Միջազգային քաղաքականության նրբություններ և միջմշակութային երկխոսություն. ԵՊՀ ուսանողի փորձառությունը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Արմեն Մկրտչյանը, մեկ կիսամյակ ուսումը շարունակելով Օլոմոուցի Պալացկու անվան համալսարանում (Չեխիա), ուսումնասիրել է Թուրքիայի հասարակությանը և քաղաքականությանը, Մերձավոր Արևելքի քաղաքականությանը, հետխորհրդային տարածաշրջանին առնչվող առարկաներ:
«Էրազմուս+»-ը՝ կամուրջ դեպի միջազգային ակադեմիական համագործակցություն Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Սեդա Վաղարշյանը ս.թ. փետրվարից «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում հետազոտական աշխատանք է կատարում Լեոնի համալսարանում (Իսպանիա), որտեղ նա ընդգրկված է «Իրավաբանական պատասխանատվություն» բազմամասնագիտական դոկտորական ծրագրում։
Գիտությամբ զբաղվող կանանց խնդիրները. պանելային քննարկում ԵՊՀ-ում Գիտության ոլորտում կանանց ներգրավվածության և հավասար հնարավորությունների ապահովումը ոչ միայն իրավունքի, այլև պետությունների մտավոր ներուժի լիարժեք բացահայտման և համակողմանի իրացման պայման է։ ԵՊՀ-ում կայացած «Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով» միջոցառման շրջանակում անցկացված պանելային քննարկմանը ներկայացվեցին խնդիրներ, որոնց այս կամ այն պատճառով առնչվում են կանայք գիտությունն ընտրելու ճանապարհին։
Գիտությունը՝ նոր ձևաչափով․ ԵՊՀ-ում մեկնարկել է փոդքասթների շարք ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ և Կոնդենսացված վիճակի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի աջակցությամբ մեկնարկել է փոդքասթների շարք։ Նախաձեռնության նպատակն է գիտությունը ներկայացնել առավել հասանելի և հետաքրքիր ձևաչափով՝ ընդգծելով, որ այն ոչ միայն բարդ բանաձևերի և լաբորատոր հետազոտությունների ամբողջություն է, այլև մտածողության յուրահատուկ ձև, հարցադրումների մշակույթ և բացահայտումների շարունակական գործընթաց։
ԵՊՀ ուսանողները՝ միջազգային առաջնորդների հետ շփման և նորարարական գաղափարների խաչմերուկում Նոր գիտելիքներ, միջազգային փորձ և արժեքավոր կապեր․ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ու տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների ուսանողներ Լիա Օհանյանն ու Բենիկ Բալայանը «NXT Fellowship 2026» ծրագրի շրջանակում այցելել են Հնդկաստան՝ նոր կապեր հաստատելու և կարևոր քննարկումների ներգրավվելու նպատակով։ Նրանք պատմել են ծրագրի ընթացքի, իրենց տպավորությունների և ձեռքբերումների մասին։
«Հայաստանը մեծ դերակատարում ունի տարածաշրջանում». Էստոնիայի ԱԳ նախարարի դասախոսությունը ԵՊՀ-ում ԵՊՀ-ում հյուրընկալվեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան, որը հանդես եկավ ծավալուն դասախոսությամբ՝ ներկայացնելով Էստոնիայի պետականաշինության փորձը, անվտանգային մարտահրավերները և ծառայությունների թվայնացման հաջողված գործընթացները: Ուսանողների հետ հանդիպման ընթացքում նախարարը կարևորեց Երևանում Էստոնիայի առաջին դեսպանատան բացումը՝ նշելով, որ այն բացվում է դիվանագիտական հարաբերություններն է՛լ ավելի խորացնելու նպատակով, ինչպես նաև ի նշան հայ ժողովրդի ազատ ընտրությանն աջակցելու պատրաստակամության: «Հայաստանը պատմականորեն, նաև ներկայում մեծ դերակատարում ունի տարածաշրջանում»,- ասաց նա:
Ընդլայնելով միջազգային գործընկերների շրջանակը․ նոր համագործակցություն Կրետեի համալսարանի հետ Երևանի պետական համալսարանը շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցությունը՝ ամրապնդելով գիտակրթական կապերը եվրոպական առաջատար բուհերի հետ։ Այդ նպատակով համագործակցության հուշագիր է ստորագրվել Կրետեի համալսարանի հետ՝ զարգացնելու ակադեմիական, գիտական և մշակութային բազմակողմ գործընկերությունը:
Նոր անդրադարձ Վահան Թեքեյանի հրապարակախոսությանը․ ԵՊՀ դոցենտի հոդվածը՝ «Scopus»-ում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մեդիաուսումնասիրությունների և նշանագիտության ամբիոնի դոցենտ Գոռ Աբրահամյանի գիտական հոդվածը լույս է տեսել «Scopus» միջազգային գիտական շտեմարանում ընդգրկված «Երկխոսություն ժամանակի հետ» («Диалог со временем») հանդեսում։ Ուսումնասիրության առանցքային նպատակներից է բացահայտել Վահան Թեքեյանին՝ որպես հրապարակախոս, և այն, թե ինչպես է հրապարակախոսությունը ազդում հանրային ընկալումների ձևավորման վրա։
«Աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու համար կարևոր է բուհում աշխատել իրական նախագծերի շուրջ». ԵՊՀ ուսանողը՝ արտերկրի փորձի մասին Անուշիկ Մուրադյանը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» կրթական ծրագրի ուսանող է։ Նա «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել է արտերկրում՝ Վառնայի կառավարման համալսարանում, որտեղ ծանոթացել է բազմամշակութային միջազգային կրթական միջավայրին, ընդլայնել իր մասնագիտական գիտելիքները և ձեռք բերել արժեքավոր փորձ, որը, ինչպես ինքն է նշում, մեծ ներդրում է հետագա մասնագիտական գործունեության համար։
Գիտություն, հետազոտություն և ապագայի լուծումներ․ ԵՊՀ ասպիրանտի նախագիծը ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Հովսեփ Քաշանյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025»-ի հաղթողներից է։ Նրա գիտական աշխատանքը նվիրված է ժամանակակից ֆիզիկայի և ինժեներական տեխնոլոգիաների ամենաարագ զարգացող ուղղություններից մեկին՝ մետակառուցվածքների միջոցով տերահերցային ալիքների կառավարմանը։ «Իմ նախագծի նպատակն է մշակել երկշերտ մետակառուցվածք (bilayer metasurface)՝ VO₂ նյութի կիրառմամբ, որն աշխատելու է որպես լայնաշերտ և կարգավորվող տերահերցային կասեցնող զտիչ (bandstop filter)»,- ասում է Հովսեփը։