ԵՊՀ-ում բացվեց Օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոն․ ՀՀ վարչապետը ծանոթացավ համալսարանում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին ԵՊՀ-ում տեղի ունեցավ Ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի նորաստեղծ կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, ԵՊՀ ղեկավարությունը, ինստիտուտի և կենտրոնի աշխատակիցները։ Այցի ընթացքում վարչապետը շրջեց համալսարանի մի շարք առաջատար գիտական լաբորատորիաներով՝ ծանոթանալով իրականացվող հետազոտություններին, տեխնոլոգիական հնարավորություններին և ստեղծված ենթակառուցվածքներին։
Միկրոորակավորումները՝ բարձրագույն կրթության համակարգերի զարգացման նոր ուղի ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացավ ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «MICRO-GEAR» նախագծի հերթական աշխատաժողովը։ Այն նպատակ ունի աջակցելու կրթության ոլորտում կառուցվածքային բարեփոխումներին՝ միկրոորակավորումների լայն տարածմանն ու կիրառմանը բարձրագույն կրթության համակարգերում մասնավորապես Հայաստանում և Վրաստանում:
Այն երկրները, որոնք համագործակցել են հայկական համայնքների հետ, մեծ օգուտներ են ունեցել. Հայկազ Հովհաննիսյան Հայերի բռնագաղթերը հիմնականում տեղի են ունեցել 18-20-րդ դարերում, ուստի Ռուսաստանում, Եվրոպայում, Ասիայում և այլուր առկա հայկական գաղթօջախները մեծ մասամբ ձևավորվել են այդ ժամանակահատվածում: Այն երկրները, որոնք համագործակցել են հայկական գաղթօջախների հետ, մեծ օգուտներ են ունեցել: Այդ մասին վկայող փաստերը շատ են ու վերաբերում են ավելի վաղ ժամանակաշրջանի, քան 20-րդ դարի նշանավոր անձանց (օրինակ՝ Շառլ Ազնավուրի, Միսաք Մանուշյանի և այլոց) մասին վկայություններն են: Այս մասին փաստում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանը՝ ուսումնասիրելով «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում պահվող այնպիսի փաստաթղթեր, որոնք, ըստ հետազոտողի, մինչ օրս քննության չեն ենթարկվել:
Արաբերենի դասավանդման մշակութային շերտերը. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսիի անվան դահլիճում մեկնարկեց «Սոցիալ-մշակութային շերտերը արաբերենի դասավանդման մեջ» խորագրով միջազգային գիտաժողովը, որի շրջանակում Եվրոպայի, Ռուսաստանի և Հայաստանի տարբեր բուհերի մասնագետներ քննարկեցին արաբերենի դասավանդման և ուսումնառության գործընթացները ձևավորող սոցիալական և մշակութային գործոնների միջև եղած կապը, արաբախոս հասարակություններում դիգլոսիայի ազդեցությունը լեզվական բազմազանության վրա, լեզվի դասավանդման մեջ բարբառների և մշակութային տարրերի ներառման մեթոդները և այդ տարրերի ազդեցությունը ինչպես դասավանդման, այնպես էլ ընդհանուր ուսուցման գործընթացի վրա:
Եռակողմ հուշագիր՝ հանուն արդարադատության համակարգի զարգացման և ամրապնդման Երևանի պետական համալսարանում կնքվեց եռակողմ հուշագիր Իրավագիտության ֆակուլտետի, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության միջև։ Հուշագիրը նպատակ ունի միավորելու ՀՀ քրեակատարողական ծառայության իրավական և հոգեբանական հիմնախնդիրների լուծմանն ուղղված ակադեմիական և պետական հաստատությունների ջանքերը։
ԵՊՀ-ում մեկնարկեց «Պատմության ուսուցիչները և պատմագիտության ապագան» խորագրով աշխատաժողովը ԵՊՀ պատմության ֆակուլտետում մեկնարկեց «Պատմության ուսուցիչները և պատմագիտության ապագան» խորագրով երկօրյա ուսուցչական աշխատաժողովը՝ միտված վերարժևորելու հանրակրթական և բուհական պատմագիտության կապերը, անդրադառնալու պատմության դասավանդման արդի մարտահրավերներին, ինչպես նաև խթանելու գիտակրթական երկխոսությունը բուհի և դպրոցների միջև:
Նոր լեզու, նոր երկիր, նոր հնարավորություն. օտարերկրյա ուսանողները ավարտեցին ԵՊՀ նախապատրաստական դասընթացները Չինաստանից և Իրանից Հայաստան ժամանած երեք երիտասարդներ մեկ տարի առաջ չէին պատկերացնում, որ հայերենը կարող է դառնալ իրենց ամենօրյա խոսակցական լեզուն, որ ԵՊՀ բերող ճանապարհն ու փողոցները կդառնան ծանոթ ու հարազատ, իսկ բուհը՝ ուսումնական կարևոր կառույց։ Բայց այսօր նրանք կանգնած են մի նոր շրջափուլի սկզբում՝ հաջողությամբ ավարտելով Երևանի պետական համալսարանի նախապատրաստական դասընթացները։
Բացահայտելով լիտվերենն ու լիտվական մշակույթը․ ամփոփվեցին ԵՊՀ-ում անցկացված լիտվերենի դասընթացի արդյունքները ԵՊՀ-ում տեղի ունեցավ լիտվերենի դասընթացի մասնակիցների վկայագրերի հանձնման արարողությունը։ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկած դասընթացը կազմակերպել էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը։
Հեքիաթային տրամադրություն ԵՊՀ-ում՝ Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում երեխաների համար կազմակերպվեց հեքիաթային և գունեղ միջոցառում՝ լի մանկական տրամադրությամբ, ժպիտներով, ստեղծագործ ոգևորությամբ և ուսուցողական, ճանաչողական ու զարգացնող բացահայտումներով։
ԵՊՀ-ն՝ հայ-իրանական գիտակրթական հարաբերությունների զարգացման հարթակ ԵՊՀ-ում հյուրընկալվեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, Թեհրանում գործող «Իրանագիտություն» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհին։ Այցի շրջանակում նա հանդիպեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և Արևելագիտության ֆակուլտետի դասախոսների հետ՝ քննարկելով հայ-իրանական ակադեմիական հարաբերությունների զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ իրանագիտության, արևելագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտներում համագործակցության խորացման հնարավոր ուղիները։