Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՄԵՄԱՏԵԼ ՀՈԼՈՔՈՍՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ». ՌՈԼՖ ՀՈՍՖԵԼԴ
Դեկտեմբեր 23, 2019 | 16:01

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՄԵՄԱՏԵԼ ՀՈԼՈՔՈՍՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ». ՌՈԼՖ ՀՈՍՖԵԼԴ

Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի («Լեփսիուսհաուս») գիտական ղեկավար, պատմաբան, հայագետ Ռոլֆ Հոսֆելդի հետ ամփոփել ենք տարին՝ խոսելով Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ոլորտում կատարված աշխատանքի, ձեռքբերումների և ապագայի ծրագրերի մասին:
interview-with-Rolf-Hosfeld

- Պարո՛ն Հոսֆելդ, կարո՞ղ եք մեզ պատմել «Լեփսիուսհաուս»-ի գործունեության, այնտեղ կազմակերպված միջոցառումների և տուն-թանգարանի զարգացման հեռանկարների մասին:

- «Լեփսիուսհաուսն» այն տունն է կամ, ավելի ճիշտ, փոքրիկ առանձնատունը, որտեղ Յոհաննես Լեփսիուսն ապրել է ընտանիքի հետ 1908 թվականից մինչև իր մահը՝ 1926 թվականը:

Այդ առանձնատունը գտնվում է Ցեցիլիենհոֆ դղյակի հարևանությամբ, որտեղ 1945 թվականին տեղի է ունեցել Պոտսդամի համաժողովը:

1915 թվականի ամռանը Յոհաննես Լեփսիուսը սկսեց իր հայտնի ճանապարհորդությունը դեպի Կոստանդնուպոլիս, որտեղ օգոստոսի 10-ին նա հանդիպեց Էնվեր փաշայի հետ, գրեց իր զեկույցը Թուրքիայում ապրող հայ ժողովրդի իրավիճակի մասին: Զեկույցը գաղտնի բաժանվեց գերմանական կայսրությունում 20.500 օրինակով:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տունը պատկանում էր Խորհրդային Միության ազգային անվտանգության ծառայությանը՝ որպես խորհրդային հետախուզական ծառայության ավելի մեծ տարածք:

2000-ականներին մեր անձնական նախաձեռնությամբ գումար հավաքեցինք տունը վերականգնելու համար, որպեսզի հնարավոր լինի այն բացել 2011-ի սկզբին՝ որպես ուսումնասիրությունների, հետազոտությունների և քննարկումների կենտրոն՝ կենտրոնանալով Հայոց ցեղասպանության պատմության վրա:

Մենք մեր արխիվում ունենք Լեփսիուսի բոլոր անձնական փաստաթղթերը, դասավանդում ենք Պոտսդամի համալսարանում, դասընթացներ ենք կազմակերպում ավագ դպրոցների ուսուցիչների համար, այս տանը կանոնավոր կազմակերպվում են հանրային բանակցություններ, սեմինարներ և միջազգային գիտաժողովներ:

Ուսումնասիրություններ են արվել և շարունակվում են իրականացվել Հայոց ցեղասպանության պատմության, Յոհաննես Լեփսիուսի կյանքի ու ուսումնասիրությունների և մարդասիրական գործունեության պատմության վերաբերյալ:

- Մենք գիտենք, որ «Լեփսիուսհաուս»-ը նաև գրքեր է հրատարակում: Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել հրատարակված գործերի մասին:
 

- Ես ինքս հրատարակել եմ երկու գիրք Հայոց ցեղասպանության պատմության մասին, մեկը՝ 2005 թ. (2009 թ.՝ 2-րդ հրատարակություն), մյուսը՝ 2015-ին, որը թարգմանվել է թուրքերեն 2018 թ., իսկ 2020 թ. լույս է տեսնելու նաև հայերեն՝ հասանելի դառնալով հայ ընթերցողին:
 

2013 թ. տպագրել ենք Յոհաննես Լեփսիուսի մասին անթոլոգիա, 2015 թ.՝ «Ֆրանց Վերֆելի և Հայոց ցեղասպանության մասին», 2016 թ.՝ «Հայոց ցեղասպանության և գերմանական բողոքականության մասին», 2017 թ., հիմք ընդունելով 2015 թ. Բեռլինի գերմանական պատմական թանգարանում անցկացված միջազգային գիտաժողովը, «Գերմանական կայսրության և Հայոց ցեղասպանության մասին» աշխատությունը, նույն թվականին լույս է տեսել նաև «20-րդ դարը՝ որպես ցեղասպանությունների դար» աշխատությունը՝ հիմնված 2015 թ. Բեռլինում տեղի ունեցած «Ահաբեկչության տեղագիտություն» միջազգային գիտաժողովի վրա:

Ես նաև «Բռնությունը քաղաքականության մեջ և մարդու իրավունքները» խորագրով ուսումնական գրքերի շարքի համահեղինակ եմ «Duncker & Humblot» հրատարակիչների հետ Բեռլինում:

Ավելացնեմ, որ մենք թողարկել ենք գրքույկ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերով, որոնք ուսուցիչները պետք է օգտագործեն ավագ դպրոցներում:

- Պարո՛ն Հոսֆելդ, կպատմե՞ք մեզ ԵՊՀ-ի hետ համագործակցության մասին, համագործակցության ինչպիսի՞ միջազգային ցանց ունի «Լեփսիուսհաուսը»:

- Մենք պաշտոնական համագործակցության պայմանագիր ենք ստորագրել ԵՊՀ-ի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ, որտեղ վերջին տարիների ընթացքում մի շարք քննարկումներ ենք անցկացրել:

Մեր մյուս գործընկերներն են Պոտսդամի և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանները, Պոտսդամում գտնվող Մովսես Մենդելսոն նահանգի եվրոպա-հրեական ուսումնասիրությունների կենտրոնը, Լայպցիգի Արևելյան Եվրոպայի պատմության Լայբնիզ ու Մյունխենի տարածաշրջանային և փոքրամասնությունների հարցերի միջազգային ինստիտուտները:

Պետք է նշեմ նաև, որ մենք միջազգային ոչ պաշտոնական ցանց ենք մշակում ցեղասպանագետների հետ, որոնց մենք պարբերաբար հրավիրում ենք Պոտսդամ կամ Բեռլին:

- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

- Պատմության իմացությունը հիմնական խնդիրն է:

Մեզ հաջողվել է հրապարակումների, կազմակերպված միջոցառումների և հարցազրույցների միջոցով գերմանական լրատվամիջոցների և լսարանի ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության հարցի վրա:

2015 թ. կազմակերպել ենք «Համաշխարհային ընթերցում»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության, որը տեղի է ունեցել աշխարհի ավելի քան հարյուր վայրերում:

Դա հնարավոր է դարձել Բեռլինի միջազգային գրականության փառատոնի և վերջինիս ցանցի հետ համագործակցության շնորհիվ:

- Ձեր կարծիքով, արդյո՞ք Հայոց ցեղասպանության թեման ընդհանուր առմամբ լավ է ուսումնասիրված:

- «Արդյոք»-ը կասկածից վեր է:

Ցեղասպանությունը հայտնի փաստ է արդեն հարյուր տարուց ի վեր Յոհաննես Լեփսիուսի, ինչպես նաև այդ ողբերգությունը վերապրածների, միսիոներների, դիվանագետների և ականատեսների ջանքերի շնորհիվ:

Բայց «ինչո՞ւ»-ն և «ինչպե՞ս»-ը դեռ շարունակվում են քննարկվել և կարիք ունեն ավելի մանրամասն ու սերտ հետազոտությունների:

Մենք այն կարող ենք համեմատել Հոլոքոստի ուսումնասիրությունների հետ, որոնք նույնիսկ ավելի քան 60 տարի իրականացված միջազգային հետազոտություններից հետո դեռևս ավարտված չեն և շարունակվում են:

- Որո՞նք են ապագայի անելիքները Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործընթացում:

- Ուսումնասիրությունները պետք է ավելի շատ կենտրոնացնել համեմատական հարցերի վրա:

Ի՞նչն է ստիպում քաղաքական գաղափարախոսությանը, հասարակությանը, պետությանը, քաղաքական շարժմանը դառնալ ցեղասպանության պատճառ:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը՝ արդյո՞ք արմատական երիտթուրքերը նման էին 20-րդ դարի բացասական «ավանգարդին»:

Համեմատական հարցերի վրա կենտրոնանալը մեզ ավելի ուժեղ է դարձնում մեր անկայուն աշխարհի մարտահրավերների առջև՝ այսօր և ապագայում:

 

Անի Պողոսյան

 

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Կուտակային սթրես․ ԵՊՀ գիտական թիմն ուսումնասիրում է դրա առաջացման ու հաղթահարման ուղիները

11.06.2025

Արցախում թագավորությունը կոչվել է Աղվանից, եկեղեցին՝ Աղվանից, բայց գործ ունենք բնիկ հայկականության հետ. Համլետ Պետրոսյան

10.06.2025

ԵՊՀ էր այցելել ՀՀ-ում Ուրուգվայի արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը

10.06.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Սիգման» միջազգային դպրոց-2025

06.11.2025 - 07.26.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Մեսսինայի համալսարան, Իտալիա

06.10.2025 - 06.15.2025

Հրավիրյալ դասախոս հայագիտության ոլորտում

06.10.2025 - 07.31.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am