ԵՊՀ-ում էր Բելգիայի թագուհին՝ ուսանողների հետ քննարկելու կայուն զարգացմանն առնչվող հարցերը Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության թագուհի Մաթիլդան այցելեց Երևանի պետական համալսարան՝ հանդիպելու ԵՊՀ ուսանողների հետ։ Այցի շրջանակում կարևորվեց կրթության, ինչպես նաև երիտասարդության դերակատարումը կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում։
Կանանց դերը գիտության և կրթության ոլորտներում․ ԵՊՀ-ում անցկացվեց միջազգային աշխատաժողով ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի և Վիեննայի համալսարանի բուսաբանության և կենսաբազմազանության հետազոտությունների ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ համալսարանում կայացավ «Կանանց դերը բարձրագույն կրթության և գիտության մեջ» խորագրով միջազգային աշխատաժողովը։ Այն անցկացվեց «APPEAR Academic Project 373» դրամաշնորհային ծրագրի և «Հայաստանի անտառածածկ շրջանների միկորիզային և քսիլոտրոֆ սնկերի բազմազանության գնահատում և ԴՆԹ բարկոդավորում» գիտական նախագծի շրջանակում։
ԵՊՀ ուսանողի կրթական փորձառությունը Սլովակիայում «Արտասահմանում ուսանելն ինձ դարձրել է ավելի համարձակ, նպատակասլաց և պայքարող. սովորել եմ «այո՛» ասել կյանքի ընձեռած հրաշալի հնարավորություններին»,- ասում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի չորրորդ կուրսի ուսանող Ստելլա Ղազարյանը։ Նա «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել է Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանում (Սլովակիա)։ Ստելլան ընդգծում է, որ արտերկրում ուսանելու փորձն անփոխարինելի դերակատարում է ունեցել իր անձնական ու մասնագիտական զարգացման գործում։
Էկոլոգիական արժեքները՝ նախաձեռնության հիմք․ կազմակերպվեց շաբաթօրյակ Ուսանողների էկոլոգիական գիտելիքները զարգացնելու, բնապահպանական գործընթացներում նրանց ներգրավելու, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու և հոգատար վերաբերմունքը ամրապնդելու նպատակով ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի նախաձեռնությամբ Օղակաձև զբոսայգու տարածքում կազմակերպվեց շաբաթօրյակ։
ԵՊՀ-ն ամփոփել է մասնակցությունը «T4GREEN» ծրագրին Երևանի պետական համալսարանը հաջողությամբ ամփոփել է իր մասնակցությունը «Erasmus+ Capacity Building»՝ «T4GREEN» ծրագրին, որի նպատակն է Հայաստանում և Մոլդովայում վերափոխել ուսուցչական կրթությունը՝ այն դարձնելով ժամանակակից, մրցունակ և համահունչ «կանաչ» ու թվային անցման պահանջներին։
Տեսական և կիրառական հոգեբանության խնդիրները՝ ԵՊՀ-ում անցկացվող միջազգային գիտաժողովի օրակարգում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում մեկնարկեց «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային 10-րդ գիտաժողովը։ Գիտական թեմատիկ միջոցառմանը մասնակցելու համար Երևանի պետական համալսարան են ժամանել 10 երկրների ավելի քան 50 առաջատար գիտնականներ։
ԵՊՀ առաջին պատվավոր դոկտոր Ֆրիտյոֆ Նանսեն. հոկտեմբերի տասը մեծ հումանիստի և հայասերի ծննդյան օրն է Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրանում է նորվեգացի ականավոր հումանիստ, դիվանագետ, բևեռախույզ և գիտնական Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 164-ամյակը:
Աշխարհաքաղաքական զարգացումները՝ ակադեմիական մոտեցումներով. ԵՊՀ-ում մեկնարկեց միջազգային գիտաժողով Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ ԵՊՀ-ում մեկնարկեց «Հետխորհրդային փոխակերպումներ. աշխարհաքաղաքականություն, ազգաշինություն և զարգացում» խորագրով միջազգային գիտաժողովը: Երկօրյա գիտաժողովին զեկուցումներով հանդես են գալիս 20 երկրներից ժամանած հետազոտողներ՝ անդրադառնալով և՛ Հայաստանին առնչվող արտաքին քաղաքական զարգացումներին, և՛ հետխորհրդային աշխարհաքաղաքական փոխակերպումներին, և՛ միջազգային հարաբերություններում լոգիստիկայի դերին՝ միաժամանակ ներկայացնելով նաև այլ երկրների օրինակները:
Գիտության խաչմերուկում. Դիլիջանում անցկացվում է «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2025»-ը «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2025» գիտական միջոցառումն այս տարի անցկացվում է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Գիտական այս կարևոր իրադարձությունը, որն անցկացվում է ս․թ․ հոկտեմբերի 5-10, միավորում է գիտնականների, հետազոտողների և երիտասարդ մասնագետների՝ ներկայացնելու տարվա գիտական ձեռքբերումները, ամրապնդելու միջգիտակարգային համագործակցությունը և խթանելու գործակցային նոր կապերի ստեղծումը:
Միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում. մաթեմատիկայից մինչև տիեզերագնացություն ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում ընթանում է «Ստոխաստիկ, ինտեգրալ երկրաչափություն և հարակից ոլորտներ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի հետ համագործակցությամբ: