Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ԴԵՂԱՏՈՄՍՆ Է». ՍԵՅՐԱՆ ՍՈՒՎԱՐՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Նոյեմբեր 12, 2021 | 16:35
Գիտություն

«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ԴԵՂԱՏՈՄՍՆ Է». ՍԵՅՐԱՆ ՍՈՒՎԱՐՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Նոյեմբերի 10-ը Գիտության համաշխարհային օրն է: Գիտության ոլորտի խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ, դոցենտ Սեյրան Սուվարյանի հետ:
science-interview-with-Seyran-Suvaryan

- Պարո՛ն Սուվարյան, ո՞րն է գիտության դերը պետության զարգացման գործընթացում:

- Գիտությունը հասարակական գիտակցության ձև է և, միևնույն ժամանակ, ծառայություն: Մեր երկիրը դեռևս խորհրդային տարիներից գիտական մեծ ժառանգություն է ստացել, որին էլ գումարվում են մեր ավանդույթները, ժամանակակից տեխնոլոգիաները, և արդյունքում  ստանում ենք այսօրվա պատկերը: Գիտության մարդը հասարակական մտածելակերպի  տեսակետից ընկալվում է որպես աշխարհից ու կյանքից կտրված տառապյալ: Այս ընկալումը դեռևս կա մեր դաստիարակության մեջ: Մյուս կողմից էլ՝ հասարակության մի շերտ կա, որը գիտության մարդուն զուգորդում է աղքատության հետ: Այո՛, մենք ծայրահեղությունների երկիր ենք: Մեր գիտությունն այսօր չի կարողանում խնդիրներ լուծել, քանի որ պատվեր չի ստանում պետությունից, առավել ևս՝ ժողովրդից: Մեր գիտության պատվիրատուն դրսում է: Այսօր գիտնականներին չեն վստահում, ինչն էլ բարոյական տեսակետից լուրջ խոչընդոտներ է ստեղծում ու արգելակում գիտության զարգացումը: «Մաքուր» գիտնական, թերևս, չեմ ճանաչում, աշխարհում չկա էլ: Մարդիկ որոշակի բնագավառում տեսական ընդհանրացումների ու գործարարության հիման վրա փորձում են այդ տեսությունն ընդարձակել: Այս երևույթը հիմնականում հանդիպում է կրթության ոլորտում, ինչպես, օրինակ, մեր համալսարանում, որտեղ մարդը կիսով չափ գիտնական է, կիսով չափ՝ մանկավարժ, այսինքն՝ գիտակրթական կերպար է: Տարբերակված գիտությունը նույնպես ձևափոխումների է ենթարկվել, ինչի արդյունքում էլ այսօր երիտասարդ գիտնականների մեծ մասը Հայաստանում չէ: Գիտությունների միջև էլ են տեղափոխություններ եղել, բայց մեր երկրում դեռևս նույն մոտեցումն է. ֆակուլտետները բաժանում ենք թևերի, բնագավառների ու ուղղվածությունների, ինչը, իմ կարծիքով, հնացած մոտեցում է և խանգարում է գիտության զարգացմանը, մասնատում է գիտությունը: Իրականում գիտությունը մարդկանց պետք է օգնի ամբողջացնել աշխարհը, մինչդեռ այդ գործառույթը մոռացվել է: Գիտության հետ պետք է հույս կապել ու վստահել գիտնականին: Գիտությունը մեր անցյալն է եղել, մեր վաղվա օրն է նաև, սակայն, ցավոք, մեր ներկան չէ:

- Ի՞նչ կասեք պետական աջակցության մասին: Արդյո՞ք գիտության ոլորտին տրամադրած ֆինանսավորումը բավարար է զարգացում ապահովելու համար:

- Պետական աջակցությունն ու ուշադրությունը խիստ հարաբերական են: Ուշադրությունը բավարար չէ, որ գիտությունն իր գործառույթները կարողանա հստակ կատարել. ուշադրությունն այնքան քիչ է, որ գրեթե չկա: Իհարկե, ոլորտում շատ թերություններ կան, ու ոչ բոլոր գիտնականներն են սիրով ու պատասխանատվությամբ վերաբերում իրենց գործին: Պետության վերաբերմունքը բացարձակ գնահատել չի կարելի: Զարգացած տնտեսություն ունեցող երկրների հատկացրած ֆինանսավորման հետ համեմատելու դեպքում շատ վատ պատկեր կստանանք և կտեսնենք, որ այդ ֆինանսավորումը չնչին է: Ամեն ինչ համեմատության մեջ է երևում, բայց մի բան հստակ է՝ պետական քաղաքականության տեսանկյունից մեր այսօրվա վիճակը շահեկան չէ: Ուստի արդյունքն էլ համապատասխանում է իրավիճակին: Ոչ գիտելիքահեն քաղաքականությունն ուղիղ ազդեցություն ունի պետության բոլոր ոլորտների վրա՝ պաշտպանությունից մինչև մշակույթ: Ի վերջո գոյություն ունի գիտության մշակույթ՝ գիտությունն ընկալելու սկզբունքայնություն, որի բացակայության դեպքում հասարակության մեջ տարածվում են ոչ գիտությունն ու նախագիտությունը: Արդյունքում ոչ հիմնարար ուսումնասիրություններն են դառնում գերակա, ինչն էլ թյուր հասարակական կարծիք է ձևավորում: Այս խնդրի հիմքը ֆինանսը չէ, այլ՝ բարոյականությունը: Խրախուսման միջոցները միայն ֆինանսական չեն լինում, պետք է խրախուսել, արժևորել գիտնականի դերը: Սա լրջագույն խնդիր է մեր հասարակության համար, որը պետական մակարդակով լուծումներ է պահանջում:

- Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ:

- Նախ և առաջ, պետությունն իր գործունեության բոլոր ճյուղերում պետք է հենվի գիտության վրա. ոչ թե որոշումներ ու օրենքներ ընդունի, հետո մեր կարծիքը հարցնի, այլ գիտական հանրության հետ քննարկի, ապա կոնկրետ քայլեր անի: Իրականում պետական հատվածը եթե ոչ ընդհանրապես, ապա շատ քիչ է համագործակցում մեզ հետ, կապը թույլ է: Պետք չէ կուրորեն հավատալ գիտնականին, պետք է պարզապես հաշվի նստել գիտական հանրության կարծիքի հետ: Գիտնականը մտավորական է, որը չպետք է ընդդիմադիր դիտվի պետության համար: Գիտնականը գվարդիական է՝ առաջին գծում գործող կերպար: Գիտնականն ազգի ողնաշարն է:

- Կարծիք կա, որ գիտությունը երիտասարդացման լուրջ խնդիր ունի Հայաստանում: Ինչպե՞ս պահել երիտասարդ գիտնականին հայրենի հողում:

- Երիտասարդների ներգրավվածության հարցը գիտության մեջ ինձ համար ամենացավոտ խնդիրներից է: Երկար տարիներ դասավանդում եմ թե՛դպրոցում, թե՛ ակադեմիայում, թե՛ համալսարանում և տեսնում եմ բոլոր փոփոխությունները: Գիտեք՝ ինչ փայլուն երիտասարդներ ունենք, որոնք մեր երկրում այդպես էլ չեն բացահայտվում: Գնում են արտասահման ու դառնում հեղինակավոր ու առաջատար ընկերությունների աշխատակիցները: Սա ցավալի փաստ է: Ընդհանրապես, երիտասարդների հետ կապված խնդիրների մեջ հասարակության մեղքի մեծ բաժինը կա: Մենք մեր երեխաների մեջ չենք սերմանում գիտնական դառնալու արժեքը, շատերի համար թաղային հեղինակություններն ավելի կարևոր դեր ունեն: Գիտնականի հանդեպ վերաբերմունքը պետք է մանկուց դաստիարակել: Իհարկե, չպետք է մոռանալ նաև ֆինանսական տարրի մասին, որը մեծ կշիռ ունի այս հարցում: Բայց մի բան հստակ պետք է նշեմ. այն գիտնականը, որը կասի՝ ինքը գիտնական չի դարձել, չի աշխատել, քանի որ գումար քիչ է աշխատում, բարոյազուրկ անձնավորություն է: Իսկական գիտնականը փողի համար չի աշխատում: Մարդու խանդավառությունն ու ստեղծագործ աշխատանքն ավելի մեծ արժեքներ են ստեղծում: Ի վերջո բոլոր ժամանակներում ու հասարակություններում էլ գիտնականները տառապյալներ են եղել, ինչպես միջնադարում, որոնք ճգնել են առանց շահի և մեզ արժեքներ ու գիտելիքներ  փոխանցել: Գիտնականը վաշխառու չէ, գիտնականը պետք է հավատա իր գործին, քանի որ հենց գիտությունն է մեր վաղվա օրվա դեղատոմսը, որը մեզ կօգնի հասկանալ՝ ինչպես դիմակայել կյանքի մարտահրավերներին:

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Եղանակի տեսությունից այն կողմ. Գագիկ Սուրենյանի մասնագիտական ուղին ու կյանքը կանխատեսումների ետևում

01.07.2025

«Սիգման» միջազգային հեղինակավոր դպրոցն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում՝ ԵՊՀ-ում

30.06.2025

Մեդիամթնոլորտը և քաղաքացիական ակտիվության սոցիալ-հոգեբանական հիմնահարցերը՝ ԵՊՀ հետազոտողների ուսումնասիրության առանցքում

30.06.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Տեղեկատվական առցանց հանդիպում Ճապոնիայում ուսանելու վերաբերյալ

06.26.2025 - 07.10.2025

Ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների պատմության և իրավունքի մասին դասընթաց

06.23.2025 - 07.30.2025

«Հրավիրյալ պատվավոր դասախոս» ծրագրին դիմելու հնարավորություն

06.23.2025 - 07.10.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am