Ալվարդ Ջիվանյանի աշխատարանները ԵՊՀ գրադարանում Ս․թ․ նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում կանցկացվի ԵՊՀ պրոֆեսոր, հեքիաթագետ, թարգմանիչ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Ալվարդ Ջիվանյանի հեղինակային աշխատարանների շարքը՝ «Բանահյուսությունից՝ հրաշապատում արձակ (ֆոլկլորից՝ ֆենթեզի)» խորագրով:
Ոչ ֆորմալ կրթության ծրագրերի շարք ԵՊՀ գրադարանում ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը կազմակերպում է ոչ ֆորմալ կրթության 4 ծրագիր։
«Wizz Air» ավիաընկերության ներկայացուցիչ Նինո Գիկոշվիլիի հետ հանդիպում ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:25-ին, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի կունենա հանդիպում «Wizz Air» ավիաընկերության ինքնաթիռի ուղեկցորդների անձնակազմի հավաքագրման բաժնի ներկայացուցիչ Նինո Գիկոշվիլիի հետ:
«Իմաստների ներդաշնակում. լեզվաբանությունն ու հաղորդակցությունը՝ որպես մշակույթների բազմախոսության գործիքներ» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 19-ին և 20-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «Իմաստների ներդաշնակում. լեզվաբանությունն ու հաղորդակցությունը՝ որպես մշակույթների բազմախոսության գործիքներ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի հիմնադրման 35-ամյակին:
Պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. դեկտեմբերի 9-10 ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի կունենա «Հայոց հնագույն, հին շրջանների և միջին դարերի պատմության և պատմական աշխարհագրության հիմնահարցեր» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախկին դեկան, hայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ Բաբկեն Հարությունյանի ծննդյան 85-ամյակին:
«Ինքնության ճգնաժամեր և նորացման ռազմավարություններ. գլոբալ և տեղական փորձառություններ (հելլենիզմից մինչև վաղ արդիականություն)» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում 2027 թ. փետրվարի 20-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Պատմության ազգային և գլոբալ չափումները. հայոց փորձառությունը» հետազոտական խմբի նախաձեռնությամբ տեղի կունենա «Ինքնության ճգնաժամեր և նորացման ռազմավարություններ. գլոբալ և տեղական փորձառություններ (հելլենիզմից մինչև վաղ արդիականություն)» խորագրով գիտաժողով: