Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
Հունիս 16, 2021 | 13:47
Հասարակություն

«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին:
Interview-with-Lilit-Sargsyan

- Տիկի՛ն Սարգսյան, ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք դառնալ լեզվաբան:

- Լեզվաբանության նկատմամբ հետաքրքրությունն ի հայտ է եկել դեռևս դպրոցում, երբ ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակաշրջանում կրոնի վերաբերյալ դասընթաց ունեցանք, և ինձ տպավորեց «Ի սկզբանէ էր Բանն» արտահայտությունը, որտեղ բանը (բառը) բացատրվեց որպես գերբնական զորության արտացոլում:

Շատ ավելի խորը հետաքրքրություն լեզվաբանության նկատմամբ առաջացել է ուսանողական տարիներին,  երբ մի անգամ մեզ համար դասախոսությամբ հանդես եկավ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանը, որը տարիներ հետո՝ իմ թեկնածուական  ատենախոսության համար կատարվող հետազոտությունների ժամանակ, իր անգնահատելի մասնակցությունն ունեցավ:

- Դուք ինչպե՞ս կսահմանեք Ձեր մասնագիտությունը։

- Լեզվաբանությունը գիտություն է, որի ուսումնասիրման կարևորագույն առարկան, ըստ պրոֆեսոր Լ. Զուբկովայի, «լեզվի համակարգում նշանի սկզբունքն է»: Այդ սկզբունքի բացահայտումը նույնքան կարևոր է, որքան տիեզերաբանական կամ մարդաբանական բնույթի հարցերի ուսումնասիրությունը:

21-րդ դարում տիպաբանական և համեմատական լեզվաբանությանը զուգընթաց՝ հետաքրքրություն են առաջացնում այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են հոգելեզվաբանությունը, նյարդալեզվաբանությունը: Երբ սկսեցի համագործակցել տարբեր կազմակերպությունների հետ, հասկացա, որ կարճ ժամանակահատվածում կոնկրետ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ են հոգելեզվաբանական և նյարդալեզվաբանական գիտելիքներ:

- Տիկի՛ն Սարգսյան, ինչո՞ւ եք որոշել զբաղվել մանկավարժությամբ։  Երբվանի՞ց եք դասավանդում:

- Դասավանդելու ցանկությունը դեռ մանկուց է ձևավորվել: Մայրիկս դպրոցում իմ ուսուցչուհին է եղել, պապիկս էլ, որը Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, նույնպես դպրոցում է աշխատել, եղել իսկական նվիրյալ: Մայրիկիս նկատմամբ սերն ու մանկավարժության նկատմամբ հիացմունքը միահյուսվել են ու առաջացրել դասավանդելու ցանկությունը:

Մանկավարժությամբ սկսել եմ զբաղվել 1998 թվականից: Գերազանցությամբ ավարտել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը (ներկայումս՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան) և Քեմբրիջից վերադառնալուց հետո անմիջապես սկսել եմ դասավանդել ԵՊՀ-ում: Այդ ժամանակ, ի դեպ, համոզվեցի, թե որքան գրկաբաց է ԵՊՀ-ն, և հատկապես Անգլերենի թիվ 2 ամբիոնի վարիչ Ելենա Երզնկյանը, ընդունում դասավանդելու շատ մեծ ցանկություն ունեցող և, ինչու չէ, որակյալ մասնագետներին: Դասավանդելու առաջին օրվանից էլ փորձել եմ կիրառել այն լավագույնը, որը ես տեսել ու զգացել եմ իմ ուսանողական տարիներին:

- Իսկ ի՞նչն եք կարևորում դասախոս-ուսանող հարաբերություններում։

- Դասախոս-ուսանող հարաբերություններում կարևորում եմ ուսանողին ոչ միայն գիտելիք մատուցելն ու հմտությունները զարգացնելը, այլև ուսանողի մեջ պրպտելու ցանկություն արթնացնելը: Կարծում եմ, որ ակադեմիական միջավայրում ուսանողը պիտի բացահայտի իր մասնագիտական հետաքրքրությունների լայն և նեղ շրջանակը: Մեծապես արժևորում եմ շարունակական կրթությունը, և եթե մենք կարողանանք ուսանողին այդ ուղու վրա դնել, մեր առաքելությունը կարելի է հաջողված համարել:

- Ի՞նչ մեթոդներ եք կիրառում Ձեր դասախոսություններն առավել հետաքրքիր ու ընկալելի դարձնելու համար։  

- Իմ մշակած մեթոդները կիրառում եմ ոչ միայն համալսարանական գործունեության ընթացքում, այլև տարբեր լսարանների հետ աշխատելիս: Դրանք կիրառում եմ նաև կորպորատիվ միջավայրերում և կարծում եմ, որ արդյունավետ են աշխատում, քանի որ այդ մեթոդների հիմքում ընկած են մի շարք կարևորագույն տեսություններ (Ն. Չոմսկի, Ս. Կրեշեն, Լ. Վիգոտսկի, Տ. Բեյթս և այլն):

«PRINTeL ERASMUS+» ծրագրի շրջանակում էլ «Համագործակցային ակտիվ ուսումնառությունը» մոդուլով ԵՊՀ դասախոսների վերապատրաստման առաջին փուլի ավարտից հետո իրականացնում եմ «Համագործակցային ակտիվ ուսումնառությունը հեռավար ուսուցման պայմաններում» մոդուլով վերապատրաստման հաջորդ փուլը:

- Մասնակցել եք մի շարք վերապատրաստման ծրագրերի, այդ թվում՝ միջազգային։ Ինչո՞ւ են դրանք կարևոր։

- Իմ խորին համոզմամբ, վերապատրաստման ոչ օգտակար ծրագրեր չկան: Յուրաքանչյուր մասնակցությունից ես միշտ մի որևէ բան քաղել եմ:

- Տիկի՛ն Սարգսյան, ո՞րն եք համարում Ձեր գործունեության ամենակարևոր ձեռքբերումը: 

- Կարևոր ձեռքբերում եմ համարում այն համախոհների շրջանակը, որն ինձ սատարում  ու նպաստում է, որ անընդհատ ինքնակատարելագործվեմ: Իսկ ուսանողներիս դրական արձագանքները մի կողմից ոգևորում են, մյուս կողմից՝ պարտավորեցնում:

- Հիշո՞ւմ եք գիտական Ձեր առաջին աշխատանքը։ Ի՞նչ թեմայով եք ուսումնասիրություն իրականացնում հիմա։

- Գիտական առաջին աշխատանքս իրականացրել եմ ուսանողական տարիներին: Հետազոտությունս խոսակցական անգլերենի որոշ առանձնահատկությունների մասին էր: Որպես հետազոտման նյութ՝ «The Beatles» խմբի հարցազրույցների ձայնագրություններն էի ընտրել: Հիշում եմ, որ մեծ հետաքրքրությամբ էի դժվարությամբ ձեռք բերված այդ հարցազրույցները վերլուծում: Իսկ ատենախոսությունս, որը պաշտպանեցի Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում («РУДН») հարգարժան պրոֆեսոր Լյուդմիլա Զուբկովայի ղեկավարությամբ, վերաբերում էր հայերենում և անգլերենում բառի ձևաբանական կառուցվածքին: Այդ ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ եմ իրականացրել և դեռ պիտի իրականացնեմ:

- Ըստ Ձեզ՝ որո՞նք են կրթության և գիտության հիմնական խնդիրներն այսօր։ Դուք ի՞նչ լուծում կառաջարկեիք։

- Կարծում եմ, որ մեր համալսարանը պետք է համագործակցի գործարար ոլորտի հետ: Մեր կողմից մատուցվող գիտելիքները, ինչպես նաև հմտությունները պիտի հաշվի առնեն աշխատանքի շուկայի առկա պահանջները: Եվ այդ համագործակցությունը կարող է մեծամասամբ դրական ազդեցություն ունենալ: Այդ դեպքում ուսանողներն աշխատանքային շուկայում առավել մրցունակ կլինեն, իսկ դասախոսները կկարողանան նրանց ճիշտ ուղղորդել՝ համադրելով գործնականը տեսականի հետ: Տեսական գիտելիքներն էլ պետք է մատուցել դասավանդման առավել արդյունավետ մեթոդների կիրառմամբ:

Ինչ վերաբերում է գիտությանը, ապա ես կարծում եմ, որ մեր երկրում գիտության ոլորտը լուրջ աջակցության կարիք ունի: Ըստ էության, Հայաստանում գիտնականները հիմնականում աշխատում են զուտ իրենց խանդավառության հաշվին:

- Ձեր խորհուրդը Ձեր գործընկերներին ու Ձեր ուսանողներին։

- Գործընկերներիս և ուսանողներիս խորհուրդ տալու փոխարեն կասեմ, թե ինչով եմ ես առաջնորդվում. շարունակական հաջողության կարևորագույն նախապայմանը շարունակական ինքնազարգացումն է:

Քնար Միսակյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Ուսանողների պրակտիկայի գործընթացը ԵՊՀ-ում․ մարտահրավերներ և լուծումներ

24.07.2025

«Առանց բարեփոխումների՝ հնարավոր չէ ապահովել ֆինանսական կայունություն»․ ԵՊՀ շրջանավարտ Հասմիկ Ղահրամանյան

24.07.2025

Իրավունքի լեզվով՝ հավասարության մասին․ ԵՊՀ շրջանավարտի հաջողության պատմությունը

23.07.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Դամբարթոն Օուքսի անվան կրթաթոշակային մրցույթ

07.22.2025 - 11.01.2025

Ամերիկյան խորհրդի կրթաթոշակային ծրագրերին դիմելու հնարավորություն

07.22.2025 - 09.01.2025

Մեկնարկում է «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակի համար դիմում-հայտերի ընդունելություն

07.10.2025 - 09.20.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am