«Ժամանակն է, որ բոլորս սովորենք օգտվել ԱԲ գործիքներից, որովհետև դրանց կիրառումը մեծացնում է աշխատանքի արդյունավետությունը». Հրանտ Խաչատրյան Արհեստական բանականության (ԱԲ) գործիքների մեծ մասը բավականին լավ հայերեն է խոսում, նույնիսկ կան այնպիսիք, որոնք նաև արևմտահայերեն ու գրաբար են խոսում: Այս մասին ընդգծում է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ, «YerevaNN» լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը։
Արհեստական բանականությունը՝ հոգեբանի «օգնական» Արհեստական բանականության (ԱԲ) կիրառումը բազմաթիվ ոլորտներում՝ առողջապահությունից մինչև ֆինանսներ և արդյունաբերություն, արդեն նորություն չէ։ Սակայն ԱԲ-ի և հոգեբանության ոլորտների խաչման մասին շատ քիչ է խոսվել։ ԵՊՀ ներքին գիտակրթական դրամաշնորհի շրջանակում կատարված հետազոտությունը ցույց է տալիս, թե արհեստական բանականությունը ինչպես կարող է «սովորել» հոգեբանություն և դառնալ այնպիսի հզոր գործիք, որը ունակ կլինի մասնագիտորեն օժանդակելու հոգեբանին՝ ապահովելով հոգեբանական արագ գնահատումներ։
ԵՊՀ պատվիրակությունը մասնակցեց Ամերիկայի մանրէաբանական ընկերության ամենամյա ժողովին Հայաստանի գիտական ներուժը կրկին ներկայացավ միջազգային հեղինակավոր հարթակում։ ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչները Լոս Անջելեսում մասնակցեցին Ամերիկայի մանրէաբանական ընկերության (ASM) տարեկան համաժողովին, որն աշխարհում մանրէաբանության ոլորտի ամենախոշոր ժողովներից է:
«Արհեստական բանականության զարգացմամբ ավելի կբարձրանա մարդու կատարած աշխատանքի արդյունավետությունը». ԵՊՀ շրջանավարտ Արտավազդ Մինասյան Հեռախոսազանգերի ժամանակ կողմնակի ձայների խլացում այնպես, որ զրուցակիցդ չկարողանա կռահել, թե որտեղ ես գտնվում դու. սա «Կրիսպ» («Krisp») ընկերության հայտնագործությունն է, որը կիրառվում է բջջային հավելվածի միջոցով: Սակայն ընկերության գիտահետազոտական աշխատանքները չեն սահմանափակվում այսքանով․ ընկերությունում շարունակաբար ձևավորվում են նոր գաղափարներ: «Կրիսպ»-ի համահիմնադիր, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի շրջանավարտ Արտավազդ Մինասյանը նշում է, որ ներկայում աշխատում են իրական ժամանակում առոգանության փոխակերպման տեխնոլոգիա ստեղծելու ուղղությամբ:
ԵՊՀ-ն՝ հայ-ավստրիական գիտակրթական համագործակցության հարթակ Երևանի պետական համալսարանում անցկացվեց հայ-ավստրիական համալսարանական համագործակցության տեղեկատվական հանդիպում։ Միջոցառումը կազմակերպվել էր Ավստրիայի կրթության և միջազգայնացման գործակալության («OeAD») և Բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերության ծրագրի («APPEAR») համագործակցությամբ։
ԵՊՀ վեց ուսանողներ արժանացել են ՏՏ բնագավառում կրթական մրցանակների Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության այս տարվա արդյունքների համաձայն՝ ԵՊՀ-ից մրցանակների են արժանացել Ֆիզիկայի ինստիտուտի հինգ ուսանողներ և Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մեկ ասպիրանտ:
Նախամաշտոցյան գրերի վարկածը՝ ԵՊՀ հետազոտողի ուսումնասիրության տիրույթում Հայաստանում հեթանոսության վերացմամբ վերացավ նաև հեթանոսական մշակույթը՝ տաճարները, արխիվները: Այս մասին ընդգծում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը: Հետազոտողն իր ուսումնասիրություններում այն եզրահանգումն է կատարել, որ նախամաշտոցյան գրերի գոյության վարկածը հիմնավոր է:
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները՝ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի մեդալակիրներ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 4 աշակերտներ, հաղթահարելով Կիրառական կենսաբանության միջազգային 5-րդ օլիմպիադայի (IABO) նախնական երկու փուլերը, մասնակցել են եզրափակիչ փուլին՝ արժանանալով արծաթե և բրոնզե մեդալների։
«Միավորված ազգերի կազմակերպության Երևան մոդել-2025». համաշխարհային խնդիրների լուծումները՝ երիտասարդների աչքերով «Միավորված ազգերի կազմակերպության Երևան մոդել-2025» («YereMUN 2025») միջազգային համաժողովն արդեն երրորդ անգամ ԵՊՀ-ում համախմբում է բազմաթիվ երիտասարդների աշխարհի տարբեր անկյուններից: Ճանաչված ձևաչափով անցկացվող համաժողովին ուսանողներն ու աշակերտները մասնակցում են որպես պատվիրակներ՝ ներկայացնելով տարբեր երկրներ և դիվանագիտորեն քննարկելով համաշխարհային խնդիրները:
Արցախյան ավանդազրույցների գրառում․ գիտական ծրագրի շրջանակում ստեղծվել է էլեկտրոնային շտեմարան «Արցախահայության բռնի տեղահանության հետևանքով այսօր առաջացել է նաև մշակութային կորստի վտանգ»,- ընդգծում է ԵՊՀ դոցենտ Նվարդ Վարդանյանը, որն իր գիտական խմբի հետ կատարել է ուսումնասիրություն՝ փաստագրելու արցախահայության բանավոր ավանդույթի կենդանի նմուշներ՝ կենտրոնանալով հատկապես ավանդազրույցի ժանրի վրա: