Վարպետի գրական ժառանգությունը՝ նոր լույսի ներքո․ ԵՊՀ-ում կայացավ Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված գիտաժողով ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային քառօրյա գիտաժողովի երկրորդ նիստը՝ վերարժևորելու և վերհանելու Վարպետի գրական ժառանգությունը, անդրադառնալու նրա ստեղծագործությունների գաղափարներին և սերնդեսերունդ փոխանցվող պատգամներին։
Տեսությունն ու պրակտիկան՝ մեկ հարթակում․ ակադեմիական և իրավակիրառ ոլորտների իրավաբանները մասնակցեցին քննարկման ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի, քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնների նախաձեռնությամբ ԵՊՀ-ում անցկացվեց կլոր սեղան-քննարկում, որին մասնակցեցին ակադեմիական և իրավակիրառ ոլորտների իրավաբաններ՝ քննարկելով Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հասանելիություն՝ արդարադատությանը. նորարարության կիրառում կրթության գործընթացում» ծրագրի շրջանակում նոր մշակված և Իրավագիտության ֆակուլտետի կրթական ծրագրերում ներդրման ենթակա մոդուլներ, ինչպես նաև իրավական ոլորտին առնչվող արդիական հարցեր։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը կրկին առաջատարն է միջբուհական դատախաղում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) նախաձեռնությամբ Աղվերանում կազմակերպվեց քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղ-մրցույթ:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում պաշտոնապես բացվեց Հոգեբանական ուսումնախորհրդատվական կենտրոն Հոգեբանական ուսումնախորհրդատվական կենտրոնը տարածաշրջանում առաջին մասնագիտացված հարթակն է, որը միավորում է գիտությունը, կրթությունը և համայնքը։ Կենտրոնը կոչված է աջակցելու հոգեբանական առողջության պահպանմանը, անձի ներուժի բացահայտմանը և հասարակության բարեկեցության բարձրացմանը՝ ապահովելով ինչպես խորհրդատվական, այնպես էլ ուսումնագիտական ծրագրեր։
ԵՊՀ ռեկտորը հյուրընկալեց ՀՀ-ում Իրաքի դեսպանության պատվիրակությանը՝ քննարկելու գիտակրթական համագործակցության նոր հնարավորությունները ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամդ Օմար Ալ Շեխլիի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվեցին երկու երկրների միջև գիտակրթական կապերի ամրապնդման հեռանկարները և ուղենշվեցին կրթության, գիտական հետազոտությունների և նորագույն տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Հայաստանի և Քուվեյթի միջև կրթական համագործակցության նոր հեռանկարներ Միջազգային համագործակցության ընդլայնման համատեքստում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալեց ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարիկ Ալի Ալ-Օրայֆանին:
Իտալական փորձը՝ ԵՊՀ գիտական միջավայրում․ իտալացի ասպիրանտը հետազոտություններն անցկացնում է այստեղ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում իր ուսումնառությունն է շարունակում և հետազոտական աշխատանքներ կատարում Բարիի Ալդո Մորո համալսարանի (Իտալիա) ասպիրանտ Անժելա Պրիմավերան։ Նա Հայաստանում է ԵՊՀ-ի և Բարիի համալսարանի համագործակցության շրջանակում իրականացվող վեցամսյա փոխանակման ծրագրով, որի հիմնական նպատակն է ուսումնասիրել խմորասնկային բջիջների տեխնոլոգիական բնութագրման մեթոդները։
«Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային համաժողով» միջոցառման շրջանակում ճանաչողական այց ԵՊՀ «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային համաժողով» միջոցառման շրջանակում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի գործադիր տնօրեն Մոնա Լարուսիին, Սերբիայի Հանրապետության կրթության նախարարության պետական քարտուղար, դոկտոր Յասմին Հոջիչին, Սերբիայի Հանրապետության միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման հարցերով նախարարի օգնական, դոկտոր, պրոֆեսոր Յանկո Սամարջիչին:
ԵՊՀ և Աթենքի համալսարան․ քննարկվել են գիտակրթական և մշակութային նոր գործակցության հեռանկարները ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին և Աթենքի համալսարանի պրոռեկտոր Խրիստոս Կարագիանիսին՝ քննարկելու համագործակցության ընդլայնման ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր գաղափարների իրագործման հնարավորությունները։
Վրաստանի ԿԳԵ նախարարի հետ քննարկվեցին գիտակրթական համագործակցության ընդլայնման ուղիները ԵՊՀ-ում հյուրընկալվեց Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությունը` Վրաստանի բուհերի ու ԵՊՀ-ի միջև գիտակրթական կապերն ընդլայնելու նպատակով: