ԵՊՀ ուսանողների հետ հանդիպեց ֆրանսահայ փիլիսոփա Մարկ Նշանեանը Փիլիսոփայական մոտեցումներով և արժեքավոր վերլուծություններով հայտնի ֆրանսահայ փիլիսոփա Մարկ Նշանեանը Երևանի պետական համալսարանում է՝ հանդիպելու ԵՊՀ ուսանողների հետ և քննարկելու իտալացի փիլիսոփա Ջորջօ Ագամբէնի «Լեզուն, որ կը մնայ։ Ժամանակ, պատմութիւն, լեզու» աշխատության հայերեն թարգմանությունը։ Այս հանդիպումը կարևոր հնարավորություն է հայ ուսանողների ու գիտնականների համար՝ լսելու նրա մոտեցումները և մտքերը՝ բացահայտելով փիլիսոփայության նոր հորիզոններ:
«Կարասի մեջ մարդկանց հուղարկավորել են կծկված` հավատալով, որ ինչ դիրքով մարդը լույս աշխարհ է եկել, այնպես էլ պետք է վերածնվի հանդերձյալ աշխարհում». Արմինե Գաբրիելյան Կարասային թաղումները մեծ տարածում են ունեցել անտիկ ժամանակաշրջանում: Դրանք առավելապես շատ են հայտնաբերվել ՀՀ Արարատի, Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում: Սակայն թաղման այս ձևը հատկապես բնորոշ է պատմական Արցախ-Ուտիքին: Այս մասին փաստում է ԵՊՀ դասախոս Արմինե Գաբրիելյանը:
ԵՊՀ իրանագետները` Կոպենհագենում. փորձի փոխանակում գիտելիքի և մշակույթի շուրջ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոսներ Նունիկ Դարբինյանն ու Հակոբ Ավչյանը «Էրազմուս+» ծրագրով այցելել են Կոպենհագենի համալսարան (Դանիա), հանդես եկել բաց դասախոսություններով և քննարկել հետագա համագործակցության հնարավորություններ։ Մեկշաբաթյա ծրագրով այցի նպատակների, արդյունավետության և այլ մանրամասների մասին զրուցել ենք նրանց հետ։
Խուսափել քննարկում կամ պատկերներ պարտադրելու հեշտ ճանապարհից․ Ռ․ Բրեյըր Օրերս լույս է տեսել Լյուվենի կաթոլիկ համալսարանի բելգիացի պրոֆեսոր Ռոլանդ Բրեյըրի «Սուտ-կեղծարարություն-հիմարություն» գիրքը՝ ԵՊՀ դոցենտ, Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի ղեկավար Դավիթ Մոսինյանի թարգմանությամբ: Մեզ հետ զրույցում հեղինակը խոսեց գրքի մասին և ոչ միայն...
«Ամենադժվար նյութն անցնելիս, եթե հաճույքը տեղ չունեցավ, չի մարսվի». Լևոն Սարգսյան Լեզվի դասավանդման բովանդակությունը միայն քերականությամբ ու բառերով դժվար է գրավիչ ու հաճելի դարձնել, հատկապես` գերմաներենի դեպքում։ Երբևէ պատկերացրե՞լ եք, թե ինչպիսի հետաքրքրությամբ դուք կսովորեք գերմաներենը, եթե ձեր յուրաքանչյուր դաս պարունակի լեզվի, մշակույթի, պատմության և ավանդույթի տարրեր։
Ուրարտական աստվածների գլխամասի լուսապսակը՝ քրիստոնեական սրբանկարչության նախատիպ Ուրարտական ժամանակաշրջանում որոշ աստվածությունների գլխամասում պատկերվել է լուսապսակ: Այս պատկերագրական ձևավորումը կարելի է դիտարկել քրիստոնեական սրբանկարչության նախատիպ՝ փաստելով պատկերագրական ժառանգորդականության միտումը։ Այս եզրահանգումն է կատարել ԵՊՀ դասախոս Գայանե Պողոսյանը, որն ուսումնասիրել է ուրարտական արվեստի նմուշները:
Արժևորում, ոգեշնչում և համագործակցություն․ ԵՊՀ-ում ամփոփվեցին կորեերենի դասընթացի արդյունքները ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կորեերենին և կորեական մշակույթին նվիրված միջոցառում, որի շրջանակում ամփոփվեց ԵՊՀ-ում անցկացված կորեերենի ութամսյա դասընթացը։ Նախաձեռնությունն ուներ կրթական, մշակութային և ուսանողներին խրախուսելու առաքելություն՝ նպատակ ունենալով կարևորելու ուսանողների ջանքերն ու առաջընթացը, ոգեշնչելու նրանց կորեերենի, Կորեայի պատմության ու մշակույթի ուսումնասիրության գործընթացում։
ԵՊՀ-ում հյուրընկալվեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ԵՊՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն: Նա ներկայացրեց ԵԽ-ի դերակատարումը պատերազմական գործողությունները զսպելու և իրավունքի ուժով արդարադատության հասնելու հարցում, ինչպես նաև ընդգծեց երիտասարդներին տարատեսակ քննարկումներում ներգրավելու անհրաժեշտությունը:
Հիշողություն, ինքնություն, իշխանություն. պատմագրական քաղաքականության խնդիրները՝ ԵՊՀ գիտաժողովի օրակարգում ԵՊՀ-ում մեկնարկել է Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային առաջին գիտաժողովը։ «Պետությունների կողմից հովանավորվող պատմություններ և պատմագրական իշխանություն» խորագրով երկօրյա գիտական միջոցառումը նպատակ ունի համախմբելու պատմության փիլիսոփաներին, տեսաբաններին, պատմաբաններին, սոցիոլոգներին և այլ մասնագետների տարբեր երկրներից՝ քննարկելու պետությունների կողմից հովանավորվող պատմությունների ազդեցությունը հանրային հիշողության և պատմագրության ձևավորման վրա։
Կուտակային սթրես․ ԵՊՀ գիտական թիմն ուսումնասիրում է դրա առաջացման ու հաղթահարման ուղիները Կուտակային սթրեսը, որը ձևավորվում է հոգեկան լարվածության ամենօրյա ու հարատև բացասական գործոնների ազդեցությամբ, արդիական հետազոտման նյութ է թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալական և թե՛ առողջապահպան տեսանկյունից։ Այս կարևոր թեմայով հետազոտություն է իրականացնում նաև ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանի ղեկավարած գիտական խումբը։