Գիտական համագործակցության նոր հեռանկարներ․ ԵՊՀ-ում էր Գույչժոուի գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը ԵՊՀ-ում հյուրընկալվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գույչժոուի գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին իրենց գիտահետազոտական և կրթական ներուժը, անդրադարձան արդեն ձևավորված համագործակցությանը և քննարկեցին գիտության, կրթության ու նորարարության ոլորտներում հետագա համատեղ աշխատանքի հնարավորություններն ու առաջնահերթ ուղղությունները։ Քննարկումներն ամփոփվեցին կողմերի միջև համագործակցության համաձայնագրի կնքմամբ։
Նոր ուսումնական տարվա մեկնարկը ԵՊՀ-ում․ սեպտեմբերի 1-ի միջոցառումների ժամանակացույց՝ առաջինկուրսեցիների և դպրոցականների համար Սեպտեմբերի 1-ին մեկնարկում է 2026/2027 ուսումնական տարին: Ավանդույթի համաձայն՝ ուսումնական տարվա մեկնարկը նշանավորվում է առաջինկուրսեցիների և ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների դիմավորման արարողություններով, որոնց նպատակն է նորեկներին ներկայացնել համալսարանական կյանքը և ԵՊՀ միջավայրը։
Անցյալի «գաղտնագրերը»՝ ոսկորների ու աճյունասափորների մեջ. ԵՊՀ մագիստրոս Աստղիկ Արզումանյանի մասնագիտական ուղին ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական ծրագրի 2026 թվականի շրջանավարտ Աստղիկ Արզումանյանը մասնագիտանում է հնամարդաբանության ոլորտում։ Նրա հետազոտությունների առանցքում մարդաբանական նյութերն են, որոնք հնարավորություն են տալիս վերականգնելու հարյուրավոր ու հազարավոր տարիներ առաջ ապրած մարդկանց կյանքի մանրամասները։
Ինչպե՞ս է ընկալվել «դին» հասկացությունը նախաարդիական իսլամական աշխարհում․ միջազգային աշխատաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ-ում մեկնարկել է «Նախաարդիական իսլամական մոտեցումներ «դին» («կրոն») հասկացությանը» խորագրով միջազգային աշխատաժողովը, որի ընթացքում մասնագետները քննարկում են նախաարդիական իսլամական աղբյուրներում «դին» հասկացության ընկալումները, սահմանումներն ու կիրառությունները՝ հասարակական-քաղաքական, աստվածաբանական, իրավական, փիլիսոփայական և գրական համատեքստերում։
ԵՊՀ-ում դիմավորեցին աշխարհի տարբեր բուհերից ժամանած օտարերկրյա ուսանողներին ԵՊՀ-ում շարունակվում է տարբեր մշակույթների, լեզուների և գիտական հետաքրքրությունների տեր ուսանողների կրթության կազմակերպումը. այս կիսամյակում փոխանակման ծրագրերով համալսարանում իրենց ուսումնառությունը կշարունակեն աշխարհի տարբեր բուհերից ժամանած 50 ուսանողներ։
«Միշտ չէ, որ թանգարանային հավաքածուների տարհանումը ամենաճիշտ որոշումն է». Նժդեհ Երանյանը՝ մշակութային ժառանգությունը աղետներից պաշտպանելու մասին Մշակութային ժառանգությունն ազգի ինքնության, պատմական հիշողության ողնաշարն է: Հակամարտությունների, աղետների ժամանակ այն փրկելու համար մարդիկ երբեմն սեփական կյանքն են վտանգում: Ինչպե՞ս պաշտպանել մշակութային ժառանգությունը ճգնաժամային իրավիճակներում․ այս հարցն է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դասախոս, Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանի հետազոտությունների առանցքում:
Մեկ կիսամյակ Ենայում․ ինչպես «Էրազմուս+»-ը փոխեց ԵՊՀ ուսանողի կյանքը «Պատկերացրեք՝ նոր երկիր, նոր քաղաք, որտեղ չունես հասանելիություն համացանցին, չունես հեռախոսահամար, իսկ շուրջբոլորը անծանոթ մարդիկ են, ձեռքերումդ՝ ծանր ճամպրուկներ։ Հենց այդպես սկսվեց իմ գերմանական պատմությունը»,- այսպես է նկարագրում Գերմանիայում իր առաջին օրը ԵՊՀ ուսանող Էլեն Ավագյանը, որը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ սովորել է Ֆրիդրիխ Շիլլերի անվան Ենայի համալսարանում։ Սակայն այդ պատմությունը սկսվել էր շատ ավելի վաղ՝ ԵՊՀ լսարաններում։
Հանրակրթության վերափոխում. ի՞նչ ենք սովորել անցյալից, և ի՞նչ է պահանջում ապագան 19-րդ դարի արդյունաբերական հեղափոխությունն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը արմատապես փոխեցին կրթության դերն ու կազմակերպումը՝ կրթությունը դարձնելով հասարակության և պետության զարգացման կարևոր գործոն: Տեխնոլոգիական, տնտեսական և սոցիալական մարտահրավերների բախվող աշխարհը կանգնած է կրթական համակարգերի հերթական վերափոխման անհրաժեշտության առաջ։ Ժամանակակից կրթությունն ավելի ու ավելի է հիմնվում ոչ միայն գիտելիքի փոխանցման, այլև 21-րդ դարի պահանջներին համահունչ STEM (ԳՏՃՄ) կրթական մոտեցումների վրա:
«Ուսանողներին ներգրավում ենք գիտական գործունեության մեջ՝ ոլորտի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու համար». Գևորգ Գրիգորյան ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դասախոսները հաջողությամբ համադրում են կրթական ժամանակակից մեթոդները և ուսանողներին հենց առաջին կուրսից ներգրավում հետազոտական աշխատանքներում՝ զուգահեռաբար ծավալելով գիտական ակտիվ գործունեություն: Ամբիոնի վարիչ Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ չնայած ամբիոնում ունեն 7 աշխատակից, սակայն վերջին մեկ տարում «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված ամսագրերում տպագրել են 10 հոդված, որոնցից 6-ն ունեն բարձր՝ Q1 և Q2 վարկանիշներ:
Մեկնարկը՝ ԵՊՀ-ից. Մոնիկա Խաչատրյանի կրթական և միջազգային փորձառության ճանապարհը «Աճ»․ հենց այս բառով է ԵՊՀ-ում անցկացրած իր ուսանողական տարիները բնութագրում Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի շրջանավարտ Մոնիկա Խաչատրյանը։ Նրա համար համալսարանը միայն մասնագիտական գիտելիքներ ստանալու վայր չէր, այլ միջավայր, որտեղ ձևավորվեցին նրա մտածելակերպը, հետաքրքրություններն ու ապագայի նպատակները։ Նրա ուսանողական հիշողությունները կապված են ոչ միայն դասերի և քննությունների հետ, այլև համալսարանական առօրյայի փոքր, բայց կարևոր դրվագների՝ դասերից հետո երկար զրույցների, քննություններից առաջ լարվածության և հաջողությունից հետո զգացած թեթևության հետ։