Եռակողմ հուշագիր՝ հանուն արդարադատության համակարգի զարգացման և ամրապնդման Երևանի պետական համալսարանում կնքվեց եռակողմ հուշագիր Իրավագիտության ֆակուլտետի, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության միջև։ Հուշագիրը նպատակ ունի միավորելու ՀՀ քրեակատարողական ծառայության իրավական և հոգեբանական հիմնախնդիրների լուծմանն ուղղված ակադեմիական և պետական հաստատությունների ջանքերը։
ԵՊՀ-ում մեկնարկեց «Պատմության ուսուցիչները և պատմագիտության ապագան» խորագրով աշխատաժողովը ԵՊՀ պատմության ֆակուլտետում մեկնարկեց «Պատմության ուսուցիչները և պատմագիտության ապագան» խորագրով երկօրյա ուսուցչական աշխատաժողովը՝ միտված վերարժևորելու հանրակրթական և բուհական պատմագիտության կապերը, անդրադառնալու պատմության դասավանդման արդի մարտահրավերներին, ինչպես նաև խթանելու գիտակրթական երկխոսությունը բուհի և դպրոցների միջև:
Նոր լեզու, նոր երկիր, նոր հնարավորություն. օտարերկրյա ուսանողները ավարտեցին ԵՊՀ նախապատրաստական դասընթացները Չինաստանից և Իրանից Հայաստան ժամանած երեք երիտասարդներ մեկ տարի առաջ չէին պատկերացնում, որ հայերենը կարող է դառնալ իրենց ամենօրյա խոսակցական լեզուն, որ ԵՊՀ բերող ճանապարհն ու փողոցները կդառնան ծանոթ ու հարազատ, իսկ բուհը՝ ուսումնական կարևոր կառույց։ Բայց այսօր նրանք կանգնած են մի նոր շրջափուլի սկզբում՝ հաջողությամբ ավարտելով Երևանի պետական համալսարանի նախապատրաստական դասընթացները։
Բացահայտելով լիտվերենն ու լիտվական մշակույթը․ ամփոփվեցին ԵՊՀ-ում անցկացված լիտվերենի դասընթացի արդյունքները ԵՊՀ-ում տեղի ունեցավ լիտվերենի դասընթացի մասնակիցների վկայագրերի հանձնման արարողությունը։ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկած դասընթացը կազմակերպել էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը։
Հեքիաթային տրամադրություն ԵՊՀ-ում՝ Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում երեխաների համար կազմակերպվեց հեքիաթային և գունեղ միջոցառում՝ լի մանկական տրամադրությամբ, ժպիտներով, ստեղծագործ ոգևորությամբ և ուսուցողական, ճանաչողական ու զարգացնող բացահայտումներով։
ԵՊՀ-ն՝ հայ-իրանական գիտակրթական հարաբերությունների զարգացման հարթակ ԵՊՀ-ում հյուրընկալվեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, Թեհրանում գործող «Իրանագիտություն» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհին։ Այցի շրջանակում նա հանդիպեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և Արևելագիտության ֆակուլտետի դասախոսների հետ՝ քննարկելով հայ-իրանական ակադեմիական հարաբերությունների զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ իրանագիտության, արևելագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտներում համագործակցության խորացման հնարավոր ուղիները։
ԵՊՀ-ից դեպի միջազգային գիտակրթական հարթակ․ ԵՊՀ ուսանող Անի Ամիրխանյանի կրթական ուղին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Անի Ամիրխանյանն ընտրել է իր ուղին՝ զուգակցելով կրթությունն ու միջազգային փորձառությունը, տեսական գիտելիքն ու պրակտիկան։ Նրա համար տնտեսագետ լինելը պարզապես մասնագիտություն չէ. դա պատասխանատվություն է հասարակության առջև, ինչպես նաև անընդհատ զարգանալու մարտահրավեր։ Անիի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ուսանողական կյանքի, ձեռքբերումների և ապագայի ծրագրերի մասին։
Ամփոփվեց «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ը. պարգևատրվեցին լավագույնները ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացավ ապրիլ-մայիս ամիսներին անցկացված «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ի արդյունքների ամփոփիչ միջոցառումը։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ հաղթող աշակերտները պարգևատրվեցին առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներով, ինչպես նաև գովասանագրերով և նվերներով:
Միջազգային նոր համագործակցություն. ուրվագծվել են ԵՊՀ-ի և Դուբայի Մուրդոխի համալսարանի փոխգործակցության ուղիները ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հյուրընկալել է Դուբայի Մուրդոխի համալսարանի գործադիր տնօրեն Մոհամեդ Բամաթրֆին: Քննարկվել են երկու համալսարանների միջև փոխգործակցության հաստատման ուղիներն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները։
ԵՊՀ-ում հյուրընկալվեց Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղարը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղար Օսվալդո Զավալա Գիլերին՝ անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի կարևոր դերակատարմանը օրենքով սահմանված կարգերի պահպանման գործում: