Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Նոյեմբեր 14, 2019 | 20:10
Հասարակություն

ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Օրակարգային 13 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը
Academic-council-14-11-2019

Նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերում էր պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների շնորհմանը: ԵՊՀ հումանիտար մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանը և բնագիտական մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողովի նախագահ Խաչատուր Ներկարարյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրին պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու մեկ և դոցենտի գիտական կոչում շնորհելու 2 հայցերը՝ փաստելով, որ դրանք համապատասխանում են պահանջվող բոլոր չափանիշներին: Զեկուցումներից հետո կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն:

Այնուհետև  ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը գիտխորհրդին ներկայացրեց «ԵՊՀ դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի և մրցանակաբաշխության կազմակերպման ու անցկացման կարգը, որը նրա փոխանցմամբ, հաստատվելու է ԵՊՀ ռեկտորի հրամանով:

Ըստ այդ նախագծի՝ սահմանվում է, որ տարեկան մեկ անգամ կազմակերպվող և անցկացվող մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ-ում հիմնական, համատեղությամբ կամ ժամավճարային հիմունքներով դասավանդողները, որոնք տվյալ ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ-ում դասավանդել են առնվազն 2 մասնագիտական դասընթաց:

«ԵՊՀ դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի և մրցանակաբաշխության կազմակերպման և անցկացման կարգի համաձայն՝ երկու փուլով մրցույթն անկացվելու է 4 անվանակարգերում՝ ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, բանասիրական և հասարակագիտական մասնագիտությունների:  Մրցույթի հաղթողին տրվելու են հավաստագիր և պարգևատրում՝ 1,300.000 ՀՀ դրամի չափով, ներառյալ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը:

Գեղամ Գևորգյանի փոխանցմամբ, բացի պարգևատրումից, նախատեսվում է օրինակելի դասախոսությունների նկարահանում. «Այս նախաձեռնությունը երկու նպատակ ունի: Նախևառաջ արժե, որ լավագույնը ճանաչված դասախոսին առնվազն համալսարանական հանրությունը ճանաչի: Բացի դրանից՝ այն հնարավորություն կտա բոլոր ուսանողներին լսելու նրա դասախոսությունները՝ անկախ մասնագիտությունից և բուհից»:

Անցնելով օրակարգային հաջորդ հարցի քննարկմանը՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ ի սկզբանե նախատեսված էր գիտխորհրդի հաստատմանը ներկայացնել ոչ միայն ԵՊՀ հաշվապահական հաշվառման վարչության կանոնադրությունը, այլև Ուսումնամեթոդական վարչության կանոնադրությունը, սակայն նախնական քննարկման ժամանակ վարչության գործառույթների վերաբերյալ նոր հարցադրումներ են ի հայտ եկել, որոնք լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն, և ըստ այդմ՝ կանոնադրությունը հաստատելու գործընթացը պետք է հետաձգել:

Նա տեղեկացրեց, որ վարչության կազմում կան աշխատակիցներ, որոնց գործառույթն է հետևել և արձանագրել, որ դասերն իրականացվում են. «Գործառույթն իրականացնելու համար տեսուչները յուրաքանչյուր դասաժամին բացում են լսարանի դուռը՝ այդկերպ հարուցելով դասախոսների զայրույթը: Բայց մյուս կողմից՝ կարևոր է ամրագրել, որ դասընթացները կազմակերպվում են, որովհետև հետագայում խնդրահարույց հարցեր են առաջանում»:

Գեղամ Գևորգյանն առաջարկեց բոլոր լսարաններում տեղադրել տեսախցիկներ, ձեռք բերել համապատասխան տեխնիկական այլ սարքավորումներ և ունենալ ծրագրային ապահովում: Ըստ նրա՝ առաջարկի իրագործումը հնարավորություն կտա կրճատելու տեսուչների հաստիքների քանակը, իսկ դասախոսների ներկայության արձանագրումն ավելի հավաստի և հստակ կդառնա: Նրա փոխանցմամբ, տեսախցիկների առկայությունը հնարավորություն կտա նաև խուսափելու տհաճ դեպքերից:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հետաքրքրվեց, թե հնարավոր է, որ առաջարկի իրագործումը որպես մարդու իրավունքների խախտում դիտվի, ինչին ի պատասխան՝ Գագիկ Ղազինյանը փաստեց, որ մարդու իրավունքների խախտում չկա, բայց հավելեց, որ դասերի անցկացմանը հետևելը դեկանատների գործառույթն է: Գեղամ Գևորգյանը նշեց, որ տեսանյութերին կարող են հետևել դեկանատների աշխատակիցները: Նախագիծը քննարկումների առիթ դարձավ, որի արդյունքում որոշվեց հետագայում մանրամասնորեն պարզաբանել հարցը:

Օրակարգային հարցի շրջանակում Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Թադևոսյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ հաշվապահական հաշվառման վարչության կանոնադրությունը, որով սահմանվում են վարչության գործառույթները և իրավասությունը, ինչպես նաև կառուցվածքը, գործունեության կազմակերպումը և ղեկավարումը:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը, մեջբերելով կանոնադրության 2.3 կետը, որը սահմանում է, թե վարչության գործառույթներից և իրավասություններից է «Ֆինանսական գործունեության բացասական երևույթների վերհանումը և դրա մասին ղեկավարությանը ժամանակին զգուշացումը, ներտնտեսական ռեսուրսների բացահայտումը և հավաքագրումը», հետաքրքրվեց՝ արդյո՞ք ինքն իրեն ստուգելը վարչության գործառույթը պետք է լինի:

«Արդյո՞ք դա ֆինանսական վերլուծություն գործառույթ չէ. չէ՞ որ խոսքը գնում է ֆինանսական գործունեության վերլուծության մասին: Կամ ի՞նչ նկատի ունեք՝ ասելով բացասական երևույթների վերհանում»,- հետաքրքրվեց Հայկ Մնացականյանը և ասաց, որ կանոնադրությունը պետք է խմբագրվի: Գիտխորհուրդը քվեարկությամբ որոշեց հաստատել դիտողությունը:

Այնուհետև Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը զեկուցեց ԵՊՀ 2019-2020 ուստարվա օտարերկրյա ասպիրանտների ուսման վարձավճարներում փոփոխություն կատարելու մասին: Ապա նա զեկուցեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետին կից «Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի» ստեղծման մասին՝ փաստելով, որ նախագիծն իրականացվելու է համապատասխան դրամաշնորհի միջոցներով:

«Ի տարբերություն համալսարանում ստեղծված մյուս կենտրոնների՝ այս կենտրոնի մեկ տարվա գործունեությունը կազմակերպելու համար արդեն հատկացվել է ֆինանսավորում, և կա նախնական պայմանավորվածություն՝ հետագա երկու տարիների համար ևս հատկացնել ֆինանսական միջոցներ»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը:

Նրա փոխանցմամբ, կենտրոնն ունենալու է գործունեության մի քանի ուղղություն. «Նախևառաջ նախատեսվում է ստեղծել մագիստրոսական ծրագիր, բացի դրանից՝ կենտրոնի գործունեությունն ունենալու է հետազոտական բաղադրիչ: Այնտեղ իրականացվելու են նաև դրամաշնորհային ծրագրեր»:

Այնուհետև Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է ստեղծել ԵՊՀ լեզվի կենտրոն, որի նախաձեռնության հեղինակը Անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ Մարգարիտա Ապրեսյանն է. «Նախատեսվում է ստեղծել լեզուների ուսուցման կենտրոն, որտեղ ԵՊՀ դասախոսները կիրականանցեն վճարովի դասընթացներ: Ծրագիրն ինքնաֆինանսավորվող է, իսկ շահույթի 20 տոկոսը փոխանցվելու է ԵՊՀ-ին»:

Մարգարիտա Ապրեսյանը պարզաբանեց, որ նախնական որոշվել է կենտրոնն անվանել Օտար լեզուների դասավանդման և միջազգային թեստավորման կենտրոն. «Այս կենտրոնի ստեղծումը երկար սպասված գործընթաց է: Վստահ եմ, որ ԵՊՀ դասախոսները լավագույնս կարող են սովորեցնել լեզուներ թե՛ ուսանողներին, թե՛ գիտնականներին, թե՛ գործարարներին և հանրության այլ խմբերի ներկայացուցիչներին»:

Նա փաստեց, որ կենտրոնում կարող են սովորել ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա բուհերի և կազմակերպությունների ներկայացուցիչները: Մարգարիտա Ապրեսյանը նշեց, որ կենտրոնում դասավանդելու են նաև հայոց լեզու, և ըստ այդմ՝ կենտրոնի՝ նախապես որոշված անվանումը կարող են փոխել՝ հանելով օտար բառը: Կենտրոնի ստեղծման, դրա գործունեության, գործառույթների և հեռանկարների վերաբերյալ հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց ավարտին գիտխորհուրդը հաստատեց հարցը:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, անցնելով օրակարգային մյուս հարցին, ներկայացրեց ԵՊՀ բիզնես դպրոցի ստեղծման նախաձեռնության մասին՝  նշելով, որ այն նույնպես ինքնաֆինանսավորվող ստորաբաժանում է լինելու. «Այն պայմանականորեն գործելու է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում, բայց առանձին կառույց է լինելու»:

ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը պարզաբանեց, որ դպրոցը վճարովի հիմունքներով իրականացնելու է 4 հիմնական ծրագիր. «Բիզնես դպրոցում իրականացվելու են կարճաժամկետ ծրագրեր գործարարների համար, ապա փաթեթային ծրագրեր՝ կորպորատիվ բիզնեսի ներկայացուցիչների համար: Բացի դրանից՝ նախատեսվում են մագիստրոսական ծրագրերի իրականացում և խորհրդատվություն»:

Նիստի օրակարգային մյուս հարցի շրջանակում ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը հաղորդեց դասախոսական կազմի կոմպետենցիաների սահմանման վերաբերյալ՝ ասելով, որ այն պիլոտային ծրագիր է և բխում է բուհի զարգացման ռազմավարական ծրագրի դրույթներից ու ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի պահանջներից:

