Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Հայաստանն այժմ ոչ միայն ձևավորվում է պատմության կողմից, այլև ինքն է մասնակցում պատմության ձևավորմանը». ԵՊՀ հրավիրյալ պրոֆեսոր
Մայիս 18, 2026 | 10:50
Կրթություն
Միջազգային համագործակցություն

«Հայաստանն այժմ ոչ միայն ձևավորվում է պատմության կողմից, այլև ինքն է մասնակցում պատմության ձևավորմանը». ԵՊՀ հրավիրյալ պրոֆեսոր

Հրավիրյալ պրոֆեսոր Քրիստինա Քոթենյու Վանբերգենը արդեն մեկ ուսումնական տարի է, ինչ դասավանդում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Նա ուսուցանում է ֆակուլտետի կրթական ծրագրերում ներառված «Արհեստական բանականությունը և համաշխարհային քաղաքականության ոչ պետական դերակատարները» դասընթացը: Նախքան ԵՊՀ այցելելը պրոֆեսորը դասախոսել է Բրյուսելի ազատ համալսարանում և Ֆլորենցիայի եվրոպական համալսարանական ինստիտուտում:

Պրոֆեսոր Վանբերգենի դիտարկմամբ՝ Հայաստանում առկա է հստակ գիտակցում այն մասին, որ ազգային դիմակայունությունը միշտ չէ, որ կարող է կախված լինել արտաքին երաշխիքներից: 

- Տիկի՛ն Վանբերգեն, ինչո՞ւ ընտրեցիք ԵՊՀ-ն, ի՞նչը բերեց Ձեզ այն համոզման, որ Հայաստանն այն վայրն է, որտեղ ցանկանում եք շարունակել Ձեր ակադեմիական ուղին:

- Ես ընտրեցի Երևանի պետական համալսարանը, քանի որ միշտ հավատացել եմ՝ մտավոր աշխատանքն առավել իմաստալից է, երբ այն մոտ է փոփոխություններին, այլ ոչ թե պարզապես դիտարկում է դրանք։

Իմ մասնագիտական ողջ կյանքի ընթացքում, լինի դա դիվանագիտության, եվրոպական հաստատությունների, թե ակադեմիական ոլորտում, ես մշտապես ընտրել եմ այնպիսի միջավայր, որտեղ բարդությունները իրական են, որտեղ տեսությունը փորձության է ենթարկվում իրադարձությունների միջոցով, և որտեղ գաղափարները կարող են ունենալ գործնական նշանակություն։

Չկար մեկ կոնկրետ շրջադարձային պահ, որը բերեց ինձ այստեղ։ Ավելի շուտ, դա երկարատև մտորումների արդյունք էր՝ ձևավորված Եվրոպական միությունում, Հնդկաստանում, Ճապոնիայում և Հարավարևելյան Ասիայում տարիների աշխատանքի և դասավանդման ընթացքում։ Այդ տարածաշրջաններում Եվրոպական միությունը հետևողականորեն խորացնում է իր ռազմավարական և թվային գործընկերությունները։ Ժամանակի ընթացքում ես ավելի ու ավելի էի հետաքրքրվում ոչ միայն այս փոխակերպումները դիտարկելով, այլև կրթության և երկխոսության միջոցով դրանցում ներդրում ունենալով։

Հայաստան գալը թվաց այդ ճանապարհի բնական շարունակությունը՝ հնարավորություն՝ կիսվելու համաշխարհային թվային և աշխարհաքաղաքական փոփոխությունների վերաբերյալ իմ փորձով և իմ ձևով լրացնելու այն աշխատանքը, որը կատարվում է այս տարածաշրջաններում։

Այսպիսով, ես ցանկանում էի գտնվել մի վայրում, որտեղ համախմբվում են մեր ժամանակների որոշիչ հարցերից շատերը՝ տեխնոլոգիական կառավարում, թվային ինքնիշխանություն, աշխարհաքաղաքական հարմարվողականություն և տարածաշրջանային կապակցվածություն։ Հայաստանը հենց այդպիսի վայր է:

Արհեստական բանականություն, ոչ պետական դերակատարներ և թվային դիվանագիտություն դասավանդող մարդու համար այս տարածաշրջանը ռազմավարական առումով չափազանց ուսանելի է։

- Դուք խոսում եք մարտահրավերների մասին՝ որպես մոտիվացիայի աղբյուրի։ Ո՞րն է եղել ԵՊՀ-ում դասավանդելու ամենաբարդ, սակայն, միևնույն ժամանակ, ամենաարժեքավոր կողմը։

- Ամենամեծ մարտահրավերը եղել է օգնել ուսանողներին անցում կատարելու ակադեմիական բարձր առաջադիմությունից դեպի իրական մտավոր ինքնավստահություն։ Այստեղ շատ ուսանողներ ունեն տպավորիչ վերլուծական կարողություններ, սակայն հաճախ առկա է որոշակի անվստահություն, երբ խոսքը վերաբերում է սեփական ռազմավարական դատողությանը լիովին վստահելուն։

Սա ժամանակ է պահանջում։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ խրախուսվում են հարցադրումները՝ կապված որոշ ենթադրությունների հիմքերի հետ։ Ամբողջ գործընթացի ամենահագեցնող կողմը այդ փոխակերպմանը ականատես լինելն էր։

Երբ ուսանողը սկսում է ոչ միայն ճիշտ պատասխանել, այլև կասկածի տակ դնել առկա շրջանակները, կապեր ստեղծել տարբեր ոլորտների միջև և ձևակերպել անկախ դիրքորոշումներ, հենց այդ ժամանակ է սկսվում իրական կրթությունը։

- Ի՞նչ մոտեցում ունեն հայ ուսանողները Ձեր դասընթացի նկատմամբ: Նրանք ա՞յլ կերպ են մոտենում, քան Եվրոպայում կամ Ասիայում:

- Ե՛վ ոչ, և՛ այո՝ որոշ իմաստով։ Իմ ուսանողները կիբեռանվտանգության, արհեստական բանականության և ոչ պետական դերակատարների վերաբերյալ քննարկումներին մոտենում են պրագմատիկ մտածելակերպով և ուժեղ անմիջական զգացումով։

Երբեմն այս թեմաները կարող են դեռևս մնալ համեմատաբար վերացական կամ միայն քաղաքականության մակարդակում քննարկվող, սակայն այժմ, երբ Եվրոպան ինքն էլ ավելի ու ավելի հաճախ է բախվում կիբեռհարձակումների և աշխարհաքաղաքական ճնշման նոր ձևերի, առաջանում են բազմաթիվ կոնկրետ հարցեր։ Իսկ հատկապես Հայաստանում ուսանողները շատ հստակ հասկանում են, որ անվտանգության, ինստիտուցիոնալ դիմադրողականության կամ տեխնոլոգիական կախվածության հետ կապված հարցերը կարող են անմիջական հետևանքներ ունենալ պետության և հասարակության համար։

Կա ավելի ուժեղ գիտակցում, որ ազգային դիմադրողականությունը միշտ չէ, որ կարող է հիմնվել արտաքին ավտոմատ երաշխիքների կամ անմիջական աջակցության մեխանիզմների վրա, ինչպես հաճախ լինում է Եվրոպական միությունում, որտեղ մի տեսակ կոլեկտիվ անվտանգության ցանց մշտապես առկա է ֆոնային մակարդակում։ Այս իրականությունն էլ, բնականաբար, լսարանում ձևավորում է յուրօրինակ ինտելեկտուալ մթնոլորտ։

- Դուք Ձեզ նկարագրում եք ոչ միայն որպես պրոֆեսոր, այլև որպես մենթոր: Ուսանողների հետ ո՞ր քննարկումներն են Ձեզ մոտ ամենից շատ տպավորվել:

- Ամենահիշարժան քննարկումները եղել են պատասխանատվության շուրջ։ Ուսանողները խորհում էին՝ արդյոք պետք է կարիերա կառուցեն արտերկրո՞ւմ, թե՞ վերադառնան և իրենց ներդրումն ունենան Հայաստանի զարգացման գործում։ Սրանք միայն կարիերայի մասին խոսակցություններ չէին, այլ քննարկումներ էին ազգային զարգացման, պատկանելության և երկարաժամկետ նպատակի մասին։

Ինձ հատկապես տպավորեց այն լրջությունը, որով շատ ուսանողներ մոտենում են այս հարցերին։ Դա պատկերացում է տալիս մի սերնդի մասին, որը գիտակցում է իր դերը Հայաստանի ապագայի ձևավորման գործում։

Միջազգային փորձը չափազանց կարևոր է։ Այն ընդլայնում է աշխարհայացքը, ձևավորում կարգապահություն և ստեղծում կապեր։ Սակայն ես բազմիցս տեսել եմ թե՛ Եվրոպայում, թե՛ Ասիայում, որ երկրներն առաջադիմում են այն ժամանակ, երբ գիտելիքը «վերադառնում է տուն»։

Ես խրախուսում եմ ուսանողներին մեկնել արտերկիր, քանի որ Հայաստանին անհրաժեշտ են գլոբալ պատրաստվածություն ունեցող մտքեր։ Ես խրախուսում եմ նրանց վերադառնալ, որովհետև Հայաստանին այդ մտքերն անհրաժեշտ են հենց այստեղ։ Միջազգային հավակնությունների և ազգային ներդրման միջև որևէ հակասություն չկա։

- Որպես պրոֆեսոր՝ ի՞նչ ուժեղ կողմեր եք տեսնում, որոնք կարող են Հայաստանին հնարավորություն տալ ավելի մեծ դեր խաղալու միջազգային հարթակներում։

- Հայաստանի ռազմավարական ներուժը գտնվում է երեք կարևոր բաղադրիչների խաչմերուկում՝ աշխարհագրություն, մարդկային կապիտալ և այն, ինչ ես կանվանեի քաղաքակրթական խորություն։

Աշխարհագրական առումով Հայաստանը գտնվում է մի տարածքում, որտեղ տարածաշրջանային տարբեր դինամիկաներ անխուսափելիորեն հատվում են ոչ միշտ հարմարավետ ձևով, բայց անխուսափելիորեն։ Դա ինքնին ազդեցություն չի ստեղծում, սակայն ստեղծում է կարևորություն։ Իսկ կարևորությունը ռազմավարության մեկնակետն է։ Սակայն աշխարհագրությունը ուժ է դառնում միայն այն դեպքում, երբ ուղեկցվում է մեկ այլ բաղադրիչով՝ նպատակադրվածությամբ և տեսլականով։

Հայաստանն ունի կրթության ամուր ավանդույթ, հզոր Սփյուռք, որը գործում է տարբեր ոլորտներում և մայրցամաքներում, պատմությամբ ձևավորված հարմարվողականության կարողություն և գնալով ավելի հասունացող ինստիտուցիոնալ միջավայր։ Այս ամենը միասին կազմում են կապակցվածության հիմնաքարերը։

Այդ իմաստով Հայաստանը, ավելի խորքային առումով, կապող օղակ է ոչ միայն տարածաշրջանների, այլև կապիտալի տարբեր տեսակների (դիվանագիտական, տեխնոլոգիական և մտավոր) միջև։

Այդ պատճառով ես հաճախ օգտագործում եմ «խաչմերուկ» բառը։ Խոսքը այն վայրերի մասին է, որտեղ ճանապարհները հատվում են։ Դրանք այնպիսի վայրեր են, որտեղ ընտրությունները բազմապատկվում են։ Իսկ այսօրվա աշխարհում ընտրությունների հնարավորությունները բազմապատկելու կարողությունը, դրանցում փակված լինելու փոխարեն, ինքնին ռազմավարական արժեքի ձև է։

Երևանի պետական համալսարանում իմ ակադեմիական գործունեությանը զուգահեռ՝ ես նաև հնարավորություն ունեցա անձնական կարգավիճակով մասնակցելու մի շարք միջազգային միջոցառումների՝ լինի դա Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Բելգիայում, Չինաստանում կամ Միացյալ Թագավորությունում։

Այս միջավայրերից յուրաքանչյուրը ինձ համար դարձավ ավելին, քան պարզապես մասնագիտական ներգրավվածություն։ Դրանք պահեր էին, երբ ես բնականորեն սկսում էի Հայաստանը բերել քննարկումների կենտրոն երբեմն պաշտոնական բանավեճերի, երբեմն էլ ոչ պաշտոնական զրույցների միջոցով, պարզապես որովհետև զգում էի, որ Հայաստանը պետք է լինի ավելի լայն միջազգային երկխոսության մի մասը։

- Ինչո՞ւ էր Ձեզ համար կարևոր դուրս գալ դասավանդման շրջանակներից և ներգրավվել տարբեր նախագծերում:

- Ինձ համար համալսարանը պետք է գործի որպես էկոհամակարգ, որտեղ գաղափարները շրջանառվում են, ձևավորվում են համագործակցություններ, և ուսանողները աստիճանաբար ծանոթանում են միջազգային կյանքի իրական կառուցվածքին։

Այդ պատճառով ես փորձեցի դուրս գալ միայն լսարանային դասավանդման սահմաններից։ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ես աշխատել եմ ակադեմիական համագործակցությունների նախաձեռնման ուղղությամբ՝ ներառյալ համագործակցությունը Ֆրանսիայի «Sciences Po»-ի հետ, «Global Gateway»-ի վերաբերյալ կարևոր վերապատրաստման նախաձեռնության մշակումը, ինչպես նաև հետազոտական կենտրոնի նախնական նախագծման գործընթացին աջակցելը։

Ես նաև ուսումնասիրել եմ ուսանողների համար ավելի կիրառական հնարավորություններ, այդ թվում՝ պրակտիկաներ և փորձառություններ այնպիսի կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է «TUMO» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Միևնույն ժամանակ, ներդրել եմ հետազոտական մոտեցումներ, որոնք ուղղված են մտավոր ինքնուրույնության ամրապնդմանը՝ խրախուսելով ուսանողներին ոչ թե պարզապես վերարտադրել առկա շրջանակները, այլ հարցականի տակ դնել դրանք, փորձարկել և ձևավորել սեփական վերլուծական ձայնը։

Եվ որքան լսել եմ, սա առաջին դեպքն էր, երբ համալսարանի կառուցվածքից դուրս գտնվող պրոֆեսորին թույլատրվեց անմիջականորեն ղեկավարել ուսանողներին։ Իմ կարծիքով՝ դա ավելի շուտ արտացոլում է ակադեմիական մոդելի բացվածությունը, քան անձնական ձեռքբերումը։

Այս ամենը հնարավոր չէր լինի առանց իմ գործընկերների աջակցության և վստահության, հատկապես Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի։

- Հայաստանը Ձեզ զարմացրե՞լ է  մտավոր կամ մշակութային առումով:

- Այստեղ կա մի խաղաղ կարգապահություն, որը ներթափանցված է մարդկանց մտածողության, աշխատանքի և ստեղծագործելու ձևի մեջ։

Հիշում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում։ Երբ դիվանագիտական միջավայրի կենտրոնում տեղի ունեցավ մի պարզ, բայց շատ ազդեցիկ բան. ցուցադրվում էին նշանավոր հայերի անունները՝ կոմպոզիտորներ, գիտնականներ, գրողներ, փիլիսոփաներ, պատմական գործիչներ և Սփյուռքի ներկայացուցիչներ։ Դա ինչ-որ բան էր փոխանցում՝ առանց ուղիղ ասելու. սա մի երկիր է, որը բնորոշվում է դիմադրողականությամբ, բայց նաև ունի երկարամյա մտավոր և մշակութային ժառանգություն՝ մարդիկ, որոնք գաղափարներով, գեղեցկությամբ և մտքով իրենց ներդրումն են ունեցել աշխարհում՝ շատ ավելի մեծ չափով, քան երկրի աշխարհագրական չափերն են։ Դա աննկատ փոխեց դիտանկյունը՝ «փոքր և խոցելի պետությունից» դեպի «քաղաքակրթական ներդրում ունեցող երկիր»։ Դա շատ ազդեցիկ էր․ պարզապես թույլ տալ, որ ճանաչումն ինքն իրեն ձևավորվի։

Հայկական մշակույթը, այդ իմաստով,  ներկա Եվրոպայի պատմության մեջ միշտ թվացել է իր աշխարհագրությունից փոքր-ինչ ավելի մեծ, նույնիսկ երբ քարտեզի եզրերին է գտնվում։ Եվ մի աշխարհում, որտեղ փոքր պետությունները հաճախ զգում են, որ պետք է ամեն ինչ ուժեղացնեն՝ լսելի լինելու համար, սա կարծես հակառակն էր․ փափուկ ուժն իր ամենամաքուր ձևով։ Հանգիստ, ինքնավստահ և գրեթե զուսպ՝ մինչև իսկ նրբագեղության աստիճան։ Սա է հայկական դիվանագիտությունը։

Այն, ինչ չէի սպասում, այն էր, թե որքան արագ Երևանը ինձ դուրս կբերի իմ աշխատասենյակից։ Երևանի պետական համալսարանում Պարի միջազգային օրվա տոնակատարությունների ժամանակ կամ Հանրապետության հրապարակում, երբ թվում էր, թե ամբողջ քաղաքը կենդանացել է երաժշտությամբ ու փողոցներում գտնվող մարդկանցով, անհնար էր չմիանալ այդ էներգիային։

Հայերն իրենց մեջ կրում են պատմությունը, բայց նաև՝ հավաքական ուժի և ուրախության զգացում։ Ես հաճախ երեկոյան լսում էի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆոլքը և սկսեցի կանոնավոր հաճախել Երևանի համերգներին։ Այդ պահերը, հավանաբար, ինձ Հայաստանի մասին սովորեցրին այնքան, որքան բազմաթիվ քաղաքական քննարկումները։

- Ինչպե՞ս կնկարագրեիք Հայաստանը մեկին, ով երբևէ չի այցելել այստեղ:

- Ես նրան կասեի պատրաստ լինել հանդիպելու մի երկրի, որն առանձնանում է իր բացառիկ գեղեցկությամբ, դիմադրողականությամբ, լրջությամբ և ռազմավարական խորությամբ։

Ինձ համար դիվանագիտական հանդիպումները, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում, քաղաքական հաստատում էին Հայաստանի ինքնիշխան ուղու և աճող կապակցվածության։ Ձեռք բերված համաձայնագրերը՝ ներառյալ Կապակցվածության գործընկերությունը և համագործակցության ընդլայնված շրջանակները, կարևոր ազդակներ են։

Սակայն Հայաստանի երկարաժամկետ ապագան առաջին հերթին կախված կլինի ռազմավարական անկախությունից՝ ինստիտուցիոնալ դիմադրողականությունից, ժողովրդավարական ամրապնդումից, տեխնոլոգիական զարգացումից, էներգետիկ դիվերսիֆիկացիայից և սեփական ուղու նկատմամբ վստահությունից։

Հնարավոր է՝ Հայաստանը այն հազվադեպ փուլերից մեկում է, երբ ոչ միայն ձևավորվում է պատմության կողմից, այլև լուռ կերպով ինքն է մասնակցում պատմության ձևավորմանը։

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հայաստանն այժմ ոչ միայն ձևավորվում է պատմության կողմից, այլև ինքն է մասնակցում պատմության ձևավորմանը». ԵՊՀ հրավիրյալ...

18.05.2026

Հանդիպում մեկ տանիքի տակ․ կայացավ ԵՊՀ շրջանավարտների ֆորումը

16.05.2026

Ուսուցիչների եռօրյա վերապատրաստում Երևանի պետական համալսարանում

15.05.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

09.17.2026 - 09.19.2026

«Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

06.18.2026 - 06.19.2026

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. WSB համալսարան, Lեհաստան

05.15.2026 - 05.27.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am