Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Երբ Վենետիկում վերագտնում ես Հայաստանը․ ԵՊՀ ասպիրանտի գիտահետազոտական փորձառությունը Իտալիայում
Ապրիլ 20, 2026 | 10:30
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն

Երբ Վենետիկում վերագտնում ես Հայաստանը․ ԵՊՀ ասպիրանտի գիտահետազոտական փորձառությունը Իտալիայում

«Երկրորդ օրն էր՝ Վենետիկում էի։ Մինչ գնալս որոշել էի, որ տեղավորվելուց և դասատախտակը ստանալուց հետո պիտի բացահայտեմ քաղաքը, իսկ բացահայտումները պետք է սկսեմ հայկական հետքից: Ինձ համար նշումներ էի արել, թե ուր պիտի գնամ, ինչ պիտի տեսնեմ: Ես քայլում էի դեպի համալսարանի համապատասխան մասնաշենք՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, ստորագրելու համար: Մի պահ կանգ առա, որ հեռախոսով ստուգեմ՝ արդյո՞ք ճիշտ հասցեով եմ եկել. hանկարծ թեքվում եմ ձախ ու տեսնում…»,- իր կրթական ճամփորդությունից դրվագներ է պատմում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ Վարդուհի Բարսեղյանը, որը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկնել էր Իտալիա՝ Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի ուսումնասիրությունների ֆակուլտետում ուսանելու։

Վենետիկում՝ հայկական հետքերով

Ես մեկնել էի Իտալիա՝ գրաբարի և հայագիտության ոլորտում ուսումնասիրություններ կատարելու: Նշեմ, որ կատարածս գիտական աշխատանքը մեծ արձագանք ստացավ այնտեղ․ ոլորտում մեծ փորձ ու հետազոտական գործունեություն ծավալած պրոֆեսորները հիացմունքով էին խոսում հայերենի մասին, ուստի նաև ինձ էին ոգևորում՝ շարունակելու այն, ինչով զբաղվում եմ:

Իտալիայում ուսումնառության ընթացքում ակադեմիական զգալի աճ եմ ունեցել, հատկապես երբ համեմատում եմ, թե ինչպես են փոխվել իմ մոտեցումները գիտելիքի յուրացման, փորձարարական և հետազոտական գործունեության կազմակերպման համատեքստում։ Կա Ֆոսկարի համալսարանում միջավայրն իսկապես նպաստավոր էր ակադեմիական գործունեություն ծավալելու համար, քանի որ այն, ինչ փնտրում էի, հենց կողքիս էր. հսկայածավալ գիտական գրականություն և հետազոտական նյութեր, որոնք ամբողջությամբ հասանելի էին ուսանողներին։ Ինձ համար հատկապես արժեքավոր էր այն, որ համալսարանում առկա էին նաև հայագիտության ոլորտին առնչվող հարուստ և բազմաբնույթ գիտական նյութեր՝ գրքեր, հոդվածներ և արխիվային աղբյուրներ: Իսկ Իտալիան՝ Վենետիկը, բացառիկ միջավայր է հայագիտության ուսումնասիրության համար։ 

Քաղաքը դարեր շարունակ եղել է հայկական մշակույթի և գիտության ազդեցիկ կենտրոններից մեկը, որտեղ ձևավորվել են մեծարժեք գիտական ավանդույթներ։ Հատկապես կարևոր է Սուրբ Ղազար կղզու դերակատարումը, որտեղ գործում է Մխիթարյան միաբանությունը։ Այստեղ գտնվելն ինձ հնարավորություն տվեց ոչ միայն տեսականորեն ուսումնասիրելու հայագիտությունը, այլև անմիջականորեն առնչվելու այդ գիտական ժառանգությանը։

Օրակարգը արտերկրում

Դասերը հաճախ պահանջում էին ակտիվ մասնակցություն և հետազոտական անկախ աշխատանք, ինչը հատկապես դժվար էր այն ժամանակ, երբ հեռավար էի աշխատում: Ուրախությամբ նշեմ, որ իտալերենի՝ սկսնակ մակարդակի գիտելիքներս լիովին բավարար էին, քանի որ դասերն անցկացվում էին անգլերենով, իսկ իտալացիները պատրաստակամ էին օգնելու ցանկացած հարցում: Դե իսկ լավագույն ընկերս չինուհի էր, որի հետ հրաշալի հիշողություններ ենք ստեղծել և մինչ օրս շարունակում ենք մեր ընկերությունը:

Ուսումնառության ընթացքում ինձ համար կարևոր դերակատարում ունեցան իմ պրոֆեսորները: Նախքան փոխանակման ծրագրին դիմելը՝ ես արդեն կապ էի հաստատել Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանի հետ, ծանոթացել համալսարանում ծավալվող հայագիտական գործունեությանը: Նրանից գիտական խորհրդատվություն ստանալը հնարավորություն տվեց ավելի խորությամբ հասկանալու իմ ուսումնասիրության թեմայի նրբությունները և գիտական նյութի ժամանակակից պահանջները: Միևնույն ժամանակ, հնարավորություն ունեցա նաև աշխատելու Կա Ֆոսկարի համալսարանում հայագիտական հետազոտություններ կատարող, գրաբար և դասական լեզուներ դասավանդող իտալացի պրոֆեսոր Պաուլո Լուկայի հետ: Պրոֆեսորի հետ ամենօրյա երկար և համակողմանի քննարկումներն օգնեցին ձևավորելու մեթոդաբանական նոր մոտեցումներ, ամբողջական ու բազմակողմանի հայեցակետեր իմ հետազոտական աշխատանքի վերաբերյալ: Իհարկե, այդ ողջ ընթացքում մշտապես քննարկումներ էի ունենում նաև իմ ատենախոսության գիտական ղեկավար, պրոֆեսոր Աննա Աբաջյանի հետ:

Այս փորձառության շնորհիվ հանգամանորեն ծանոթացա իմ մասնագիտական հեռանկարներին, միջազգային փորձին ու մոտեցումներին։

Ես «սիրահարված եմ» գրաբարին: Այն ինձ համար ոչ միայն լեզու է, այլև մշակութային ու հոգևոր ժառանգություն, որի յուրաքանչյուր շերտ բացահայտելը մեծագույն հաճույք է։ Գրաբարն ինձ հնարավորություն է տալիս հետ գնալու անցյալ, ճանաչելու արմատներս ու ինքնությունս, պատասխանելու այն հարցերին, թե ով եմ, որտեղից եմ գալիս: Գրաբար ուսումնասիրելը կարծես իմ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը ծառայելու միջոց լինի: Այո՛, ես հենց այսպես եմ փորձում գնահատել, պահպանել և փոխանցել մեր լեզուն, մշակութային և գիտական ժառանգությունը գալիք սերունդներին։ Լիահույս եմ, որ այն, ինչ հիմա անում եմ, իր կարևոր և նշանակալից դերն է ունենալու հայոց լեզվի պահպանման և զարգացման գործում:

Ահա, հենց այս միտումներով էի փորձում առաջնորդվել Իտալիայում՝ բաց չթողնելով որևէ հնարավորություն: Ուսումնառության ընթացքում այցելել եմ Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, մասնակցել Մխիթարյան միաբանության մայրավանքում անցկացված միջազգային գիտաժողովին՝ նվիրված Մխիթար աբբահոր մահվան 275-ամյակին: Մխիթարյանների գործունեությանը ծանոթացել եմ նաև Վիեննայում՝ այցելելով Վիեննայի Մխիթարյան վանք, ճանաչողական այցեր եմ կատարել նաև Վիեննայի, Գենտի համալսարաններ,  ինչպես նաև հեղինակել գիտական երկու հոդված:

Մասնակցել եմ նաև մի շարք դասընթացների, որոնք հնարավորություն տվեցին ավելի ժամանակակից և նորարարական մոտեցում ցուցաբերելու լեզվաբանությանը: Ցավոք, մեր կրթական համակարգում նման ժամանակակից, նեղ և արդի մոտեցմամբ դասընթացները նոր են ներդրվում, ուստի Իտալիայում մասնակցածս դասընթացները հնարավորություն տվեցին ավելի լայն ու բազմակողմանի պատկերացում ստանալու ժամանակակից լեզվաբանության վերաբերյալ։

