ԵՊՀ-ում անցկացվեց «Electionville» կրթական խաղը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպանության և Շվեդիայի շրջանավարտների ցանցի համագործակցությամբ համալսարանում անցկացվեց «Electionville» կրթական ինտերակտիվ խաղը։ Շվեդական ինստիտուտի մշակած կրթական այս խաղի հիմնական նպատակն է երիտասարդներին ծանոթացնել ժողովրդավարական արժեքներին և ընտրական գործընթացներին՝ նրանց հնարավորություն տալով գործնականում ընկալելու տեղական ժողովրդավարության, ռեսուրսների բաշխման ու որոշումների կայացման մեխանիզմները։
«Կանանց հաջողությունը քաղաքական դաշտում կախված է նրանց կարողությունից՝ միաժամանակ համապատասխանելու թե՛ առաջնորդի, թե՛ կնոջ սոցիալական դերին». ԵՊՀ դոցենտ Հասմիկ Շափաղաթյան «Կանայք պետք է հաղթահարեն հասարակության մեջ ձևավորված գենդերային կարծրատիպերը՝ կապված առաջնորդության և ագրեսիվ վարքի ընկալման հետ»,- ընդգծում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Հասմիկ Շափաղաթյանը: Նա Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աննա Կնյազյանի հետ հեղինակել է «Քաղաքական դիսկուրսը և գենդերի դերը քաղաքականության մեջ» վերտառությամբ հոդվածը, որը հրապարակվել է Ավստրիայում լույս տեսնող «European Journal of Humanities and Social Sciences» հանդեսում:
«ՀՀ հատուկ պահպանվող տարածքների մակրոսկոպիկ սնկերը» թեմայով ամառային դպրոց ԵՊՀ-ում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի և Վիեննայի համալսարանի բուսաբանության և կենսաբազմազանության հետազոտությունների ամբիոնի համագործակցությամբ անցկացվեց «ՀՀ հատուկ պահպանվող տարածքների մակրոսկոպիկ սնկերը» խորագրով հնգօրյա ամառային դպրոց։ Ծրագիրը հնարավորություն ընձեռեց ուսանողներին դաշտային և լաբորատոր աշխատանքների միջոցով ձեռք բերելու խորացված գիտելիքներ և գործնական փորձ սնկաբանության ոլորտում։
Բախտաղեկի եկեղեցին՝ պատմական Անիի մշակութային ինքնատիպության խորհրդանիշ Բախտաղեկի եկեղեցու հայտնաբերմամբ ազդարարվեցին պատմական մայրաքաղաք Անիի գիտական ուսումնասիրությունները: Այս մասին ընդգծում է ԵՊՀ դասախոս, դոցենտ Զարուհի Հակոբյանը: Նրա խոսքով՝ Բախտաղեկի եկեղեցին ունեցել է «Դրախտային այգու» նկարագիր՝ ողողված կենդանիների և թռչունների պատկերներով:
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025». հավաստագրերի հանձնում և կամավորական աշխատանքի արժևորում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2025»-ի կամավորների և կազմակերպական աշխատանքներում ներգրավված ԵՊՀ աշխատակիցների հետ հանդիպում։
Ի՞նչ անել ԵՊՀ-ից Գերմանիայի Գրայֆսվալդի համալսարան հասնելու համար․ տեղակատվական հանդիպում Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) ներկայացուցիչ Հասմիկ Հունանյանի հետ՝ ուսանողներին և դասախոսներին ներկայացնելու Գերմանիայում կրթություն ստանալու, գիտական աշխատանք կատարելու և միջազգային փորձ ձեռք բերելու հնարավորությունները։
ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց համալսարանի պրոֆեսոր Հասմիկ Գևորգյանը Երևանի պետական համալսարանում ծավալած 40-ամյա անբասիր գործունեության, բարեխիղճ աշխատանքի, մեծ վաստակի համար ու ծննդյան 70-ամյակի առթիվ ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հասմիկ Գևորգյանը։
Իտալերենի շաբաթն այս տարի կանցնի «Իտալախոս աշխարհ. լեզու առանց սահմանների» խորագրի ներքո ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Իտալախոս աշխարհ. լեզու առանց սահմանների» խորագրով «Իտալերենի շաբաթ» միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը: Ամեն տարի ամբողջ աշխարհում հոկտեմբերի երրորդ շաբաթը նվիրվում է իտալերենին՝ խթանելու լեզվի և իտալական մշակույթի զարգացումը:
ԵՊՀ-ում էր Բելգիայի թագուհին՝ ուսանողների հետ քննարկելու կայուն զարգացմանն առնչվող հարցերը Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության թագուհի Մաթիլդան այցելեց Երևանի պետական համալսարան՝ հանդիպելու ԵՊՀ ուսանողների հետ։ Այցի շրջանակում կարևորվեց կրթության, ինչպես նաև երիտասարդության դերակատարումը կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում։
Կանանց դերը գիտության և կրթության ոլորտներում․ ԵՊՀ-ում անցկացվեց միջազգային աշխատաժողով ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի և Վիեննայի համալսարանի բուսաբանության և կենսաբազմազանության հետազոտությունների ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ համալսարանում կայացավ «Կանանց դերը բարձրագույն կրթության և գիտության մեջ» խորագրով միջազգային աշխատաժողովը։ Այն անցկացվեց «APPEAR Academic Project 373» դրամաշնորհային ծրագրի և «Հայաստանի անտառածածկ շրջանների միկորիզային և քսիլոտրոֆ սնկերի բազմազանության գնահատում և ԴՆԹ բարկոդավորում» գիտական նախագծի շրջանակում։