Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. 21-րդ դարի կրթությունը․ մարտահրավերներ, նորարարություններ, բարեփոխումներ
Օգոստոս 18, 2025 | 12:30
Գիտություն
Կրթություն
Շրջանավարտներ

21-րդ դարի կրթությունը․ մարտահրավերներ, նորարարություններ, բարեփոխումներ

21-րդ դարում լինել դեռ չի նշանակում 21-րդ դարին համապատասխան կրթություն ունենալ: Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումի «Բարձրագույն կրթությունը 21-րդ դարի Հայաստանում. մոտեցումներ, ակնկալիքներ, ձևաչափեր» խորագրով պանելային քննարկման շրջանակում անդրադարձ կատարվեց մերօրյա կրթական համակարգի առանձնահատկություններին և կրթությանն առնչվող մի շարք կարևոր հարցերի։ Պանելային քննարկման մոդերատորն էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսեր Պետրոս Ղազարյանը:

Օրվա բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, տնտեսագիտության դոկտոր Վաչե Գաբրիելյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՄԱԿ-ի գրասենյակի գործընկերությունների և զարգացման հարցերով ֆինանսական խորհրդատու Արևիկ Անափիոսյանը:

Համեմատելով իր ժամանակի կրթական հնարավորությունները (մեկ դասագիրք՝ ամբողջ կուրսի համար) և արդի պայմանները՝ Պետրոս Ղազարյանը նկատեց, որ այսօրվա ուսանողին ընձեռված հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են: Վերջինիս առաջարկով բանախոսներից յուրաքանչյուրն անդրադարձավ այն հարցին, թե ինչ է նշանակում 21-րդ դարի կրթություն:

Սարգիս Հայոցյանը նշեց, որ բարդ է նման ընդգրկուն հարցին կարճ պատասխան տալ: Այնուամենայնիվ, ներկայացնելով պետության դիրքորոշումն այս հարցում՝ նա ընդգծեց, որ այսօր փորձ է արվում մեկտեղելու բարձրագույն կրթության և գիտության տարանջատ համակարգերը: ՀՀ նոր օրենքի նախագծով սահմանվում է, որ հետազոտական գործընթացը լինի կրթության անբաժանելի մաս՝ բարձրագույն կրթությունը դարձնելով հետազոտահենք: Ասել է թե՝ ուսանողն իր կրթական շրջափուլի որևէ կետում անհրաժեշտաբար դառնալու է այս կամ այն հետազոտության (առնվազն) մասնակից: Սրանով փորձ կարվի վերջ դնելու նաև արատավոր մի երևույթի՝ դիպլոմային աշխատանքների՝ ուսանողների ինքնուրույն հետազոտական աշխատանքների արտագրություններին: 

Երբ բարձրագույն կրթությունը դառնում է ուսանողակենտրոն, բուհական և պետական քաղաքականություններն ինքնըստինքյան ուղղվում են ուսանողի հաջողություններին: Իսկ երբ հաջողում է ուսանողը, հաջողում են բուհը, պետությունը:

Վաչե Գաբրիելյանը, անդրադառնալով յուրաքանչյուր դարաշրջանի խնդրին, ընդգծեց՝ եթե առաջ կար տեղեկատվության պակաս (կար մեկ դասագիրք և տևական ժամանակ դա էր հիմքը), ապա այժմ կա տեղեկատվության «հեղեղ»՝ որոնման համակարգերի միջոցով հասանելի բոլորին, ուստի առաջնային պետք է հասկանալ՝ ո՞րն է «աղբը», ո՞րը՝ իրական գիտելիքը: Անպայմանորեն հարկ է նկատի առնել, որ տեղեկությունները շատ արագ փոփոխվում են: Արհեստական բանականության ի հայտ գալով՝ հեշտացել և հասանելի է դարձել գիտելիքի «հայթայթումը», ինչը հնարավորություն է տալիս ուսանողին իր հետազոտության համար ունենալու տվյալների էական բազա: Սրանով փոխվում են կրթության գործընթացի թե՛ կազմակերպական, թե՛ բովանդակային կողմերը՝ «ի՞նչ»-ը և «ինչպե՞ս»-ը: Ունենում ենք ոչ թե հիմնարար և երկարաժամկետ գիտելիք, որը պիտի անընդհատ կիրառենք, այլ հիմնարար գիտելիքի մի կտոր, որի հիման վրա պետք է կարողանանք պարբերաբար կառուցել նորը: 

Ըստ այդմ՝ փոխվում են կրթության որակի ստուգման չափանիշները, փոխվում է ինքը՝ ուսանողը՝ դառնալով ոչ ստանդարտ: Բարձրանում է ուսանողի տարիքային շեմը (ամբողջ աշխարհի մակարդակով), շարունակական մասնագիտական զարգացման կրթության զարգացման տեսակետից կարևորվում է հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպումը տարբեր կուրսերի, կրթական աստիճանների և այլնի միջոցով: Ի դեպ՝ այս պարագայում կրթության կենտրոնը, որում պիտի ապահովվի այդ շարունակականությունը, պետք է լինի աշխատավայրին մոտ: Եթե ապահովվում է շարունակական մասնագիտական կրթությունը, ապա այն պետք է լինի ասինխրոն (անհամաժամ) և ոչ դիսկրետ (ընդհատ)։ 

Բանախոսը մատնանշեց, որ նախորդ դարերի հետ համեմատած՝ կանայք այսօր ուսանողների մեջ մեծամասնություն են կազմում, և նրանց թիվը հետայսու էլ շարունակաբար աճելու է, ուստի այսօր խնդիր է դրվում կրթության մեջ մեծացնելու տղամարդկանց թիվը (խոսքը վերաբերում է թե՛ Հայաստանի Հանրապետությանը, թե՛ ամբողջ աշխարհին): 

Այս ամենից բխող մի հանգամանք էլ կա․ համալսարանները դառնում են ավելի մեծ կառույցներ, որոնք համապատասխան ֆինանսական գրագիտություն պիտի ունենան, և ավելի շատ ենթարկվեն ժամանակակից օրենքներին: Այս միտումները էապես փոխում են ժամանակակից կրթության կառուցվածքային տարրերը։

«Արդյո՞ք ամբողջովին փոխվում է կրթությունը. բնականաբար ո՛չ: Արդյո՞ք մենք ամեն ինչ պետք է ջնջենք ու նորից սկսենք. բնականաբար ո՛չ: Բայց եթե մենք չհարմարվենք նոր փոփոխություններին, այդ թվում՝ տեղեկատվական «հեղեղին», լավ ու վատ տեղեկությունը տարբերակելուն, դրանք քննադատաբար կիրառելուն, ապա դա խնդիր է: Մի հանգամանք, որ հատկապես սրվում է արհեստական բանականության կիրառման պարագայում, որի հիմնական սպառողներն են համալսարաններն ու ուսանողները»,- նշեց Վ. Գաբրիելյանը:

Սիսակ Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ այս առումով պետական քաղաքականության լուրջ փոփոխություններ են նախատեսվում: Մասնագիտական, քաղաքական շրջանակներում ծավալված բուռն քննարկումներում տեսակետները բաժանվում են տարբեր խմբերի, անգամ ճակատների, բայց բոլորն էլ գիտակցում են, որ այսպես շարունակել չի կարելի: Այս առումով օրենքով ամրագրված կարևոր փաստաթուղթ է  Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը: ­­­­

«Լավագույն ավանդույթները պահպանելով և հիմք ընդունելով՝ փորձում ենք առաջ շարժվել»,- ասաց բանախոսը, որի կարծիքով՝ 21-րդ դարի կրթությունը հնարավորինս պետք է դադարի տեղային (լոկալ) լինելուց:

Ըստ նրա՝ կարևորագույն փոփոխություններից է ակադեմիական քաղաքի նախագիծը, որը նորանկախ շրջանի ամենահամարձակ նպատակներից է: Այս բոլոր քայլերն ի վերջո կհանգեցնեն 21-րդ դարի պահանջներին համապատասխան, միջազգային ասպարեզում մրցունակ, եվրոպական չափանիշներով հավատարմագրված բուհական համակարգ ստեղծելուն:

Անահիտ Անափիոսյանը, անդրադառնալով քննարկվող հարցին, նկատեց, որ կրթությունը նախևառաջ քաղաքական երևույթ է: Հետևաբար, տվյալ պետության կրթական քաղաքականությունը մեծ հաշվով ձևավորվում է վերջինիս վարած քաղաքականությանը համապատասխան: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ կրթությունը անձի անհատական տիրույթում է, այն է՝ մարդկային ուղեղը սովորում է նույն կերպ, ինչ 2.000.000 տարի առաջ (մենք, օրինակ, էվոլյուցիոն տեսանկյունից կարդալու գեն չունենք), և այն կախված չէ տեխնոլոգիական փոփոխություններից:  

Ըստ Ա. Անափիոսյանի՝ կրթության քաղաքականության կարևոր առանձնահատկություններից պետք է լինի նաև այն, որ հատկապես մասնագիտական կրթությունը ներառի կրթական անհրաժեշտ այնպիսի բաղադրիչներ, որոնցով հետագայում մասնագետները խնդիրներ ձևակերպելիս և լուծելիս կարողանան հարցը դիտարկել բազմակողմանիորեն (օրինակ՝ ճանապարհաշինությանն առնչվող հարցերը լուծելիս քննարկվեն կլիմայական փոփոխությունները ևս):

Ծավալված հետաքրքիր հարցուպատասխանը՝ տեսանյութում ⤵️

Սաթենիկ Բադալյան
Տեսանյութ
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայից վերադարձել են 7 մեդալով և Գրան պրի մրցանակով

19.06.2026

Ոչ միայն մասնագիտություն ստանալու, այլև բացահայտումների աշխարհ․ ԵՊՀ-ից սկսվող ճանապարհը՝ շրջանավարտի աչքերով

19.06.2026

«Միջազգային փորձը հսկայական դեր խաղաց այս մեծ հաջողությանը հասնելու գործում». ԵՊՀ ուսանողը կրթությունը կշարունակի աշխարհի...

18.06.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

09.17.2026 - 09.19.2026

«Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

06.18.2026 - 06.19.2026

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի մրցութային ընտրություն անցկացնելու մասին

06.18.2026 - 07.03.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am