ԵՊՀ-ում քննարկվեցին միջազգային արբիտրաժային վարույթների արդյունավետության առանցքային բաղադրիչները Երբ բիզնեսի, պետության և իրավունքի շահերը հատվում են մեկ կետում, որոշիչ են դառնում օրենքն ու այն գործոնները, որոնք կարող են արագացնել կամ ձախողել ամբողջ գործընթացը։ ԵՊՀ-ում անցկացված «Միջազգային արբիտրաժային վարույթների արդյունավետության «գաղտնի (և ոչ այնքան գաղտնի) բաղադրիչները»» խորագրով միջոցառման օրակարգում հենց այդ քիչ քննարկվող, սակայն վճռորոշ բաղադրիչներն էին։
Գիտություն, փորձ և նոր մտածողություն․ աշխատաժողով դպրոցականների համար ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում մեկնարկեց դպրոցականների համար նախատեսված գիտակրթական եռօրյա աշխատաժողովը, որը միավորում է միջազգային հեղինակավոր կազմակերպության փորձն ու համալսարանի գիտական ներուժը։ «Մանրէաբանությունը՝ առանց սահմանների․ «ASM» աշխատաժողով՝ ի պատիվ կ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Թռչունյանի» գիտական միջոցառումը նպատակ ունի ավագ դասարանների աշակերտներին ծանոթացնելու մանրէաբանության արդի միտումներին, դրա կիրառական նշանակությանը և գլոբալ մարտահրավերների լուծման մեջ ունեցած դերին՝ համադրելով տեսական դասախոսություններն ու գործնական լաբորատոր աշխատանքները։
«ԱԲ-ն փոխում է կանոնները»․ հարցազրույց «NVIDIA» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ «Արհեստական բանականությունը փոխելու է ամեն ինչ»,- մեզ հետ զրույցում նշեց «NVIDIA» ընկերության փոխնախագահ, «AI Conf 2026» համաժողովի գլխավոր բանախոս Ռև Լեբարեդյանը։ Նրա խոսքով՝ չկա ոլորտ, որը չի օգտվում արհեստական բանականությունից, հետևաբար՝ այն ազդեցություն է ունենալու բոլոր ոլորտների վրա՝ առանց բացառության։
«Հոգեբանական վերնիսաժ» ցուցահանդեսը՝ նոր ձևաչափով և համագործակցության ընդլայնվող հնարավորություններով Երևանի պետական համալսարանում անցկացվեց արդեն ավանդական դարձած «Հոգեբանական վերնիսաժ» գիտագործնական միջոցառումը։ Այն նպատակ ուներ խթանելու համագործակցությունը հոգեբանության ոլորտի կիրառական կենտրոնների և կրթական հաստատությունների միջև, նպաստելու աշխատաշուկայի զարգացմանը և հոգեբանների մասնագիտական առաջընթացին։
Մեղրիի «լռած» գյուղերը՝ նոր կյանքի սպասումով. ԵՊՀ դոցենտը ներկայացնում է լքված բնակավայրերի զարգացման հնարավոր ուղիները «Մեղրիի տարածաշրջանը, որը 664 կմ² տարածքով յուրահատուկ «լեռնակղզի» է և կազմում է ՀՀ Սյունիքի մարզի 15 տոկոսը, վերջին հարյուրամյակում զգալի փոփոխությունների է ենթարկվել»,- ասում է ԵՊՀ ընդհանուր աշխարհագրության ամբիոնի դոցենտ Կամո Ալեքսանյանը, որն իր ուսումնասիրություններում վերհանում է տարածաշրջանի մի շարք բնակավայրերի լքման պատճառներն ու մատնանշում զարգացման հնարավոր ուղիները:
Ռոմանտիզմից մինչև Մեսոլոնգի․ Բայրոնը՝ որպես հայ-հունական կապի խորհրդանիշ ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի նախաձեռնությամբ համալսարանում կայացավ «Ռոմանտիզմից մինչև Մեսոլոնգի. Լորդ Բայրոնի ճանապարհորդությունը» խորագրով միջոցառում։ Այն նպատակ ուներ ներկայացնելու Ջորջ Բայրոնի կյանքի կարևոր փուլերը (հատուկ անդրադարձով Մեսոլոնգիի ելքին)՝ որպես ազատության և պայքարի խորհրդանիշ, ինչպես նաև ընդգծելու նրա կապը հունական ազատագրական շարժման հետ և խթանելու հայրենասիրական արժեքների ընկալումը երիտասարդության շրջանում։
Կոնֆլիկտների խաղաղ կարգավորման հմտություններ՝ ԵՊՀ նոր կրթական ծրագրի շրջանակում ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնում տեղի ունեցավ «Հաշտարարություն և կոնֆլիկտների կարգավորում» ծրագրի հավաստագրերի հանձնման արարողությունը՝ ամփոփելով միջգիտակարգային և գործնական ուղղվածությամբ վեցամսյա կրթական կարևոր նախաձեռնության առաջին շրջանավարտների ուսուցումը։ Ծրագիրն ուղղված էր կոնֆլիկտների վերլուծության և կարգավորման տեսական և գործնական կարողությունների զարգացմանը՝ համադրելով տեսական գիտելիքը և կիրառական հմտությունները։
Քաղաքականություն, կրոն և հասարակություն․ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի գաղափարների վերընթերցումը ԵՊՀ-ում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը, համագործակցելով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ, կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի քաղաքական, կրոնական և սոցիալական գաղափարների վերընթերցմանը։
«Հայաստանն այն բացառիկ երկրներից էր, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին չունեցավ տարածքային աղետ». հայերի հերոսական հետագիծը՝ միջազգային գիտական պարբերականում ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի, դոցենտ Լիլիթ Մակարյանի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Իսկուհի Ավանեսյանի հեղինակած «Հայկական ազգային դիվիզիաները Ստալինգրադի և Կովկասի ճակատամարտում» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է «Scopus» միջազգային գիտական շտեմարանում ընդգրկված Q1 վարկանիշ ունեցող «Իստորիա» հանդեսում:
Գիտական հոդվածից մինչև հրապարակում․ ինչպես է ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնը աջակցում հետազոտողներին «Գիտական հրապարակումների ոլորտում փորձառությունս այդքան էլ մեծ չէր, ուստի հետազոտությանս ընթացքին առնչվող թեթևակի անվստահություն ունեի»,- ասում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ Պավլիկ Ճաղարյանը, որը դիմել է ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոն՝ իր գիտական աշխատանքը առավել համակարգված և հիմնավորված ներկայացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ հետազոտության ընթացքում առաջացած հիմնական դժվարությունները կապված էին ակադեմիական տեքստի կառուցվածքի, գիտական աղբյուրների ընտրության և հետազոտական մեթոդաբանության հստակեցման հետ, ինչի համար նա որոշել է օգտվել կենտրոնի աջակցությունից։