Փոքր պետություններն ու միջազգային իրավունքը Երբ խոսքը միջազգային իրավունքի մասին է, հատկապես՝ այնպիսի փոքր երկրների դեպքում, ինչպիսին Հայաստանն է, հարցերի պակաս երբեք չկա։ Կարո՞ղ են փոքր պետությունները լիարժեք օգտվել այս համակարգից, թե՞ այն միայն մեծ «խաղացողների» համար է։ Եվ եթե համակարգը անընդհատ խախտվում է, արդյո՞ք այն դեռ ունի իմաստ։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ, այժմ ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանն իր մասնագիտական ճանապարհը հենց այս հարցերի շուրջ մտածելով է սկսել։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ուսանողուհին պրակտիկա է անցնում Ֆարմացիայի ինստիտուտում ԱՄՆ-ից ժամանած ուսանողուհի Թամսին Հորնը ԵՊՀ-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) համագործակցության շրջանակում երկամսյա ծրագրով պրակտիկա է անցնում Ֆարմացիայի ինստիտուտի դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնում:
Գիտելիք, փորձ և ընկերություն․ բնագիտական ճամբարը ևս մեկ անգամ համախմբեց դպրոցականներին ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց «Բնագիտությունը զվարճալի՜ է․ տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր» ամառային բնագիտական ճամբարը։ Այս տարվա ճամբարի հիմնական նպատակն էր օգնել Արցախից տեղահանված և Հայաստանի տարբեր համայնքներում հաստատված դպրոցականներին ոչ միայն ձեռք բերելու նոր գիտելիքներ, այլև վերագտնելու հետաքրքրությունը գիտության նկատմամբ։
Հայալեզու գրականությունը փոփոխվող աշխարհում. գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի դիտարկումները Ժամանակակից աշխարհում գրականության ոլորտում առկա են զարգացման նոր միտումներ և գործոններ։ Այդ զարգացումները նկատելի են նաև Հայաստանում։ Ըստ գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի՝ լավ գրելը կամ որակյալ գրական տեքստ ստեղծելը գրողի համար բավարար պայման չէ հանրայնության հասնելու, ճանաչվելու և գրքեր վաճառելու համար։ ԵՊՀ շրջանավարտների ֆորումի ժամանակ գրականագետը «Լեզու, պատմություն, մշակույթ և ավանդույթ» սեկցիայի շրջանակում հանդես է եկել բանախոսությամբ՝ անդրադառնալով հայալեզու նոր գրականությանն ու զարգացման միտումներին։
«Ժամանակն է, որ բոլորս սովորենք օգտվել ԱԲ գործիքներից, որովհետև դրանց կիրառումը մեծացնում է աշխատանքի արդյունավետությունը». Հրանտ Խաչատրյան Արհեստական բանականության (ԱԲ) գործիքների մեծ մասը բավականին լավ հայերեն է խոսում, նույնիսկ կան այնպիսիք, որոնք նաև արևմտահայերեն ու գրաբար են խոսում: Այս մասին ընդգծում է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ, «YerevaNN» լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը։
Արհեստական բանականությունը՝ հոգեբանի «օգնական» Արհեստական բանականության (ԱԲ) կիրառումը բազմաթիվ ոլորտներում՝ առողջապահությունից մինչև ֆինանսներ և արդյունաբերություն, արդեն նորություն չէ։ Սակայն ԱԲ-ի և հոգեբանության ոլորտների խաչման մասին շատ քիչ է խոսվել։ ԵՊՀ ներքին գիտակրթական դրամաշնորհի շրջանակում կատարված հետազոտությունը ցույց է տալիս, թե արհեստական բանականությունը ինչպես կարող է «սովորել» հոգեբանություն և դառնալ այնպիսի հզոր գործիք, որը ունակ կլինի մասնագիտորեն օժանդակելու հոգեբանին՝ ապահովելով հոգեբանական արագ գնահատումներ։
ԵՊՀ պատվիրակությունը մասնակցեց Ամերիկայի մանրէաբանական ընկերության ամենամյա ժողովին Հայաստանի գիտական ներուժը կրկին ներկայացավ միջազգային հեղինակավոր հարթակում։ ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչները Լոս Անջելեսում մասնակցեցին Ամերիկայի մանրէաբանական ընկերության (ASM) տարեկան համաժողովին, որն աշխարհում մանրէաբանության ոլորտի ամենախոշոր ժողովներից է:
«Արհեստական բանականության զարգացմամբ ավելի կբարձրանա մարդու կատարած աշխատանքի արդյունավետությունը». ԵՊՀ շրջանավարտ Արտավազդ Մինասյան Հեռախոսազանգերի ժամանակ կողմնակի ձայների խլացում այնպես, որ զրուցակիցդ չկարողանա կռահել, թե որտեղ ես գտնվում դու. սա «Կրիսպ» («Krisp») ընկերության հայտնագործությունն է, որը կիրառվում է բջջային հավելվածի միջոցով: Սակայն ընկերության գիտահետազոտական աշխատանքները չեն սահմանափակվում այսքանով․ ընկերությունում շարունակաբար ձևավորվում են նոր գաղափարներ: «Կրիսպ»-ի համահիմնադիր, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի շրջանավարտ Արտավազդ Մինասյանը նշում է, որ ներկայում աշխատում են իրական ժամանակում առոգանության փոխակերպման տեխնոլոգիա ստեղծելու ուղղությամբ:
ԵՊՀ-ն՝ հայ-ավստրիական գիտակրթական համագործակցության հարթակ Երևանի պետական համալսարանում անցկացվեց հայ-ավստրիական համալսարանական համագործակցության տեղեկատվական հանդիպում։ Միջոցառումը կազմակերպվել էր Ավստրիայի կրթության և միջազգայնացման գործակալության («OeAD») և Բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերության ծրագրի («APPEAR») համագործակցությամբ։
ԵՊՀ վեց ուսանողներ արժանացել են ՏՏ բնագավառում կրթական մրցանակների Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության այս տարվա արդյունքների համաձայն՝ ԵՊՀ-ից մրցանակների են արժանացել Ֆիզիկայի ինստիտուտի հինգ ուսանողներ և Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մեկ ասպիրանտ: