«Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային համաժողով» միջոցառման շրջանակում ճանաչողական այց ԵՊՀ «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային համաժողով» միջոցառման շրջանակում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի գործադիր տնօրեն Մոնա Լարուսիին, Սերբիայի Հանրապետության կրթության նախարարության պետական քարտուղար, դոկտոր Յասմին Հոջիչին, Սերբիայի Հանրապետության միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման հարցերով նախարարի օգնական, դոկտոր, պրոֆեսոր Յանկո Սամարջիչին:
ԵՊՀ և Աթենքի համալսարան․ քննարկվել են գիտակրթական և մշակութային նոր գործակցության հեռանկարները ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին և Աթենքի համալսարանի պրոռեկտոր Խրիստոս Կարագիանիսին՝ քննարկելու համագործակցության ընդլայնման ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր գաղափարների իրագործման հնարավորությունները։
Վրաստանի ԿԳԵ նախարարի հետ քննարկվեցին գիտակրթական համագործակցության ընդլայնման ուղիները ԵՊՀ-ում հյուրընկալվեց Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությունը` Վրաստանի բուհերի ու ԵՊՀ-ի միջև գիտակրթական կապերն ընդլայնելու նպատակով:
Միավորելով ուսանողներին և ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններին․ «IAM Industry Day» էքսպոն՝ ԵՊՀ-ում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեց ամենամյա «IAM Industry Day» էքսպոն։ Այս միջոցառումը, որն արդեն դարձել է ավանդական, նպատակ ունի ՏՏ ոլորտի ընկերությունների և ԵՊՀ ուսանողների միջև ստեղծելու համագործակցության արդյունավետ հարթակ՝ խթանելով գործնական կապերի ձևավորումն ու կարիերայի զարգացման հնարավորությունները։
ԵՊՀ թիմը կրկին բարձր արդյունքներ է գրանցել Քիմիայի միջազգային ուսանողական օլիմպիադայում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի թիմը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կազմակերպված Քիմիայի միջազգային ուսանողական 4-րդ օլիմպիադայում նվաճել է 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ:
Կայացավ «Դեղագործական գործունեության կառավարումը: Դեղագործական գործունեության կազմակերպումը և կարգավորումը: Մաս II» հայալեզու ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը Ձեռնարկը կարող է ծառայել որպես հենասյուն դեղագործական կրթության ոլորտում, առողջապահության կազմակերպման պրակտիկայում, ինչպես նաև պետական կարգավորման և քաղաքականության մշակման գործընթացներում:
Մարտահրավերներ, լուծումներ, ցուցանիշներ. ուշադրության առանցքում են ժողովրդագրական խնդիրները Օրերս ԵՊՀ-ում պաշտոնապես բացվեց Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնը, որը նպատակ ունի դառնալու բազմագործառույթ հարթակ՝ ժողովրդագրական կրթության, հետազոտությունների և տվյալահենք քաղաքականությունների մշակման ուղղությամբ։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանի հետ զրուցել ենք կենտրոնի ստեղծման հիմնավոր անհրաժեշտության, առկա խնդիրների և հիմնադրամի կողմից դրանց լուծման համար մշակվող նախաձեռնությունների մասին։
ԵՊՀ-ում անցկացվեց «Electionville» կրթական խաղը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպանության և Շվեդիայի շրջանավարտների ցանցի համագործակցությամբ համալսարանում անցկացվեց «Electionville» կրթական ինտերակտիվ խաղը։ Շվեդական ինստիտուտի մշակած կրթական այս խաղի հիմնական նպատակն է երիտասարդներին ծանոթացնել ժողովրդավարական արժեքներին և ընտրական գործընթացներին՝ նրանց հնարավորություն տալով գործնականում ընկալելու տեղական ժողովրդավարության, ռեսուրսների բաշխման ու որոշումների կայացման մեխանիզմները։
«Կանանց հաջողությունը քաղաքական դաշտում կախված է նրանց կարողությունից՝ միաժամանակ համապատասխանելու թե՛ առաջնորդի, թե՛ կնոջ սոցիալական դերին». ԵՊՀ դոցենտ Հասմիկ Շափաղաթյան «Կանայք պետք է հաղթահարեն հասարակության մեջ ձևավորված գենդերային կարծրատիպերը՝ կապված առաջնորդության և ագրեսիվ վարքի ընկալման հետ»,- ընդգծում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Հասմիկ Շափաղաթյանը: Նա Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աննա Կնյազյանի հետ հեղինակել է «Քաղաքական դիսկուրսը և գենդերի դերը քաղաքականության մեջ» վերտառությամբ հոդվածը, որը հրապարակվել է Ավստրիայում լույս տեսնող «European Journal of Humanities and Social Sciences» հանդեսում:
«ՀՀ հատուկ պահպանվող տարածքների մակրոսկոպիկ սնկերը» թեմայով ամառային դպրոց ԵՊՀ-ում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի և Վիեննայի համալսարանի բուսաբանության և կենսաբազմազանության հետազոտությունների ամբիոնի համագործակցությամբ անցկացվեց «ՀՀ հատուկ պահպանվող տարածքների մակրոսկոպիկ սնկերը» խորագրով հնգօրյա ամառային դպրոց։ Ծրագիրը հնարավորություն ընձեռեց ուսանողներին դաշտային և լաբորատոր աշխատանքների միջոցով ձեռք բերելու խորացված գիտելիքներ և գործնական փորձ սնկաբանության ոլորտում։