«Yerevan-CHEP-2025». ԵՊՀ-ում մեկնարկած գիտաժողովի քննարկան առանցքում է բարձր էներգիաների ֆիզիկան ԵՊՀ-ում մեկնարկեց «Բարձր էներգիաների ֆիզիկա» միջազգային գիտաժողովը («Yerevan-CHEP»), որը սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը միավորելու է ոլորտի առաջատար մասնագետներին։ Երևանի պետական համալսարանի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառման ժամանակ քննարկվելու են ոլորտի արդիական հարցերն ու խնդիրները։
Սկզբում ԵՊՀ ուսանող, հետո շրջանավարտ, դասախոս․ Համլետ Առաքելյանի մասնագիտական և ստեղծագործական ուղին «Երևանի պետական համալսարանն ինձ սովորեցրել է մտածել»,- ասում է Համլետ Առաքելյանը, որի մասնագիտական ուղին սկսվել է համալսարանում․ այստեղ նա ձևավորվել է որպես դասախոս, հաղորդավար, գրող ու մեդիա մտածող անհատ։ Տեքստի աշխարհում ապրող և ստեղծագործող երիտասարդը համալսարանը տեսնում է որպես մտածողության դպրոց, իսկ տեքստը՝ հանրային կյանքի հիմք։ Համլետի խոսքի ու լռության միջև կառուցվում են նոր արժեքներ լսարանում, բեմում, էկրանին, գրքի էջերում ու սոցիալական ցանցերում։
Հանդիպում «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի կրթաթոշակակիր ԵՊՀ ուսանողների հետ ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում տեղի ունեցավ հանդիպում «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի տրամադրած կրթաթոշակին արժանացած ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ուսանողները, որոնց թվում էին թե՛ բակալավրի, թե՛ մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողները, ներկայացրին իրենց նախաձեռնություններն ու ծրագրերը:
Տարածաշրջանային կրիմինալոգիական համաժողով ԵՊՀ-ում. հեռանկարներ և մարտահրավերներ հանցավորության դեմ պայքարում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-26-ը ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Տարածաշրջանային կրիմինալոգիական համաժողով. հեռանկարներ և մարտահրավերներ հանցավորության դեմ պայքարում» խորագրով միջազգային կրիմինալոգիական գիտաժողով:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Քրիստինե Ալագուլյանն արժանացավ ԵՊՀ արծաթե մեդալի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսին ակտիվ մասնակցության և բարեխիղճ աշխատանքի համար ԵՊՀ արծաթե մեդալով պարգևատրվեց Ժուռնալիստիկայի պատմության, տեսության ու պրակտիկայի ամբիոնի դասախոս, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Քրիստինե Ալագուլյանը:
Քիմիայի ոլորտում նորագույն հետազոտություններին նվիրված միջազգային գիտաժողով Տեղի ունեցավ «Նոր զարգացող միտումները քիմիայում-2025» միջազգային գիտաժողովը, որի համակազմակերպիչների թվում էր ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը: Ինստիտուտի տնօրեն Աննա Մկրտչյանը՝ որպես կազմակերպչական կոմիտեի անդամ և նախագահող, հանդես եկավ նաև գիտական զեկուցմամբ՝ նվիրված քիրալ α-ամինաթթվային ածանցյալների սինթեզին։
Թաբիբյան ընտանիքի կրթաթոշակակիր ուսանողները՝ ձեռքբերումների ու նպատակների մասին․ հանդիպում ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանում «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչները հանդիպեցին Թաբիբյան ընտանիքի կրթաթոշակակիր ուսանողների հետ՝ նպատակ ունենալով ամփոփելու կրթաթոշակային ծրագրի ընթացքը, քննարկելու կրթությանն ու մասնագիտական զարգացմանը վերաբերող կարևոր հարցեր։
ԵՊՀ պրոֆեսորն արժանացավ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի անվան մեդալի ԵՊՀ-ում տեղի ունեցավ պրոֆեսոր Սամվել Պարգևի Մուրադյանին Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի անվան մեդալով պարգևատրելու արարողությունը: Շքանշանը պրոֆեսորին հանձնեց համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Հայաստանի սովետականացումը 1920-1930-ական թվականներին և դրա արձագանքները հետխորհրդային Հայաստանի ազատական դիսկուրսում» խորագրով ցուցադրության բացումը ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում մեկնարկեց «Հայաստանի սովետականացումը 1920-1930-ական թվականներին և դրա արձագանքները հետխորհրդային Հայաստանի ազատական դիսկուրսում» խորագրով ցուցադրությունը։ Ցուցադրվող փաստերը հանրությանը ներկայացնում են Հայաստանի խորհրդայնացումն ու ռազմական կոմունիզմի քաղաքականությունը, դասակարգային պայքարը, կուսակցական մենիշխանության ձևավորումը, որոնք հանգեցրին գյուղացիների անխնա ունեզրկմանը, հասարակության պառակտմանն ու ստեղծագործական մտքի խիստ սահմանափակմանը:
Միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում՝ նվիրված Կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակին և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակին ԵՊՀ-ում մեկնարկեց «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» առաջին գիտաժողովը, որը միջազգային հարթակ է՝ ուղղված բնապահպանական հրատապ խնդիրներին և զարգացման մարտահրավերների կայուն լուծումներին: Կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակին, ինչպես նաև Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև պարգևատրման արարողություն: