Համալսարանականները այցելել են Բրատիսլավա՝ ուղենշելու կրթական նորարարությունների և համագործակցության նոր հեռանկարներ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դոցենտներ Գարիկ Սիրոյանն ու Հասմիկ Հովհաննիսյանը այցելել են Բրատիսլավայի տնտեսագիտության և բիզնեսի համալսարան (Սլովակիա), որտեղ մասնակցել են արդեն 19-րդ անգամ անցկացվող Միջազգային դասավանդման շաբաթի աշխատանքներին։ Մեզ հետ զրույցում նրանք պատմել են իրենց փորձառության մասին՝ ընդգծելով, որ այսօրինակ այցերը խթանում են միջազգային համագործակցությունը, համատեղ հետազոտությունների և ծրագրերի իրականացումը, ինչպես նաև միջմշակութային հաղորդակցման ու նորարարական գաղափարների զարգացումը։
Արտաշես Խուրշուդյանը՝ Լոնդոնի թվային բիզնեսի համալսարանի հեղինակավոր մրցանակաբաշխության մրցանակակիր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի տնօրեն Արտաշես Խուրշուդյանը Լոնդոնի թվային բիզնեսի համալսարանի (LSDB) «Առաջնորդություն, գերազանցություն, առաջընթաց և կրթության շարունակական զարգացում» (LEAP) հեղինակավոր մրցանակաբաշխությանն արժանացել է «Արժեքավոր ներդրում կրթության ոլորտում» («Valuable Contribution to the Education Industry») մրցանակի:
Ինչպես է մամուլը զարգանում և արձագանքում աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին. ԵՊՀ ասպիրանտի ուղին դեպի գիտության աշխարհ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ժուռնալիստիկայի պատմության, տեսության ու պրակտիկայի ամբիոնի ասպիրանտ Մարինե Մկրտչյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի հաղթողներից է: Նրա հետազոտությունը նպատակ ունի բացահայտելու մամուլի զարգացման ընթացքի օրինաչափությունները՝ կենտրոնանալով թվային տեխնոլոգիաների, սոցիալական մեդիայի և տեղեկության սպառման մշակույթի ազդեցության վրա։
Ինքնավար ԱԹՍ՝ փակ տարածքում 3D քարտեզագրում կատարելու համար. Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողների նոր նախաձեռնությունը ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի մի խումբ ուսանողներ ներգրավված են ԱԹՍ-ների նախագծման և փոխկապակցված ինքնավար համակարգի զարգացման աշխատանքներում: Նրանք նպատակ ունեն ստեղծելու այնպիսի համակարգ, որը փակ կամ դժվարամատչելի տարածքներում կկատարի 3D վերակառուցում, օբյեկտների հայտնաբերում, խոցում, բարձր ճշգրտությամբ նկարահանում՝ միավորելով օդային և գետնային հնարավորությունները:
Տվյալներ, ռիսկեր, կառավարում․ ԵՊՀ ասպիրանտն ուսումնասիրում է մարդ-համակարգիչ փոխազդեցության առանձնահատկությունները ֆինանսներում Մարդ-համակարգիչ փոխազդեցությունն այսօր համարվում է տեխնոլոգիական գիտության՝ լայնորեն ուսումնասիրվող ուղղություններից մեկը, որի կիրառությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ֆինանսների մեջ, կարող է փոխել ռիսկերի կառավարման մոտեցումները։ Այս թեմայով ուսումնասիրություն է կատարում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ասպիրանտ Արեգա Պռազյանը, որը, հետաքրքրված լինելով ֆինանսական ռիսկերի վերլուծությամբ, որոշել է հետազոտել տվյալ փոխազդեցության կիրառումը կազմակերպությունների ֆինանսական ռիսկերի կառավարման գործընթացում։
«BioExpo-2025»․ գիտությունը, կրթությունը և նորարարությունը՝ մեկ հարթակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ արդեն հինգերորդ տարին անընդմեջ անցկացվում է «BioExpo» ցուցահանդեսը, որը դարձել է ավանդական հարթակ՝ միավորելով կրթությունը, գիտությունը և բիզնես ոլորտը։ Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ներկայացնել ֆակուլտետի կրթական ու գիտահետազոտական ծրագրերը, ուսանողների և շրջանավարտների մասնագիտական աճի հնարավորությունները, ինչպես նաև տրամադրել կարևոր տեղեկություններ կենսաբանական ոլորտի ժամանակակից միտումների և աշխատաշուկայի պահանջների մասին։
ԵՊՀ-ում բացվեց Օդերևութաբանության լաբորատորիա՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ գործակցության շրջանակում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Օդերևութաբանության լաբորատորիայի բացման արարողությունը: Լաբորատորիան, հագեցած լինելով ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով, կծառայի որպես հետազոտական և կրթական կենտրոն, ինչպես նաև ուսանողներին հնարավորություն կընձեռի ծանոթանալու օդերևութաբանական կայանից ստացված մի շարք տվյալների:
Կրթագիտական համագործակցության նոր հեռանկարներ. ԵՊՀ ռեկտորը հյուրընկալեց ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և դեսպան Ամալ Աֆիֆին հանդիպման ընթացքում քննարկեցին կրթության և գիտության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Վկայակոչելով Հայաստանի և Եգիպտոսի միջև ինչպես պատմական կապերը, այնպես էլ ժամանակակից փոխգործակցությունները՝ նրանք անդրադարձան առկա համագործակցություններն ընդլայնելու հնարավորություններին:
Գեներատիվ արհեստական բանականությունը՝ որպես ուսուցման նախագծման ուղի ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում կայացավ «Ուսուցման նախագծում գեներատիվ արհեստական բանականության միջոցով» («Designing Instruction with Generative AI») գրքի շնորհանդես-քննարկումը։ Հիմնվելով բազմազան հետազոտությունների, մասնագիտական փորձի և ռազմավարական դիտարկումների վրա՝ գիրքը կարող է դառնալ արժեքավոր ուղեցույց ինչպես սկսնակ և փորձառու դասախոսների, այնպես էլ ուսանողների համար՝ ներկայացնելով, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը նպաստել դասընթացների ստեղծմանը, դասավանդման արդյունավետության բարձրացմանը։