Կենսաբազմազանություն, բնակլիմայական պայմաններ, գլոբալ տաքացում Կլիմայական փոփոխությունները՝ օդի ջերմաստիճանի և եղանակի շարունակական տատանումները, տարբեր կերպ են անդրադառնում հասարակության, տնտեսության և էկոհամակարգերի վրա՝ դառնալով եղանակային ծայրահեղ պայմանների, կենսաբազմազանության կորստի և այլնի պատճառ: ԵՊՀ շրջանավարտների ֆորումի թեմատիկ պանելային քննարկումներից մեկը նվիրված էր կենդանական և բուսական աշխարհի բազմազանությանը, բնակլիմայական պայմաններին:
Չեխիայից ժամանած ուսանողը ԵՊՀ-ում կատարելագործում է իր մասնագիտական հմտությունները Բռնոյի անասնաբուժական գիտությունների համալսարանի (Չեխիա) մագիստրանտ Նատալյա Լուբենսկայան շուրջ մեկ ամիս է, ինչ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնում ուսումնասիրում է վայրի բնության մեջ ապրող կրծողների, չղջիկների, նրանց օրգանիզմում ապրող մակաբույծների կենսաբանական առանձնահատկությունները, ինչպես նաև մակաբույծների հարուցած հիվանդությունները:
Սովորել 21-րդ դարի պահանջներին համահունչ պայմաններում․ ԵՊՀ-ում շարունակվում են միջավայրի բարելավման աշխատանքները Այս տարվա ընթացքում Երևանի պետական համալսարանում կատարվող վերանորոգման և կահավորման աշխատանքներն աչքի են ընկնում աննախադեպ մեծ ծավալով։ Արդիականացվում են ոչ միայն լսարանները, այլև լաբորատորիաները, ամբիոնները, վարչական գրասենյակները, միջանցքները՝ ձևավորելով ժամանակակից և հարմարավետ կրթական միջավայր։
Բնական ռեսուրսների կառավարման առաջնահերթությունները Ընդերքի շահագործումն առաջ է բերում բնական ռեսուրսների օգտագործման, արդյունավետ կառավարման և մի շարք այլ հարցեր: ԵՊՀ շրջանավարտների ֆորումի «Ֆիզիկական աշխարհ» սեկցիայի պանելային քննարկումների շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ, սեկցիայի մոդերատոր Գայանե Շահնազարյանը հրավիրեց հյուրերին բանախոսելու բնական ռեսուրսների կառավարման առաջնահերթությունների՝ խնդիրների և մարտահրավերների մասին:
Կանայք պատերազմի մթնոլորտում. պատմություններ, որոնք անհրաժեշտ է կարդալ Պայքար, կորուստներ, տոկունություն, հիշողություններ... Պատերազմը նաև միլիոնավոր կանանց լուռ պայքարն է, նրանց անմար ուժը, մարդկային զգացմունքներն ու անհատական պատմությունները, որոնք հաճախ մնում են անտեսանելի։ Պատերազմներում կանանց ունեցած դերին անդրադարձ կատարվեց ԵՊՀ-ում տեղի ունեցած «Կանայք և պատերազմը. գրքերի ներկայացում և քննարկում» խորագրով միջոցառման ժամանակ։ Հետաքրքիր զրույց ծավալվեց երկու գրքերի շուրջ՝ «Ասելուկ» (հեղինակ՝ Թամթա Մելաշվիլի, Վրաստան) և «Փողեր Հիտլերից» (հեղինակ՝ Ռադկա Դենեմարկովա, Չեխիա)։
Կարիերայի հնարավորություն աշխարհի ամենադինամիկ տեխնոլոգիական լանդշաֆտներից մեկում. քառամսյա անվճար դասընթաց ԵՊՀ-ում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ Եվրոպայի ամենամեծ տեխնոլոգիական ընկերության՝ SAP-ի «Training Program at YSU» դասընթացի մեկնարկային հանդիպումը: Բիզնես-գործընթացների կառավարման մեջ մասնագիտացած ընկերությունը լավագույն կարիերայի հնարավորություն է ստեղծում ինչպես Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, այնպես էլ այլ ֆակուլտետների ուսանողների և սկսնակ մասնագետների համար:
Քննարկվել են իրավաբանական կրթության և հետազոտության զարգացման հեռանկարները․ ԵՊՀ-ում էր Գրանտ Հանեսյանը Երևանի պետական համալսարան էր այցելել Նյու Յորքում գործող անկախ արբիտր, միջազգային ներդրումային և բարդ առևտրային վեճերի կարգավորման ոլորտներում հայտնի մասնագետ Գրանտ Հանեսյանը։ Այցի շրջանակում նա հանդիպում ունեցավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։
Բուհ-բիզնես համագործակցություն. նոր մարտահրավերները թվային դարաշրջանում Ժամանակակից աշխարհում բուհերն ու բիզնեսը կանգնած են փոխգործակցության նոր մարտահրավերների առջև։ Առաջընթացի հիմնական լծակն ուսումնական համակարգի և արդյունաբերության սերտ կապն է՝ նորարար լուծումներ ստեղծելու և նոր հմտություններ ձևավորելու համար։ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումի «Տիեզերք և տեխնոլոգիաներ» սեկցիայի շրջանակում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացված «Թվային աշխարհը կրթության, գիտության, կառավարման և տնտեսության աչքերով» քննարկմանը մասնակիցներն անդրադարձան ոլորտին առնչվող մի շարք առանցքային հարցերի։
Տարբեր երկրների թվային կարողությունների շրջանակների լավագույն փորձը և հիմնական խնդիրները՝ առցանց համաժողովի քննարկման տիրույթում Կայացավ Երևանի պետական համալսարանի համակարգմամբ իրականացվող «Erasmus+ eCAMPUS» «Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում. ԷլԿԱՄՊՈՒՍ» նախագծի առցանց համաժողովը, որը նվիրված էր Հայաստանի բուհերում դասավանդողների թվային կարիքների գնահատման արդյունքների ամփոփմանը և դասավանդման, ուսումնառության ու գնահատման համար թվային կարողությունների շրջանակի մշակմանը։
«Ցանկանում եմ դառնալ արժանի մասնագետ՝ հանուն ընտանիքիս և երկրիս»․ ԵՊՀ ուսանող Եվա Դալլաքյանը՝ ՏՏ ոլորտի մրցանակակիր «Այսպիսի պարգևները նոր հնարավորություններ են ստեղծում մասնագիտական աճի ու կայացման ճանապարհին»,- ասում է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանող Եվա Դալլաքյանը։ Սա մասնագիտական ոլորտում Եվայի առաջին մրցանակն է, և, ինչպես ինքն է նշում, այս պարգևն իր հետ մեծ ոգևորություն ու պատասխանատվություն է բերում։ ԵՊՀ ուսանողի հաջողության գաղտնիքը ոչ միայն աշխատասիրությունն է, այլև սեփական անձի նկատմամբ ինքնաքննադատական վերաբերմունքը։ Նա համոզված է, որ առանց ներքին պահանջկոտության ու շարունակական ինքնազարգացման ձգտման՝ անհնար է կայանալ մասնագիտական ոլորտում։