Մեկ էջ, մեկ պատմություն

Երկրորդ օրն էր՝ Վենետիկում էի։ Մինչ գնալս որոշել էի, որ տեղավորվելուց և դասատախտակը ստանալուց հետո պիտի բացահայտեմ քաղաքը, իսկ բացահայտումները պետք է սկսեմ հայկական հետքից: Ինձ համար նշումներ էի արել, թե ուր պիտի գնամ, ինչ պիտի տեսնեմ: Եվ ահա, երկրորդ օրն էր: Ես քայլում էի դեպի համալսարանի համապատասխան մասնաշենք՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, ստորագրելու համար: Մի պահ կանգ առա, որ հեռախոսով ստուգեմ՝ արդյո՞ք ճիշտ հասցեով եմ եկել: Հանկարծ թեքվում եմ ձախ ու տեսնում, որ քայլերս բերել են ինձ Մուրադ-Ռափայելյան վարժարանի բակ: Իհարկե, չեմ կարողանում զսպել արցունքներս, որովհետև այս հզոր վարժարանի մասին պատկերացումները դեռևս դպրոցական տարիներից են ինձ «հետապնդել»: Մի պահ փակում եմ աչքերս ու երևակայում, թե ինչպես են այս դռնով ներս մտնում Դանիել Վարուժանը, Վահրամ Փափազյանը, հայագետներ Հայնրիխ Հյուբշմանը, Բրոսսեն, ինչպես են իրենց ուսանողներին հայերեն դասավանդում Ալիշանը, Հացունին, Ավգերյանը: Իհարկե, այդ օրվանից ամեն շաբաթ այնպես էի դասավորում գործերս, որ անպայման հնարավորություն ունենամ քայլելու վարժարանի փողոցով:

Կարծես ոգեշնչման աղբյուր լիներ: Շատ էի հուզվել նաև, երբ Գենտի համալսարանի գրադարանի նախասրահում տեսա Դանիել Վարուժանի հուշատախտակը՝ «Նեմեսիս» բանաստեղծության տողերով:

Հայի ու հայկականի հետ կապված ցանկացած բան մոգական է ու անսահման սիրելի, հատկապես՝ երբ հեռու ես տնից:

Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի ասպիրանտը ներկայում ուսումնասիրում է գրաբարյան բառաշերտի իմաստային պատմական զարգացումն արդի արևելահայերենում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով իրավական, ռազմական և հասարակական-քաղաքական եզրույթների իմաստային պատմական զարգացմանը։ Իր երկրորդ մասնագիտության՝ իրավագիտության հետ համադրելով լեզվաբանական գիտելիքները՝ փորձում է ձևավորել միջգիտակարգային մոտեցում․ այժմ նա սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։

Միաժամանակ, նա դասավանդում է «Դեպի Հայք» հիմնադրամում և աշխատում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ իր գիտելիքները կիրառելով նաև գործնականում։ Իր գործունեության մեջ կարևոր տեղ ունեն շարունակական զարգացումը, նպատակների հստակ ձևակերպումն ու դրանց հետևողական իրականացումը։

«Ամեն օր արթնանալիս մտածում եմ, թե ինչ նոր առաջընթաց կարող եմ ունենալ այդ օրը։ Թեև ինքս իմ նկատմամբ շատ պահանջկոտ եմ, հաճախ գոհունակությամբ եմ արձանագրում իմ ձեռքբերումները։ Ամենօրյա առաջընթացիս բանաձևը նպատակներ սահմանելն ու դրանց հետևողականորեն հասնելն է։ Ըստ առաջնահերթության՝ ջանքերս ուղղում եմ դրանց իրականացմանը։ Հիմա կենտրոնացած եմ գիտահետազոտական գործունեությանս վրա։ Ցանկանում եմ հնարավորինս օգտակար և արդիական ուսումնասիրություններ կատարել՝ ներառելով դրանք իմ ատենախոսության մեջ։ Անում եմ ամեն ինչ, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը չխանգարի դասերիս ու գիտությամբ անընդմեջ զբաղվելուն»,- ամփոփում է նա:

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Երբ Վենետիկում վերագտնում ես Հայաստանը․ ԵՊՀ ասպիրանտի գիտահետազոտական փորձառությունը Իտալիայում

20.04.2026

Հայաստանը՝ ԱԲ համաշխարհային հեղափոխության մեջ առանցքային դերակատար. կայացավ «AI Conf Armenia 2026»-ը

18.04.2026

Մաթեմատիկական կրթությունը ԵՊՀ-ում՝ միջազգային չափանիշներով. 6 կրթական ծրագրեր ստացել են միջազգային հավատարմագրում

17.04.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

09.17.2026 - 09.19.2026

«Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

06.18.2026 - 06.19.2026

Ուսուցիչների վերապատրաստման հրավեր

05.06.2026 - 05.08.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am