ԵՊՀ պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանը՝ «European Physical Journal»-ի նշանավոր գրախոս ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի ղեկավար, ֆիզիկայի ինստիտուտի միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Անահիտ Բալաբեկյանն արժանացել է «European Physical Journal» («EPJ») գիտական հեղինակավոր հանդեսի «2025 թ․ նշանավոր գրախոս» («Distinguished Referee in 2025») կոչմանը։
Եվս մեկ քայլ դեպի միջազգային գիտական հարթակ․ ԵՊՀ-ում լույս է ընծայվել գիտական նոր ամսագիր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, կ․գ․դ․ Կարեն Ղազարյանի և կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կիրառական էկոլոգիայի և շրջակա միջավայրի հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող Աբհիշեկ Սինխի համատեղ նախաձեռնությամբ ստեղծվել և արդեն լույս է տեսել միջազգային գիտական նոր ամսագիր՝ «Journal of Innovative Solutions for Eco-Environmental Sustainability»-ն։
Օրգանական նոր նյութեր և նոր մարտկոցներ. ԵՊՀ ասպիրանտ Միքայել Չոբանյանի հետազոտությունը «Իմ հետազոտությունն ուղղված է օրգանական նոր նյութերի բացահայտմանը, որոնք կարող են կիրառվել որպես կաթոդային նյութեր նատրիում-իոնային մարտկոցներում»,- ասում է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Միքայել Չոբանյանը։ Նա ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր–2025»-ի հաղթողներից է։ ԵՊՀ ասպիրանտի նպատակն է մշակել նոր մեթոդ, որը հնարավորություն կտա արագ և բարձր ճշգրտությամբ գնահատելու օրգանական նյութի բավարար կայունությունը մարտկոցում կիրառվելու համար։
ՀՀ գլխավոր դատախազության շենքում գործում է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան Երևանի պետական համալսարանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության համագործակցության շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում ստեղծվել և այժմ իր գործունեությունն է ծավալում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումը՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան։
Մշակույթը՝ առաջնորդների ձեռքում․ ԵՊՀ գիտնականի նոր ուսումնասիրությունը ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դասախոս Հայկուհի Մուրադյանն ավելի քան 10 տարի է, ինչ զբաղվում է մշակութային քաղաքականությամբ (հատկապես՝ խորհրդային շրջանի): Նա ուսումնասիրել է, թե հետխորհրդային շրջանում մշակութային քաղաքականության փոխակերպումներն ինչ ուղիներով են ընթացել, մասնավորապես՝ ինչպես են փոխվել մշակույթի կառավարման համակարգն ու ոլորտի կարգավորման օրենսդրական համակարգը, ինչ ազդեցություն է ունեցել այդ գործում Արևմուտքը, ինչ խորհրդային ժառանգություն է պահպանվել հետխորհրդային շրջանում։
Նախիջևանը 1960-ականներին այլևս չուներ հայալեզու ուսուցմամբ կրթական հաստատություններ. ԵՊՀ ասպիրանտի հետազոտությունը՝ արմատների հետքերով Հայկական մշակույթը դարերով պահպանած ու երբեմնի հայաշատ Նախիջևանի թեման ինչո՞ւ է այսօր արդիական։ Ի՞նչ խնդիր է լուծվելու հետազոտություններով, որոնք կներկայացնեն Նախիջևանի հայաբնակ գյուղերի դատարկվելու պատճառները։ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ Էլեն Հակոբյանը գիտական հետազոտությամբ իր արմատների հետքերով է գնում։ «Հայերը Նախիջևանի ԻԽՍՀ-ում. մշակութային մեկուսացում, բռնագաղթ և հիշողություն» վերտառությամբ նրա գիտական նախագիծը ֆինանսավորման է երաշխավորել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն:
ԵՊՀ երիտասարդ գիտնականի հաղթանակը միջազգային մրցույթում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Անի Հարությունյանը մասնակցել է Աստանայում (Ղազախստան) անցկացված «100 գաղափար ԱՊՀ երկրների համար» միջազգային մրցույթին և հաղթել «Բժշկություն և առողջապահություն» անվանակարգում՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային հարթակում և արձանագրելով կարևոր ձեռքբերում:
Մագիստրոսական կրթություն, ուսումնառություն արտերկրում և գիտակրթական նոր հորիզոններ․ ԵՊՀ ուսանողը՝ միջազգային կրթական փորձառության մասին «Էրազմուս+» ծրագիրը, Վենետիկը և Կա Ֆոսկարի համալսարանը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրանտ Էլեն Մեղրիկյանի կյանքում բացել են կրթական և մշակութային նոր հորիզոններ։ «Արտերկրում ուսանելը կյանքիս լավագույն որոշումներից էր: Բացի կրթական ձեռքբերումներից՝ արտերկրում ապրելն ու սովորելն ինձ տվեցին շատ ավելին՝ ինքնուրույնություն, վստահություն, նոր ընկերներ ու մշակութային հարուստ փորձառություն»,- ասում է ԵՊՀ ուսանողը:
Ամանորի տոնածիսական ավանդույթները հայոց մշակույթում Հայոց մշակույթում Ամանորն ունի բազմադարյա պատմություն և առանձնանում է նախաքրիստոնեական ու քրիստոնեական շերտերի համադրմամբ։ Նոր տարին նշելու սովորույթը հայտնի է դեռևս մ.թ.ա. III հազարամյակից, իսկ հայոց մեջ այն տարբեր ժամանակաշրջաններում նշվել է տարվա տարբեր եղանակներին՝ պայմանավորված տոմարական փոփոխություններով։
Կայացավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի (ՀԽ) նիստը։ Օրակարգում ընդգրկված 5 հարցերի շրջանակում գնահատվեց ԵՊՀ ռեկտորի՝ 2024–2025 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը, հաստատվեցին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2026 թվականի կառուցվածքը, հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի համախմբված նախահաշիվը, ինչպես նաև 100 միլիոն ՀՀ դրամը գերազանցող պայմանագրերը։ Նիստի ժամանակ տեղի ունեցավ նաև Հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրությունը։