Համագործակցության նոր էջ․ Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթթենբերգի համալսարանի պատվիրակությունն այցելել էր ԵՊՀ ԵՊՀ-ում էր Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթթենբերգի համալսարանի ռեկտոր Կլաուդիա Բեքերի գլխավորած պատվիրակությունը՝ զարգացնելու հայ-գերմանական հարաբերությունները բարձրագույն կրթության ոլորտում։ Այցի շրջանակում պատվիրակության ներկայացուցիչները հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, պրոռեկտորների, վարչական անձնակազմի և դասախոսների հետ՝ նպատակ ունենալով խթանելու երկու երկրների միջև կրթական համագործակցությունը, ուղենշելու ակադեմիական նոր ծրագրերի և փոխանակումների հնարավորությունները։
Միջնադարյան արվեստը նոր հայացքով․ ԵՊՀ-ում տեղի ունեցավ Մարգարիտա Հովսեփյանի մանրանկարների ցուցադրությունը ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մարգարիտա Հովսեփյան. միջնադարյան արվեստը նորովի» խորագրով ցուցադրություն, որը համախմբեց արվեստագետների, ուսանողների, դասախոսների և արվեստի սիրահարների։ Ցուցադրված կտավների հեղինակ Մարգարիտա Հովսեփյանի ստեղծագործական ճանապարհը կապված է հենց ԵՊՀ-ի հետ․ ավելի քան երեք տասնամյակ նա անցկացրել է համալսարանում՝ իր ներդրումն ունենալով կրթական և մշակութային միջավայրի ձևավորման գործում։
«Սերունդների մասին մտածելով հայերեն»․ ԵՊՀ-ում ամփոփվեց եռօրյա դասընթացը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ամփոփվեց «Սերունդների մասին մտածելով հայերեն» խորագրով հատուկ դասընթացը, որն անցկացվեց «Էրազմուս+» դասախոսների շարժունության ծրագրի շրջանակում: Դասընթացը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ծավալելու խորքային քննարկումներ սերունդների հարցերի, սոցիալական ու փիլիսոփայական մոտեցումների շուրջ։
«Մարդը պետք է ինքն իրեն դիտարկի անկեղծորեն ու արթնանա պատասխանատվության խոր զգացումով». մեկնարկեց «Գյուրջիևի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը ԵՊՀ-ում անցկացվող միջազգային գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ hայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ:
Իրանագիտությունը՝ ԵՊՀ-ն և Քեմբրիջի համալսարանը կապող օղակ․ մեկնարկել է պարսից լեզվի և գրականության ուսուցմանը նվիրված միջազգային գիտաժողովը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ մեկնարկել է Պարսից լեզվի և գրականության ուսուցման միջազգային 5-րդ գիտաժողովը, որն անցկացվում է Քեմբրիջի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետի հետ համագործակցությամբ։ Գիտաժողովի հիմնական նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ կներկայացվեն նորարարական մեթոդներ պարսից լեզվի և գրականության ուսուցման ոլորտում՝ խթանելով դասախոսների և փորձագետների միջև համագործակցությունը։
ԵՊՀ-ում մեկնարկել է «Ճանապարհորդություն մանրէների հետ» խորագրով եռօրյա աշխատաժողովը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի և Ամերիկյան մանրէաբանական ընկերության (ASM) համագործակցության շրջանակում մեկնարկել է «Ճանապարհորդություն մանրէների հետ» խորագրով եռօրյա աշխատաժողովը։ Միջոցառման նպատակն է բարձր դասարանների աշակերտներին և ուսանողներին ծանոթացնել մանրէաբանության արդի ձեռքբերումներին և արժևորել մանրէների դերը առօրյա կյանքում։
Հայաստանը 1920-1935 թթ․ հասարակական վերափոխումների ու քաղաքական ճնշումների խաչմերուկում․ բանախոսություն ԵՊՀ-ում ԵՊՀ պատմության թանգարանում կայացավ «Հայաստանը 1920-1935 թվականներին. hասարակական-քաղաքական մթնոլորտը» խորագրով բանախոսություն, որի ժամանակ ներկայացվեց Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առաջին մեկուկես տասնամյակում տեղի ունեցած հասարակական-քաղաքական իրադարձությունների ամփոփ պատկերը։ Ստալինյան բռնաճնշումներին նախորդած այս ժամանակաշրջանը, ըստ բանախոսի, պայմանականորեն կարելի է բաժանել երեք հիմնական հատվածի․ 1920-1921 թթ.՝ ռազմական կոմունիզմի, 1921-1927 թթ.՝ նոր տնտեսական քաղաքականության, 1928-1936 թթ.՝ արդյունաբերականացման, կոլեկտիվացման և մշակութային հեղափոխության տարիներ:
Մեկ օր՝ անսահման հնարավորություններ․ ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսը Երևանի պետական համալսարանն այսօր վերածվեց հնարավորությունների խաչմերուկի․ բուհի տարածքում «հանդիպեցին» գիտելիքը, փորձը, կարիերան։ Արդեն ավանդույթ դարձած «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո» ցուցահանդեսը այս տարի նվիրված էր նոր ուսումնական տարվան և առաջինկուրսեցիների ընդունելությանը։ Էքսպոյի շրջանակում ստեղծվեցին արդյունավետ կապեր ակադեմիական միջավայրի և աշխատաշուկայի միջև՝ ուսանողներին կապելով իրական գործատուների, գործատուներին՝ ապագա մասնագետների, առաջինկուրսեցիներին՝ համալսարանական կյանքի հնարավորությունների հետ։
Կրթողը պետք է ձևավորի նպատակ և մոտիվացիա. կայացավ «Ինչպես են մարդիկ սովորում․ սովորելու փորձառություններ» գրքի շնորհանդեսը ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում կայացավ «Ինչպես են մարդիկ սովորում․ սովորելու փորձառություններ» գրքի շնորհանդես-քննարկումը, որը կազմակերպվել էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ գործակցության շրջանակում: Գիրքը սովորելու հաջողված փորձառությունների մասին է:
Ժողովրդագրական խնդիրներին՝ գիտական պատասխան. ԵՊՀ-ում ստեղծվել է Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոն Վերջին տարիներին ժողովրդագրության թեման դարձել է առանցքային ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագիտական մակարդակներում՝ պայմանավորված բնակչության ծերացման, նվազման, միգրացիոն տատանումների և այլ խնդիրների սրացմամբ։ Հայաստանը նույնպես կանգնած է ժողովրդագրական մարտահրավերների առաջ. արձանագրվում են ծնելիության, միգրացիայի, կյանքի տևողության, ծերության հետ կապված խնդիրներ։ Այս համատեքստում ակնհայտ դարձավ, որ երկրում բացակայում է համակարգված գիտահետազոտական, վերլուծական և կրթական հարթակ ժողովրդագրության ոլորտում։ Խնդիրներն ուսումնասիրելու, լուծումներ առաջարկելու, ինչպես նաև քաղաքականություններ մշակելու նպատակով ստեղծվեց ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնը՝ համալսարանի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ջանքերով։