Արհեստական բանականությունից դեպի նորագույն կրթություն․ ԵՊՀ-ում ամփոփվեց ԱԲ գրագիտության դասընթացը Երևանի պետական համալսարանի և «Armenian Code Academy»-ի համագործակցությամբ համալսարանում անցկացվել է «Արհեստական բանականության գրագիտություն» խորագրով դասընթացը՝ տարբեր ոլորտների մասնագետներին միավորելով կարևոր նպատակների շուրջ՝ հասկանալ, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում կրթության համակարգը, և ինչպես ԱԲ-ն կիրառել արդյունավետ ու պատասխանատու կերպով։
Երբ համալսարանները միավորում են երկրներ․ հայ-լեհական համագործակցության նոր հեռանկարները Հայաստանի և Լեհաստանի միջև ակադեմիական համագործակցությունը վերջին տարիներին շարունակաբար զարգանում է՝ ընդլայնելով կրթական և գիտական կապերը երկու երկրների համալսարանների միջև։ Երևանի պետական համալսարանում անցկացվող դասախոսությունների և ակադեմիական փոխանակումների շրջանակում զրուցել ենք Բելոստոկի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի բաժնի ղեկավար Անդրեյ Յացկիևիչի հետ։ Նա խոսել է հայ-լեհական համալսարանական համագործակցության, միջազգայնացման գործընթացների, հայ ուսանողներից ստացած իր տպավորությունների, ինչպես նաև Հայաստանի գիտական ներուժի և ակադեմիական զարգացման հեռանկարների մասին։
Լիտվերենը՝ որպես կամուրջ դեպի միջազգային կրթական և մշակութային համագործակցություն Արդեն երկրորդ տարին է, ինչ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ համալսարանում անցկացվում են լիտվերենի դասընթացներ, որոնք միավորում են լիտվերենով և լիտվական մշակույթով հետաքրքրված ուսանողներին ու մասնագետներին՝ ձևավորելով կրթամշակութային նոր կամուրջներ Հայաստանի և Լիտվայի միջև։
Չինաստանից, Իրանից և Պորտուգալիայից դեպի ԵՊՀ. օտարերկրյա ուսանողներն ավարտեցին նախապատրաստական դասընթացները Օտարերկրյա հինգ ուսանողներ այսօր ավարտեցին ԵՊՀ նախապատրաստական դասընթացները․ նրանք արդեն շփվում են հայերենով, պատմում իրենց տպավորությունների մասին և վստահությամբ պատրաստվում շարունակելու կրթությունը Երևանի պետական համալսարանում։ Ութ ամիս առաջ հայերենը նրանց համար անծանոթ լեզու էր, Հայաստանը՝ նոր երկիր, իսկ համալսարանական միջավայրը՝ դեռևս բացահայտման ենթակա աշխարհ։ Սակայն այս ժամանակամիջոցում նրանք ոչ միայն յուրացրին հայոց լեզուն, այլև ծանոթացան հայկական մշակույթին, պատմությանն ու ավանդույթներին՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ, ընկերներ և փորձառություն։
Առցանց ձևաչափից դեպի կենդանի խոսք․ սերբերենը՝ ԵՊՀ ուսանողների փորձով Հայաստանում Սերբիայի դեսպանատան նախաձեռնությամբ 2025 թվականի հոկտեմբերից Երևանի պետական համալսարանում մեկնարկել է սերբերենի անվճար դասընթաց՝ նախատեսված ԵՊՀ ուսանողների համար։ Շաբաթական երկու անգամ անցկացվող դասընթացի նպատակն էր ոչ միայն լեզվի ուսուցումը, այլև սերբական մշակույթի և Հայաստանի ու Սերբիայի միջև ակադեմիական կապերի ամրապնդումը։
ԵՊՀ ՈՒԳԸ-ն ամփոփել է անցնող կիսամյակը Տեղի է ունեցել ԵՊՀ ՈՒԳԸ 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընդլայնված նիստը, որը նշանավորվել է ՈՒԳԸ պատմության առաջին արծաթե մեդալների ու հուշամեդալների հանձնմամբ։ Լավագույն արդյունքներ գրանցած ֆակուլտետային ՈՒԳԸ-ները նիստի ընթացքում պարգևատրվել են պատվոգրերով, իսկ կառույցի ակտիվ անդամները, քարտուղարները, հանձնաժողովների պատասխանատուները՝ շնորհակալագրերով։
ԱՄՆ-ից Հայաստան․ ռուսերեն սովորելու և Հայաստանը բացահայտելու նպատակով ԵՊՀ է ժամանել 18 ուսանող ԱՄՆ-ից ժամանած 18 ուսանողներ այս ամառ ութ շաբաթ կսովորեն Երևանի պետական համալսարանում՝ խորացնելով ռուսաց լեզվի գիտելիքները և ծանոթանալով Հայաստանի պատմությանը, մշակույթին ու առօրյա կյանքին։
Չինացի անվանի գիտնական Սուն Չժուանչժիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԵՊՀ Երևանի պետական համալսարանում հյուրընկալվել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգային հարաբերությունների ոլորտի հեղինակավոր մասնագետ, պրոֆեսոր Սուն Չժուանչժիի գլխավորած պատվիրակությունը։
«Էրազմուս+» ծրագրի մեկ կիսամյակը՝ որպես մասնագիտական և անձնական փորձառություն ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Անի Գասպարյանի համար արտերկրում ուսանելու հնարավորությունը դարձավ ոչ միայն ակադեմիական փորձ, այլև ինքնաճանաչման ու մասնագիտական կողմնորոշման կարևոր փուլ։ Մեկ կիսամյակով Ֆրանսիա մեկնելը՝ նոր դասերով, նոր կանոններով ու նոր միջավայրով, ԵՊՀ ուսանողի համար փոխեց սովորելու սովորական ձևը։
«Լուսանկարը լրացնում է գրավոր աղբյուրները՝ երբեմն փարատելով այն կասկածները, որոնք կան տեքստերում». Իվեթ Թաջարյան Իվեթ Թաջարյանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ է, ինչպես նաև «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանի ղեկավարը: ԵՊՀ-ում նա դասավանդում է «Լուսանկարչության պատմություն» առարկան: Իվեթ Թաջարյանի հետ զրուցել ենք Հայաստանում լուսանկարչության զարգացման, լուսանկարների՝ որպես պատմական աղբյուրի կարևորության, ինչպես նաև հայ լուսանկարիչների դերի ու թողած ժառանգության մասին: