Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼԵՎ ՕԳՏԱԿԱՐ Է ԿԻՐԱՌԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ». ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ
Սեպտեմբեր 11, 2018 | 14:45
Գիտություն

«ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼԵՎ ՕԳՏԱԿԱՐ Է ԿԻՐԱՌԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ». ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված թեմաների շարքում է նաև ԵՊՀ իրանագիտության ամբիոնի կողմից ներկայացված «Շիրվանի տարածաշրջանը որպես հայ-իրանական լեզվամշակութային կոնտակտային գոտի» թեման, որի մասին խոսել ենք հետազոտական խմբի ղեկավար, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ:
Vardan-Voskanyan-about-Shirvan-region

Մեզ հետ զրույցում Վարդան Ոսկանյանն ասաց, որ  թեման կարևոր է՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով. «Նախ այս տարածաշրջանը, պատկերավոր ասած, ներկայիս Ադրբեջանի Հանրապետության սիրտն է, և հենց այս տարածքում է ձևավորվել Ադրբեջանական Հանրապետության քաղաքական, տնտեսական, մշակութային և նույնիսկ լեզվական կյանքը, իսկ տարածքն իր մեջ պատմականորեն շատ քիչ թյուրքական տարրեր է պարունակում, և որքան էլ պարադոքսալ հնչի, այժմ էլ այդ տարրերը շատ քիչ են»:

Ըստ նրա՝  ուսումնասիրությունն առնչվում է մի տարածքի հետ, որը եղել է Աղվանքի կարևորագույն հատվածը: Հետագայում տարածքի իրանականացման արդյունքում այդտեղ եղել են պարսիկները՝ որպես գերակշիռ էթնիկական և մշակութային տարր, այսինքն՝ իրանական մշակույթի շատ կարևոր շերտ, որը դրսևորվել է նաև տարածքի քաղաքական պատմության մեջ (խոսքը Շիրվանշահերի պետության մասին է, որն ամենատևական իրանական պետականություններից մեկն է եղել, Այսրկովկասի տարածաշրջանում, ըստ էության՝ միակ իրանական պետականության օրինակը), և հայկական տարրի մշտական ներկայություն այս տարածքներում՝ սկսած Աղվանքի ժամանակաշրջանից մինչև իսլամական միջնադար և ընդհուպ մինչև 1980-ական թվականների վերջ, երբ հայ էթնիկական տարրն այդտեղից դուրս մղվեց հայտնի հակամարտության հետևանքով:

«Տարածքում մշտապես ունեցել ենք իրանական էթնիկական տարր՝ ի դեմս կովկասյան պարսիկների կամ թաթերի, և հայկական էթնիկական տարր, որի շնորհիվ այդտեղ միջնադարից սկսված ընթացել են բավականին հետաքրքիր շփումներ երկու էթնոմշակութային խոշոր միավորների միջև, ինչի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ հետաքրքիր ընդհանրություններ թե՛ լեզվական, թե՛ մշակութային մակարդակներում, ինչպես նաև պատմական հարթության մեջ, և այդ իմաստով նշված ծրագիրը նպատակ ունի հետազոտելու փոխառնչակցությունների ողջ համալիրը, որն իր մեջ կներառի նաև դաշտային հետազոտություն»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Խոսելով դաշտային հետազոտությունների մասին՝ ծրագրի ղեկավարն ասաց, որ  հնարավորություն չկա անձամբ այցելելու այդ տարածքները և տեղում իրականացնելու ուսումնասիրություն, բայց ՀՀ-ում կան ժամանակին կովկասյան պարսկերենով խոսող հայության բեկորներ. «Խոսքը Մադրասայի բնակչության մասին է: Խոշոր հայկական գյուղ, որտեղ կովկասյան պարսկերենը հայերենին զուգահեռ տարածված էր, և Մադրասայի բնակչությունը, ըստ էության, երկլեզու էր: Ունենք նաև պարսկախոս հայության բեկորներ, որոնք տարածված են Հյուսիսային Կովկասում, բայց ժամանակին դուրս են եկել Շիրվանից: Բնականաբար ունենք նաև բացառապես հայախոս հայ բնակչություն, որը կրկին այդ տարածաշրջանից է դուրս եկել 1980-ականների վերջում և 90-ականների սկզբներին, և որի մի մասը բնակվում է Հայաստանում»:

«Բացի այդ՝ շատ կարևոր է, որ ունենք այդ տարածաշրջանի պարսկական մշակույթի և ինքնության ամենակարևոր կենտրոններից մեկից՝ Լահիջ բնակավայրից դուրս եկած բնակչություն, որն ապրում է ներկայիս Վրաստանի Հանրապետության տարածքում, այսինքն՝ դաշտային աշխատանքներ իրականացնելու համար ունենք հասանելիություն:  Այսօրվա տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս լեզվական կամ մշակութային որոշ տարրեր ուսումնասիրել նաև հեռահար մեթոդաբանությամբ»,- պարզաբանեց Վարդան Ոսկանյանը:

Ամբիոնի վարիչը պատմեց նաև, որ որոշակի կապեր ունեն նաև ազգությամբ թաթ կամ կովկասցի պարսիկ մշակութային գործիչների և գիտնականների հետ. «Հաշվի առնելով Ադրբեջանական Հանրապետությունում այժմ ժողովրդի հանդեպ կիրառվող բռնաճնշումների մեխանիզմները՝ բնականաբար այդ շփումների մասին բարձրաձայնելն այնքան էլ տեղին չի լինի, սակայն փաստ է, որ հնարավորություն ունենք համագործակցելու: Սերտ կապեր ունենք նաև թաթերենի ուսումնասիրության ամենակարևոր կենտրոնների մեկի՝ Սորբոնի համալսարանի մեր գործընկերների հետ, մասնավորապես պրոֆեսոր Ժիլ Օտյեի հետ, որը ուսումնասիրել է կովկասյան պարսկերենը, և այժմ էլ կատարում է ուսումնասիրություններ: Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՊՀ ղեկավարությանը և անձամբ պարոն Սիմոնյանին, որի օժանդակությամբ մեր ամբիոնը երեք անգամ հյուրընկալել է պարոն Օտյեին, ով հանդես է եկել դասախոսություններով և հանդիպել մեր դասախոսների և ուսանողների հետ»:

Վարդան Ոսկանյանի հավաստմամբ՝ ուսումնասիրությունը հետաքրքիր է այն առումով, որ ունի ոչ միայն տեսական, ակադեմիական նշանակություն, այլև դրա արդյունքները կարող են օգտակար լինել կիրառական դաշտում. «Խոսքը վերաբերում  է Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված պետության ներսում մեզ հետաքրքրող տարածաշրջանի վերաբերյալ տվյալների հայթայթմանը և այդ տվյալների հետազոտմանը, որոնք կարող են շատ դեպքերում կիրառվել նաև թեկուզ քարոզչության նպատակով մեր պետության համապատասխան պատկան մարմինների կողմից: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը շատ է շրջանառում այն քարոզչությունը, թե ադրբեջանական էթնիկ միավորն այս տարածաշրջանում ունի հնագույն պատմություն, կամ, օրինակ, Հայաստանը իրականում Արևմտյան Ադրբեջան է և այլ սուտ տեղեկություններ: Մենք ներկայացնելու ենք այդ տարածաշրջանի էթնիկ և մշակութային իրական պատմությունը, հատկապես դրա մեջ հայկական ու իրանական տարրերի ունեցած հսկայական դերը»:

Խոսելով մեթոդաբանության մասին՝ ամբիոնի վարիչը նշեց, որ այն կիրառվելու է  կոնտակտային գոտու տեսության շրջանակում, որը ենթադրում է զանազան գոտիների առկայություն, որտեղ տարալեզու, տարամշակույթ միավորները միմյանց հետ գտնվում են երկարատև շփման մեջ, ինչի արդյունքում էլ ձևավորվում է այդ գոտու շրջանակում յուրօրինակ մշակութային, լեզվական ընդհանրությունների հսկայական բույլ. «Հենց այդ բույլն է, որ լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Մինչև այժմ լեզվական մակարդակում ուսումնասիրվել է հիմնականում հայերենում իրանական փոխառնությունների խնդիրը, բայց կովկասյան պարսկերենում առկա է հայկական ազդեցության հետաքրքիր շերտ: Եվ այդ փաստը ցուցիչ է առ այն, որ տարածքում եղել է հայ-իրանական ինտենսիվ շփումների ժամանակաշրջան, որի ընթացքում հայերենն էլ է ազդել կովկասյան պարսկերենի վրա: Հետաքրքիր և գրեթե չուսումնասիրված տիրույթ է: Նույնը կարելի է ասել նաև մշակութային մակարդակում»:

«Ձևավորվել է յուրօրինակ գոտի, որտեղ հայության մի հատվածն անցում է կատարել պարսկերենի: Այսինքն՝ հայագիտության տեսանկյունից էլ այս ուսումնասիրությունը կարող է հետաքրքրություն առաջացնել: 17-րդ դարից հետո ունենք դեպքեր, երբ պարսկալեզու հայությունը նաև իսլամադավան է դարձել, և, ըստ էության, հենց հիմա Ադրբեջանի տարածքում ունենք գյուղեր, որոնք նախկինում ունեցել են հայկական ինքնություն: Այդ տարածքների ուսումնասիրությունը նույնպես կարևոր է, քանի որ էթնիկական պատմության հարցում էլ Ադրբեջանի կեղծարարությունները չափ ու սահման չունեն: Խնդիրները, որոնց անդրադառնալու ենք, շատ են»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Հետազոտական խմբի ղեկավարի հավաստմամբ՝ այս ոլորտը հայ-իրանական առնչակցությունների պրիզմայով բոլորովին նոր ուղղություն է Հայաստանում. «Ես շատ հպարտ եմ, որ ունենք երիտասարդ և պրոֆեսիոնալ հետազոտական խումբ, որի մեջ ներառված են Իրանագիտության ամբիոնի դոցենտ Հասմիկ Կիրակոսյանը և դասախոս Արտյոմ Տոնոյանը, ինչպես նաև ասպիրանտ Գարիկ Միսակյանը: Խմբի անդամները մինչ այժմ էլ  այս ոլորտում իրականացրել են տարբեր հետազոտություններ և տիրապետում են թեմայի բոլոր նրբություններին»:

Վարդան Ոսկանյանն ասաց, որ ծրագրի ավարտից հետո աշխատանքը կտպագրվի:

Քնար Միսակյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Ամանորի տոնածիսական ավանդույթները հայոց մշակույթում

30.12.2025

Կայացավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

26.12.2025

ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանը

25.12.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

12.30.2025

Երկարացվել է Միջազգային գերազանցության կրթաթոշակային ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը

12.24.2025 - 12.31.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Մեսսինայի համալսարան, Իտալիա

12.23.2025 - 01.13.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am