Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Կանայք գիտության մեջ. հետադարձ հայացք
Փետրվար 11, 2026 | 10:50
Գիտություն
Կրթություն
Հասարակություն

Կանայք գիտության մեջ. հետադարձ հայացք

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2013 թվականի դեկտեմբերի 20-ին ընդունեց բանաձև՝ «Գիտությունը, տեխնիկան և ինովացիաները՝ զարգացման նպատակներով», որով ճանաչում էր կանանց և աղջիկների հավասար ու լիարժեք հասանելիությունը գիտության, տեխնիկայի և ինովացիաների ձեռքբերումների ու զարգացման գործընթացներին: 2015 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումով փետրվարի 11-ը սահմանվեց Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օր:

Գիտության ոլորտում կանանց և աղջիկների ներդրումն ակտիվացնելու նպատակով տարբեր երկրների կառավարությունների, միջկառավարական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության գործընկերների, համալսարանների և կորպորացիաների հետ ակտիվ համագործակցում են ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ և «ՄԱԿ-կանայք» կազմակերպությունները:

ՄԱԿ-ը յուրաքանչյուր տարվա փետրվարի 11-ին՝ գիտության և տեխնոլոգիաների բնագավառում կանանց և աղջիկների դերի արժևորման օրը, միավորում է անդամ երկրների ներկայացուցչական երկու խմբերը՝ մասնավոր հատվածն ու առաջատար գիտնականներին՝ քննարկելու բնագիտամաթեմատիկական բնագավառում (ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) (STEM (Science, Technology, Engineering and Mathematics)) կանանց մասնակցության աճին միտված միջոցառումներն ու նախաձեռնությունները։ Համագումարը համահովանավորում են ՄԱԿ-ի՝ Անդորրայի, Անտիգուայի և Բարբուդայի, Հայաստանի, Ավստրալիայի, Բութանի, Չիլիի, Էկվադորի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Լատվիայի, Մեքսիկայի, Նիգերիայի, Կորեայի, Սան Մարինոյի և Ուզբեկստանի մշտական ներկայացուցչությունները։ Յուրաքանչյուր տարի վեհաժողովը միավորվում է մեկ թեմայի շուրջ։

Հայաստանում տոնը նշվում է 2016 թվականից:


ԿԱՆԱՅՔ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ


Պատմությունը վկայում է, որ տարբեր ժամանակաշրջաններում կանայք, հաճախ գործելով սահմանափակ պայմաններում և առանց համապատասխան ճանաչման, կարևոր ներդրում են ունեցել գիտության (բժշկություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, աստղագիտություն, կենսաբանություն և այլն) զարգացման ոլորտում։ 

Կին գիտնականներից Հին Եգիպտոսում հայտնի էր Պեսեշեթը՝ առաջին կին բժիշկը («կին բժիշկների տիկին վերակացու») (մ.թ.ա. մոտ 2600–2500 թթ.): Հայտնիներից է Մարիամ Մարգարեուհին: Նրան է վերագրվում մի քանի քիմիական գործիքների հայտնագործությունը (օրինակ՝ շոգեկաթսան (կրկնակի կաթսա), որը կոչվել է բեյն-մարի, բալնեում՝ Մարիա կամ Մարիամի բաղնիք: Մինչ օրս կրկնակի կաթսան հայտնի է bain-marie (ֆրանսերեն), bagno maria (իտալերեն) և bath maria (իսպաներեն)): Հին Հունաստանում, չնայած խիստ սահմանափակումներին, կանայք ներգրավված էին բժշկության և փիլիսոփայության ոլորտներում: Հոմերոսը Ագամեդեին հիշատակում է որպես բժիշկ: Բաբելոնում մոտավորապես մ.թ.ա. 1200 թվականին երկու պարֆյումերուհիներ (նրանցից միայն մեկի անունն է հայտնի՝ Տապուտի-Բելատեկալիմ) կարողացան բնահյութ (էսենցիա) ստանալ բույսերից՝ օգտագործելով արդյունահանման և թորման մեթոդները:

Միջնադարում կանանց կրթության հիմնական կենտրոնները մենաստաններն էին։ Այստեղ նրանք կրթվում էին, գրել-կարդալու հմտություններ ձեռք բերում, ուսումնասիրում բժշկություն, բուսաբանություն, բնական գիտություններ, նաև հավաքում և պատճենում անցյալի արժեքավոր գրություններ: Այս շրջանի կարևորագույն գիտական գործիչներից է Հիլդեգարդ Բինգենցին, որի աշխատությունները նվիրված էին բժշկությանը, բնության ուսումնասիրությանը և մարդու ֆիզիոլոգիային։ Նա նաև 1150-ական թվականներից հայտնի առաջին կին երաժիշտն է: Հ. Բինգենցին Բենեդիկտյան վանքի հիմնադիր մայրապետն էր, որը հետագայում սրբադասվել է։ Բինգենցին դեռ մանկուց երաժշտություն է հորինել իր միստիկ բանաստեղծությունների համար։ Նրա կազմած «Երկնային հայտնությունների ներդաշնակ սիմֆոնիա» («Symphonia armonie celestium revelationum») ժողովածուի մեղեդիները կատարվում էին և՛ իր վանքում, և՛ հարևան համայնքներում անցկացվող պատարագներին:

11-րդ դարասկզբին ձևավորվում են միջնադարյան առաջին համալսարանները։ Չնայած որոշ կանայք հաջողություն են ունեցել, այնուամենայնիվ, միջնադարն աչքի էր ընկնում մշակութային կողմնակալություններով, որոնք ազդում էին կանանց՝ կրթության և գիտության ոլորտներում ընդգրկմանը։

Այս շրջանում եղած բացառություններից էր իտալական Բոլոնիայի համալսարանը, որը 1088 թվականին` իր հիմնադրման սկզբում, թույլ է տվել կանանց մասնակցել դասախոսություններին:

Միջնադարյան հայտնի կին գիտնականներից են Մարիա Վինքելմանը (նա մասնակցել է աստղագիտական հետազոտությունների և հայտնաբերել է գիսաստղ, սակայն պաշտոնապես չի ընդունվել գիտական հաստատություններում), Մարիա Գաետանա Ագնեզին (արևմտյան աշխարհում առաջին կին գիտնականը, որը մաթեմատիկայի ոլորտում մեծ հեղինակություն ձեռք բերեց իր գրած մաթեմատիկայի ձեռնարկի շնորհիվ), Էմիլի Դյու Շատլեն (նա մեծապես նպաստել է Նյուտոնի աշխատությունների տարածմանը և ֆիզիկայի զարգացմանը), Մարիա Սիբիլլա Մերիանը (նա ժամանակակից բուսաբանության և կենդանաբանության հիմնադիրն է):

Առաջին հայտնի կինը, որը գիտական ուսումնասիրությունների ոլորտում պաշտոնապես ակադեմիական դիրք զբաղեցնելու՝ համալսարանական ամբիոնում դասավանդելու թույլտվություն է ստացել, տասնութերորդ դարի իտալացի գիտնական Լաուրա Մարիա Կատերինա Բասին է: Նա Եվրոպայում ֆիզիկայի ոլորտի առաջին կին պրոֆեսորն էր և աշխարհում երկրորդ կին գիտնականը (Ելենա Պիսկոպիայից հետո), որին շնորհվել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում Բոլոնիայի համալսարանում:

Լաուրա Բասին կարողացել է աշխատավարձի կանոնավոր բարձրացման միջնորդություն ներկայացնել, որն իր հերթին օգտագործել է վճարելու իր առաջադեմ սարքավորումների համար։ Լաուրա Բասին վաստակել է Բոլոնիայի համալսարանի կողմից վճարվող ամենաբարձր աշխատավարձը՝ 1200 լիրա։ 65 տարեկանում նա իր ամուսնու հետ նշանակվել է Բոլոնիայի գիտությունների ինստիտուտի փորձարարական ֆիզիկայի ամբիոնի դասախոս:

Տասնիններորդ դարի վերջն աչքի ընկավ կանանց քոլեջների վերելքով, որն իր հերթին նպաստեց կին գիտնականների աշխատատեղերի և կրթության հնարավորությունների մեծացմամբ: Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ նշանակություն ունի Ադա Լավլեյսի գործունեությունը, որը համարվում է պատմության մեջ առաջին ծրագրավորողը։

Ադա Լավլեյսը՝ Բայրոնի դուստրը, Բեբիջի մշակած մեխանիկական «Վերլուծող մեքենայի» համար ստեղծել է աշխարհում առաջին համակարգչային ծրագիրը: «Ada» միասնական ծրագրավորման լեզուն կոչվել է ի պատիվ Ա. Լավլեյսի:

19-րդ դարի երկրորդ կեսին գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ոլորտներում ամենահաջողակ կանանց մեծ մասը ռուսներ էին։ Չնայած 1870-ական թվականներին շատ կանայք բժշկության ոլորտում ստացել էին որակավորում, այնուամենայնիվ, այլ ոլորտներում նրանց արգելված էր աշխատել: Նրանք գիտական ուսումնասիրություններ կատարելու համար ստիպված էին մեկնել Արևմտյան Եվրոպա՝ հիմնականում Շվեյցարիա։ Այս «վաթսունականների կանանց» մասին իր գրքում Էնն Հիբներ Կոբլիցը գրում է. «Մայրցամաքային Եվրոպայում կանանց բարձրագույն կրթությունը մեծ մասամբ առաջ է քաշվել ռուս կանանց այս առաջին սերնդի կողմից։ Նրանք առաջին ուսանողներն էին Ցյուրիխում, Հայդելբերգում, Լայպցիգում և այլուր։ Նրանք առաջին դոկտորանտներն էին բժշկության, քիմիայի, մաթեմատիկայի և կենսաբանության բնագավառներում»:

20-րդ դարը նշանավորվեց կանանց գիտական գործունեության միջազգային ճանաչմամբ։ Այս տեսանկյունից Մարի Կյուրին առաջին մարդն է, որն արժանացել է երկու Նոբելյան մրցանակի:

Մարի Սկլոդովսկա-Կյուրին առաջին կինն է, որն արժանացել է Նոբելյան մրցանակի 1903 թվականին (ֆիզիկա): 1911 թվականին (քիմիա) նա դարձել է կրկնակի Նոբելյան մրցանակակիր: Երկու մրցանակներն էլ նա ստացել է ճառագայթման վերաբերյալ իր աշխատանքի համար: 

Մ. Կյուրին առաջին կինն է, որը դասավանդել է Փարիզի Սորբոնի համալսարանում։ Նա 85 գիտական ընկերությունների անդամ էր և ուներ 20 գիտական աստիճան։ Հիմնադրել է Փարիզի և Վարշավայի Կյուրիի անվան ինստիտուտները, որոնք մինչև օրս բժշկական հետազոտությունների գլխավոր կենտրոններ են։ Քիմիական տարրերի պարբերական աղյուսակի 96-րդ տարրը, ի պատիվ Կյուրիի, կոչվում է Կյուրիում (Cm): 

Հետաքրքրական է, որ 1903 թվականին, երբ Մարի և Պիեռ Կյուրիներին հրավիրում են Մեծ Բրիտանիայի թագավորական ինստիտուտ՝ ռադիոակտիվության մասին զեկույց կարդալու, ելույթ է ունենում միայն նրա ամուսինը, քանի որ կանանց այդ ժամանակ ելույթ ունենալն արգելված էր:

Իրեն Ժոլիո-Կյուրին՝ Մարի և Պիեռ Կյուրիների դուստրը, 1935 թվականին իր ամուսնու՝ Ժան Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի հետ Նոբելյան մրցանակի է արժանացել քիմիայի ոլորտում: Կյուրիներն այսպիսով դարձել են մինչ օրս ամենաշատ Նոբելյան մրցանակակիրների ընտանիքը։

Հարկ է նշել, որ որոշ կանանց ներդրումներ (օրինակ՝ Ռոզալինդ Ֆրանկլինի դեպքում ԴՆԹ-ի կառուցվածքի բացահայտման գործընթացը) երկար ժամանակ մնացել են թերագնահատված:

21-րդ դարում կյանքի են կոչվում միջազգային և ազգային բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնց նպատակն է խթանել գիտության ոլորտում կանանց մասնակցությունը և ապահովել հավասար հնարավորություններ։ Այս ամենի շնորհիվ այսօր կանայք առավել քան երբևէ ակտիվ ներգրավված են գիտության մեջ: Հատկապես վերջին տարիներին համաշխարհային հանրույթը զգալի աճ է արձանագրել կանանց ու աղջիկների շրջանում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ինդուստրիայի տարածման և վերջիններիս՝ գիտության մեջ ներգրավելու ուղղությամբ:

Կատարված հետազոտությունները, սակայն, վկայում են, որ այս ուղղությամբ ազգային կառավարությունները տակավին անելիք ունեն:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի զեկույցի համաձայն՝ չնայած, որ աշխարհում բակալավրի ու մագիստրոսի աստիճան ունեցողների 53 տոկոսը կանայք են, սակայն գիտությունների դոկտորների մակարդակով նրանց բաժին է ընկնում միայն 43 տոկոսը: 

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2018 թվականի կեսերին կին հետազոտողները կազմում էին աշխարհում բոլոր հետազոտողների թվի 28.8 տոկոսը: Կին հետազոտողների առավել մեծ բաժին ունեցող տարածաշրջաններն են Կենտրոնական Ասիան (48.1 տոկոս), Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը (45.4 տոկոս), արաբական պետությունները (39.8 տոկոս), Կենտրոնական ու Արևելյան Եվրոպան (39.5 տոկոս): Ընդ որում՝ կանանց բաժին են ընկնում առավելապես կրթության, առողջապահության, սոցիալական և հումանիտար գիտությունների բնագավառները: ԳՏՃՄ-ում կանանց ներգրավվածության բաժինը տակավին փոքր է:

2023 թվականի դեկտեմբերի 10-ին Անն Լյուիլիեն, լույսի նոր տեսակի գյուտի համար արժանանալով Նոբելյան մրցանակի, այդ կապակցությամբ ունեցած իր ելույթում մասնավորապես նշել է. «120 տարի առաջ Մարի Սկլոդովսկա-Կյուրին առաջին կինն էր, որն արժանացավ ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։ Ես հինգերորդն եմ։ Ավելի քան 100 տարի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի է արժանացել միայն երկու կին։ Վերջին հինգ տարիների ընթացքում արդեն երեք կին է արժանացել ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։ Հուսով եմ, որ սա նոր միտում է, որը կոգեշնչի նոր սերունդներին»:


ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ


  • 1935 թվականի փետրվարի 11-ին Ամելիա Էրհարթ անունով կին օդաչուն միայնակ ծայրեծայր կտրել-անցել է Ատլանտյան օվկիանոսը՝ դառնալով առաջին կինը, որն արել է դա:

  • Եվա Էկեբլադը առաջին կինն է, որն ընդունվել է Գիտությունների թագավորական ակադեմիա (Շվեդիա):

  • Էննի Սքոթ Դիլ Մաունդերն ուսումնասիրել է արևային բծերն ու կատարելագործել արևային լուսանկարչության տեխնիկան: Նա նաև նախագծել է փոքր, շարժական լայնանկյուն 1.5 ինչ (38 մմ) ոսպնյակով տեսախցիկ:

  • Թինա Ասաթիանին 1940-ական թվականներին ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի հետ միասին հայտնաբերել և ուսումնասիրել է միջուկային գործընթացներից առաջացած նեղ հոսքերի բնույթը: Թ. Ասաթիանին մշակել է Վիլսոնի խցիկի վերականգնման ժամանակը կրճատելու էլեկտրոնային մեթոդ: Նա լիցքավորված մասնիկների կոորդինատները չափելու սարքի՝ լիցքավորված մասնիկների կոորդինատների դետեկտորի գյուտարարն է: Վերջինս օգտագործվում է արագացուցիչների և տիեզերական ճառագայթների հայտնաբերման փորձերում: Թ․ Ասաթիանին հայտնաբերել է նաև բազմահալո ընտանիքների կառուցվածքի երևույթը:

  • Թինա Ասաթիանին 1967 թվականից աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի «ԱՐՈՒՍ» փորձարարական կենտրոնում։ Օգտագործելով լայն բացվածքով կայծային խցիկներ՝ Թ. Ասաթիանին և նրա գործընկերները «ԱՐՈՒՍ»-ում անցկացրել են առաջին փորձը՝ ապացուցելով, որ ճառագայթների փունջը աշխատում է։ Թ. Ասաթիանին «ԱՐՈՒՍ»-ում անցկացրել է {\displaystyle K^{0}}  մեզոնների ֆոտոարտադրության առաջին փորձը:

  • ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանի ջանքերով 1975-2015 թթ. մեկ տասնյակ բժշկական քոլեջներ են բացվել Հայաստանի տարբեր շրջաններում, Երևանում գործող կլինիկաներին կից հիմնվել են բուժքույրական երկու դպրոցներ:

  • ԽՍՀՄ-ի СХА-1 կրկնաթև ինքնաթիռի (Ան-2-ի փորձնական տարբերակի՝ «կուկուրուզնիկ»-ի) ամրության հաշվարկը կատարել է Ելիզավետա Շահխաթունու՝ «պողպատյա հայուհու» ղեկավարած բաժինը՝ նախագծային բյուրոյի Նովոսիբիրսկի մասնաճյուղը։

Սաթենիկ Բադալյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Կանայք գիտության մեջ. հետադարձ հայացք

11.02.2026

Բիզնես, մտածողություն և իրական փորձ․ հանդիպում ԵՊՀ շրջանավարտ, գործարար Վահրամ Միրաքյանի հետ

10.02.2026

««Mini MBA»-ը նոր մոտիվացիա է և նոր գիտելիք, գործակցային նոր կապեր ստեղծելու հնարավորություն ընձեռող ծրագիր». ԵՊՀ գիտաշխատող...

09.02.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի՝ շրջանավարտների հետ տարվող աշխատանքների պատասխանատուի հաստիքի համալրման մրցույթ

02.09.2026 - 02.16.2026

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Հրադեց Կրալովե համալսարան, Չեխիա

02.09.2026 - 02.24.2026

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Օստրավայի համալսարան, Չեխիա

02.09.2026 - 03.10.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am