Արցախում թագավորությունը կոչվել է Աղվանից, եկեղեցին՝ Աղվանից, բայց գործ ունենք բնիկ հայկականության հետ. Համլետ Պետրոսյան Արցախի տարածքում մինչ օրս աղվաներեն որևէ տառ չի հայտնաբերվել: Վաղքրիստոնեական մի շարք հուշարձաններ՝ ներառյալ նրանց վրայի արձանագրությունները, որոնք հստակ ժամանակագրություն ունեն, հնարավորություն են տալիս խոսելու այն մասին, որ Արցախը հայկական է եղել: Այս մասին ասում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը, որը, համագործակցելով միջազգային գիտական հանրույթի հետ, տարիներ շարունակ պեղումներ է կատարել Արցախում:
ԵՊՀ էր այցելել ՀՀ-ում Ուրուգվայի արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը ԵՊՀ-ում հյուրընկալվեց Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը։ Այցի շրջանակում նա հանդիպեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ քննարկելով երկու երկրների ակադեմիական համագործակցության խորացման հնարավորություններն ու կրթական կապերի ընդլայնման հեռանկարները։
Հայաստանից Իտալիա՝ գիտության ճանապարհով․ ԵՊՀ ասպիրանտների միջազգային փորձառությունը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտներ Ծաղիկ Միքայելյանն ու Էդիտա Առաքելյանը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում մեկնել են Մեսսինայի համալսարան (Իտալիա)՝ հետազոտություններ կատարելու։ Երկամսյա այցի ընթացքում մասնակցել են մասնագիտական դասընթացների և գիտական միջոցառումների՝ զարգացնելով իրենց հետազոտական հմտությունները, խորացնելով գիտական մտածողությունը և ծանոթանալով ժամանակակից մեթոդաբանությանն ու գործիքներին։
Կեղծ լուրերի տարածման և սպառման մեխանիզմներ, անանուն օգտատերեր․ ամփոփվել են գիտական հետազոտության արդյունքները «Հաշվետու գիտաժողով-2025»-ի ընթացքում ներկայացվել են ԵՊՀ գիտական ներքին դրամաշնորհների մրցույթի շրջանակում ֆինանսավորման երաշխավորված «Կեղծ լուրերի տարածման և սպառման մեխանիզմները սոցիալական ցանցերում» գիտական թեմայի արդյունքները։ Հետազոտական աշխատանքները ղեկավարել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը։ Թեմայի շրջանակում կատարվող ուսումնասիրություններն ավարտվել են դեռ 2024 թվականին՝ արձանագրելով գիտական կարևոր հետևություններ թվային հաղորդակցության և մեդիայի սպառման ոլորտում։
Մեղվի փեթակից դեպի գիտական ամբիոն. ինչպես են ԵՊՀ գիտնականները բացահայտում միկրոբիոմի գաղտնիքները Երևանի պետական համալսարանում «Հաշվետու գիտաժողով-2025»-ի ընթացքում Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Ինգա Բազուկյանը ներկայացրեց եռամսյա հետազոտական նախագծի արդյունքները, որոնք նվիրված էին ՀՀ տարբեր մարզերի մեղրատու մեղուների միկրոբիոմի ուսումնասիրությանը և մեղվաթույնի կենսաբանական ակտիվությունների բացահայտմանը։ Այս ուսումնասիրությունը ոչ միայն անդրադարձ էր մեղվաբուծության կենսաբանության կարևոր հարցերին, այլև համալսարանական գիտության նոր որակի օրինակ։
Ամփոփելով կիսամյակային գործունեությունը․ տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ ընդլայնված նիստը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացավ Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) ընդլայնված նիստը, որի օրակարգում կիսամյակային աշխատանքների ամփոփումն էր, այդ թվում՝ կիսամյակային գործունեության ծրագրերի արդյունքներով ստորաբաժանումների վարկանիշային ցուցանիշների ներկայացումը։ Նիստի շրջանակում ներկայացվեցին կառույցի գրանցած հաջողությունները, պարգևատրվեցին կիսամյակի ընթացքում ակտիվ գործունեություն ծավալած ՈՒԳԸ լավագույն անդամները։
ԵՊՀ-ն ընդլայնում է գործակցությունը ԶՊՄԿ-ի հետ ԵՊՀ-ի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ ընդլայնելու կողմերի միջև գործակցային կապերը։
Գերմաներենի օրվան նվիրված միջոցառում ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացավ «Գերմաներենի օրը Հայաստանում» խորագրով միջոցառումը։ Նախասրահում կազմակերպվել էր գերմանական հրատարակչությունների գրքերի ցուցադրություն, իսկ դահլիճում՝ աշակերտների՝ վարժ գերմաներենով ներկայացում:
Դիվանագիտության տեսություն ու արվեստ․ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի քննարկումը ԵՊՀ-ում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը կազմակերպեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի քննարկումը, որը ոչ միայն ակադեմիական նախաձեռնություն էր, այլ նաև մշակութային առաքելություն՝ միտված հայ-իրանական հարաբերությունների խորացմանը։ Մեկ ամիս առաջ հայերեն թարգմանված այս աշխատությունը ներկայացնում է ժամանակակից դիվանագիտության նրբերանգները՝ իսլամական, արևելյան և համաշխարհային մտածողության համադրությամբ։
Արտաքին քաղաքական թեմաներով հետազոտական աշխատանքներ, օտարազգի նոր ընկերներ և ունեցածի վերարժևորում. ԵՊՀ ուսանողը՝ Զալցբուրգի համալսարանի մասին ԵՊՀ ուսանող Իրինա Սեդրակյանն «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսումը շարունակում է Զալցբուրգի համալսարանում (Ավստրիա): Արտասահմանյան բուհում նա կատարել է հետազոտական մի շարք աշխատանքներ, մասնավորապես փորձել է ռեալիստորեն վերլուծել Չինաստան-ԱՄՆ մրցակցությունը և ռուս-ուկրաինական պատերազմը: Իրինան կրթությանը զուգահեռ ընդլայնել է իր միջավայրը՝ ձեռք բերելով տարբեր մշակույթներ կրող ընկերներ: Արտերկրում նա կարևորել է մարդկանց հետ անմիջական շփումը, նորովի գնահատել հայկական մշակույթն ու վերարժևորել ԵՊՀ-ն: