Համալսարանը կրկին համախմբել է պատանի երկրաբաններին․ մեկնարկել է «Պատանի երկրաբանի դպրոց» ծրագրի երկրորդ փուլը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և Կապանի լեռնահարստացման կոմբինատի համագործակցության շրջանակում մեկնարկել է Պատանի երկրաբանի դպրոցի դասընթացների երկրորդ փուլը։ ՀՀ տարբեր մարզերի 63 աշակերտներ առաջիկա 11 շաբաթների ընթացքում հնարավորություն կունենան խորացնելու երկրաբանության վերաբերյալ իրենց գիտելիքները, ձեռք բերելու գործնական հմտություններ, ծանոթանալու մասնագիտության տարբեր ուղղություններին, մասնակցելու արշավների, ինչպես նաև ճանաչողական ու փորձառական աշխատանքների։
Մաթեմատիկայի, համակարգչային գիտության և ԱԲ ոլորտների հետազոտողները համախմբվել են համալսարանում ԵՊՀ-ում մեկնարկեց «Կիրառական մաթեմատիկա, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն-2026» խորագրով միջազգային գիտաժողովը, որի շրջանակում քննարկվում են ոլորտների արդի հետազոտություններն ու կիրառական խնդիրները։
Դասավանդման արվեստը՝ գիտելիքից մինչև մտածողություն. ԵՊՀ դոցենտ Գոռ Ալեքսանյանի համալսարանական պատմությունը ԵՊՀ «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի հասարակագիտական անվանակարգի մրցանակակիր, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ Գոռ Ալեքսանյանի համար դասախոսությունը պարզապես գիտելիք փոխանցելու գործընթաց չէ․ այն նաև սովորելու և անընդհատ զարգանալու հնարավորություն է։ Նա համալսարանական գիտական միջավայրում է 4-րդ կուրսից, 2012 թվականից՝ արդեն որպես դասախոս։ Գոռ Ալեքսանյանի մասնագիտական ուղին կառուցվել է մեկ առանցքային գաղափարի շուրջ՝ գիտելիքը փոխանցել ուսանողներին։
Ինչպե՞ս է ԱԲ-ն փոխում բարձրագույն կրթությունը. հանդիպում-քննարկում ԵՊՀ-ում Արհեստական բանականության արագ զարգացումը փոխում է ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը, այլև պատկերացումն այն մասին, թե ինչ գիտելիք և հմտություններ են անհրաժեշտ ապագա մասնագետին։ Այս փոփոխությունների պայմաններում բարձրագույն կրթության առջև նոր հարցեր են առաջանում․ ինչպե՞ս պետք է փոխվեն կրթական ծրագրերը, ի՞նչ դեր պետք է ունենան բուհերը ԱԲ-ի պատասխանատու կիրառման գործում, և ինչպե՞ս հնարավոր կլինի միաժամանակ խթանել նորարարությունն ու կառավարել դրա հետ կապված ռիսկերը։ Այս հարցերն են քննարկվել ԵՊՀ-ում կայացած «Բարձրագույն կրթությունը ԱԲ դարաշրջանում. նորարարություն, ադապտացիա և ապագայի հմտություններ» խորագրով հանդիպման ընթացքում։
ԵՊՀ շրջանավարտը ներկայացրեց տիեզերական առաքելությունների իր փորձը ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում տիեզերական ոլորտի մասնագետ, համակարգերի ճարտարագետ և NASA-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի («JPL») պայմանագրերի տեխնիկական ղեկավար Լերմոնտ Խաչիկյանի հետ։ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում բանախոսն ուսանողներին ներկայացրեց իր մասնագիտական ուղին, NASA-ում իրականացրած խոշորագույն առաքելությունները և տիեզերական ճարտարագիտության հեռանկարները:
Երբ հեղափոխությունը դառնում է գրականություն․ ԵՊՀ-ում ներկայացվել է «Իսլամական հեղափոխության գրականություն» գրքի հայերեն թարգմանությունը Հեղափոխությունների մասին կարելի է խոսել քաղաքական իրադարձությունների, պատմական տարեթվերի և հասարակական փոփոխությունների միջոցով, սակայն դրանց ազդեցությունն արտացոլվում է նաև գրականության և մշակույթի մեջ։ Այդ տեսանկյունից առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում իրանցի բանաստեղծ, գրականագետ և թարգմանիչ Մոհամմադռեզա Թորքիի հեղինակած «Իսլամական հեղափոխության գրականություն» ուսումնասիրությունը, որն անդրադառնում է հեղափոխական գրականության տարբեր դրսևորումներին՝ պոեզիայից ու արձակից մինչև հուշագրություն, թատրոն, կինո, մանկական գրականություն և երգիծանք։
Տեղի է ունեցել 2026-2027 ուսումնական տարվա ԳԽ առաջին նիստը Նիստի ընթացքում քննարկվել են ԳԽ նիստերի ժամանակացույցի, անվանական կրթաթոշակների, ԳԽ-ին կից մշտական հանձնաժողովների կազմում փոփոխությունների, ՈՒԳԸ նախագահի հաստատման և օրակարգային ու ընթացիկ այլ հարցեր:
Եվրոպական փորձը՝ հայաստանյան բուհերի թվային կրթության նոր չափանիշների հիմքում «Էրազմուս+»-ի «eCAMPUS» նախագծի շրջանակում ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համակարգմամբ տեղի ունեցավ առցանց սեմինար՝ «Էլեկտրոնային ուսուցման հարթակներ և խելացի լսարաններ․ եվրոպական փորձից՝ հայկական բուհերի հենանիշային չափանիշներ» խորագրով։ Սեմինարի նպատակն էր եվրոպական փորձը համադրել հայկական բուհերի ներկայիս պահանջների հետ, ինչպես նաև քննարկել տեխնոլոգիաներով հարստացված դասավանդման, ուսումնառության և գնահատման արդյունավետ կազմակերպման հնարավորությունները։
Աստղիկ Բեքմեզյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով ԵՊՀ հայ գրականության և գրականության տեսության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Բեքմեզյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով։ Բարձրագույն պարգևը շնորհվել է մայր բուհում ծավալած անբասիր գործունեության, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար։
ԵՊՀ թիմը հաղթել է «Firebird AI» միջազգային հաքաթոնում ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի հետազոտողները առաջին տեղն են զբաղեցրել «Firebird AI» միջազգային հաքաթոնում՝ ներկայացնելով արհեստական բանականությունը ֆիզիկական փորձարարական համակարգերում կիրառելու նորարարական լուծում։ 24 ժամ տևած մրցույթի ընթացքում թիմը մշակել է համակարգ, որը լաբորատորիայի ֆիզիկական-օպտիկական փորձարարական սարքավորումները ինտեգրում է «OpenAI» տեխնոլոգիական հարթակին՝ ձևավորելով ինքնավար հետազոտական միջավայր։