Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Արցախում թագավորությունը կոչվել է Աղվանից, եկեղեցին՝ Աղվանից, բայց գործ ունենք բնիկ հայկականության հետ. Համլետ Պետրոսյան
Հունիս 10, 2025 | 16:02
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Միջազգային համագործակցություն

Արցախում թագավորությունը կոչվել է Աղվանից, եկեղեցին՝ Աղվանից, բայց գործ ունենք բնիկ հայկականության հետ. Համլետ Պետրոսյան

Արցախի տարածքում մինչ օրս աղվաներեն որևէ տառ չի հայտնաբերվել: Վաղքրիստոնեական մի շարք հուշարձաններ՝ ներառյալ նրանց վրայի արձանագրությունները, որոնք հստակ ժամանակագրություն ունեն, հնարավորություն են տալիս խոսելու այն մասին, որ Արցախը հայկական է եղել: Այս մասին ասում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը, որը, համագործակցելով միջազգային գիտական հանրույթի հետ, տարիներ շարունակ պեղումներ է կատարել Արցախում:

Համլետ Պետրոսյանի հեղինակած «Վաղքրիստոնեական հնագիտությունն ու հուշարձանները հայ-ադրբեջանական հակամարտության գոտում. Տիգրանակերտ, Ամարաս, Վաճառ» վերտառությամբ գիտական հոդվածը լույս է տեսել Գերմանիայի Քիլ համալսարանի՝ «Արցախի մշակութային ժառանգությունը. hայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ ժողովածուում: Հետազոտողի նպատակն է եղել ցույց տալ, որ քրիստոնեական արշալույսին՝ 4-րդ դարի վերջից մինչև արաբական արշավանքները՝ 7-րդ դարի կեսերը, Արցախը հայաբնակ էր, հայախոս ու հայագիր: 

Գիրը՝ էթնիկության ցուցիչ. Արցախի հայկական ժառանգությունը

«Հոդվածում ներկայացրել եմ այն հուշարձանները, որոնք Աղվանից եկեղեցու ենթակայության տակ էին: Մոտավորապես 5-րդ դարի կեսերից Արցախը և Ուտիքը միացվել են Աղվանից թագավորությանը և Աղվանից եկեղեցու մաս կազմել: Ադրբեջանցիներն օգտվում են այն առիթից, որ եկեղեցին կոչվում է Աղվանական, կաթողիկոսը կոչվում է Աղվանից կաթողիկոս, և այդ պատճառով էլ ասում են, թե Արցախը հայության հետ որևէ առնչություն չունի: Մինչդեռ վաղքրիստոնեական մի շարք հուշարձաններ՝ ներառյալ նրանց վրայի արձանագրությունները, որոնք հստակ ժամանակագրություն ունեն, հնարավորություն են տալիս խոսելու այն մասին, որ Արցախը հայկական է եղել»,- ասաց Համլետ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ էթնիկության ավելի հստակ ցուցանիշ, քան գիրը, հազիվ թե գոյություն ունի. «Ճարտարապետական կառույցները երբեմն վիճարկելի են, բայց գիրը չես կարող վիճարկել»:

Համլետ Պետրոսյանն ընդգծեց, որ Արցախի վաղմիջնադարյան հայերեն արձանագրությունները թվագրվում են 5-9-րդ դարերով, այսինքն՝ հայերենի այբուբենի ստեղծումից ի վեր: 

Արցախում հայտնաբերված 5-6-րդ դարերի եկեղեցիների առանձնահատկությունները

2006-2020 թվականներին Արցախի մի շարք շրջաններում՝ մասնավորապես Տիգրանակերտում, Դադիվանքում, Վաճառում, կատարված պեղումների արդյունքները ներկայացված են Քիլ համալսարանի ժողովածուում:

Տիգրանակերտի պեղումների ժամանակ, որոնք կատարվել են վերոնշյալ ժամանակամիջոցում, երկու եկեղեցի է հայտնաբերվել: Ըստ ԵՊՀ հետազոտողի՝ դրանք դասական քրիստոնեական եկեղեցիներ են և ոչնչով չեն տարբերվում Հայաստանի մի շարք եկեղեցիներից: Եկեղեցական այդ կառույցներին կից կան որոշ առանձնահատկություններ, որոնք դրսևորվել են 5-6-րդ դարերում. «Տիգրանակերտի պեղումների արդյունքում հայտնաբերվել է մասունքարան, որն ունի միայն արևելյան մուտք: Քրիստոնեական կառույցները ոչ թե արևելյան, այլ արևմտյան մուտք պետք է ունենան: Միակ արևելյան մուտք ունեցողը համարվում է Տիրոջ գերեզմանը Գողգոթայում: Հետայդու պեղումներ են արվել Ամարասի վանքում: Այնտեղ Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի մասունքարանն է, որն ունի երեք մուտք՝ մեկը արևելքից: 

Պեղումները շարունակվեցին Վաճառում, որտեղ կա Սուրբ Ստեփանոսի վաղքրիստոնեական մասունքարանը: Տվյալ կառույցը ևս ունի արևելյան մուտք: Այս բոլոր կառույցների վրա հայտնաբերվել են միայն հայերեն արձանագրություններ»,- նշեց Համլետ Պետրոսյանը: Նա ընդգծեց, որ Աղվանքի թագավոր Վաչագան Բարեպաշտը աղվանական եկեղեցուն ինքնուրույն կարգավիճակ տալու ձգտումով 5-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին փորձել է առանձնացնել Աղվանից եկեղեցին, որը միշտ հայ եկեղեցու գաղափարական-ծիսական ազդեցության տակ է եղել. «Այս նպատակով ստեղծել է «երուսաղեմյան» պատմություններ, այն է՝ քրիստոնեությունն առաջինը տարածել է ոչ թե Գրիգոր Լուսավորիչը, այլ Թադեոս առաքյալի աշակերտ Եղիշան, որն այդ նպատակով Աղվանք է եկել Երուսաղեմից: Սակայն այս վաղքրիստոնեական բոլոր պատմությունները հազիվ թե իրականության հետ մեծ կապ ունենան: Խնդիրն այն է, որ թագավորը փորձել է իր եկեղեցին ավելի ինքնուրույն դարձնել: Մինչդեռ մեկ դար անց հայ եկեղեցին նորից վերականգնել է իր դիրքերը»,- ասաց հետազոտողն ու հավելեց, որ վաղ քրիստոնեության տարբեր ժամանակահատվածներում կարելի է տեսնել՝ Աղվանից կոչված եկեղեցին, որի ամենաինտելեկտուալ համայնքը արցախուտիքյան հայ համայնքն էր, անընդհատ ձգտել է ինքնուրույնություն ձեռք բերել: Եվ այսօր Ադրբեջանը հաճախ է մատնացույց անում այդ հանգամանքները, թե հայ եկեղեցին բռնությամբ է իր ձեռքում  պահել Աղվանից եկեղեցին»:

Արցախի վաղմիջնադարյան հուշարձանների օտարալեզու արձանագրությունները

Ըստ Համլետ Պետրոսյանի՝ Արցախում 5-9-րդ դարը ներառյալ կա 40-50 արձանագրություն, որոնցից ընդամենը 4-ն են օտարալեզու, իսկ մնացածը հայերեն են. «Ամբողջ Արցախում կա երեք հունարեն արձանագրություն. Հիսուս Քիրստոսի անունը երեք անգամ փորագրված է Տիգրանակերտի ժայռափոր եկեղեցու պատերին: Կա նաև մեկ արաբերեն արձանագրություն, որը հայտնաբերվել է Տիգրանակերտի գլխավոր բազիլիկ եկեղեցու հատակին և թվագրվում է 8-րդ դարով: Դա տարածաշրջանի՝ արաբերենով ամենավաղ արձանագրությունն է»,- նշեց հետազոտողն ու հավելեց, որ ըստ իր եզրահանգման՝ թեև Արցախում թագավորությունը կոչվել է Աղվանից, մարզպանությունը՝ Աղվանից, եկեղեցին՝ Աղվանից, բայց գործ ունենք բնիկ հայկականության հետ, իսկ այսպես կոչված աղվանական ցեղերի ներկայացուցիչների մասին եղած տեղեկությունները եզակի են և որևէ այլ պատկեր, հայկականությունից զատ, երևան չեն բերում:

Ինչ վերաբերում է Արցախի տարածքում գոյություն ունեցող ամենավաղ իսլամական կառույցներին, հետազոտողը շեշտեց, որ դրանք թվագրվում են 14-րդ դարի սկզբով և օտար լծի առկայության արտահայտությունն են. «Երբ ասում ենք Արցախի տարածքի իսլամական ժառանգություն, պետք է նկատի ունենանք, որ այն համարյա բացակայում է Արցախի լեռնային մասում կամ Լեռնային Ղարաբաղում: Այդ հուշարձանների մեծ մասը ղարաբաղյան տափաստանում են:  Իսլամական ժառանգության մեծ մասը դամբարաններ են՝ ընդհանուր մոտ 34-ն են՝ ներառյալ 19-րդ դարի Շուշիի, Աղդամի, Ֆիզուլիի մզկիթները: Իսկ Արցախի հայկական հուշարձանների թիվը մոտ 4600 է, որից 1000-ը ստեղծվել են ՀՀ անկախության տարիներին»: 

Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ Արցախի հայկական ժառանգության նկատմամբ

Համլետ Պետրոսյանը նշեց, որ ներկայում Ադրբեջանն ի կատար է ածում իր այն հայտարարությունը, թե անկախության տարիներին Արցախում և շրջակայքում կառուցված հուշարձաններն օկուպանտական ժառանգություն են, և պետք է վերացնել դրանք. «Այսինքն՝ անկախության տարիների բոլոր հուշարձանները, այդ թվում՝ եկեղեցիները, պետք է վերացնեն ու վերացնում են: Բայց քանի որ այդ հուշարձանների մի մասը տեղակայված է Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների կողքին, հետևաբար վերացվում են նաև Հայրենական մեծ պատերազմի հուշարձանները: Իսկ հնագույն ժամանակաշրջանի հուշարձանները, օրինակ՝ Դադիվանքը, Ամարասը, ներկայացվում են աղվանաուդիական, և նշում, որ հայերեն արձանագրությունները պետք է ջնջվեն դրանց վրայից»,- ասաց հետազոտողը՝ հավելելով, որ հայերեն արձանագրությունները ջնջելու վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան:

Ըստ հետազոտողի՝ խնդիրներից մեկն էլ այն է, որ Հայաստանը ոչ մի տեղեկություն չունի այն տապանաքարերի, խաչքարերի վիճակի մասին, որոնք Արցախի անտառներում են: Համլետ Պետրոսյանը, սակայն, հիմք ընդունելով Ադրբեջանի՝ 60-ական թվականների պրակտիկան, հետևություն է անում, որ նրանք այդ ամենը ոչնչացնում են. «Արցախում մոտ 1000 գյուղեր են եղել, որոնք 19-րդ դարում ունեցել են եկեղեցի, գերեզմանոց: Ճանապարհաշինական աշխատանքների անվան տակ այժմ Ադրբեջանը վերացնում է հայկական հետքերը: Ամիսը 2-3 գյուղ է ջնջվում»:

Համլետ Պետրոսյանի դիտարկմամբ մեր մշակութային կերպարի ինքնության պահպանության կարևորագույն լծակներից մեկը միջազգային գիտական համայնքն է, և նմանատիպ հոդվածների տպագրություններն ուղղված են այդ համայնքի իրազեկվածության բարձրացմանը:

Նարա Մարտիրոսյան
  • Բեռնել
    Վանքասարի եկեղեցի արևմտյան պատ, 6-7-րդ դարեր, «Գիրեն յաղաւթս [յ]իշեսջիք Յ[իսու]ս Ք[րիստո]ս ի Տ[է]ր»
  • Բեռնել
    Ամարաս, սուրբ Գրիգորիսի դամբարան-մասունքարանի արևելյան մուտքը պեղումներից հետո
  • Բեռնել
    Կավե սկավառակ, մեծ եկեղեցի, վաղքրիստոնեական հրապարակ, 5-6-րդ դարեր. «Ես Վաչ[ագան] ծառա տեառն Աստուծոյ»
  • Բեռնել
    Տիգրանակերտ, փոքր եկեղեցին և տապանաբակը
  • Բեռնել
    Տիգրանակերտ, վաղքրիստոնեական հրապարակ, ընդհանուր տեսքը
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    Հետաքրքիր գիտափորձեր, նոր գիտելիքներ և համագործակցություն․ ավարտվեց «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարը

    13.08.2025

    Գիտություն առանց սահմանների. գիտական նոր համագործակցություն ԵՊՀ-ի և Բարիի համալսարանի միջև

    11.08.2025

    Ֆիզիկայից դեպի ՏՏ ոլորտ․ ԵՊՀ ուսանողի հաջողության պատմությունը

    08.08.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համալրման նպատակով հայտարարված մրցույթի մասին

    07.29.2025

    Դամբարթոն Օուքսի անվան կրթաթոշակային մրցույթ

    07.22.2025 - 11.01.2025

    Ամերիկյան խորհրդի կրթաթոշակային ծրագրերին դիմելու հնարավորություն

    07.22.2025 - 09.01.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am