«Ծրագիրը ենթադրում է, որ յուրաքանչյուր կրթական ծրագրում ներառված լինեն տվյալ ծրագրի վերջնարդյունքին նպաստող և տվյալ կրթական ծրագիրը սպասարկող դասախոսների ընդհանուր և մասնագիտական կոմպետենցիաներ: Քանի որ կրթական ծրագրերը տարբեր են, և ըստ այդմ՝ տրամաբանական է, որ դրանց վերջնարդյունքները ևս տարբեր են, հետևաբար դասախոսների համար պետք է մշակվեն համապատասխան կոմպետենցիաներ»,- ասաց Էլինա Ասրիյանը և հավելեց, որ ծրագրին միանալու համար կարող են դիմել 5-օրյա ժամկետում:

Այնուհետև Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց 2019-2020 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության արդյունքները, ըստ որոնց՝ բակալավրիատի առկա ուսուցմամբ ԵՊՀ է ընդունվել 2,899 դիմորդ, հեռակա ուսուցմամբ՝ 298: Նրա փոխանցմամբ, մագիստրատուրա առկա ուսուցմամբ ԵՊՀ է ընդունվել 1,089 դիմորդ, հեռակա ուսուցմամբ՝ 232:

Անցնելով օրակարգային մյուս հարցին՝ Հրանտ Ժամհարյանը հաղորդեց 2019-2020 ուստարվա ամբիոնային բեռնվածությունների մասին՝ նշելով, որ դրանք կազմել են 742,068 ժամ: Հրանտ Ժամհարյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ամբիոնային բեռնվածությունները նաև ըստ տեսակների և ըստ դրույքների:

Ներկայացնելով դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2018-2019 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքները՝ Ուսումնամեթոդական վարչության պետն ասաց, որ այս տարի գրանցվել է մասնակցության նվազում, որը կազմել է 28.49 %: Նա տեղեկատվություն տրամադրեց նաև 2018-2019 ուստարվա արդյունքներով ԵՊՀ ուսանողների փոխատեղման (ռոտացիա) մասին:

Օրակարգի հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը հաղորդեց ՈՒԳԸ 2018-2019 ուստարվա գործունեության մասին՝ փաստելով, որ ուստարվա ընթացքում կազմակերպվել է 369 միջոցառում, տպագրվել 176 հոդված: ՈԻԳԸ նախագահը ներկայացրեց ֆակուլտետային ՈԻԳԸ ցուցանիշները, ինչպես նաև ուստարվա ընթացքում ՈւԳԸ-ականների գրանցած հաջողությունները:

Օրակարգային հարցերի սպառումից հետո ձևավորված հաշվիչ հանձնաժողովի նախագահը՝ Մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը, ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ գիտխորհուրդը հաստատել է դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումների հայցերը:

Ընթացիկ հարցերի քննարկման արդյունքում գիտխորհուրդը որոշեց  ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դոցենտ Սոնա Տոնիկյանի և նույն ամբիոնի դասախոս Երվանդ Մինասյանի «Գրական արաբերենի շարահյուսությունը վերլուծության օրինակով» աշխատանքը որպես բուհական դասագիրք հաստատելու հարցով միջնորդել ՀՀ ԿԳՄՍՆ-ին, ինչպես նաև երաշխավորել ԵՊՀ անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դոցենտ Ռ. Ադամյանի «Անօրգանական քիմիա» երկհատոր դասագրքի 2-րդ հատորի «Անցումային տարրերի քիմիա» առաջին գրքի հրատարակությունը:

Նիստի ավարտին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ասաց, որ շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ ինքը պատրաստվում է վաճառել ԵՊՀ «Բյուրական» ուսումնաարտադրական բազան. «Ի պատասխան այդ լուրերի՝ ասեմ, որ նախաձեռնել ենք խնայված միջոցների հաշվին վերանորոգել բազայի մեկ մասնաշենքը և ճաշարանը: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ դռները և լուսամուտները փոխելու համար մրցույթն անցկացվել է, կան հաղթողներ: Այս շաբաթ էլ պրոռեկտոր Արման Մալխասյանի հետ գնալու ենք Դիլիջան՝ հասկանալու, թե ինչ աշխատանքներ կարող ենք իրականացնել այնտեղ, և ապա ներկայացնենք Հոգաբարձուների խորհրդին»:

 

Քնար Միսակյան

 


ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ պատվիրակությունը մասնակցել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 70-ամյակին նվիրված միջոցառումներին

30.03.2026

Սոցիալական աշխատանքի առաջնահերթությունները՝ մասնագիտական քննարկման առանցքում

30.03.2026

Երազանքից իրականություն․ ԵՊՀ ուսանողի կրթական ճանապարհը դեպի Իսպանիա

30.03.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

09.17.2026 - 09.19.2026

«Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

06.18.2026 - 06.19.2026

Հրավիրյալ պրոֆեսորի դասավանդման դրամաշնորհի տրամադրման մրցույթ ԵՊՀ-ում

04.10.2026 - 05.20.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am