Հանքարդյունաբերության զարգացման հեռանկաները Հայաստանում. «Hayasa Metals Inc.» ընկերության գործադիր տնօրենը հանդես եկավ բանախոսությամբ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բանախոսությամբ հանդես եկավ կանադական «Hayasa Metals Inc.» ընկերության գործադիր տնօրեն Ջոել Սադերլենդը՝ նպատակ ունենալով հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ նոր գիտելիքներ փոխանցելու ուսանողներին, դասախոսներին և հանքարդյունաբերությամբ հետաքրքրված մասնագետներին:
ԵՊՀ-ում էր ԻԻՀ նորանշանակ դեսպանը՝ ամրապնդելու ակադեմիական կապերը համալսարանի հետ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին՝ քննարկելու և ուղենշելու գիտակրթական ու ակադեմիական համագործակցության նոր հեռանկարներ։
ԵՊՀ հետազոտողների և ուսանողների ազգագրական համատեղ ուսումնասիրությունները՝ մեկ ժողովածուում ԵՊՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել «Հայաստանի անկախության ազգաբանություն. փլուզում, վերստեղծում, փոփոխությունների պրակտիկաներ» գիտական հոդվածների ժողովածուն՝ նվիրված անկախության ազգաբանական խնդիրներին: Ժողովածուում զետեղված հոդվածներում հեղինակներն անդրադարձել են 1988 թ. իրադարձություններից մինչև 1991 թ. ՀՀ անկախության հռչակման ժամանակահատվածին՝ քննելով տնտեսական վերափոխումները, շրջափակումը, էներգետիկ ճգնաժամը, միգրացիան և այլ հարցեր:
ԵՊՀ-ում պարգևատրվեցին «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը բրոնզե մեդալով պարգևատրեց ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2025 թվականի մրցույթի («Լավագույն ուսանող») արդյունքներով ԵՊՀ հաղթողներին՝ Կենսաբանության ֆակուլտետի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Սոնա Սարգսյանին (առաջին տեղ) և Հայ բանասիրության ֆակուլտետի «Հայ գրականություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Անի Թադևոսյանին (երկրորդ տեղ)։
Կլիմայի փոփոխության ազդեցությունը խաղողագործության վրա. ոլորտի կայուն զարգացման ուղին ուսումնասիրել է ԵՊՀ դոցենտ Նարեկ Հարությունյանը Կլիմայի փոփոխությունը (ջերմաստիճանի բարձրացում, տեղումների նվազում) բացասաբար է անդրադառնում բերքի քանակի և որակի վրա: Սակայն, սրան զուգահեռ, ջերմաստիճանի ակտիվ բարձրացումը նպաստում է խաղողագործության գոտիների ընդլայնմանը դեպի ավելի բարձրադիր տարածքներ և ստեղծում է արժեքավոր սորտերի մշակման հնարավորություններ։ Այս մասին փաստում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Նարեկ Հարությունյանը, որը հեղինակել է «Կլիմայի փոփոխությունը և ռիսկերի կառավարումը խաղողագործության մեջ (Վայոց ձորի մարզի օրինակով)» վերտառությամբ գիտական հոդվածը:
«Ծառա Սիմոնը». թատերական ներկայացում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում Գիրք նվիրելու օրը ԵՊՀ-ում նշանավորվեց ինչպես ավանդական միջոցառումների շարքով, այնպես էլ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի առաջին հարկի վերաբացման արարողությամբ, «YSU Band»-ի ելույթով: Տոնական օրը եզրափակվեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում կայացած «Ծառա Սիմոնը» պատմվածքի բեմադրությամբ:
Գիրք նվիրելու օրը ԵՊՀ-ում նշանավորվեց գրադարանի վերաբացմամբ «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերաբացվեց ԵՊՀ գրադարանի առաջին հարկը՝ ամբողջովին վերափոխված, ժամանակակից լուծումներով և գործառութային նոր տրամաբանությամբ։ Հիմնանորոգման շրջանակում ամբողջությամբ բարելավվել են ենթակառուցվածքները. վերակառուցվել է առաջին հարկի նախասրահը, արդիականացվել լուսավորության համակարգը, տեղադրվել ժամանակակից ապակեպատ տանիք։ Արդյունքում ձևավորվել է նորարարական և ոգեշնչող միջավայր՝ նախատեսված բոլոր համալսարանականների համար։
Միջազգային բնապահպանական իրավունքը՝ կրթական նոր նախաձեռնության առանցքում. ԵՊՀ-ում կնքվեց փոխըմբռնման հուշագիր Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և «Հայաստանի միջազգային իրավունքի միություն» ՀԿ-ի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով ձևավորելու ակադեմիական և մասնագիտական համագործակցություն՝ Միջազգային շրջակա իրավունքի մասնագիտական զարգացման ծրագրի և դրա շրջանակում գործունեության մշակման, իրականացման և զարգացման համար։
Հերոս դառնալու հոգեբանությունը․ ԵՊՀ-ում դասախոսություն կարդաց Մեթ Լանգդոնը «Ո՞վ է հերոսը» հարցը, որը հաճախ բարձրաձայնվում է գրքերում ու ֆիլմերում, այս անգամ դարձել էր քննարկման առարկա ԵՊՀ-ում կայացած «Ամենօրյա հերոսության հոգեբանություն․ ինչպե՞ս խթանել մարդկանց քաղաքացիական խիզախությունը» խորագրով դասախոսությանը։ «Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ի և «Հերոսական երևակայություն ծրագիր» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում-դասախոսությունը վարեց կազմակերպության գործադիր տնօրեն Մեթ Լանգդոնը՝ ներկայացնելով, թե ինչպես կարելի է մարդկանց դրդել հերոսական քայլերի և խթանել քաղաքացիական խիզախությունն առօրյա կյանքում։
ԵՊՀ-ն՝ «TOPIK» կորեերենի միջազգային քննության կենտրոն Երևանի պետական համալսարանը պաշտոնապես հաստատվել է որպես կորեերենի իմացության միջազգային քննության՝ «TOPIK»-ի (Test of Proficiency in Korean) անցկացման կենտրոն։