ու ինքնության պահպանումը. միգրացիայի բազմաշերտ ազդեցությանն է անդրադարձել ԵՊՀ դոցենտը

«Սփյուռքում ձևավորված հայկական միգրացիոն ցանցերը նպաստում են ՀՀ-ում ապրող իրենց ազգակիցների, բարեկամների, ընկերների արտագաղթին»,- ասում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դոցենտ Միհրան Գալստյանը: Դոցենտը, վերլուծելով վերջին 30 տարիների միգրացիայի տնտեսական, ժողովրդագրական բացասական հետևանքները, ուսումնասիրել է նաև միգրացիայի մշակութային և ազգաբանական խնդիրները: Նրա խոսքով՝ միգրացիան, ֆինանսական տրանսֆերտներից բացի, բերում է նաև սոցիալական ներդրումներ, այսինքն՝ նոր գաղափարների ու նոր արժեքների ներմուծում:

- Պարո՛ն Գալստյան, ի՞նչ ազդեցություն ունեն միգրանտներն արտագաղթի գործընթացի վրա: 

- Երբ փորձում ենք վերլուծել միգրացիայի պատճառները, երբեմն ստվերում է մնում Սփյուռքի հայկական սոցիալական ցանցերի դերը արտագաղթի հարցում։ Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ Սփյուռքում ձևավորված հայկական միգրացիոն ցանցերը նպաստում են այստեղ մնացած իրենց ազգակիցների, բարեկամների, ընկերների արտագաղթին։ Երբ միգրանտ ունեցող ընտանիքների կենսամակարդակը դրսից ուղարկվող ֆինանսական միջոցների շնորհիվ բարելավվում է, հարևան ընտանիքների մոտ ձևավորվում է հարաբերական զրկանքի զգացում, ինչը դառնում է լրացուցիչ խթան, որպեսզի նրանք նույնպես ներգրավվեն աշխատանքային միգրացիայի մեջ։

Եթե խոսենք սոցիոլոգիայի լեզվով, ապա դա այն ռեֆերենտ խումբն է, որը նպաստում է ոչ միգրանտների շրջանում միգրացիայի մեկնելու մոտիվացիայի ձևավորմանը։ Մեր իրականության մեջ այս մեխանիզմը գործում է բավական արդյունավետ։

Փորձագիտական գնահատումների համաձայն՝ 1991-2020 թթ. Հայաստանի միգրացիայի բացասական մնացորդը կազմել է շուրջ 1 մլն 600 հազարից մինչև 1 մլն 700 հազար մարդ։

- Այսինքն՝ այդքան մարդ Հայաստանից գնացել է և չի՞ վերադարձել:

- Այո՛, համենայնդեպս, ես խոսում եմ բացասական մնացորդի մասին, ինչը նշանակում է, որ նրանք չեն վերադարձել, և սա որոշակի խնդիրներ է առաջացնում նաև մշակութաբանական և ազգագրական առումներով։

- Եկեք նախ միգրացիան դիտարկենք մշակութաբանության տեսանկյունից. ինչպիսի՞ միջմշակութային հաղորդակցություն է ձևավորվում միգրացիայի արդյունքում: 

- Արևմտյան գրականությունում առանձնացվում է տրանսֆերտների երկու տեսակ՝ ֆինանսական և սոցիալական։ Ֆինանսական տրանսֆերտները միգրանտների կողմից իրենց ընտանիքներին ուղարկվող դրամական միջոցներն են, որոնք այսօր բավականին մեծ դեր են կատարում Հայաստանում սոցիալական աղքատության հաղթահարման գործում։ ՀՀ բնակչության մոտ 30–40%-ը հենց այդ միջոցների շնորհիվ է կարողանում հոգալ ընտանիքի կարիքները: 

Կան նաև սոցիալական տրանսֆերտներ, որոնք ներառում են նոր գաղափարներ, պրակտիկաներ և արժեքներ։ Մեր հետազոտությունների ընթացքում արձանագրել ենք դեպքեր, երբ այդ գաղափարներն արդեն կիրառվում են Հայաստանում՝ առաջ բերելով որոշակի սոցիալ-մշակութային փոփոխություններ։

Օրինակ՝ հարցազրույցի մասնակիցներից մեկը պատմում էր իր քրոջ մասին, որն ապրում է Շվեյցարիայում և ունի մանկապարտեզ հաճախող երեխա։ Նա նշում էր, որ Շվեյցարիայի մանկապարտեզներում Հայրիկների օրվա առթիվ կիրառվում է հետաքրքիր մոտեցում. երեխաները պատրաստում են նվերներ, որոնք հետո փոխանցում են իրենց հայրիկներին։ Այս գաղափարը դուր էր եկել մեր զրուցակցին, որի երեխան Հայաստանում էր հաճախում մանկապարտեզ, և նա այն փոխանցել էր մանկապարտեզի տնօրենին։ Արդյունքում այդ նախաձեռնությունը կյանքի էր կոչվել նաև Հայաստանի համապատասխան մանկապարտեզում։

Սոցիալական տրանսֆերտները նպաստում են նաև սոցիալ-մշակութային փոխառնչությունների խորացմանը և նոր պրակտիկաների ներդրմանը։

ԵՊՀ արդեն շրջանավարտ Օֆելյա Դարբինյանը, որն ինձ հետ մասնակցել է հետազոտական աշխատանքներին, Տավուշի մարզում գրանցել էր մի հետաքրքիր պատմություն. ընտանիքներից մեկի անդամը, որը բնակվում էր Փարիզում և աշխատում էր սննդի կետերից մեկում, ֆրանսիական սննդի նրբություններին վերաբերող բաղադրատոմսեր էր փոխանցել ՀՀ-ում բնակվող իր ընտանիքին, ինչի արդյունքում այդ սննդի տեսականին ներմուծվեց նաև հայաստանյան խոհանոց: 

Օրինակ՝ մի ընտանիք էլ տարիներ առաջ գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման գաղափարն էր ներդրել: 

- Իսկ Հայաստանից ի՞նչ մշակույթ է փոխանցվում արտերկիր:

- Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում, օրինակ, տավուշցիների բավականին մեծ համայնք կա։ Նրանց ընտանիքի անդամները Հայաստանից փոխանցում են տավուշյան խոհանոցի նմուշների պատրաստման որոշ գաղափարներ։ Այսինքն՝ ոչ միայն պատրաստի սնունդ են ուղարկում Ռուսաստան, այլ նաև փոխանցում են դրա պատրաստման մշակույթը։

Մեր հետազոտությանը մասնակցած անձը պատմում էր, որ Մոսկվայում բնակվող տավուշցիները և նրանց հարևանները (այդ թվում՝ ռուսները) անհամբեր սպասում են, թե երբ, օրինակ, «Նազուկ» հացը, որը ծիսական հաց է, կհասնի Ռուսաստան կամ կպատրաստվի տեղում։

Այսպիսով՝ սա ևս մի միջոց է, որի շնորհիվ Հայաստանից արտագաղթած մարդիկ օտար հասարակություններին ծանոթացնում են հայաստանյան մշակույթի որոշ տարրերի և փորձում են փոխանցել այդ գաղափարները։ Արդյունքում դա դառնում է միջմշակութային փոխանակման և նոր փորձառության ձևավորման կարևոր աղբյուր։

- Արտագաղթածների մի մասի համար էլ առկա է լեզուն, մշակույթը կորցնելու վտանգ: 

- Այստեղ մնացած մարդիկ արտագաղթողների համար մտահոգվում են, որովհետև առաջին խնդիրը՝ ինքնության՝ լեզվի պահպանումն է օտար միջավայրում։ Հետազոտության ընթացքում մեր հարցազրույցների մեծ մասի բովանդակությունը հիմնականում այդ խնդրի շուրջ էր. օտար միջավայրում նրանց երեխաները կորցնում են մայրենի լեզուն, կտրվում են հայկական մշակույթից: Այս ամենը նրանց ծնողները կամ տատիկներն ու պապիկները բավականին հուզական ֆոնով էին ներկայացնում։ Նույնիսկ անդրադառնում էին օտար միջավայրում ծնված երեխաների անուններին, քանի որ հայկական անունների փոխարեն երբեմն ընտրվում են տվյալ երկրում ընդունված անունները:

Մտահոգվում էին, որ արդեն երրորդ սերունդը կարող է կտրվել հայկականության արմատներից։ Եվ մենք հարցազրույցների ժամանակ մի քանի դեպքեր ենք գրանցել, երբ նրանք հորդորել են իրենց երեխաներին, օրինակ, Հայաստանում կատարել թոռների մկրտությունը, որպեսզի իրենց թոռները պահեն ու ամրապնդեն կապը երկրի հետ: Օրինակ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից ընտանիքները եկել էին Հայաստան, կատարել մկրտության արարողություն: Սա դիտարկվում է որպես շատ կարևոր ցուցիչ՝ ինքնությունից չկտրվելու համար։

Հարցազրույցների ժամանակ նկատելի էր նաև, որ Հայաստանում ապրող ծնողները չեն խրախուսում խառնամուսնությունները:

- Համենայնդեպս, կարծում եմ, արտերկրում ծնված սերունդներն ավելի ժամանակակից հայացքներ կունենան։ 

- Սոցիոլոգիայում կա «հիբրիդ մշակույթ» հասկացությունը, երբ սփյուռքում ձևավորվում են բազմամշակութային ինքնություններ։ Միգրանտների երրորդ սերունդը հաճախ դառնում է երկու կամ ավելի մշակույթներ կրող։

Սակայն սա միանշանակ գնահատական չունի, քանի որ կախված է ընտանիքից, միգրացիայի տևողությունից և միջավայրից։ Օրինակ՝ Գլենդելում հայկականությունը բավականին լավ պահպանված է. ձևավորվում են փակ համայնքներ, որտեղ շարունակաբար վերարտադրվում են հայկական մշակութային տարրերը։ Այնտեղ տեսնում ենք խանութների վրա հայկական անուններ՝ գրված հայատառ, հայերենով գովազդներ, մի շարք խանութներում աշխատակիցները հայեր են, հայկական սնունդ կա: Այսինքն՝ առօրյա կյանքում կա մշտական առնչություն հայկական մշակույթի հետ։

- Բացի նշվածից՝ ո՞ր երկրում են կարողանում հայերն այդպես ընդգծված՝ հանրային մակարդակով պահպանել հայկականությունը:

- Ռուսաստանում ևս նկատվում են նման երևույթներ. իհարկե, խանութների հայալեզու անվանումների մասին չէ խոսքը: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի մի շարք բնակավայրերից հարյուրավոր ընտանիքներ արտագաղթել են ՌԴ և բնակվում են մասնավորապես Նիժնի Նովգորոդում։ Նրանց միջև պահպանվում են սերտ կապեր, անգամ ամուսնությունները հաճախ կատարվում են նույն համայնքի ներսում, ինչը նպաստում է մշակութային ինքնության պահպանմանը։ Այդ շփումները նպաստում են հայկականության տարրերի արտադրմանը: Ես բերեցի միայն Գեղարքունիքի մարզի մի քանի բնակավայրերի օրինակը, սակայն այդ երևույթը տեսանելի է նաև այլ մարզերի բնակիչների մոտ, օրինակ, Լոռու, Շիրակի:   

- Կարո՞ղ ենք ասել, որ տվյալ երկրի վարած քաղաքականությունից է կախված՝ միգրանտները կպահպանե՞ն իրենց մշակույթը, թե՞ կձուլվեն տվյալ հասարակությունում:

- Սովորաբար ընդունող երկրները միգրանտների նկատմամբ վարում են երկու տիպի քաղաքականություն. առաջինը ասիմիլյացիայի քաղաքականությունն է, որի դեպքում փորձ է արվում միգրանտին ամբողջովին ասիմիլացնել տվյալ երկրի հասարակությանը՝ լեզվական, մշակութային առումով և այլն։ Երկրորդ մոդելը ինտեգրացման մոդելն է, այսինքն՝ երկրները վարում են այնպիսի քաղաքականություն, որ միգրանտները կարողանան պահպանել իրենց մշակույթը, լեզուն, բացեն դպրոցներ, մանկապարտեզներ, ունենան իրենց եկեղեցին և այլն: Այս մոդելով պետությունը հնարավորություն է տալիս, որ միգրանտը վերարտադրի իր մշակութային տարրերը, բայց միաժամանակ օրենքների պահպանման, հաղորդակցման առումով ինտեգրվի այդ հասարակությանը:

Առաջին մոդելը՝ ասիմիլյացիայի քաղաքականությունը, երբ կիրառվում է, միգրանտների մոտ մարգինալությունն ավելի բարձր տոկոս է կազմում: Այսինքն՝ տվյալ հասարակությանը չինտեգրվելը շատ ավելի բարձր տոկոս է կազմում: Եվ սա հող է նախապատրաստում, որ միգրանտների շրջանում բարձր տոկոս կազմեն օրենքի խախտման դեպքերը: 

Մինչդեռ երկրորդ՝ բազմամշակութայնության մոդելի պարագայում միգրանտը կարող է իր մշակույթը պահպանել, դրան զուգահեռ՝ նաև ընդունել այն հասարակության մշակութային տարրերը, որտեղ ապրում է (օրինակ՝ ամերիկյան հասարակությունը): Սա հնարավորություն է տալիս միգրանտներին ավելի արագ ինտեգրվելու և խնդիրներ չառաջացնելու նաև այդ հասարակության համար։ Եվ այս մոդելի դեպքում սփյուռքայնացման գործընթացներն ավելի հեշտ են գնում, ինչն էլ նպաստում է ազգային ինքնության վերարտադրմանը:

- Որո՞նք են միգրացիայի ժողովրդագրական խնդիրները:

- Միգրացիան, ինչպես գիտենք, ժողովրդագրական լուրջ հետևանքներ է ունենում մարզերում։ Հատկապես լեռնային, նախալեռնային և սահմանամերձ բնակավայրերում նկատվում է բնակչության ծերացման գործընթաց, քանի որ աշխատունակ բնակչության մեծ մասը կա՛մ արտագնա աշխատանքի է մեկնում, կա՛մ արդեն արտագաղթել է։ Այս բնակավայրերում սոցիալական որևէ լուրջ ծրագիր իրականացնելը դժվարանում է, քանի որ հիմնական աշխատուժը բացակայում է։ Սա ժողովրդագրական խնդիր է, որի հետ մենք անընդհատ առնչվել ենք։

- Աշխատունակ անձանց արտագաղթը նպաստո՞ւմ է ծնելիության նվազմանը:

- Այո՛, Հայաստանից հիմնականում ակտիվ, աշխատունակ և վերարտադրողական տարիքի մարդիկ են մեկնում, որոնց բացակայությունը անդրադառնում է նաև ծնելիության մակարդակի վրա։ Հաշվի առնելով վիճակագրական տվյալները, համեմատելով վերջին 30 տարիների մահացության և ծնելիության հարաբերակցությունը՝ տեսնում ենք, որ մահացության ցուցանիշը ավելի բարձր է:

- Սկզբում նշեցիք, որ ավելի քան մեկ միլիոն մարդ է արտագաղթել։ Հայաստանում արտագաղթը հիմնականում պայմանավորված է տնտեսական խնդիրներո՞վ, թե՞ անվտանգային գործոններով: Ո՞րն է արտագաղթի հիմնական պատճառը։

- Արտագաղթի պատճառները տարբեր տարիների ունեցել են տարբեր դրսևորումներ։ Օրինակ, եթե դիտարկենք 1992-1994 թթ., այսինքն՝ մութ ու ցուրտ տարիները, որի ժամանակ Հայաստանից մոտ 610 000 մարդ արտագաղթեց, այսինքն՝ Հայաստանի բնակչության յուրաքանչյուր 5-րդ բնակիչը, այստեղ պատճառները զուտ տնտեսական էին՝ աշխատանք չկար, էներգետիկ ճգնաժամ էր, աղքատություն և այլն։

Հաջորդ տարիներին, օրինակ, 1995-2001 թթ., արդեն մի քիչ մեղմացման գործընթաց է գնացել՝ մոտ 250 000 մարդ է արտագաղթել Հայաստանից: Այստեղ արդեն գործ ունենք ընտանիքների վերամիավորման խնդրի, «ուղեղների արտահոսքի» հետ և այլն։ Իսկ հաջորդ փուլերում արդեն, իսկապես, դրսևորվում են անվտանգային խնդիրները: Սակայն, անվտանգային խնդիրներից բացի, արտագաղթողները դիտարկել են նաև Հայաստանում հեռանկարի բացակայությունը, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, իսկ սահմանամերձ կամ սահմանին մոտ բնակավայրերում անվտանգության խնդիրն այսօր էլ որոշակի դրսևորումներ է ունենում։

- ՀՀ Կառավարությունը ժողովրդագրության խնդիրները լուծելու և ծնելիությունը խթանելու նպատակով մի շարք ծրագրեր է իրականացնում. մասնավորապես՝ աջակցություն է ցուցաբերում նոր ծնված երեխաների նպաստների հարցում, որոշ խմբեր օգտվում են անվճար վերարտադրողական ծրագրերից, առկա է որոշակի աջակցություն բնակարանային ապահովման ոլորտում։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել ժողովրդագրական խնդիրները լուծելու համար, և ի՞նչ միջոցներով է հնարավոր կանխել միգրացիան։

- Միգրացիան մարդու իրավունքների տեղաշարժի խնդիր է: Երկրորդ կարևոր խնդիրը, որը հայաստանյան իրականության մեջ համարվում է դուրսմղման գործոն, տնտեսական գործոնն է։ Արևմտյան գրականության մեջ միգրացիայի երեք կարևոր պատճառներ են նշում՝ պահպանող գործոն, ձգող գործոն և վանող գործոն։ Հիմա փորձենք անդրադառնալ Հայաստանում վանող գործոններին։ Այսինքն՝ ի՞նչ գործոններ կան, որոնք նպաստում են Հայաստանից արտագաղթի կամ աշխատանքային միգրացիայի տեմպերի շարունակվելուն։ Այսօր Հայաստանում կա 22,8% աղքատություն, այսինքն՝ Հայաստանի բնակչության մի ստվար զանգված աղքատ է: Սա դուրսմղման գործոն է, ստիպում է մարդկանց դուրս գալ Հայաստանից։ Կառավարության հիմնական ծրագրերը պետք է ուղղված լինեն աղքատության կրճատմանը։ 

- Ծրագրեր ասելով՝ նկատի ունեք աշխատատեղերի ստեղծո՞ւմ:

- Աշխատատեղերի ստեղծումը շատ կարևոր գործոն է, որ նրանք մնան Հայաստանում։ 

- Այսինքն՝ առաջնահերթ պետք է աշխատատեղերով ապահովել հատկապես աղքա՞տ բնակչությանը։

- Այո՛, առաջին հերթին պետք է հնարավորություն տանք, որ մարդիկ աշխատեն և արժանապատիվ կերպով կարողանան ապահովել իրենց ընտանիքի եկամուտը։

Երկրորդ հայեցակետն այն է, որ փորձենք նաև խոսել մարդու իրավունքների մասին, ինչը այս 30 տարիների ընթացքում անընդհատ դրսևորվում է. մարդիկ առօրյա կյանքում հանդիպում են տարբեր անարդարությունների՝ դատական, առողջապահական, կրթական համակարգերում և այլն: Անարդարության զգացումը ևս դուրսմղման խնդիր է համարվում։ 

Հաջորդը՝ կան ընտանիքներ, որոնք Հայաստանում իրենց երեխաների համար հեռանկարներ չեն տեսնում, այսինքն՝ ուզում են, որ իրենց երեխաները ստանան շատ լավ կրթություն, օգտվեն բարձրակարգ առողջապահական համակարգից և այլն։ Սա ևս դուրսմղման գործոն է: Հիմա մենք այս վանող գործոնները պետք է փորձենք չեզոքացնել, իսկ ձգող՝ ներգաղթին նպաստող գործոնները ուժեղացնենք: Պետք է նորից ուշադրություն դարձնենք տնտեսական, էկոլոգիական, սոցիալական խնդիրների մեղմացմանը, որոնք կխթանեն ներգաղթը: 

Նշենք, որ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դոցենտ Միհրան Գալստյանի հեղինակած «Հայաստանի անկախությունից 30 տարի անց. արտագաղթի մշակութային և ազգաբանական խնդիրները» վերտառությամբ հետազոտությունը հրատարակվել է «Հայաստանի անկախության ազգաբանություն. փլուզում, վերստեղծում, փոփոխությունների պրակտիկաներ» գիտական հոդվածների ժողովածուում:

Վերոնշյալ հետազոտությանը մասնակցել է նաև ԵՊՀ «Սփյուռքագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտ Օֆելյա Դարբինյանը։

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Արտագաղթի պատճառները, սփյուռքի ձևավորումն ու ինքնության պահպանումը. միգրացիայի բազմաշերտ ազդեցությանն է անդրադարձել ԵՊՀ...

18.03.2026

Ուսումնագիտական այց Արևմտյան Մակեդոնայի համալսարան «Erasmus+ PROVE»» նախագծի շրջանակում

18.03.2026

ԵՊՀ-ն՝ եվրոպական լավագույն 500 համալսարանների ցանկում

18.03.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

09.17.2026 - 09.19.2026

«Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

06.18.2026 - 06.19.2026

Հրավիրյալ պրոֆեսորի դասավանդման դրամաշնորհի տրամադրման մրցույթ ԵՊՀ-ում

04.10.2026 - 05.20.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am