ԵՊՀ-ում պաշտոնապես բացվեց Տվյալների մշակման կենտրոնը․ ՀՀ վարչապետը ծանոթացավ գերհամակարգչի հնարավորություններին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ ձեռք բերված նոր գերհամակարգչով համալրված Տվյալների մշակման կենտրոնի բացումը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այցի շրջանակում վարչապետը շրջեց համալսարանում՝ ծանոթանալով տեխնոլոգիական և ենթակառուցվածքային ծրագրերին, ԵՊՀ գիտահետազոտական և կրթական ներուժի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։
ԵՊՀ պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանը՝ «European Physical Journal»-ի նշանավոր գրախոս ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի ղեկավար, ֆիզիկայի ինստիտուտի միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Անահիտ Բալաբեկյանն արժանացել է «European Physical Journal» («EPJ») գիտական հեղինակավոր հանդեսի «2025 թ․ նշանավոր գրախոս» («Distinguished Referee in 2025») կոչմանը։
Եվս մեկ քայլ դեպի միջազգային գիտական հարթակ․ ԵՊՀ-ում լույս է ընծայվել գիտական նոր ամսագիր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, կ․գ․դ․ Կարեն Ղազարյանի և կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կիրառական էկոլոգիայի և շրջակա միջավայրի հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող Աբհիշեկ Սինխի համատեղ նախաձեռնությամբ ստեղծվել և արդեն լույս է տեսել միջազգային գիտական նոր ամսագիր՝ «Journal of Innovative Solutions for Eco-Environmental Sustainability»-ն։
Օրգանական նոր նյութեր և նոր մարտկոցներ. ԵՊՀ ասպիրանտ Միքայել Չոբանյանի հետազոտությունը «Իմ հետազոտությունն ուղղված է օրգանական նոր նյութերի բացահայտմանը, որոնք կարող են կիրառվել որպես կաթոդային նյութեր նատրիում-իոնային մարտկոցներում»,- ասում է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Միքայել Չոբանյանը։ Նա ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր–2025»-ի հաղթողներից է։ ԵՊՀ ասպիրանտի նպատակն է մշակել նոր մեթոդ, որը հնարավորություն կտա արագ և բարձր ճշգրտությամբ գնահատելու օրգանական նյութի բավարար կայունությունը մարտկոցում կիրառվելու համար։
ՀՀ գլխավոր դատախազության շենքում գործում է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան Երևանի պետական համալսարանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության համագործակցության շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում ստեղծվել և այժմ իր գործունեությունն է ծավալում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումը՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան։
Մշակույթը՝ առաջնորդների ձեռքում․ ԵՊՀ գիտնականի նոր ուսումնասիրությունը ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դասախոս Հայկուհի Մուրադյանն ավելի քան 10 տարի է, ինչ զբաղվում է մշակութային քաղաքականությամբ (հատկապես՝ խորհրդային շրջանի): Նա ուսումնասիրել է, թե հետխորհրդային շրջանում մշակութային քաղաքականության փոխակերպումներն ինչ ուղիներով են ընթացել, մասնավորապես՝ ինչպես են փոխվել մշակույթի կառավարման համակարգն ու ոլորտի կարգավորման օրենսդրական համակարգը, ինչ ազդեցություն է ունեցել այդ գործում Արևմուտքը, ինչ խորհրդային ժառանգություն է պահպանվել հետխորհրդային շրջանում։
Նախիջևանը 1960-ականներին այլևս չուներ հայալեզու ուսուցմամբ կրթական հաստատություններ. ԵՊՀ ասպիրանտի հետազոտությունը՝ արմատների հետքերով Հայկական մշակույթը դարերով պահպանած ու երբեմնի հայաշատ Նախիջևանի թեման ինչո՞ւ է այսօր արդիական։ Ի՞նչ խնդիր է լուծվելու հետազոտություններով, որոնք կներկայացնեն Նախիջևանի հայաբնակ գյուղերի դատարկվելու պատճառները։ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ Էլեն Հակոբյանը գիտական հետազոտությամբ իր արմատների հետքերով է գնում։ «Հայերը Նախիջևանի ԻԽՍՀ-ում. մշակութային մեկուսացում, բռնագաղթ և հիշողություն» վերտառությամբ նրա գիտական նախագիծը ֆինանսավորման է երաշխավորել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն:
ԵՊՀ երիտասարդ գիտնականի հաղթանակը միջազգային մրցույթում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Անի Հարությունյանը մասնակցել է Աստանայում (Ղազախստան) անցկացված «100 գաղափար ԱՊՀ երկրների համար» միջազգային մրցույթին և հաղթել «Բժշկություն և առողջապահություն» անվանակարգում՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային հարթակում և արձանագրելով կարևոր ձեռքբերում:
Մագիստրոսական կրթություն, ուսումնառություն արտերկրում և գիտակրթական նոր հորիզոններ․ ԵՊՀ ուսանողը՝ միջազգային կրթական փորձառության մասին «Էրազմուս+» ծրագիրը, Վենետիկը և Կա Ֆոսկարի համալսարանը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրանտ Էլեն Մեղրիկյանի կյանքում բացել են կրթական և մշակութային նոր հորիզոններ։ «Արտերկրում ուսանելը կյանքիս լավագույն որոշումներից էր: Բացի կրթական ձեռքբերումներից՝ արտերկրում ապրելն ու սովորելն ինձ տվեցին շատ ավելին՝ ինքնուրույնություն, վստահություն, նոր ընկերներ ու մշակութային հարուստ փորձառություն»,- ասում է ԵՊՀ ուսանողը:
Ամանորի տոնածիսական ավանդույթները հայոց մշակույթում Հայոց մշակույթում Ամանորն ունի բազմադարյա պատմություն և առանձնանում է նախաքրիստոնեական ու քրիստոնեական շերտերի համադրմամբ։ Նոր տարին նշելու սովորույթը հայտնի է դեռևս մ.թ.ա. III հազարամյակից, իսկ հայոց մեջ այն տարբեր ժամանակաշրջաններում նշվել է տարվա տարբեր եղանակներին՝ պայմանավորված տոմարական փոփոխություններով։